Երևանի «Անի» հյուրանոցի մոտ շենքի տանիք է այրվում
ՀասարակությունՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը փետրվարի 7-ին, ժամը 21.10 ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Սայաթ-Նովա պողտայում՝ «Անի» հյուրանոցի մոտ, այրվում է շենքի տանիք:
Ինչպես տեղեկացնում է նախարարության պաշտոնական կայքը, դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և ավտոսանդուղք:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: