Երևան, 20.Ապրիլ.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ո՞վ է 44-օրյա պատերազմի մեղավորը. Մենք չե´նք պարտվել մարտի դաշտում․ Արշակ Կարապետյան 30–40% ընտրող չի գտնում իր ընտրությունը․ մենք կփոխենք այդ վիճակը. Էդմոն Մարուքյան Ավստրիայում Յուրի Սաքունցը նվաճել է WBO Եվրոպայի չեմպիոնական գոտին Իշխանությունը փորձում է քաղաքական պայքարը փոխարինել շինծու «կաշառքի գործերով» ու վախի մթնոլորտով. Մարիաննա Ղահրամանյան Գիտնականները մշակում են արևային էներգիայի լազերային փոխանցման հեղափոխական նախագիծ Արդյո՞ք բոլոր միջոցներն են հասել հասցեատերերին. իշխանությունը բռնի տեղահանվածներին վերածում է քաղաքական վտարանդիների. «Փաստ» Ի՞նչ նպատակներ ու հետաքրքրություններ ունի Ռուսաստանը Հայաստանում. «Փաստ» «Եթե մենք չլինենք 18 տարեկան երեխաների կողքին, ո՞վ պետք է լինի». կամավոր Գևորգ Ինջիղուլ յանը զոհվել է հոկտեմբերի 8-ին Հադրութում. «Փաստ» Ահռելի հնարավորություններ, օբյեկտիվ ու սուբյեկտիվ խնդիրներ. «Փաստ» Ոչ միայն անազնիվ. կարո՞ղ է շաբաթը ուրբաթից շուտ գալ. «Փաստ»


Նույնիսկ ՀՀԿ-ի բարձրաստիճան պաշտոնյաները տեղյակ չեն, թե ի՞նչ փոխզիջման մասին է խոսքը. Հովհաննես Իգիթյան

Քաղաքական
Հոկտեմբերի 10-ին ՀՀ-ի` ԵՏՄ-ին անդամակցության պայմանագրի ստորագրումից առաջ Ղազախստանի նախագահ Ն.Նազարբաևի հայտարարության, փոխզիջումների և այլ հարցերի շուրջ ORER.am-ը զրուցեց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, փորձագետ Հովհաննես Իգիթյանի հետ: -Պարո՛ն Իգիթյան, հոկտեմբերի 10-ին ՀՀ-ի` ԵՏՄ-ին անդամակցության պայմանագրի ստորագրումից առաջ Ղազախստանի նախագահ Ն.Նազարբաևը հայտարարել էր, թե հաջողվել է փոխզիջման հասնել նրբանկատություն պահանջող հարցերում: Ըստ ձեզ՝ ի՞նչ փոխզիջումների մասին է խոսքը: -Նազարբաևն ի նկատի ուներ ԼՂՀ-ի և Հայաստանի միջև մաքսակետի առկայության հարցը: Իսկ այն, որ Նազարբաևն ասել է, թե հաջողվել է փոխզիջման հասնել, այ ես դա չեմ հասկանում, մաքսակետ դնելու կամ չդնելու փոխզիջումը ես չեմ հասկանում: Մաքսակետ կա, կամ չկա: Ինձ թվում է, որ այդ հարցի մասին չի խոսվել: Իմ կարծիքով՝ ԵՏՄ-ի նպատակը ոչ թե խնդիրներ լուծելն է, այլ աշխարհին Ռուսաստանի հեղինակությունը ցույց տալը : -Պարո՛ն Իգիթյան, ընդունված կարգ է, որ բանակցությունների ընթացքում արվող քննարկումները չեն հրապարակվում: Հիմա բանակցություններն ավարտվել են, պայմանագիրն էլ ստորագրվել է: Ի՞նչ է իրենից ներկայացնում ՌԴ-ի, Բելառուսի, Ղազախստանի և Հայաստանի միջև կնքված պայմանագիրը: Ասվո՞ւմ է հստակ որևէ բան, որով հնարավոր լինի պատկերացում կազմել ԵՏՄ կառույցի մասին: -Պետք է հենց այդ հարցը տալ այն նույն մարդկանց, ովքեր ներկա են եղել և հնարավոր փոխզիջմանը, երևի թե, տեղյակ կլինեն: Դուք ճիշտ եք ասում, որ պայմանագրում պատշաճ ձևով որևէ տեղ նշված չէ մաքսակետի մասին: Ես կարծում եմ, որ բոլորը պատրաստ են աչքերը փակել այդ հարցի վրա, բայց նորից քայլեր անել և այդ հարցը բարձրացնել: Իսկ թե ինչո՞ւ Նազարբաևն այս անգամ հարցը կտրուկ չբարձրացրեց, ինչպես նախորդ անգամ, որովհետև նույն Ղազախստանն ու Բելառուսը իրենց քաղաքականությունն են տանում, որն ամենևին համահունչ չէ Ռուսաստանի և ԵՏՄ-ի չափանիշներին: Նույն Ղազախստանը մի քանի օր առաջ լուրջ համաձայնագրեր էր ստորագրում Եվրամիության հետ համագործակցության վերաբերյալ, նույն Բելառուսն էլ՝ բարձր մակարդակով հանդիպումներ է ունենում Եվրամիության տարբեր պաշտոնյաների հետ: -Ուրեմն հասարակությունը պետք է սպասի՞ խորհրդարանական քննարկումներին՝ պայմանագրում և դրանից բխող քայլերի հստակեցման համար, թե՞ այդ դեպքում ևս գոնե ԼՂՀ-ի և ՀՀ-ի միջև մաքսակետի առկայության մասին հստակեցում չի լինի: -Ես չեմ կարծում, որ խորհրդարանում որևէ մեկը՝ թե՛ իշխանական ուժերը, թե՛ ոչիշխանական ուժերը, կունենան այդ հարցի պատասխանը: Նույնիսկ ՀՀԿ-ի բարձրաստիճան պաշտոնյաները տեղյակ չեն, թե ի՞նչ փոխզիջման մասին է խոսքը կամ ինչպե՞ս պետք է զարգանան հարաբերությունները ԵՏՄ-ի ներսում: Կարծում եմ՝ Սերժ Սարգսյանը անդամ երկրների ղեկավարների հետ հանդիպումից առաջ էլ չի քննարկում հարցը իր թիմակիցների հետ, կամ վերադառնալուց հետո՝ չեմ կարծում, որ մանրամասները հայտնում է նույնիսկ ի պաշտոնե պետության երկրորդ դեմքին:

Բեղթեհեմ Արաբյան
Քոչարյանական քարոզչական կոյուղու կեղտաջրերը գիշերը կրկին վարարել էին. Արմեն ԱշոտյանՌոբերտ Ամստերդամ․ Փաշինյանը սարսափում է ժողովրդի հետ իրական ընդդիմության հանդիպումից, բայց նա իր հաշվարկներում սխալվում է. (Տեսանյութ) «Թրամփի ուղու» թիվ մեկ շահառուն հենց Թուրքիան էՊետք է հնարավորինս շատ մարդիկ մասնակցեն ընտրություններին, ձայներն էլ չփոշիացվեն․ Արմեն ՄանվելյանՊաշտոնական հրավերով այցելել ենք Եվրոպական խորհրդարան և կարևոր հանդիպումներ ունեցել․ Ավետիք ՉալաբյանԲեմադրությո՞ւն, թե՞ հստակ հաշվարկ․ Աննա Հակոբյանը կրկին Փաշինյանի կողքինՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնում է վճարումների հնարավորությունները Ռուսաստանից ժամանող զբոսաշրջիկների համարՄարտի դաշտում մենք չենք պարտվել, մեզ մինչև օրս փորձում են կոտրել. Արշակ ԿարապետյանԱյս պայքարը մեր բոլորի համար է. Նարեկ Կարապետյան Հայտնի ձայնագրության մեջ խոսում եմ Հայրենականի վետերան 103-ամյա Ռոզալիա Աբգարյանի հետ. Գ. Ղումաշյան Ակբա բանկը թողարկել է միանգամից 2 պրեմիում դասի քարտատեսակ Մեր ինքնությունը պայմանավորված է մեր լեզվով, կրոնով և դավանած արժեքներով․ Ատոմ ՄխիթարյանԶՊՄԿ-ն արդեն 4 տարի է ներկայացնում է կայուն զարգացման հաշվետվություն, ինչը թափանցիկ աշխատելաոճի գլխավոր գրավականն էԻմ խոսքը որևէ կերպ չէր կարող վերաբերել «Բոլորին դեմ եմ»-ին. Էդմոն ՄարուքյանԳյուղի զարգացումն է երկրի ամրությունը, իսկ գյուղացու բարեկեցությունը՝ մեր առաջնահերթությունը. Գագիկ ԾառուկյանՇնորհավոր տոնդ, սիրելի՛ հարկ վճարող Թեհրանը չի ընդունում որևէ վերջնագիր ԱՄՆ-ի կողմից. Իրանի ԱԳՆ Ճապոնիան խաղադրույք է կատարում արևային նոր վահանակների վրա «Ուժեղ Հայաստան»-ը՝ Արտաշատում. քաղաքում բացվեց կուսակցության մարզային գրասենյակը«Հայաստան» Դաշինքի առաջնորդը միակն է ում կառավարման օրոք մենք ունեցել ենք լիարժեք խաղաղություն. Նարեկ ՄանթաշյանՊատերшզմը չի բխում ոչ Իրանի, ոչ էլ ԱՄՆ-ի շահերից. Փեզեշքիան Գեղարքունիքի մարզի Վարդենիկ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Շատ շնորհակալ եմ ԲՏԱ նախարարությանը Firebird-ի հետ այս նախագիծն իրականացնելու համար. Nvidia-ի փոխնախագահ Նաև Արտաշատում են սպասում փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԻշխանությունը նորից պարտվեց. Տիգրան Դումիկյան ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Մարդը չպետք է ընտրի դեղի և սննդի միջև, առողջությունը չպիտի զnհ գնա շուկային կամ մենաշնորհներին. Գագիկ Ծառուկյան Իրենց «խաղաղությունը» լինելու է թշնամու պահանջները լիովին բավարարելու միջոցով․ Մենուա ՍողոմոնյանԱվելի քան 80,000 մարդ վերադարձել է Ղարաբաղ և «Արևելյան Զանգեզուր». Ալիև Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Գագաթնաժողովից առաջ՝ անորոշ սպասումներ և քաղաքական հաշվարկներ Ինչու՞ է Օնիկ Գասպարյանն անհանգստանում, լարվում և նյարդայնանում միայն այն ժամանակ, երբ պшտերազմական հանգամանքներով իր անունն է որևէ ձևով շրջանառվում․ Տիգրան Աբրահամյան Երբ քաղաքական դաշտը փոխվում է․ «Ուժեղ Հայաստան»-ի աճը և իշխանության անհանգստությունը Այն մասին, թե ինչու Արցախի հայ բնակչության վերադարձի իրավունքն արդիական է քան երբևէ. Ավետիք ՉալաբյանԱկնհայտ ոստիկանությունը անհամաչափ ուժ կիրառեց ակցիայի մասնակիցների նկատմամբ․ Ղազարյան15 մեղադրյալի մասով պահանջվել է տնային կալանք, իսկ 2 մեղադրայլի մասով կալանք 2 ամսով․ Ռուբեն ՄխիթարյանԱլիկ Ալեքսանյանը ձերբակալվածների մասին՝ դատարանի բակիցԴատարանում այս պահին ընթանում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության աջակիցների խափանման միջոցի հարցի քննությունըՄարդիկ նույնիսկ ձեր համերգներին չեն գալիս, էլ ուր մնաց՝ գնան ընտրատեղամաս և ձեզ ընտրեն. Ալիկ Ալեքսանյան«Ուժեղ Հայաստան-ը` Արտաշատում. քաղաքում բացվեց կուսակցության գրասենյակըԱյսօր՝ թիմակիցներիս հետ մասնակցել եմ ստորագրահավաքին. Մարտուն ԳրիգորյանԻնչպես են Նարեկ Կարապետյանին ընդունում Արտաշատում«Ուժեղ Հայաստան»-ը Արտաշատում է. կուսակցությունն այստեղ գրասենյակ է բացումՎարչաբենդի անդամը Փաշինյանի` Գյումրիի համերգից առաջ միացել է Ուժեղ ՀայաստանինՀյուսիսային Կորեան մի քանի բալիստիկ hրթիռ է արձակել իր արևելյան ափամերձ ջրերում Ինչո՞ւ ենք մենք ՀՀ նախագահի պաշտոնում առաջարկում Միքայել արք․ Աջապահյանի թեկնածությունը. Էդմոն ՄարուքյանԵրևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթինԱրման Ծառուկյանը Յուրայ Ֆայբերի հետ գոտեմարտnւմ հաղթել է 13։1 հաշվով Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման հարցերը կարող են լուծվել առաջիկա ամիսներին․ ԲայրամովԿիևում տղամարդը փողոցում գնդшկաhարել է մի քանի մարդու և պատանդներ վերցրել