Երևան, 29.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ծովային խեցուց, սրված կայծքարից մինչև «անվտանգ ածելի» ու էլեկտրական սափրիչ. «Փաստ» «Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Հայաստան է ժամանել Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը. «Փաստ» Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ» «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ» «Ինձ ապրելու ուժ տղաներս տվեցին». կապիտան Տարոն Նիկողոսյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ» Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ» Կընդլայնվի ընթերցանության դպրոցական օլիմպիադայի մասնակիցների շրջանակը. «Փաստ» Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ» «Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ»


Մինչև 2025 թվականը Հայաստանը պետք է անցնի համընդհանուր ներառական կրթության

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն  ընդունել է Human Rights Watch միջազգային կազմակերպության փոխտնօրեն, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գծով ղեկավարի տեղակալ Ջեյն Բյուքենենի և նույն կազմակերպության Հարավային Կովկասի գծով տնօրեն Գիորգի Գոգիայի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես տեղեկացրին կրթության եւ գիտության նախարարությունից,  ողջունելով հյուրերին` նախա րար Լևոն Մկրտչյանը նշել է, որ մեր երկիրը բավականին ճանապարհ անցել է դեպի ներառական կրթություն և տեսական փուլից այժմ քայլ է կատարում դեպի գործընթացի:

«Տարիներ առաջ, երբ ընդամենը ներառական կրթության գաղափարախոսությունը մուտք գործեց Հայաստան, հասարակությունը խիստ բացասական ընդունեց` համարելով, որ հաշմանդամություն ունեցող երեխաների հետ միևնույն դպրոցում կրթություն ստանալը հոգեբանորեն կազդի մյուս երեխաների վրա: Տարիներ անց հասարակության մոտ այդ առումով լուրջ դրական տեղաշարժեր արդեն առկա են»,-նշել է նախարարը: Նա հյուրերին տեղեկացնել է, որ մինչև 2025 թվականը Հայաստանը պետք է անցնի համընդհանուր ներառական կրթության:

Միաժամանակ խոսելով ներառական կրթության գաղափարախոսության մասին` նախարար Լևոն Մկրտչյանն ընդգծել է, որ ներառականությունն առավել մեծ ընդգրկում ունի, քան հաշմանդամություն ունեցող երեխաների կրթության ապահովումն է: «Ցանկացած փոքրամասնության` սկսած սիրիահայ երեխաներից մինչև առանձնահատուկ կարողություններով օժտված երեխաների կրթության ապահովում` ներառական կրթության շրջանակում պետք է իրականացվի, հետևաբար կարծում ենք, որ բարեփոխումներ իրականացնելիս ներառականության գաղափարախոսությանը պետք է մոտենալ ամբողջության մեջ և ժամկետների առումով շտապողականություն չցուցաբերել»:

Այս համատեքստում Լևոն Մկրտչյանը տեղեկացրել է, որ ներկայում մարզ առ մարզ անցում է կատարվում ներառական կրթության, իսկ 2017 թվականից պետական բյուջեում ընդգրկվել է ուսուցչի օգնական հաստիքը, որի կարևորությունը հաշվի առնելով նախատեսվում է վերապատրաստման լուրջ ծրագիր իրականացնել:

Հանդիպման ընթացքում տիկին Բյուքենենին տեղեկացրել է, որ Երևան այցի նպատակներից մեկն էլ Հայաստանում որակյալ ներառական կրթության մատչելիության վերաբերյալ հաշվետվության հրապարակումն է: Human Rights Watch-ի փոխտնօրենի ներկայացմամբ, ներառական դպրոցներ հաճախող հաշմանդամություն ունեցող աշակերտների մի մասի ծնողները ստիպված են լինում մինչև դպրոցական օրվա ավարտը մնալ դպրոցում, քանի որ երեխաները դեռևս մեկուսացված են զգում դասարանի մյուս աշակերտների շրջանում:

Ըստ տիկին Բյուքենենի` հատկապես մարզերում ծնողների մի մասը խուսափում է երեխաներին ուղարկել ներառական կրթությամբ դպրոցներ` ուսուցումը կազմակերպելով տնային պայմաններում: Այս հանգամանքը տիկին Բյուքենենին մտահոգել էր 2 առումով` նախ, որ դպրոց չուղարկելու պատճառներից է դպրոցական շենքերի ֆիզիկական անհամապատասխանությունը կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար, և տնային ուսուցման անարդյունավետությունը, որը խաթարում է երեխաների բնականոն կրթական գործընթացը:

Նրա բնորոշմամբ` «տնային ուսուցման» անվանման տակ որոշ ծնողներ ներառական կրթության դպրոց չուղարկելով երեխաներին` սահմանափակում են երեխաների կրթություն ստանալու իրավունքը: Բարձր գնահատելով Human Rights Watch-ի իրականացված հետազոտության արդյունքները` նախարար Լևոն Մկրտչյանը հավաստիացրել է, որ այս կազմակերպության խորհրդատվությունները կարևոր են մեր երկրի համար` համընդհ անուր ներառականության անցման ճանապարհին:

Պետք է մեր գործով արժանի լինենք իրենց կյանքը հայրենիքի համար չխնայած տղաներին. Արսեն Գրիգորյան«ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետների«Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ ԶաքարյանԾովային խեցուց, սրված կայծքարից մինչև «անվտանգ ածելի» ու էլեկտրական սափրիչ. «Փաստ»«Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասինԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Հայաստան է ժամանել Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը. «Փաստ» Արցախյան հիմնահարցը ստանալու է իր արդարացի լուծումը. Մենուա ՍողոմոնյանԻ՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ»Միջազգային ներդրողներ և ոլորտի առաջատարներ՝ «Mining Armenia» ֆորումում Նիկոլ Փաշինյանի եվրոպական հիմնասյուները կամաց-կամաց սկսում են սասանվել․ Աննա Կոստանյան«Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ»Այն մասին, թե ինչու Նիկոլ Փաշինյանն այլևս իրավունք չունի խոսել ժողովրդի անունից․ Ավետիք Չալաբյան«Ինձ ապրելու ուժ տղաներս տվեցին». կապիտան Տարոն Նիկողոսյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ»Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ»Կընդլայնվի ընթերցանության դպրոցական օլիմպիադայի մասնակիցների շրջանակը. «Փաստ»Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ»«Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ»Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ»Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ»Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ»Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիՆույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանըԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումԵրևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանըՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք ՉալաբյանՀայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր ԿամենդատյանԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ ԳևորգյանՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԲնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ ԿարապետյանԵթե ընտրակաշառք կար, չեղարկեիք ընտրության արդյունքները․ Հարությունյանը՝ իշխանությանըԵթե զանգովի արդարադատություն չլիներ, Սամվել Կարապետյանը կլիներ ՀՀ ղեկավար. Գոհար ՄելոյանՌԴ-ի կողմից մարդկանց ուղղորդելու դեպքեր եղե՞լ են ընտրություններին«Ուժեղ Հայաստանը» վերցնում է ժողովրդավարական արժեքների համար պայքարի դրոշակը․ ՄելոյանՆիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ. Գոհար ՄելոյանԵԽԽՎ զեկույցը կարող ենք անվանել՝ ժողովրդավարության հաղթանակ. ԱբրահամյանԵԽԽՎ զեկույցը կարևոր արձանագրում է տալիս. Գոհար ՄելոյանԵԽԽՎ-ն այցելած տեղամասերի 44%-ում խախտում է ֆիքսել, ԲՀԿ-ի ձայների անվավեր ճանաչելը անհիմն են համարել. Աբրահամյան Շատ ողջունելի է, որ ԵԽԽՎ–ն արձնագրեց՝ ընտրությունները ընթացել են խախտումներով. Հարությունյան ՀՐԱՏԱՊ ԱՍՈՒԼԻՍ. հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը՝ Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների վերաբերյալԱրմեն Ստեփանյան․ ավելի քան 20 տարվա փորձ հանքարդյունաբերության և կայուն զարգացման ոլորտում