Երևան, 26.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
ՍԴ-ն շարունակում է ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիմումների քննությունը Արցախցիների՝ Արցախ վերադարձը որևէ համեմատական չունի ադրբեջանցիներին՝ Հայաստան տեղափոխելու հետ. Արեգա Հովսեփյան Տարադրամի փոխարժեքները հունիսի 26-ին Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջաններում և 9 մարզերում Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի հերթական խմբաքանակը ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ Մագդալենա Գրոնո Հունիսի 27-ին կրկին սպասվում է ցիկլոնի ներթափանցում Սև ծովի շրջաններից․ օդի ջերմաստիճանը կնվազի․ Գագիկ Սուրենյան Ռուսաստանը սահմանափակել է Հայաստանի բոլոր ձեռնարկություններից ձկնամթերքի մատակարարումը Ակցիզային հարկը թանկանում է, ծխախոտը, ալկոհոլը և վառելիքը ևս․ հարցում Շիրակում Ի՞նչ է ստացվում այն՝ ինչի համար Փաշինյանը նախկիններին էր մեղադրում․ հարցում


Հայաստանը և Տաջիկստանը հարաբերությունները կկառուցեն ռազմավարական գործընկերության հիման վրա. նախագահների հայտարարությունը

Քաղաքական

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը և Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը համատեղ հայտարարություն են արել Տաջիկստանի նախագահի՝ Հայաստան կատարած պաշտոնական այցի արդյունքներով: 

Ներկայացնում ենք ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից տրամադրված հայտարարությունը.

«Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով 2017թ․ հունիսի 14-15-ը պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն այցելեց Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը։ 

Հայաստանի Հանրապետության և Տաջիկստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին ընդառաջ կայացած բանակցությունների ընթացքում պետությունների ղեկավարները առանձնակիորեն կարևորեցին այդ իրադարձությունը, որը երկու երկրների ժողովուրդների բարեկամական հարաբերությունների բազմադարյա պատմության նոր էջ բացեց։

Հայաստանի Հանրապետության Նախագահը և Տաջիկստանի Հանրապետության նախագահը, 

համակողմանիորեն ուսումնասիրելով հայ-տաջիկական հարաբերություների ողջ համալիրի ներկա վիճակը և զարգացման հեռանկարները,

հենվելով Հայաստանի և Տաջիկստանի միջև պատմական ամուր փոխառնչությունների, երկու երկրների ժողովուրդների դարավոր բարեկամական կապերի և համագործակցության վրա,

հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության և Տաջիկստանի Հանրապետության միջև Բարեկամության և համագործակցության մասին 2002թ․ ապրիլի 3-ի համաձայնագրի անխախտելիությունը,  

համոզված լինելով, որ Հայաստանի Հանրապետության և Տաջիկստանի Հանրապետության միջև միջպետական հարաբերությունների և փոխշահավետ համագործակցության հետագա ամրապնդումը բխում է երկու երկրների ժողովուրդների արմատական շահերից,  

ընդգծելով հետագա սերտ համագործակցության և միջազգային ասպարեզում գործողությունների համակարգման կարևորությունն ու նպատակահարմարությունը, 

ձգտելով զարգացնել և ընդլայնել արդյունավետ համագործակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության և Անկախ պետությունների համագործակցության շրջանակներում, ինչպես նաև ավելի սերտ փոխգործակցությունը այն միջազգային կառույցներում, որոնց անդամ են Հայաստանի Հանրապետությունը և Տաջիկստանի Հանրապետությունը,

հայտարարում են ներքոհիշյալի մասին.

Հայաստանի Հանրապետությունը և Տաջիկստանի Հանրապետությունը լի են վճռականությամբ հետագայում ևս շարունակել ամրապնդել և բազմապատկել երկու երկրների ժողովուրդների միջև բարեկամությունը։ Նրանք հարաբերությունները կկառուցեն ռազմավարական գործընկերության հիման վրա, փոխվստահության ոգով՝ առաջնորդվելով ինքնիշխանության նկատմամբ հարգանքի, վեճերի խաղաղ կարգավորման և ուժի կամ դրա սպառնալիքի չկիրառման, միմյանց ներքին գործերին չմիջամտելու, իրավահավասարության և փոխշահավետության սկզբունքներով։ 

Պետությունների ղեկավարները պատրաստակամություն են հայտնում խորացնելու երկկողմ հարաբերությունները տնտեսական, առևտրային, տրանսպորտային, ռազմական և ռազմատեխնիկական բնագավառներում, ինչպես նաև գիտության, մշակույթի, զբոսաշրջության և առողջապահության ոլորտներում։ 

Նախագահները հաստատեցին, որ Հայաստանի և Տաջիկստանի միջև արտաքին քաղաքական փոխգործակցության խորացումը երկու երկրների արմատական շահերին առնչվող հարցերում փոխադարձ աջակցության հիման վրա ամբողջապես բխում է երկու երկրների ժողովուրդների բարեկամության ամրապնդման շահերից և հանդիսանում հայ-տաջիկական միջպետական փոխգործակցության առանցքային տարր։

Հայաստանի Հանրապետությունը և Տաջիկստանի Հանրապետությունը կընդլայնեն կառուցողական փոխգործակցությունը ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի և այլ միջազգային կառույցների շրջանակներում՝ ի շահ խաղաղության, կայունության և անվտանգության ամրապնդման ինչպես տարածաշրջանային, այնպես էլ համաշխարհային մասշտաբով։

Հայաստանի Հանրապետությունը և Տաջիկստանի Հանրապետությունը իրենց հավատարմությունն են հաստատում ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին և սկզբունքներին: Կողմերը ճանաչում են Միավորված ազգերի կազմակերպության կենտրոնական դերը միջազգային խաղաղության և անվտանգության ապահովման գործում՝ հակամարտությունների կանխարգելման և խաղաղ կարգավորման հարցում տարածաշրջանային կառույցների գնալով աճող դերի պայմաններում:

Հայաստանի Հանրապետությունը և Տաջիկստանի Հանրապետությունը կհամակարգեն իրենց արտաքին քաղաքական գործունեությունը՝ Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջաններում անվտանգության, կայունության ամրապնդմանը և համագործակցության զարգացմանը միտված համատեղ համաձայնեցված գործողություններ իրականացնելու նպատակով:

Հայաստանի Հանրապետությունը և Տաջիկստանի Հանրապետությունը հանդես են գալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտության հնարավորինս արագ և բացառապես խաղաղ կարգավորման օգտին՝ հիմնվելով միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների, ՄԱԿ-ի կանոնադրության դրույթների վրա: Նախագահները վերահաստատում են իրենց դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ, որն արտահայտվել է 2016թ. հոկտեմբերի 14-ին Երևանում ընդունված՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների ղեկավարների հայտարարությունում: Կողմերը ողջունում են միջազգային հանրության կողմից միջնորդական մանդատ ստացած միակ ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների կառուցողական ջանքերը:

Հայաստանի Հանրապետությունը և Տաջիկստանի Հանրապետությունը հաստատում են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության նշանակությունը՝ անդամ պետությունների անվտանգության ապահովման գործում, և ակտիվորեն կհամագործակցեն նշյալ կազմակերպության շրջանակներում նախատեսված փոխադարձ պարտավորությունների իրականաց¬ման ուղղությամբ: 

Կողմերը ջանքեր կգործադրեն Անկախ պետությունների համագործակցությունը ժամանակակից իրողություններին հարմարեցնելու նպատակով: 

Հայաստանի Հանրապետությունը և Տաջիկստանի Հանրապետությունը հաստատում են իրենց պատրաստակամությունը հետագայում ևս փոխգործակցել գլոբալ մարտահրավերների և վտանգների՝ ահաբեկչության, ծայրահեղականության, թմրանյութերի ապօրինի շրջանառության և անդրսահմանային կազմակերպված հանցավորության այլ ձևերին հակազդման ոլորտում՝ հիմնվելով միջազգային համաձայնագրերի վրա, որոնց մասնակից են Հայաստանի Հանրապետությունը և Տաջիկստանի Հանրապետությունը:

Կողմերն ընդգծում են Հայաստան-Տաջիկստան միջխորհրդարանական բարեկամական խմբի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Տաջիկստանի Հանրապետության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի գործունեության հետագա ընդլայնման և արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը և ողջունում են նշյալ հանձնաժողովի համանախագահության մակարդակի բարձրացումը:

Կողմերն առանցքային նշանակություն են տալիս փոխշահավետ տնտեսական համագործակցության խորացմանը և այդ նպատակով պատրաստ են նպաստել այդ ոլորտում առկա մեծ ներուժի իրագործմանը։ Այդ նպատակով նրանք առավելագույն աջակցություն կցուցաբերեն առևտրաշրջանառության ծավալների մեծացմանը, տրանսպորտի և հեռահաղորդակցության, գյուղատնտեսության, լեռնամետալուրգիական, թեթև և վերամշակող արդյունաբերության, ինչպես նաև նորարարության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության զարգացմանը:

Կողմերը կնպաստեն երկու երկրների տնտեսվարող սուբյեկտների միջև փոխգործակցության մեխանիզմների կատարելագործմանը և անմիջական կապերի խթանմանը: 

Հայաստանի Հանրապետությունը և Տաջիկստանի Հանրապետությունը հանդես են գալիս Երևանի և Դուշանբեի միջև կանոնավոր ուղիղ օդային հաղորդակցության հաստատման օգտին, ինչպես նաև պատրաստակամություն են հայտնում մշակելու համատեղ ծրագրեր տրանսպորտի ոլորտում:

Կողմերն ամեն կերպ կաջակցեն մշակույթի և արվեստի ոլորտում կազմակերպությունների և գործիչների, հետազոտական կենտրոնների, առողջապահական հաստատությունների, ուսումնական հաստատությունների, զանգվածային լրատվամիջոցների և մշակութային-հումանիտար ոլորտի այլ հաստատությունների միջև անմիջական կապերի ընդլայնմանը:

Հայաստանի Հանրապետության և Տաջիկստանի Հանրապետության նախագահները համոզված են, որ երկու երկրների միջպետական հարաբերությունները ներկա փուլում մեծ հեռանկարներ ունեն համագործակցության բոլոր ոլորտների ինտենսիվ զարգացման և խորացման համար՝ երկու ժողովուրդների արմատական շահերին համահունչ:


Պետությունների ղեկավարները գոհունակություն հայտնեցին լիակատար փոխըմբռնման մթնոլորտում անցած բանակցությունների առնչությամբ, որոնց արդյունքում ստորագրվեցին ներքոհիշյալ փաստաթղթերը.

- Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Տաջիկստանի Հանրապետության Կառավարության միջև քաղաքացիների փոխադարձ այցելությունների մասին,

- Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Տաջիկստանի Հանրապետության Կառավարության միջև օդային հաղորդակցության մասին,

- Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Տաջիկստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջև 2018-2019թթ. համար համագործակցության ծրագիր,

- Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Տաջիկստանի Հանրապետության կառավարության միջև հեռահաղորդակցության և փոստային կապի բնագավառում համագործակցության մասին,

- Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Տաջիկստանի Հանրապետության կառավարության միջև կրթության որակավորումների, գիտական աստիճանների ու գիտական կոչումների փոխճանաչման և համադրելիության մասին,

- Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Տաջիկստանի Հանրապետության կառավարության միջև առողջապահության բնագավառում համագործակցության մասին,

- Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Տաջիկստանի Հանրապետության կառավարության միջև երիտասարդության հետ աշխատանքի և սպորտի բնագավառում համագործակցության մասին,

- Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության և Տաջիկստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջև համագործակցության մասին,

- Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի և Տաջիկստանի Հանրապետության գիտությունների ակադեմիայի միջև գիտական համագործակցության մասին։ 

Պետությունների ղեկավարներն ընդգծեցին, որ ամենաբարձր մակարդակով հանդիպումը զգալի ներդրում ունեցավ և նոր հորիզոններ բացեց Հայաստանի Հանրապետության և Տաջիկստանի Հանրապետության միջև բարեկամության և բազմակողմանի համագործակցության հետագա ամրապնդման համար:

Տաջիկստանի Հանրապետության նախագահ Է. Ռահմոնը երախտագիտություն հայտնեց ջերմ ընդունելության և հյուրընկալության համար և հրավիրեց Հայաստանի Հանրապետության Նախագահ Ս. Սարգսյանին պաշտոնական այց կատարել Տաջիկստանի Հանրապետություն: 
Հրավերը երախտագիտությամբ ընդունվեց: Այցի ժամկետները կհամաձայնեցվեն դիվանագիտական խողովակներով»:

 

Ձերբակալել են սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողիՇիրակի մարզում Mitsubishi-ն բախվել է բետոնե սյանը և հայտնվել ձորակում․ մայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցՍբ Պողոս-Պետրոս եկեղեցին հայտնվել է ջրի տակ ՅՈՒՆԻՍԵՖ-ը Վենեսուելա կուղարկի 48 տոննա մարդասիրական օգնություն Արարատի և Արմավիրի համայնքային ոստիկանները թմրամիջnց պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտելՍա միայն գողացված քվեի համար պայքար չէ, սա արժանապատվության, իրավական հարց է. Ցոլակ Ակոպյան«Ռիհաննա, փախիր նրանից». Սոցցանցերը պահանջում են երգչից հրաժարվել A$AP Rocky-ից՝ Արիզոնայում նրա հակասական պոռթկումից հետո ԵՄ խորհուրդը մինչև 2027 թվականի հուլիսի 31-ը երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջnցները«Համահայկական Ճակատ»-ի անդամները շփվում են քաղաքացիների հետՄեյվեզերն ընդդեմ Թայսոնի. բռնցքամարտի լեգենդների ցուցադրական մենամարտի ամսաթիվը հայտնի է«Ազատության» հրապարակում ստորագրահավաքը շարունակվում է. դու ևս միացիրՍահմանադրական դատարանի դիմաց. ընթանում է 7 ուժերի դիմումների քննարկումը․ Աննա ԿոստանյանԱլիևի կողմից Հայաստանին նոր Սահմանադրություն պարտադրելու դեմ խոսողներին մեկուսացնում են. Մենուա Սողոմոնյան Իրանի ապասառեցված ակտիվները կուղղվեն ԱՄՆ-ից ցորեն և եգիպտացորեն գնելուն. ԹրամփԿասեցվել է կեղծ uիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը «ՀայաՔվեի» խորհրդի համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի ազատ արձակման պահանջով ակցիան ՍԴ-ի դիմաց շարունակվում է«ՀայաՔվեի» անդամների երթը դեպի Սահմանադրական դատարան` «ՀայաՔվեի» խորհրդի համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի ազատ արձակման պահանջովՍահմանադրական դատարանի դիմաց, ի պաշտպանություն մեր սահմանադրական իրավունքների, Ավետիք Չալաբյանի և մեր բոլոր քաղբանտարկյալների. Արմեն ՄանվելյանՔաղաքական «բեզպրեդելը» վաղուց հատել է գծված ու չգծված բոլոր սահմանները. Տիգրան Աբրահամյան Նայեք' իմ ելույթին ինչպես են արձագանքում Ալիևի զոմբիները և կհասկանաք, թե ինչ կլինի, եթե Նիկոլը մնա․ Արշակ ԿարապետյանԱվետիքը պինդ է, նա գիտի՝ ինչի համար է պայքարում. Ցոլակ ԱկոպյանՆույնիսկ, եթե Եվրոպան պատրաստ է հանդուրժել նոր բռնապետին, մենք՝ Հայաստանի ժողովուրդը, չենք հանդուրժելու. Մամիջանյան (տեսանյութ) ՍԴ-ն շարունակում է ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիմումների քննությունը Հանքարդյունաբերության ասոցիացիան ամփոփում է ոլորտի խնդիրներն ու պատրաստում առաջարկների փաթեթԿոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում Ավետիքը ազգային իրավունքների համար պայքարող է, այս ամենը դրա պատճառով է. Արսեն ԳրիգորյանՅունիբանկն ու «Վանք» հիմնադրամն աջակցել են անվասայլակով բասկետբոլի ցուցադրական խաղի անցկացմանը Մի անգամ անմեղ մարդուն որսացել են, հիմա նորից են անում. ո՞վ պետք է պատասխան տա իր կորցրած ամիսների համար. Հովհաննես ԻշխանյանՎՏԲ-Հայաստան Բանկը գրանցում է ագրովարկավորման նկատմամբ պահանջարկի աճ Հայաստանյան QR վճարային խոշորագույն համակարգերը կհամագործակցեն. ArcaQR - IdramNetԲաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովում ԱրարատԲանկն ամփոփել է 2025 թվականը ԿԸՀ-ի նիստի օրը Հաջիևը Հայաստանում էր. ես էլ կարծում եմ՝ ազդեց ԿԸՀ որոշման վրա. Արամ ՊետրոսյանԱրցախցիների՝ Արցախ վերադարձը որևէ համեմատական չունի ադրբեջանցիներին՝ Հայաստան տեղափոխելու հետ. Արեգա Հովսեփյան Տարադրամի փոխարժեքները հունիսի 26-ին Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջաններում և 9 մարզերում Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի հերթական խմբաքանակը ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ Մագդալենա Գրոնո Ընդդիմադիր դաշտը կայուն է. ճնշումներն օգուտ չեն տալու. Սայիդա ՊողոսյանՀունիսի 27-ին կրկին սպասվում է ցիկլոնի ներթափանցում Սև ծովի շրջաններից․ օդի ջերմաստիճանը կնվազի․ Գագիկ Սուրենյան Ռուսաստանը սահմանափակել է Հայաստանի բոլոր ձեռնարկություններից ձկնամթերքի մատակարարումը Այս պայմաններում՝ ՀՀ սեփականության իրավունքով գրանցված գույքերի և հողամասերի փոխանցումն Ադրբեջանին ի՞նչ է, եթե ոչ հանձնում. Գոհար ՄելոյանԵթե ԵԱՏՄ-ն ուղիղ կամ «նամյոկով» կասի՝ «մենք չկանք», ի՞նչ կարող ենք անել, չկան-չկան. ՓաշինյանՄակրոնը հայտարարել է Ռուսաստանից եկող լցանավի կալանավորման մասին Ռուսաստանը սպասում է ԱՄՆ-ի հետ երկխոսության շարունակմանը Ուկրաինայի կարգավորման թեմայով. ՊեսկովԱդրբեջանը գործում է ԱՄՆ Կոնգրեսում, իսկ մեր դեսպանատունը սելֆիներ է տեղադրում Հայաստանին պետք են ազատ, անկախ և թափանցիկ ընտրություններ«Ինտերը» նոր պայմանագիր կկնքի Դիմարկոյի հետ Որպես պատասխանատու քաղաքական ուժ տեր ենք և հաշվետու մեզ վստահված քվեների համար․ Մարիաննա Ղահրամանյան«Մեսսի, կամուսնանա՞ս ինձ հետ». Լիոնել Մեսսիի 100-ամյա երկրպագուհին 2026 թվականի Աշխարհի առաջնության աստղն է դարձելԲելառուսն անջատել է վերահեռարձակման կայանները, որոնցով ՌԴ-ն համակարգել է Ուկրաինայի դեմ ԱԹՍ-ների հարվшծները. Զելենսկի