Ереван, 19.Февраль.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Армянский скрипач Эдуард Даян удостоен Гран-при престижного конкурса в России Аделия Петросян — в финале после короткой программы в женском фигурном катании на ОИ-2026 «Правосудие» превращенное в шоу: истинная цель дела Ваге Акопяна Bloomberg: акции Nestle упали до минимума на фоне скандала с детским питанием Россия и Иран с 1 апреля приступят к реализации проекта ж/д линии Решт - Астара Вэнс: возможное ядерное оружие Ирана не должно попасть в третьи руки Ватикан не войдет в состав Совета мира по Газе В Иране в отношении протестующих возбудили не менее 23 тысяч уголовных дел Глава крупнейшего в Европе завода по производству вооружения: Война в Украине не закончится в 2026 году Центральный комитет АРФ Дашнакцутюн в Греции: Считаем неуместным встречаться с президентом Армении


Աշոտ Ղազարյանը՝ «Նոր ալիք»-ում թոռնուհու հաղթանակի, այսօրվա հումորային հաղորդումների եւ «Մեր բակ»-ի մասին

Lifestyle

Style.news.am-ը գրում է.

Սիրված դերասան եւ հումորիստ Աշոտ Ղազարյանին NEWS.am STYLE-ը հանդիպեց  «Աշոտ Ղազարյան» ծիծաղի, հումորի եւ խոսքի դպրոց-ստուդիայում: Ինչպես տեղեկացրել ենք, դերասանի թոռնուհին՝ Անահիտ Ադամյանը, դարձել է Արտեկում կայացած «Մանկական Նոր ալիք 2017» երգի մրցույթի հաղթող, ինչն էլ սիրված դերասանի հետ զրուցելու հրաշալի առիթ էր:

Պարոն Ղազարյանն իրեն բնորոշ անմիջականությամբ ընդունեց մեզ եւ սիրով պատասխանեց բոլոր հարցերին՝ անդրադառնալով թոռնուհու հաղթանակին, իր էմոցիաներին, հայկական հումորին, «Մեր բակ»-ին եւ շատ ուրիշ հետաքրքիր թեմաների…:)

 

-Պարոն Ղազարյան, նախ՝ շնորհավորում ենք Ձեր թոռնուհու՝ Անահիտի հաղթանակի կապակցությամբ: Ինչպիսի՞ն էին Ձեր զգացողությունները, երբ իմացաք այդ ուրախալի լուրը:

-Շատ շնորհակալ եմ: Նախ՝ ասեմ, որ ես հեռախոսի միջոցով հետեւել եմ նրա ելույթներին: Գիտեք՝ պետք է պապիկ լինել՝ իմ զգացումները հասկանալու համար. դա պատմելու բան չէ… Ես երեւի իմ սեփական հաջողությունների վրա այդքան չեմ ուրախանում, որքան իմ թոռնուհու: Թոռնիկի ամեն մի հաջողություն պապիկի ու ծնողների համար շատ մեծ նշանակություն ունի, անհավանակն է, անհավատալի…

-Մինչ մրցույթի մեկնելը, խորհուրդներով կիսվե՞լ էիք Անահիտի հետ:

-Անշուշտ, ես միշտ եմ իր հետ կիսվում խորհուրդներով: «Մանկական Եվրատեսիլ»-ի ժամանակ էլ ասում էի՝ պետք է համարձակ լինես, բեմից չպետք է քաշվես, բեմ բարձրանալիս զգա, որ դու այդ բեմի տերն ես: Ասում էի՝ տես, պետք է գնաս ու մտքումդ ասես՝ ես եկել եմ հաղթելու: Առհասարակ, Անահիտը համարձակ աղջիկ է, բարդույթներ չունի: Օրինակ՝ ես իմ պրեմիերաներից առաջ, միգուցե, գիշերները չկարողանամ քնել, ինքը շատ հանգիստ քնում է, մինչեւ քնից հանում ենք, կյանքներս գնում է...(ծիծաղում է):

 

-Համոզված եմ՝ հաղթանակից հետո զրուցել եք Անահիտի հետ. ինչպիսի՞ն էին նրա տպավորությունները:

-Այո, իհարկե: Առավոտյան խոսել եմ նրա հետ, տրամադրությունն արտակարգ էր: Ինքը կյանքում երկու անգամ է բեմ դուրս եկել, այն էլ՝ լուրջ բեմ, երկու դեպքում էլ լավ է ներկայացել՝ թե «Եվրատեսիլ»-ին, թե «Նոր Ալիք»-ին:

-Որպես այս ոլորտին քաջածանոթ մարդ՝ կցանկանայի՞ք, որ Ձեր թոռնուհին շարունակեր իր սկսած ուղին:

-Ես, օրինակ, իմ երեխաներին չթողեցի այս ուղիով գնալ: Բայց Անահիտի դեպքում ուղղակի այսպես ստացվեց: Ինքը գիտի՝ կուզի, թող շարունակի...Բայց այդ ելույթները, ծափերը նրան շատ են դուր գալիս, ես դա զգում եմ: Անահիտը բնավորությամբ լիդեր է: Ինչին ձեռքը մեկնել է, հաջողության է հասել: Օրինակ՝ լողալ չգիտեր, եկավ այստեղ, տարանք լողի դասընթացների ընդամենը մեկ ամսով, հետո մրցումներ եղան, ու նա դարձավ չեմպիոն: Առաջին անգամ բարձրացավ անվաչմուշկների վրա, բնականաբար, նրան ուղեկցող կար, բայց մեկ շրջան կատարելուց հետո, խնդրեց, որ էլ իրեն չօգնեն: Այդպիսին է Անահիտը:

 

-Գիտեմ, որ շուտով նա գալու է Հայաստան: Ինչպե՞ս եք պատրաստվում դիմավորել նրան:

-Իր սիրած ամեն ինչ պատրաստել ենք արդեն: Ինքը երբ գալիս է, գիտի՝ իր սիրած վայրերն ենք հաճախելու, իր սիրած ուտելիքներն ենք պատրաստելու...

-Պարոն Ղազարյան, եթե դեմ չեք, զրուցենք նաեւ այսօրվա հայկական եթերի մասին. օրինակ՝ հումորային հաղորդումների մասին ի՞նչ կասեք:

-Էսօրվա մեր եթերը շատ խառն է: Կան բաներ, որոնք ինձ դուր են գալիս, կան բաներ, որոնք չեմ հավանում: Մարդիկ ինչ-որ բաներ անում են, հետո երբ տեսնում են, որ դա իրենց անելիքը չէ, կամաց-կամաց հեռվանում են այդ գործից, բայց կան մարդիկ էլ, որոնք սխալվում եւ իրենց սխալների վրա են սովորում:

Վերջերս Արտյոմ Մարկոսյանն ինձ հրավիրել էր կամերային թատրոնում կայացած իր երեկոյին: Ես գիտեի, որ նա շատ շնորհքով է, եւ որ ամեն ինչ պիտի լավ լինի, բայց որ այդքան լավ, չէի պատկերացնում...Շատ լավ ամեն ինչ անցավ, լավ հումոր կար:

-Կնշե՞ք հայկական հումորի ասպարեզում եւս մի քանի անուններ, որոնց հաճույքով եք հետեւում:

-Ես հատուկ անուններ չեմ ուզում տալ, բայց օրինակ՝ Մկոյին ես շատ եմ հավանում: Նա շատ շնորհալի ու տաղանդավոր մարդ է՝ երաժշտական տվյալներով, ճկուն, կերպարային: Կան, էլի կան...Չեմ ուզում հատուկ նշել անունները: Իմ ընկերներն են, իմ կոլեգաները, բոլորին էլ հավանում եմ:

-Այսօր շատերն են հումորային նախագծեր ստեղծում, բայց, կարծես, «Մեր բակը» իր տեսակի մեջ դեռ շարունակում է մնալ ռեկորդակիր: 20 տարի է անցել ֆիլմի ստեղծումից, բայց այն մինչ օրս նույն հետաքրքրությամբ դիտում են: Ըստ Ձեզ՝ ո՞րն է այդ ֆիլմի հաջողության գաղտնիքը:

-Նախ՝ շատ լավ դերասանական կազմ էր ընտրված, սցենարը շատ լավն էր, հետո մենք շատ իմպրովիզներ էինք անում, շատ բաներ սցենարից դուրս էինք անում. այդ ամենը խաղի ընթացքում էինք որոշում: Բացի այդ՝ այն նոր էր, առաջինն էր ու ամենակարեւորը՝ այն բոլորիս սրտով էր: Բոլորն էլ այդպիսի բակերում են ապրում, հատկապես այլ երկրներում բնակվող հայերը նայել են ու խոստովանել, որ հիշել են իրենց փողոցը, տունը, հարեւաններին...Շատ հետաքրքիր ու սիրվող բաներ կար այդ ֆիլմում: Ֆիլմից շատ արտահայտություններ դարձան թեւավոր խոսքեր:

 

-Իսկ ի՞նչ խորհուրդ կտաք այն երիտասարդներին, որոնք որոշել են իրենց ապագան կապել հեռուստատեսության եւ դերասանության հետ: Այսօր, կարծես, շատերը փորձում են սկսել հեռուստասերիալներից…

-Միանգամից սերիալնրում նկարահանվել խորհուրդ չեմ տալիս: Նախ՝ պետք է սովորեն բեմի վրա ամուր լինել, կոփվեն, հետո գնան նկարահանվելու: Ինձ մոտ էլ հաճախ բերում են երեխաների ու հարցնում՝ ի՞նչ եք կարծում՝ սերիալներում կնկարահանե՞ն, ես էլ պատասխանում եմ, որ եթե հատուկ սերիալի համար են այստեղ բերում երեխաներին, ուրեմն թող միանգամից տանեն սերիալներ....

-Որո՞նք են այն կարեւոր խորհուրդները, որոնք տալիս եք Ձեր սաներին:

-Խորհուրդ եմ տալիս, որ ամեն հաղորդում չնայեն, ամեն ֆիլմ չդիտեն, ամեն գիրք չկարդան... Լուրջ գրքեր կարդան, լուրջ ֆիլմեր, լուրջ հաղորդումներ դիտեն, որովհետեւ կան բաներ, որոնք մեկանգամյա են՝ անցնում ու մոռացվում են: Այս գործը շատ լուրջ գործ է, պետք է լրջորեն մոտենալ այս ամենին ու հասնել ինչ-որ բանի ու սկսել դա տալ ժողովրդին:

-Առաջիկայում ի՞նչ նորություններով եք հանդես գալու:

-Ամեն տարի կնոջս հետ տարեվերջին գնում ենք Լոս Անջելես, որտեղ  եւ հանգստանում ենք, եւ շոուներ ենք կազմակերպում: Այս տարին էլ բացառություն չի լինի: Ամեն տարի stand up ոճում է եղել, այս անգամվա շոուն մի փոքր կտարբերվի: Այստեղ էլ մի ներկայացման վրա ենք աշխատում, երեւի աշնանն արդեն պատրաստ կլինի:

Սյունե Առաքելյան

Нужно объединиться вокруг повестки «Нет Западному Азербайджану»: письмо представителям ООН (Видео)В Арташате открылся новый филиал Америабанка: специальные предложения для новых клиентовОпасная щедрость: IDBank предупреждает о росте числа фальшивых социологических опросов в интернете.Армянский скрипач Эдуард Даян удостоен Гран-при престижного конкурса в РоссииАделия Петросян — в финале после короткой программы в женском фигурном катании на ОИ-2026«Правосудие» превращенное в шоу: истинная цель дела Ваге АкопянаBloomberg: акции Nestle упали до минимума на фоне скандала с детским питаниемРоссия и Иран с 1 апреля приступят к реализации проекта ж/д линии Решт - Астара В приграничных сёлах Армении закрывают школы Вэнс: возможное ядерное оружие Ирана не должно попасть в третьи рукиДействовать исключительно в рамках закона и конституционных полномочий. Движение "Всеармянский Фронт"Ватикан не войдет в состав Совета мира по ГазеВ Иране в отношении протестующих возбудили не менее 23 тысяч уголовных делВТБ (Армения) открыл обновленный офис в городе АштаракИнициатива Idram-а, Mediamax-а и фонда «Айорди» к Дню дарения книгКлеймированный стигмой стыда и позора: кого радуют действия властей Армении? «Паст»«АйаКве» представляет политическую заявку с повесткой смены власти: «Паст»Какие планы у Запада и Пашиняна относительно железной дороги? «Паст»Глава крупнейшего в Европе завода по производству вооружения: Война в Украине не закончится в 2026 годуЦентральный комитет АРФ Дашнакцутюн в Греции: Считаем неуместным встречаться с президентом АрменииIDBank открыл представительство в Глендейле, штат КалифорнияБилл Гейтс обсудил в Китае сельское хозяйство, медицину и сферу ИИПослание Католикоса: Наши души тревожатся из-за многочисленных нападок на нашу Святую Церковь Архиепископа Микаэла Аджапахяна 17 февраля выпишут из больницыВласти Армении передали Австрии обвиняемого в совершении краж гражданинаАкция в защиту Гарегина Второго в соборе Святых Гевондянц в БербанкеСледственный комитет «опровергнув», по сути фактически подтвердил: «Паст»«Серии» нападок на Национальную идентичность: «Паст»Впечатляющая заявка «Сильной Армении» и неприкрытая паника «Гражданского договора»: «Паст»Чем мешает Николу Пашиняну видеоролик Гимна? «Паст»Пашинян уволил главу Агентства по защите персональных данных МинюстаЧеловек с гражданством другой страны не может быть кандидатом в премьер-министры Армении - Пашинян о КарапетянеМакрон хочет лишать права участия в выборах за антисемитизмХудатян и Копыркин обсудили вопрос продления срока эксплуатации второго энергоблока Армянской АЭСTeam Holding объявляет о начале второго этапа размещения долларовых облигаций; Андеррайтер - Freedom Broker Armenia.Кремль подтвердил новый раунд трехсторонних переговоров на следующей неделеОплату услуг Ucom теперь можно осуществлять через Fast Shift «Сказка о царе Салтане» братьев Андреасян превзошла в России предпродажи всех последних сказокГлава миссии ЕС в Армении: С августа 2025 года у нас есть свободный доступ ко всем участкам границыПредставители армянской Диаспоры призывали власти РА и ААЦ урегулировать все разногласияПатрульные самолеты ВМС США провели разведку вблизи ИранаТрамп анонсировал визит в Китай в апрелеСоздают хаос, а затем думают, как его преодолеть: «Паст»Противоположная сторона… антицерковной «реформы»: «Паст»Ucom предлагает корпоративным клиентам комплексную услугу по построению внутренних сетей С какой политической силой будет участвовать на выборах «Страна для жизни»? «Паст»На пути к разрушению церкви «хватается за пену»: «Паст»Еврокомиссия объявила о мерах по ускорению производства дронов и систем противодействия имВодитель пострадавшего вследствие камнепада на проспекте Мясникяна автомобиля рассказал, как это былоВ Армении начнет работать монетизация YouTube