Երևան, 19.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ռուսաստանը կշարունակի hարվածները Ուկրաինայի օբյեկտներին. Պեսկով Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները Բյուրգենշտոկում այսօր տեղի չեն ունենա. Շվեյցարիայի ԱԳՆ Փամբակ գետում շարունակում են 13 ամյա աղջկա որոնողական աշխատանքները․ ներգրավված են ոստիկաններ և փրկարարներ Փաշինյանի՝ ԱԺ-ում հնչեցված ձևակերպումները հիմնավորում են կասկածներն ու պնդումները, որ Բաքուն միջամտում է ՀՀ ներքին գործերին. Աբրահամյան Առաջիկա օրերին մի փոքր շոգելու ենք. Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Իրան-ԱՄՆ հնարավոր համաձայնությունը և նոր աշխարհաքաղաքական քարտեզի ուրվագծերը. «Փաստ» Կապրենք՝ կտեսնենք. որտե՞ղ են հայերն ավելի հարուստ. «Փաստ» «Էրիկս գանձ էր, լույս և ուրախություն». Էրիկ Սարգսյանն անմահացել է սեպտեմբերի 29-ին Եղնիկներում. «Փաստ» Ինչի՞ համար են «սեգրեգացիայի» նոր եղանակները. «Փաստ»


Աշոտ Ղազարյանը՝ «Նոր ալիք»-ում թոռնուհու հաղթանակի, այսօրվա հումորային հաղորդումների եւ «Մեր բակ»-ի մասին

Lifestyle

Style.news.am-ը գրում է.

Սիրված դերասան եւ հումորիստ Աշոտ Ղազարյանին NEWS.am STYLE-ը հանդիպեց  «Աշոտ Ղազարյան» ծիծաղի, հումորի եւ խոսքի դպրոց-ստուդիայում: Ինչպես տեղեկացրել ենք, դերասանի թոռնուհին՝ Անահիտ Ադամյանը, դարձել է Արտեկում կայացած «Մանկական Նոր ալիք 2017» երգի մրցույթի հաղթող, ինչն էլ սիրված դերասանի հետ զրուցելու հրաշալի առիթ էր:

Պարոն Ղազարյանն իրեն բնորոշ անմիջականությամբ ընդունեց մեզ եւ սիրով պատասխանեց բոլոր հարցերին՝ անդրադառնալով թոռնուհու հաղթանակին, իր էմոցիաներին, հայկական հումորին, «Մեր բակ»-ին եւ շատ ուրիշ հետաքրքիր թեմաների…:)

 

-Պարոն Ղազարյան, նախ՝ շնորհավորում ենք Ձեր թոռնուհու՝ Անահիտի հաղթանակի կապակցությամբ: Ինչպիսի՞ն էին Ձեր զգացողությունները, երբ իմացաք այդ ուրախալի լուրը:

-Շատ շնորհակալ եմ: Նախ՝ ասեմ, որ ես հեռախոսի միջոցով հետեւել եմ նրա ելույթներին: Գիտեք՝ պետք է պապիկ լինել՝ իմ զգացումները հասկանալու համար. դա պատմելու բան չէ… Ես երեւի իմ սեփական հաջողությունների վրա այդքան չեմ ուրախանում, որքան իմ թոռնուհու: Թոռնիկի ամեն մի հաջողություն պապիկի ու ծնողների համար շատ մեծ նշանակություն ունի, անհավանակն է, անհավատալի…

-Մինչ մրցույթի մեկնելը, խորհուրդներով կիսվե՞լ էիք Անահիտի հետ:

-Անշուշտ, ես միշտ եմ իր հետ կիսվում խորհուրդներով: «Մանկական Եվրատեսիլ»-ի ժամանակ էլ ասում էի՝ պետք է համարձակ լինես, բեմից չպետք է քաշվես, բեմ բարձրանալիս զգա, որ դու այդ բեմի տերն ես: Ասում էի՝ տես, պետք է գնաս ու մտքումդ ասես՝ ես եկել եմ հաղթելու: Առհասարակ, Անահիտը համարձակ աղջիկ է, բարդույթներ չունի: Օրինակ՝ ես իմ պրեմիերաներից առաջ, միգուցե, գիշերները չկարողանամ քնել, ինքը շատ հանգիստ քնում է, մինչեւ քնից հանում ենք, կյանքներս գնում է...(ծիծաղում է):

 

-Համոզված եմ՝ հաղթանակից հետո զրուցել եք Անահիտի հետ. ինչպիսի՞ն էին նրա տպավորությունները:

-Այո, իհարկե: Առավոտյան խոսել եմ նրա հետ, տրամադրությունն արտակարգ էր: Ինքը կյանքում երկու անգամ է բեմ դուրս եկել, այն էլ՝ լուրջ բեմ, երկու դեպքում էլ լավ է ներկայացել՝ թե «Եվրատեսիլ»-ին, թե «Նոր Ալիք»-ին:

-Որպես այս ոլորտին քաջածանոթ մարդ՝ կցանկանայի՞ք, որ Ձեր թոռնուհին շարունակեր իր սկսած ուղին:

-Ես, օրինակ, իմ երեխաներին չթողեցի այս ուղիով գնալ: Բայց Անահիտի դեպքում ուղղակի այսպես ստացվեց: Ինքը գիտի՝ կուզի, թող շարունակի...Բայց այդ ելույթները, ծափերը նրան շատ են դուր գալիս, ես դա զգում եմ: Անահիտը բնավորությամբ լիդեր է: Ինչին ձեռքը մեկնել է, հաջողության է հասել: Օրինակ՝ լողալ չգիտեր, եկավ այստեղ, տարանք լողի դասընթացների ընդամենը մեկ ամսով, հետո մրցումներ եղան, ու նա դարձավ չեմպիոն: Առաջին անգամ բարձրացավ անվաչմուշկների վրա, բնականաբար, նրան ուղեկցող կար, բայց մեկ շրջան կատարելուց հետո, խնդրեց, որ էլ իրեն չօգնեն: Այդպիսին է Անահիտը:

 

-Գիտեմ, որ շուտով նա գալու է Հայաստան: Ինչպե՞ս եք պատրաստվում դիմավորել նրան:

-Իր սիրած ամեն ինչ պատրաստել ենք արդեն: Ինքը երբ գալիս է, գիտի՝ իր սիրած վայրերն ենք հաճախելու, իր սիրած ուտելիքներն ենք պատրաստելու...

-Պարոն Ղազարյան, եթե դեմ չեք, զրուցենք նաեւ այսօրվա հայկական եթերի մասին. օրինակ՝ հումորային հաղորդումների մասին ի՞նչ կասեք:

-Էսօրվա մեր եթերը շատ խառն է: Կան բաներ, որոնք ինձ դուր են գալիս, կան բաներ, որոնք չեմ հավանում: Մարդիկ ինչ-որ բաներ անում են, հետո երբ տեսնում են, որ դա իրենց անելիքը չէ, կամաց-կամաց հեռվանում են այդ գործից, բայց կան մարդիկ էլ, որոնք սխալվում եւ իրենց սխալների վրա են սովորում:

Վերջերս Արտյոմ Մարկոսյանն ինձ հրավիրել էր կամերային թատրոնում կայացած իր երեկոյին: Ես գիտեի, որ նա շատ շնորհքով է, եւ որ ամեն ինչ պիտի լավ լինի, բայց որ այդքան լավ, չէի պատկերացնում...Շատ լավ ամեն ինչ անցավ, լավ հումոր կար:

-Կնշե՞ք հայկական հումորի ասպարեզում եւս մի քանի անուններ, որոնց հաճույքով եք հետեւում:

-Ես հատուկ անուններ չեմ ուզում տալ, բայց օրինակ՝ Մկոյին ես շատ եմ հավանում: Նա շատ շնորհալի ու տաղանդավոր մարդ է՝ երաժշտական տվյալներով, ճկուն, կերպարային: Կան, էլի կան...Չեմ ուզում հատուկ նշել անունները: Իմ ընկերներն են, իմ կոլեգաները, բոլորին էլ հավանում եմ:

-Այսօր շատերն են հումորային նախագծեր ստեղծում, բայց, կարծես, «Մեր բակը» իր տեսակի մեջ դեռ շարունակում է մնալ ռեկորդակիր: 20 տարի է անցել ֆիլմի ստեղծումից, բայց այն մինչ օրս նույն հետաքրքրությամբ դիտում են: Ըստ Ձեզ՝ ո՞րն է այդ ֆիլմի հաջողության գաղտնիքը:

-Նախ՝ շատ լավ դերասանական կազմ էր ընտրված, սցենարը շատ լավն էր, հետո մենք շատ իմպրովիզներ էինք անում, շատ բաներ սցենարից դուրս էինք անում. այդ ամենը խաղի ընթացքում էինք որոշում: Բացի այդ՝ այն նոր էր, առաջինն էր ու ամենակարեւորը՝ այն բոլորիս սրտով էր: Բոլորն էլ այդպիսի բակերում են ապրում, հատկապես այլ երկրներում բնակվող հայերը նայել են ու խոստովանել, որ հիշել են իրենց փողոցը, տունը, հարեւաններին...Շատ հետաքրքիր ու սիրվող բաներ կար այդ ֆիլմում: Ֆիլմից շատ արտահայտություններ դարձան թեւավոր խոսքեր:

 

-Իսկ ի՞նչ խորհուրդ կտաք այն երիտասարդներին, որոնք որոշել են իրենց ապագան կապել հեռուստատեսության եւ դերասանության հետ: Այսօր, կարծես, շատերը փորձում են սկսել հեռուստասերիալներից…

-Միանգամից սերիալնրում նկարահանվել խորհուրդ չեմ տալիս: Նախ՝ պետք է սովորեն բեմի վրա ամուր լինել, կոփվեն, հետո գնան նկարահանվելու: Ինձ մոտ էլ հաճախ բերում են երեխաների ու հարցնում՝ ի՞նչ եք կարծում՝ սերիալներում կնկարահանե՞ն, ես էլ պատասխանում եմ, որ եթե հատուկ սերիալի համար են այստեղ բերում երեխաներին, ուրեմն թող միանգամից տանեն սերիալներ....

-Որո՞նք են այն կարեւոր խորհուրդները, որոնք տալիս եք Ձեր սաներին:

-Խորհուրդ եմ տալիս, որ ամեն հաղորդում չնայեն, ամեն ֆիլմ չդիտեն, ամեն գիրք չկարդան... Լուրջ գրքեր կարդան, լուրջ ֆիլմեր, լուրջ հաղորդումներ դիտեն, որովհետեւ կան բաներ, որոնք մեկանգամյա են՝ անցնում ու մոռացվում են: Այս գործը շատ լուրջ գործ է, պետք է լրջորեն մոտենալ այս ամենին ու հասնել ինչ-որ բանի ու սկսել դա տալ ժողովրդին:

-Առաջիկայում ի՞նչ նորություններով եք հանդես գալու:

-Ամեն տարի կնոջս հետ տարեվերջին գնում ենք Լոս Անջելես, որտեղ  եւ հանգստանում ենք, եւ շոուներ ենք կազմակերպում: Այս տարին էլ բացառություն չի լինի: Ամեն տարի stand up ոճում է եղել, այս անգամվա շոուն մի փոքր կտարբերվի: Այստեղ էլ մի ներկայացման վրա ենք աշխատում, երեւի աշնանն արդեն պատրաստ կլինի:

Սյունե Առաքելյան

Մինչև ե՞րբ են տեղական սազանդարները խաբելու ժողովրդին՝ հօգուտ Ադրբեջանի շահերի․ Աննա ԿոստանյանԹեղուտի հանքի շուրջ մեծ գործարքի սպասումները. արևմտյան հեղինակների վարկածը«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի թեկնածու Աշոտ Եղիազարյանին ներկայացված մեղադրանքը հիշեցնում է ֆանտաստիկ ֆիլմի սցենար. փաստաբան Ազգային և հայրենասեր ուժերը պետք է միավորվեն. Արմեն ՄանվելյանՊենտագոնին 80 միլիարդ դոլար է անհրաժեշտ Իրանի հետ hակամարտnւթյան ծախսերը հոգալու համար. WSJԼոռու մարզում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ Իսրայելը այս գիշեր մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավին. կան զnhեր ՀՃՇ֊ն և ՀՃԿ֊ն միանում են Սամվել Կարապետյանի կոչին, որ հաջիևները մեր երկրի ճակատագիրը չորոշեն․ Արշակ ԿարապետյանԻ՞նչ է արել Արմենը. համարձակվել է ՔՊ-ականների ճակատին ասել դաժան իրականությունը. Աբրահամյան ԱրարատԲանկ․ կյանքի նոր ռիթմ լսողության խանգարումներ ունեցող երեխաների համարՌուսաստանը կշարունակի hարվածները Ուկրաինայի օբյեկտներին. Պեսկով Ոչ մի սոցհարցում «Քաղաքացիական պայմանագրին» 49% չի տվել, այդպիսի վարկանիշ չեն ունեցել. Արեգ ՍավգուլյանԸնտրախախտումների շուրջ 30%֊ը եղել է վարչական ռեսուրսի կիրառման արդյունքում. Ատոմ Մխիթարյան Ռազմավարական սեսսիաներ` երբ յուրաքանչյուր կարծիք կարևոր է․ այս գաղափարի շուրջ են կառուցված ԶՊՄԿ-ում մեկնարկած ռազմավարական սեսսիաները Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կբարձրանա 4-6 աստիճանով, ապա 5-7-ով կնվազի Ինչպե՞ս էր հաղթանակ հայտարարվում, երբ ձայների 90%-ը դեռ հաշվարկված չէր․ Արթուր ՄիքայելյանԵրրորդ ժամկետի մետաստազները․ Էդմոն Մարուքյան Կյանքից հեռացել է Վերա Սաֆարյանը Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է Ինչի՞ մասին է Ռոբերտ Քոչարյանի նոր մեղադրանքը ԿԸՀ-ն ոտնահարել է երեք տեղամասերում քվեարկած քաղաքացիների իրավունքները․ Աննա ԿոստանյանԿԸՀ-ի որոշումը Հայաստանը տանում է 90-ականների քաղաքական իրականություն. Ավետիք ՉալաբյանՀայաստան 3-0 Ալբանիա. Ադրբեջանին ջախջախելուց հետո մեր հավաքականը համոզիչ հաղթանակ տարավ Ալբանիայի նկատմամբ Ռուբլին էժանացել է․ փոխարժեքն՝ այսօր «Ուժեղ Հայաստան» դաշինքը ՍԴ է դիմել՝ պահանջելով անվավեր ճանաչել ԱԺ ընտրությունների արդյունքները Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում Սեփական ժողովրդի վրա «կայֆավատ» լինելու նուրբ արվեստը ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները Բյուրգենշտոկում այսօր տեղի չեն ունենա. Շվեյցարիայի ԱԳՆ Իսրայելը այս գիշեր մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավին. կան զnhեր Փամբակ գետում շարունակում են 13 ամյա աղջկա որոնողական աշխատանքները․ ներգրավված են ոստիկաններ և փրկարարներ Ուժային ուղղահայացի ճնշումն ու հետընտրական կոնսոլիդացիայի հրամայականը. Սամվել Կարապետյանի ազդակները Հիմա զգոնությունը առավել լարելու ժամանակն է․ Լիլիա ՇուշանյանՀավաքական ընդդիմությունը կարող է այլընտրանքային խորհրդարան ձևավորել. Ավետիք Չալաբյան Մարդամեկը հայտարարում է, որ ընդդիմության ձայն տված ընտրողների յոթանասուն տոկոսը կաշառք է ստացել. Հրայր ԿամենդատյանԸնդդիմադիր բոլոր ուժերի միավորումը պարտադիր պայման է. Արմեն ՄանվելյանԹրամփը մտադիր է հրթիռների լիցենզավորված արտադրություն սկսել Եվրոպայում․ BloombergՀաշմանդամություն ունեցող անձանց և 63 տարեկանից բարձր քաղաքացիների համար կներդրվի զբաղվածության խթանման նոր ծրագիրՊերուում ավտոբուսի վթարի հետևանքով 11 մարդ է զոհվելԿարլ Լագերֆելդի վերջին արխիվը. Sotheby's-ը աճուրդի է հանելու դիզայների ավելի քան 1000 ուրվագծեր՝ 1 եվրո մեկնարկային գնովԱնորակ ապրանք չպետք է արտահանել մեր ինքնիշխանության հաշվին. Նիկոլ ՓաշինյանԿարող ենք արձանագրել, որ Հայաստանում ընտրությունները չեն կայացել․ Հրայր ԿամենդատյանԳերմանիան Ուկրաինային կհատկացնի 200 մլն դոլար՝ «Ուկրաինայի համար ԱՄՆ-ից uպառազինnւթյան գնման ծրագրի» հերթական փաթեթի շրջանակներումՈ՞ւմ են ուզում զրկել ընտրելու իրավունքից․ որտեղ է ավարտվում քաղաքացիությունը. Էդմոն ՄարուքյանԱնի Լուպեի ծովափնյա ֆոտոշարքը Պայքարում ենք մեխանիզմի դեմ․ Սամվել ԿարապետյանՈրևէ ձեռնարկություն 1 տարվա մեջ 3 անգամ ՀԴՄ չտպեց, 5 տարով զրկվելու է և՛ միկրոբիզնեսի, և՛ շրջանառության հարկերով աշխատելուց. ՓաշինյանԲոլոր դեպքերում Նիկոլ Փաշինյանը չի հաղթել այս ընտրությունները․ ԿարապետյանԱյս մարդը շարունակում է նվաստեցնել հայ ժողովրդին․ Սամվել ԿարապետյանԴավիթ Ղազինյանը քաջ, հայրենատեր եւ հայրենասեր ՀԱՅ է. Գոհար ՄելոյանԵվրոպայում ԱՄՆ զnրքերի կրճատումը կսկսվի անհապաղ. Ռյուտե