Հայաստանի ռուսական ռազմակայանի սպաները «արիության դասեր» են անցկացրել դպրոցականների համար
ՀասարակությունՀայաստանի ռուսական ռազմակայանի սպաները «արիության դասեր» են անցկացրել երիտասարդ զինծառայողների եւ ՌԴ պաշտպանության նախարարության ռուսական դպրոցների աշակերտների համար: Այդ միջոցառումն անցկացվում Է Ռուսաստանի հերոս, ավիացիայի գեներալ-մայոր Սուլամբեկ Օսկանովի սխրանքի 25-ամյակի շրջանակներում:
Ինչպես տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունում, պարապմունքները տեղի են ունեցել Գյումրիի կայազորի «Մեծ ամրոց» զինվորական ավանի զորամասի թանգարանում եւ Երեւանի զինվորական կայազորի «Էրեբունի» ռազմական օդակայանում:
Զինվորական օդաչուներն ու սպաները դպրոցականներին ու նորակոչիկներին ծանոթացրել են Ռուսաստանի հերոսի կյանքին՝ հատուկ ուշադրություն դարձնելով այն բանի վրա, թե ինչպես Էր Սուլամբեկ Օսկանովը նպատակասլաց աշխատում իր պրոֆեսիոնալ, մտավոր եւ հոգեւոր-բարոյական զարգացման վրա: Լիպեցկի ավիակենտրոնի հրամանատարի՝ ավիացիայի գեներալ-մայոր Օսկանովի կյանքի դժվարին ուղու եւ ողբերգական մահվան մասին պատմությունն ուղեկցվել Է «Ով առջեւում Է…» վավերագրական ֆիլմի եւ «Ընդհատված թռիչք» ֆոտոփաստագրական ցուցահանդեսի ցուցադրմամբ:
Սուլամբեկ Օսկանովը 1992 թվականի փետրվարի 7-ին օդերեւութաբանական բարդ պայմաններում ՄիԳ-29 ինքնաթիռով վարժական թռիչքի ժամանակ, երբ օդաչուն կորցրել Էր տարածական կողմնորոշումը, սեփական կյանքի գնով կարողացել Է կանխել ինքնաթիռի անկումը Լիպեցկի մարզի Դոբրինսկի շրջանի Խվորոստյանկա ավանի վրա: