Երևան, 01.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Սվիթերի ու վերնաշապիկի «համադրությունը». ո՞ւմ համար է այն նախատեսված. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Էլեկտրալամպերի առաջին գործարանը, առաջին «Զապորոժեցը», առաջին արագընթաց մայրուղին. «Փաստ» Ինչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը. «Փաստ» Շարունակելու ենք պայքարը Ալիկ Ալեքսանյանի արդարացման և Հայաստանում իրավական պետության սկզբունքների վերականգնման համար․ «Ուժեղ Հայաստան» Փաշինյանը դուրս է մղում Ռուսաստանին Հայաստանից. «Փաստ» «Արայիկս կյանքը շատ էր սիրում». Արայիկ Իսրայել յանն անմահացել է 2023 թ. սեպտեմբերի 20-ին Հաթերքում. «Փաստ» Պետությունը կարո՞ղ է միջամտել վարձակալության շուկայի վայրիվերումներին. «Փաստ» Այս «ապագան» էին խոստանո՞ւմ. «Փաստ» «Ամեն ինչի պարզունակացումը մանկուրտացման պրոցես է». «Փաստ» Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր պաշտպանություն ստացած արցախցիներին տրամադրված կարգավիճակի գործողության ժամկետը կերկարաձգվի. «Փաստ»


Թե ինչու Շուշիի ազատագրումը բեկումնային եղավ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Թեև Արցախյան հերոսամարտից արդեն 20–25 տարի է անցել, բայց տեղի ունեցած դեպքերի մասին դեռ շատ բաներ չգիտենք: Ու մեր ընկալումները հաճախ մնում են տեղի ունեցածի փաստական ամրագրման մակարդակի վրա` առանց խորանալու դրանց պատճառների մեջ: Բայց մարդկային պատմությունը, տեղի ունեցող իրադարձությունները միայն առաջին հայացքից են պայմանավորված կոնկրետ տվյալ պահով, այդ պահին կատարվող գործողությամբ: Առավել հաճախ մեր գործողությունները պայմանավորված են մեր անգիտակցական կյանքով, իսկ հայտնի հոգեբան Յունգի պնդմամբ` կոլեկտիվ անգիտակցականով, եթե խոսքը մեծաքանակ մարդկանց համաժամանակյա գործողության մասին է:

1992 թ. մայիսի 9–ին մենք ազատագրեցինք Շուշին: Շուշիի ազատագրումը բեկումնային եղավ պատերազմական ամբողջ ընթացքի համար: Դրանից հետո սկսվեց մեր հաղթարշավը` մեկը մյուսի հետևից ազատագրեցինք մեր պատմական հողերի մյուս հատվածները: Այդ հարցում մեզ օգնեցին հենց իրենք` ադրբեջանցիները: Շուշիի ազատագրումից հետո նրանք պարզապես հեռացան Լաչինից, Քելբաջարից, Աղդամից ու մյուս` ադրբեջանահպատակ համարվող վայրերից: Հեռացան ինքնակամ: Առանց հայկական կողմի միջամտության կամ աջակցության: Այդ օրերի մամուլը տարակուսում էր` շրջանները դատարկվել են, հատուկենտ մարդիկ են մնացել: Այդ մասին գրեց նույնիսկ ֆրանսիական մամուլը: Ինչո՞ւ:

Հարցի պատասխանն ստանալու համար դիմենք պատմությանն ու հոգեբանությանը: Շուշին ու Շուշվա խանությունը միայն հայերի համար չէ, որ եղել են անառիկության խորհրդանիշ:

1740–50–ականներին թուրքախոս ցեղերը միավորվեցին Ջիվանշիր ցեղի Սարուջալլու տոհմի առաջնորդ Փանահի շուրջ, ում նպատակը լեռնային Արցախի տերը դառնալն էր: Դա նրան հաջողվեց 1752 թ.` Փանահը հաստատվեց Ղարաբաղի կենտրոնում` Շուշիում: Փանահը, իր դիրքերն ամրացնելու և էթնիկական հենարան ստեղծելու համար, Վրաստանից և Միլ–Մուղանի տափաստանում վխտացող կարաչարլի, ջինլի, դամիրչի–հասանլի, ղըզըլ–հաջիլլի, սաֆի–քյուրդ, քոյահմեդլի, սահաթլի, քենգերլի և այլ շատ թափառական ցեղերի տեղափոխեց Ղարաբաղ: Նրանց բնակեցրեց Շուշիի շրջակայքում և դաշտային Ղարաբաղի` Շուշի տանող ճանապարհների երկայնքով: Ստեղծվեցին համանուն թուրքաբնակ գյուղեր: Միաժամանակ Շուշիում ստեղծվեց թուրքաբնակ թաղամաս: Շուտով Փանահը իրեն հռչակեց Ղարաբաղի խան և Պարսից շահի միջոցով հայ մելիքներին ստիպեց ընդունել իր գերագահությունը:

Ու տասնամյակների ընթացքում Շուշվա խանությունը և հատկապես Շուշվա բերդը նաև թուրքախոս ցեղերի համար ձեռք բերեցին անառիկության, անմատչելիության խորհրդանշում: Այդ ամենը վերաճեց, հասավ առասպելական, միֆական մակարդակի:

Իսկ հոգեբանությունից հայտնի է` մշակութային արխետիպերն էականորեն որոշում են նշանակալի իրադարձությունների նկատմամբ ստերեոտիպային արձագանքները, հակասությունները հաղթահարելու միջոցները: Մշակութային արխետիպերը, անփոփոխ մնալով իրենց էությամբ, դրսևորվում են ամենատարբեր ձևերով, այդ թվում` տվյալ ժողովրդի միֆերում ու առասպելներում: Ուստի շատ հաճախ միֆերը ծառայում են որպես կյանքի յուրատեսակ մոդելներ: Մարդու բոլոր գործողություններն ու դրսևորումներն ունենում են նշանակություն և արժեք ոչ թե իրենք իրենցով, այլ որպես միֆաբանական, իդեալական կերպարի կրկնում, ընդօրինակում:

Շուշվա խանության մասին պատմությունները նման միֆական նշանակություն են ունեցել նաև այդտեղ բնակվող թուրքախոս ցեղերի, հետո արդեն նրանց ժառանգների համար, ովքեր շարունակել են բնակվել այդտեղ թեկուզ այլ` ադրբեջանցի անունով: Ու երբ նրանց համար Շուշվա բերդն ընկավ, նրանց միֆը կոտրվեց, վերացավ: Այն ուժը, որը նրանց երկու դար պահել էր իրենց համար օտար հողում, չքացավ: Այդ հողն ու իրենց այդ հողին կապող թելը Շուշիի ազատագրումով կտրվեց: Սա է պատճառը, թե ինչու Շուշին այդքան վճռորոշ ու բեկումնային եղավ:

Մենք Շուշին ազատագրեցինք մայիսի 9–ին: Մայիսի 17–18 մտանք Լաչին: Լաչինը դատարկ էր: Այնտեղ մնացել էին հատուկենտ թուրքեր: 1993 –ի մարտ–ապրիլին մերոնք ազատագրեցին Քելբաջարը, հուլիսին` Աղդամը ու այդպես` մնացած շրջանները: Այնտեղ թուրքեր չկային, գրեթե բոլորը հեռացել էին: Բնակավայրերը դատարկ էին: «Երբ մերոնք Շուշին վերցրին, լաչինեցիք հանգիստ թողեցին–գնացին: Լաչինում կրակոց չի եղել: Երբ զոհվածներ եք տեսնում, շփոթում եք` դա հետո է եղել: Քելբաջարում էլ նույնն է եղել: Այնտեղ պրակտիկորեն պատերազմ չի եղել»,– հիշում է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Մանվել Սարգսյանը: Նույնը պնդում է Կոմանդոսը:

Այս ամենի հիմքը պետք է փնտրել պատմության մեջ` պայմանավորված կրկին հոգեբանական գործոնով: Հայկական, վրացական, պարսկական և ռուսական աղբյուրները միաբերան վկայում են, որ մինչև 18–րդ դարի կեսերը Լեռնային Ղարաբաղում թաթարներ և այլազգի մուսուլմաններ չեն եղել: Այդ տարածքը թուրքերի համար օտար է եղել: Մանվել Սարգսյանը, ով իր առաջին մասնագիտությամբ ճարտարապետ է, հիշում է. «Ես աշխատել եմ այդ շրջաններում: Հուշարձաններն էինք ուսումնասիրում: Երբ զրուցում էինք թուրք տատիկ–պապիկների հետ, մեզ միշտ հարցնում էին` ինչո՞ւ են մեր պապերն ասել, որ միևնույն է` մի օր էստեղից գնալու ենք: Ու երբ նրանց ցույց էինք տալիս հին հայկական գերեզմանաքարերն ու եկեղեցիները, պատասխանն ակնհայտ էր դառնում: Իրենք էլ գիտեին, որ եկվոր են, դրանք իրենց հողերը չեն»:

Իսկ այն, ինչը քոնը չէ, պաշտպանել չես ուզում և հանգիստ խղճով կարող ես հանձնել իրական տիրոջը: Ահա թե ինչու, նրանք հանգիստ թողել հեռացել էին:

«Նրանք բացարձակապես նպատակ չունեին, նրանց մտքով անգամ չէր անցնում, որ պետք է իրենք իրենց պաշտպանեն, իրենց տունը պաշտպանեն: Սրա մասին արդեն գրել են իրենց զինվորները»,– փաստում է Մ.Սարգսյանը: Մարդու անգիտակցականը մեկ, նույնիսկ մի քանի սերնդով չէ, որ ձևավորվում է: Ու իրենց անգիտակցականի խորքերում ադրբեջանահպատակ համարվող, բայց զուտ հայկական հողերում ընդամենը երկու դար առաջ հաստատված թուրքախոս ցեղերի ժառանգներն իմացել են` դա իրենցը չի, իրենք պետք է հեռանան:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Ինձ դատում են խոսքի համար․ այսօր վճռվում է իմ քաղաքական և մարդկային ճակատագիրը․ Էդգար ՂազարյանԱղքատության մակարդակն աճում է. ամեն 3-րդը աղքա՞տ է ապրելու․ Հրայր Կամենդատյան Սվիթերի ու վերնաշապիկի «համադրությունը». ո՞ւմ համար է այն նախատեսված. «Փաստ»Սիմֆոնիկ հատուկ համերգ. ամփոփվել է եռակողմ համագործակցությունը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Էլեկտրալամպերի առաջին գործարանը, առաջին «Զապորոժեցը», առաջին արագընթաց մայրուղին. «Փաստ»«Ուժեղ Հայաստանը» պայքարում է հայկական ազգային ինքնության և Հայոց եկեղեցու ինստիտուցիոնալ պաշտպանության համարԱյն մասին, թե ով սադրելով հնարավորություն տվեց թշնամուն սանձազերծել 44-օրյա պատերազմը, և ինչ նպատակով․ Ավետիք ՉալաբյանԻնչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը. «Փաստ»Գնաճն ընդդեմ աշխատավարձերի․ ինչո՞ւ պետական համակարգում չկա ավտոմատ ինդեքսավորումՇարունակելու ենք պայքարը Ալիկ Ալեքսանյանի արդարացման և Հայաստանում իրավական պետության սկզբունքների վերականգնման համար․ «Ուժեղ Հայաստան» Փաշինյանը դուրս է մղում Ռուսաստանին Հայաստանից. «Փաստ»«Արայիկս կյանքը շատ էր սիրում». Արայիկ Իսրայել յանն անմահացել է 2023 թ. սեպտեմբերի 20-ին Հաթերքում. «Փաստ»Պետությունը կարո՞ղ է միջամտել վարձակալության շուկայի վայրիվերումներին. «Փաստ»Այս «ապագան» էին խոստանո՞ւմ. «Փաստ»«Ամեն ինչի պարզունակացումը մանկուրտացման պրոցես է». «Փաստ»Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր պաշտպանություն ստացած արցախցիներին տրամադրված կարգավիճակի գործողության ժամկետը կերկարաձգվի. «Փաստ»Իրականում ո՞վ է թշնամանք ու ատելություն գեներացնում. «Փաստ»Բաքվի «դիվանագիտական» շոուները, Արցախի հայաթափումն ու մշակութային յուրացումը. միջազգային հանրությունից պահանջվում է հստակ դիրքորոշում. «Փաստ»Սահմանադրական կարգի տապալման ընթացքը Հայաստանում. իշխանությունների տարանջատման սկզբունքի յուրացումը. «Փաստ»Բուլղարիայում սպանվել է Բոտև ֆուտբոլային ակումբի սեփականատերըԲազմաթիվ հասցեներում լույս չի լինելուԵվրոպայի հետ պшտերազմը «շատ կարճ» կլինի․ ԶախարովաԱդրբեջանն ու Թուրքիան ավելի քան 500 մլն դոլարի պաշտպանական պայմանագրեր են կնքելԺամանակը կգա, և ես բոլոր պորտուգալացիներին կասեմ ողջ ճշմարտությունը․ ՌոնալդուՀնարավոր է կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերինՀաստատվել է Կիպրոս-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմըԿենսաթոշակառուների ուշադրությանը․ բանկային ծառայություններից օգտվելու կարգը փոխվում է․ ի՞նչ պետք է իմանալՀին նմուշի փաստաթուղթը մինչև ե՞րբ է վավեր․ մանրամասներ«Արցախ TV»-ն կարճատև դադարից հետո հանդես կգա նոր և արդիականացված նախագծերով«Արցախ TV»-ն իր ներկա կազմով դադարեցնում է գործունեությունը. «Արցախ TV»-ի տնօրենՕրական ավելի քան 20 հազար հետազոտություն․ ինչ հնարավորություններ ունի Երևանում գործող HELIX Armenia լաբորատոր համալիրը«ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորումԱմենաքննարկված Dvin Crown նախագիծը․ Երևանի կենտրոնում ձևավորվել է բրենդների նոր տեսանելիության հարթակԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներԿարող են լսվել պայթյունանման ձայներ․ ՊՆ-ն զգուշացնում էԵրեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպԱՄՆ-ում Կասպարովի ու Պոնոմարյովի դեմ մահափորձեր են նախապատրաստվել. El MundoԸնդդիմությունը միջազգային դիտորդներին ներկայացրել է Հայաստանում ժողովրդավարության հետընթացի և քաղաքական հետապնդումների վերաբերյալ փաստեր. Էլինար ՎարդանյանԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանքԿԲ-ն զգուշացնում է՝ «My Fin» չլիցենզավորված ընկերությունը 1 հպումով վարկեր է առաջարկումՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներՄոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթելKomatsu PC 3000-ի գործարկմանն ընդառաջ՝ օպերատորները 10-օրյա գործնական դասընթաց են անցել Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում Մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը ժողովրդին տանում է փակուղու ճանապարհով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից տնտեսապես հեռացումը իր հետ շատ վտանգներ է բերելու. Արմեն Մանվելյան300,000 ադրբեջանցու չվերաբնակեցնելու մասին Փաշինյանի խոստումը հերթական սուտն է․ տեսանյութ«Shirak Restart». ֆինանսավորման նոր հնարավորություններ Շիրակի մարզի բիզնեսի համարՎՏԲ-Հայաստան Բանկը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ազատ միջոցների կառավարման արդյունավետ լուծումներԵՄ-ի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզը անորոշ վիճակում է. Արեգ Սավգուլյան