Երևան, 01.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
ՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան ԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Ծովային խեցուց, սրված կայծքարից մինչև «անվտանգ ածելի» ու էլեկտրական սափրիչ. «Փաստ» «Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Հայաստան է ժամանել Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը. «Փաստ» Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ» «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ» «Ինձ ապրելու ուժ տղաներս տվեցին». կապիտան Տարոն Նիկողոսյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ» Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ» Կընդլայնվի ընթերցանության դպրոցական օլիմպիադայի մասնակիցների շրջանակը. «Փաստ»


«Միասնություն» շարժման և «Ծառուկյան» դաշինքի միջև քաղաքական պայմանավորվածություն երբևէ չի եղել․ Արման Վարդանյան․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է․

Դեռեւս խորհրդարանական ընտրությունների մեկնարկին ԱԺ հինգերորդ գումարման ԲՀԿ խմբակցության ղեկավար, այսօր արդեն «Ծառուկյան» դաշինքից ընտրված պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարել էր, թե Երեւանի ավագանու ընտրություններին իրենց ցուցակը կգլխավորի «Միասնություն» համազգային շարժման համակարգող խորհրդի ղեկավար Արման Վարդանյանը, ով նախկինում եղել է Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավարը: Սակայն, ոչ միայն Ա. Վարդանյանը չգլխավորեց դաշինքի ցուցակը, այլ առհասարակ դաշինքը չմասնակցեց ընտրություններին: Իսկ թե ի՞նչն էր պատճառը, որ չկայացավ «Միասնություն»-«Ծառուկյան» դաշինք համագործակցությունը, «Իրավունքի» հետ այս մասին առաջին անգամ խոսեց հենց ԱՐՄԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ:


«ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆ ՇԱՐԺՄԱՆ ԵՎ ԾԱՌՈՒԿՅԱՆ ԴԱՇԻՆՔԻ ՄԻՋԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ ԵՐԲԵՎԷ ՉԻ ԵՂԵԼ»

– Պարոն Վարդանյան, ողջ մամուլը գրեց, որ Դուք եք գլխավորելու Երեւանի ավագանու ընտրություններին «Ծառուկյան» դաշինքի ցուցակը: Ի վերջո, ի՞նչը խանգարեց, որ դա տեղի չունեցավ:

–«Միասնություն» համազգային շարժումը խորհրդարանական ընտրություններից առաջ նախաձեռնել էր մեր երկրի համար միասնական լուրջ բեւեռ ստեղծելու մի շատ կարեւոր գործընթաց: Եվ այդ նպատակով անձամբ հանդիպումներ եմ ունեցել բազմաթիվ կուսակցությունների, քաղաքական ուժերի առաջնորդների հետ։ Մի պահ արդեն իսկ նշմարվել էր որոշակի կոնսոլիդացիա, որի բանակցություններին եւ խորհրդատվական հանդիպումներին մասնակցում էին ՀՀ-ում ծանր կշիռ ունեցող քաղաքական ուժեր, ինչպիսիք էին «Ժառանգությունը», ՀՀՇ-ն, ՍԴՀԿ-ն, ՌԱԿ-ը, «Բարգավաճ Հայաստանը» եւ «Միասնությունը»՝ որպես նախաձեռնող: Եվ չնայած ողջ գործընթացը գնում էր դրական հունով, ինչ-որ պահից այդ բեւեռը չձեւավորվեց։ Թե ինչն էր դրա պատճառը կամ պատճառները, առանձին թեմա է եւ մի օր անպայման կխոսեմ այդ մասին: Պարզապես, դրա մասին խոսելուց հետո մեր ժողովուրդը եւս մեկ անգամ մեծ հիասթափություն կապրի քաղաքական ուժերից եւ որոշ քաղաքական լիդերներից...

Ինչեւէ, երբ այդ փուլում միասնական բեւեռ ձեւավորելը չստացվեց, «Միասնությունը» պաշտոնապես որոշում կայացրեց չմասնակցել խորհրդարանական ընտրություններին: Բայց մեր երիտասարդ թիմակիցներից ոմանք ցանկություն հայտնեցին իրենց ուժերը փորձել ռեյտինգային ընտրակարգով եւ ընդգրկվեցին «Ծառուկյան» դաշինքի ցուցակում: Ասեմ նաեւ, որ մեր թեկնածուները բավական մեծ լումա են ունեցել ձայն բերելու եւ ձայն ստանալու գործընթացում, սակայն պաշտոնապես որեւէ աջակցություն մեր կողմից Դաշինքին չի եղել: Այսինքն' քաղաքական պայմանավորվածություն «Միասնությունը» «Ծառուկյան» դաշինքի հետ չի ունեցել այն փուլից, երբ չկայացավ այդ մեծ կոնսոլիդացիան, որի նախաձեռնողը հենց «Միասնությունն» էր։

– Կարելի՞ է ենթադրել, որ երբ Ն. Զոհրաբյանը նշում էր, թե Դուք եք «Ծառուկյան» դաշինքի քաղաքապետի թեկնածուն, արդեն իսկ համաձայնեցված չէր Ձեզ հետ:

– Սա առաջարկ էր, որն ինձ արվել էր հենց այդ օրերին, բայց մենք պաշտոնապես չստորագրեցինք որեւէ փաստաթուղթ: Իսկ դաշինքը ստեղծվեց «Բարգավաճ Հայաստանի», «Ալյանսի» եւ «Առաքելություն» կուսակցության հենքի վրա, այնինչ, շատ ավելի մեծ կոնսոլիդացիա էր ձեւավորվել, եւ գրեթե բոլոր մասնակիցները կողմ էին արմատական փոփոխություններին։ Ցավոք սրտի, այդ հայեցակարգի կողմնակիցները չմտան Ծառուկյան դաշինքի մեջ։ Որոշները այլ ձեւաչափով մասնակցեցին խորհրդարանական ընտրություններին, սակայն խորհրդարան մուտք գործելու համար չհաղթահարեցին անցողիկ շեմը, իսկ մի մասն ընդհանրապես չմասնակցեց ընտրություններին։ Ըստ էության, այդ ժամանակ արդեն իսկ մեր կողմից կար որոշում՝ պաշտոնապես չմասնակցելու ընտրություններին: Ընդ որում՝ առաջարկի մասին չեմ խոսել, որ դրական եմ ընկալում այն:

Ի դեպ, այն եղել է ոչ թե Ն. Զոհրաբյանի կողմից, այլ հայտարարության մեջ շեշտվել է Գագիկ Ծառուկյանի անունը: Այսինքն՝ սա դաշինքի միասնական առաջարկն է եղել։ Արդյունքում եղավ այն, ինչ կանխատեսելի էր շատ վաղուց։ Ինձ համար անընդունելի էր ընտրություններին մասնակցել ուղղակի մասնակցության համար։ Օրինակ՝ օլիմպիական խաղերի կարգախոսն է՝ կարեւորը մասնակցությունն է, ոչ թե հաղթանակը, բայց քանի որ ես քաղաքական գործիչ եմ, ոչ թե մարզիկ, նախընտրեցի զերծ մնալ թե՛ ցուցակը գլխավորելուց, թե՛ ընտրություններին առանձին մասնակցելուց, քանի որ ինձ համար գլխավորը հաջողության հասնելն էր, որի արդյունքում կհաղթեր ժողովուրդը։

«Զ. ՓՈՍՏԱՆՋՅԱՆՆ ՈՒ Ն. ՓԱՇԻՆՅԱՆՆ ԻՐԱՐ ԱՎԵԼԻ ՇԱՏ ՄԱՇՈՒՄ ԵՆ, ՔԱՆ ԻՐԵՆՑ ՁԱՅՆԵՐՆ ԵՆ ԱՎԵԼԱՑՆՈՒՄ»

– Դուք նշեցիք, որ դեռեւս որոշ փակագծեր չեք բացի, որպեսզի էլի ավելի մեծ հիասթափություն չապրի ժողովուրդը քաղաքական ուժերից եւ քաղաքական լիդերներից: Սակայն, ժողովուրդը հիմա էլ հիասթափվում է' տեսնելով, որ Երեւանի քաղաքապետի ընդդիմադիր երկու թեկնածուները ոչ այնքան պայքարում են իշխանության, որքան միմյանց դեմ:

– Ինձ համար անգամ տարօրինակ չէ, որ Զարուհի Փոստանջյանն ու Նիկոլ Փաշինյանը ընդհանուր եզրեր չեն գտնում, որովհետեւ սրանք քաղաքական ընտրություններ չեն: Որեւիցե մեկը չի խոսում արտաքին վեկտորների եւ ներքին տնտեսական իրավիճակի, քաղաքի զարգացման մասին, այլ խոսում են սանմաքրումից ու լուսավորությունից: Ուստի՝ տեղական ինքնակառավարման ընտրություններում իրենց շատ դժվար է մրցել Տարոն Մարգարյանի հետ, որովհետեւ նա, անկախ բոլոր գնահատականներից, որոնք նրա հասցեին հնչում են, փայլուն տիրապետում է տեղական ինքնակառավարման ոլորտին: Ի վերջո, եղել է թաղապետ, երկար տարիներ զբաղեցրել է փոխքաղաքապետի եւ քաղաքապետի պաշտոն եւ նրա ու երկու ընդդիմադիր թեկնածուների բանավեճը շատ տարբեր հարթության մեջ է: Ն. Փաշինյանի եւ Զ. Փոստանջյանի բանավեճային առավելությունը հենց այն է, որ իրենք քաղաքական դեմքեր են, իսկ Տ. Մարգարյանը կոնկրետ տեղական ինքնակառավարման մասնագետ է: Ու այս առումով' Զ. Փոստանջյանն ու Ն. Փաշինյանն իրար ավելի շատ մաշում են, քան իրենց ձայներն են ավելացնում:

– Իսկ որքանո՞վ էր արդարացված, որ երկրի թիվ երկու քաղաքական ուժը՝ «Ծառուկյան» դաշինքը, առհասարակ չմասնակցեց ավագանու ընտրություններին: Մի՞թե Ձեզնից բացի, դաշինքում այլ քաղաքապետի թեկնածու չգտնվեց:

– Ճիշտ կլինի իրենց տալ այս հարցը: Ես կոռեկտ չեմ համարում մեկնաբանություններ կամ գնահատականներ հնչեցնել։ Բայց կարծում եմ՝ եթե քաղաքական ուժն ունի ասելիք, ապա պետք է մասնակցի բոլոր ընտրություններին՝ լինի Երեւանի, թե Վանաձորի, էական չէ: Կայացած քաղաքական ուժը պետք է պատրաստ լինի բոլոր գործընթացներին, որոնք տեղի են ունենում երկրում, անկախ նրանից, երկրի երկրորդ, թե չորրորդ ուժն է: Շատերը չմասնակցեցին Երեւան քաղաքի ընտրություններին, ինչն ինձ համար անհասկանալի էր: Ընդամենը վերջին րոպեին գրանցել «Երկիր ծիրանին», որպեսզի կոլապսի չմատնվեն ընտրությունները, իրականում ցույց է տալիս այն անտարբերությունը, որը ցավոք, ստեղծվեց խորհրդարանական ընտրություններից հետո ինչպես քաղաքական ուժերի, այնպես էլ ժողովրդի կողմից:

«ՄԵԶ ՄՈՏ ԱՎԵԼԻ ԼԱՎ ՍՏԱՑՎՈՒՄ Է ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ԱՆԵԼԸ, ՔԱՆ ԻՐԱՐ ՀԵՏ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼԸ»

– Ավագանու ընտրություններին չմասնակցելը «Ծառուկյան» դաշինքը պատճառաբանեց, թե չեն հասցրել ծրագիր կազմել: Նախկինում եղել եք Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավարը եւ թերեւս տեղյակ կլինեք' ԲՀԿ-ում քաղաքային իշխանություն ձեւավորելու ծրագիր չի՞ եղել:

– Յոթ տարի առաջ եմ եղել ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավարը, եւ այն ժամանակ որոշ անհամաձայնությունների պատճառով վայր եմ դրել իմ մանդատը ու այս տարիներին շփում չեմ ունեցել ԲՀԿ-ի հետ, քանի որ անկուսակցական եմ եղել: Իմ շփումները «Ծառուկյան» դաշինքի ղեկավարի հետ առ այսօր կրում են անձնական բնույթ եւ տեղավորվում են մտերմության տրամաբանության մեջ, ոչ թե քաղաքական, որովհետեւ մեզ մոտ ավելի լավ ստացվում է մտերմություն անել, քան իրար հետ քաղաքականությամբ զվաղվել: Այդ առումով ոչ մի ծրագրային դրույթ իրենց հետ չեմ քննարկել, որպեսզի ասեմ՝ ունեին, թե՝ ոչ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Բուլղարիայում սպանվել է Բոտև ֆուտբոլային ակումբի սեփականատերըԲազմաթիվ հասցեներում լույս չի լինելուԵվրոպայի հետ պшտերազմը «շատ կարճ» կլինի․ ԶախարովաԱդրբեջանն ու Թուրքիան ավելի քան 500 մլն դոլարի պաշտպանական պայմանագրեր են կնքելԺամանակը կգա, և ես բոլոր պորտուգալացիներին կասեմ ողջ ճշմարտությունը․ ՌոնալդուՀնարավոր է կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերինՀաստատվել է Կիպրոս-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմըԿենսաթոշակառուների ուշադրությանը․ բանկային ծառայություններից օգտվելու կարգը փոխվում է․ ի՞նչ պետք է իմանալՀին նմուշի փաստաթուղթը մինչև ե՞րբ է վավեր․ մանրամասներ«Արցախ TV»-ն կարճատև դադարից հետո հանդես կգա նոր և արդիականացված նախագծերով«Արցախ TV»-ն իր ներկա կազմով դադարեցնում է գործունեությունը. «Արցախ TV»-ի տնօրենՕրական ավելի քան 20 հազար հետազոտություն․ ինչ հնարավորություններ ունի Երևանում գործող HELIX Armenia լաբորատոր համալիրը«ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորումԱմենաքննարկված Dvin Crown նախագիծը․ Երևանի կենտրոնում ձևավորվել է բրենդների նոր տեսանելիության հարթակԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներԿարող են լսվել պայթյունանման ձայներ․ ՊՆ-ն զգուշացնում էԵրեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպԱՄՆ-ում Կասպարովի ու Պոնոմարյովի դեմ մահափորձեր են նախապատրաստվել. El MundoԸնդդիմությունը միջազգային դիտորդներին ներկայացրել է Հայաստանում ժողովրդավարության հետընթացի և քաղաքական հետապնդումների վերաբերյալ փաստեր. Էլինար ՎարդանյանԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանքԿԲ-ն զգուշացնում է՝ «My Fin» չլիցենզավորված ընկերությունը 1 հպումով վարկեր է առաջարկումՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներՄոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթելKomatsu PC 3000-ի գործարկմանն ընդառաջ՝ օպերատորները 10-օրյա գործնական դասընթաց են անցել Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում Մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը ժողովրդին տանում է փակուղու ճանապարհով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից տնտեսապես հեռացումը իր հետ շատ վտանգներ է բերելու. Արմեն Մանվելյան300,000 ադրբեջանցու չվերաբնակեցնելու մասին Փաշինյանի խոստումը հերթական սուտն է․ տեսանյութ«Shirak Restart». ֆինանսավորման նոր հնարավորություններ Շիրակի մարզի բիզնեսի համարՎՏԲ-Հայաստան Բանկը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ազատ միջոցների կառավարման արդյունավետ լուծումներԵՄ-ի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզը անորոշ վիճակում է. Արեգ ՍավգուլյանՓաշինյանը ծրագրում է վախեցնել հասարակությանը՝ զիջումներ պարտադրելու համար․ այսպես է իրեն պահում թույլ առաջնորդը․ Դավիթ ՂազինյանՊետական համակարգում աշխատավարձի բարձրացումը՝ խթա՞ն, թե՞ անարդարությունՍոցիալապես ծանր պայմանների պատճառով շատ երեխաներ դպրոց չեն հաճախում. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» կրկին դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին՝ ՀՀ կառավարության զեկույցի վերաբերյալ ԵԽԽՎ-ն ևս արձանագրում է, որ այս ընտրություններում տեղի է ունեցել ձայնագողություն, և ԲՀԿ ձայներն ուղղակի գողացված են․ Նաիրա ԿարապետյանՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան Սարդարապատի և Օշականի ճակատամարտերի մասին նոր պատկերազարդ հրատարակություններ են ներկայացվելՄիջազգային տարբեր կառույցներ արձանագրել են արցախցիների տեղահանված լինելու փաստը. Աննա Կոստանյան18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 1-ինԻնչո՞ւ պետական ծառայողների աշխատավարձերը չեն ինդեքսավորվում գնաճին համահունչ․ Հրայր ԿամենդատյանԻշխանափոխություն լինելու է, ռեժիմը չի կարողանա դիմադրել արտաքին և ներքին գործոններին․Չալաբյան Հորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա հարձակում է տեղի ունեցել3 անձանց մահվան ելքով դժբախտ դեպքը չի եղել շինարարական աշխատանքի ընթացքում. «Դեֆանս Հաուզինգը» պարզաբանում է տարածելՎեհափառի հետ հանդիպմանը կարևորվել է Հայոց Եկեղեցու դերն ազգային ինքնության պահպանման գործումՀոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով անձնագրերի տրամադրման, փոխանակման ծառայության մատուցումըՍեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԵրուսաղեմի հայկական թաղամասում տղամարդը փորձել է պղծել Սուրբ Հակոբ վանքըՀորդառատ անձրևներ են սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերինԲախվել են «Tesla»-ն և Վերին Ծաղկավան բնակավայրի վարչական ղեկավարի «Lexus GX470»-ը