Հայաստանը մաքսակետ կունենա ԼՂՀ-ի հետ սահմանին. քաղաքագետ
Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու համաձայնագրի ստորագրումից հետո հրապարակվեց նաև անդամ երկրների և Հայաստանի միջև կնքված պայանագիրը: Թե ի՞նչ է թելադրում պայմանագիրը և տալիս է արդյո՞ք որոշակի պատկերացում ԵՏՄ կառույցի վերաբերյալ, ORER.am-ը զրուցեց քաղաքագետ Արմեն Բադալյանի հետ. «Բնական է, որ այս կառույցում Հայաստանը կարող է ինչ-որ խնդիրներ ունենալ Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի հետ, բայց այսօր ասել, թե այդ կառույցն ապագա կունենա, թե ոչ, հնարավոր չէ: Այժմ նույնիսկ դժվար է ասել, թե Հայաստանը կշահի, թե ոչ, որովհետև տնտեսագետները միակարծիք չեն: Կան տնտեսագետներ, ովքեր պնդում են, որ Հայաստանը միանգամայն պարտվել է, կա նաև տնտեսագետների խումբ, ովքեր ասում են, որ ԵՏՄ-ին անդամակցումը Հայաստանի համար դրական ազդեցություն կունենա»:
Հարցին, թե ի՞նչ փոփոխություններ պետք է սպասել Հայաստանի արևելյան սահմաններում, Արմեն Բադալյանն ասաց. «Բնական է, որ Հայաստանը մաքսակետեր կունենա իր արևելյան սահմաններում, մասնավորապես, միջազգային փաստաթղթերով Ադրբեջանի տարածք հանդիսացող ԼՂՀ-ի հետ սահմանին»:
Քաղաքագետը հավելեց, որ քաղաքական տեսանկյունից պայմանագիրը չի կարող հստակ պատկերացում տալ կառույցի մասին, դա ժամանակի խնդիրն է: