Երևան, 26.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
ՍԴ-ն շարունակում է ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիմումների քննությունը Արցախցիների՝ Արցախ վերադարձը որևէ համեմատական չունի ադրբեջանցիներին՝ Հայաստան տեղափոխելու հետ. Արեգա Հովսեփյան Տարադրամի փոխարժեքները հունիսի 26-ին Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջաններում և 9 մարզերում Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի հերթական խմբաքանակը ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ Մագդալենա Գրոնո Հունիսի 27-ին կրկին սպասվում է ցիկլոնի ներթափանցում Սև ծովի շրջաններից․ օդի ջերմաստիճանը կնվազի․ Գագիկ Սուրենյան Ռուսաստանը սահմանափակել է Հայաստանի բոլոր ձեռնարկություններից ձկնամթերքի մատակարարումը Ակցիզային հարկը թանկանում է, ծխախոտը, ալկոհոլը և վառելիքը ևս․ հարցում Շիրակում Ի՞նչ է ստացվում այն՝ ինչի համար Փաշինյանը նախկիններին էր մեղադրում․ հարցում


ՀՀ ԱԳ նախարարը լիահույս է հայ-եգիպտական հարաբերությունները որակական նոր մակարդակի բարձրացնելու հարցում

Քաղաքական

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը շնորհավորական խոսքով է հանդես եկել Եգիպտոսի Ազգային տոնի կապակցությամբ  տեղի ունեցած ընդունելությանը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից։

ORER.am-ը ներկայացնում է ՀՀ ԱԳ նախարարի խոսքն ամբողջությամբ. «Եգիպտոսի Արաբական Հանրապետության Ազգային տոնի՝ Հեղափոխության 65-րդ տարեդարձի կապակցությամբ ցանկանում եմ իմ ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները հղել բարեկամ Եգիպտոսի կառավարությանն ու ժողովրդին:

Այս տարի մենք համատեղ նշում ենք Հայաստանի և Եգիպտոսի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը: Քառորդ դարն ընդամենը մի ակնթարթ է դարավոր առնչությունների այն տարեգրությունում, որ կապում է մեր երկու ժողովուրդներին: 11-րդ դարում հայ ճարտարապետների կողմից կառուցված Կահիրեի երեք նշանավոր դարպասներն այդ պատմական ամուր կապերի կանգուն վկայությունն են: Իմ համար, որպես արտգործնախարարի, առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում Եգիպտոսի` ծագումով հայ դիվանագետների, ներառյալ մի քանի արտգործնախարարների դերակատարությունը արաբական այս կարևոր պետության պատմության մեջ: Անխոս, արդի միջպետական հարաբերությունների համար ամուր հիմք են հանդիսանում հազարամյակների խորքից եկող երկու ժողովուրդների բարեկամական կապերը:

Եվ թերևս նաև դրանով է պայմանավորված, որ 1992թ. Մերձավոր Արևելքում Հայաստանի առաջին դեսպանությունը հիմնադրվեց հենց Եգիպտոսում: Ինձ համար մեծ պատիվ է, որ ես եղել եմ նորանկախ Հայաստանի առաջին դեսպանը Եգիպտոսում, անմիջականորեն բախտ եմ ունեցել մասնակցելու մեր միջպետական հարաբերությունների սկզբնավորմանն ու ամրապնդմանը: Այդ հյուրընկալ երկրում իմ անցկացրած գրեթե 14 տարիներից մնացել են ջերմ հիշողություններ, խորը ակնածանք Եգիպտոսի պատմամշակութային ժառանգության հանդեպ:

Եգիպտոսն էլ առաջին երկրներից մեկն էր, որ Հայաստանի անկախությունից հետո դեսպանություն հիմնեց Երևանում, և այսօր ցանկանում եմ գնահատանքի խոսքեր ասել Եգիպտոսի դեսպանության ներկա ու նախկին ղեկավարներին ու աշխատակիցներին հայ-եգիպտական հարաբերությունների ամրապնդման գործում իրենց ունեցած ավանդի համար:

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Հայաստանի և Եգիպտոսի դիվանագիտական հարաբերությունների քառորդ դարի ընթացքում զգալի առաջընթաց են ապրել երկկողմ համագործակցության գրեթե բոլոր ոլորտները:

Լիահույս եմ, որ միացյալ ջանքերի շնորհիվ մենք կկարողանանք որակական նոր մակարդակի բարձրացնել հայ-եգիպտական հարաբերությունները:

Պարո՛ն դեսպան,

Բոլորիս հայտնի է, թե պատմական ինչ փառահեղ ճանապարհ է անցել Եգիպտոսը: Մենք բարձր ենք գնահատում այն ջանքները, որ գործադրում է Եգիպտոսի Նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսին և կառավարությունը՝ Եգիպտոսի առաջընթացի ապահովման, անվտանգության ամրապնդման և ահաբեկչության դեմ պայքարում: Մեր համերաշխությունն ենք հայտնում Եգիպտոսի ղեկավարությանը, ժողովրդին և բոլոր այն երկրներին ու ժողովուրդներին, որոնք այսօր պայքար են մղում ահաբեկչության դեմ։

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Եգիպտոսի բարեկամ ժողովրդին Ազգային տոնի կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ, նորանոր ձեռքբերումներ և բարգավաճում»:

«Համահայկական Ճակատ»-ի անդամները շփվում են քաղաքացիների հետՄեյվեզերն ընդդեմ Թայսոնի. բռնցքամարտի լեգենդների ցուցադրական մենամարտի ամսաթիվը հայտնի է«Ազատության» հրապարակում ստորագրահավաքը շարունակվում է. դու ևս միացիրՍահմանադրական դատարանի դիմաց. ընթանում է 7 ուժերի դիմումների քննարկումը․ Աննա ԿոստանյանԱլիևի կողմից Հայաստանին նոր Սահմանադրություն պարտադրելու դեմ խոսողներին մեկուսացնում են. Մենուա Սողոմոնյան Իրանի ապասառեցված ակտիվները կուղղվեն ԱՄՆ-ից ցորեն և եգիպտացորեն գնելուն. ԹրամփԿասեցվել է կեղծ uիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը «ՀայաՔվեի» խորհրդի համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի ազատ արձակման պահանջով ակցիան ՍԴ-ի դիմաց շարունակվում է«ՀայաՔվեի» անդամների երթը դեպի Սահմանադրական դատարան` «ՀայաՔվեի» խորհրդի համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի ազատ արձակման պահանջովՍահմանադրական դատարանի դիմաց, ի պաշտպանություն մեր սահմանադրական իրավունքների, Ավետիք Չալաբյանի և մեր բոլոր քաղբանտարկյալների. Արմեն ՄանվելյանՔաղաքական «բեզպրեդելը» վաղուց հատել է գծված ու չգծված բոլոր սահմանները. Տիգրան Աբրահամյան Նայեք' իմ ելույթին ինչպես են արձագանքում Ալիևի զոմբիները և կհասկանաք, թե ինչ կլինի, եթե Նիկոլը մնա․ Արշակ ԿարապետյանԱվետիքը պինդ է, նա գիտի՝ ինչի համար է պայքարում. Ցոլակ ԱկոպյանՆույնիսկ, եթե Եվրոպան պատրաստ է հանդուրժել նոր բռնապետին, մենք՝ Հայաստանի ժողովուրդը, չենք հանդուրժելու. Մամիջանյան (տեսանյութ) ՍԴ-ն շարունակում է ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիմումների քննությունը Հանքարդյունաբերության ասոցիացիան ամփոփում է ոլորտի խնդիրներն ու պատրաստում առաջարկների փաթեթԿոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում Ավետիքը ազգային իրավունքների համար պայքարող է, այս ամենը դրա պատճառով է. Արսեն ԳրիգորյանՅունիբանկն ու «Վանք» հիմնադրամն աջակցել են անվասայլակով բասկետբոլի ցուցադրական խաղի անցկացմանը Մի անգամ անմեղ մարդուն որսացել են, հիմա նորից են անում. ո՞վ պետք է պատասխան տա իր կորցրած ամիսների համար. Հովհաննես ԻշխանյանՎՏԲ-Հայաստան Բանկը գրանցում է ագրովարկավորման նկատմամբ պահանջարկի աճ Հայաստանյան QR վճարային խոշորագույն համակարգերը կհամագործակցեն. ArcaQR - IdramNetԲաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովում ԱրարատԲանկն ամփոփել է 2025 թվականը ԿԸՀ-ի նիստի օրը Հաջիևը Հայաստանում էր. ես էլ կարծում եմ՝ ազդեց ԿԸՀ որոշման վրա. Արամ ՊետրոսյանԱրցախցիների՝ Արցախ վերադարձը որևէ համեմատական չունի ադրբեջանցիներին՝ Հայաստան տեղափոխելու հետ. Արեգա Հովսեփյան Տարադրամի փոխարժեքները հունիսի 26-ին Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջաններում և 9 մարզերում Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի հերթական խմբաքանակը ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ Մագդալենա Գրոնո Ընդդիմադիր դաշտը կայուն է. ճնշումներն օգուտ չեն տալու. Սայիդա ՊողոսյանՀունիսի 27-ին կրկին սպասվում է ցիկլոնի ներթափանցում Սև ծովի շրջաններից․ օդի ջերմաստիճանը կնվազի․ Գագիկ Սուրենյան Ռուսաստանը սահմանափակել է Հայաստանի բոլոր ձեռնարկություններից ձկնամթերքի մատակարարումը Այս պայմաններում՝ ՀՀ սեփականության իրավունքով գրանցված գույքերի և հողամասերի փոխանցումն Ադրբեջանին ի՞նչ է, եթե ոչ հանձնում. Գոհար ՄելոյանԵթե ԵԱՏՄ-ն ուղիղ կամ «նամյոկով» կասի՝ «մենք չկանք», ի՞նչ կարող ենք անել, չկան-չկան. ՓաշինյանՄակրոնը հայտարարել է Ռուսաստանից եկող լցանավի կալանավորման մասին Ռուսաստանը սպասում է ԱՄՆ-ի հետ երկխոսության շարունակմանը Ուկրաինայի կարգավորման թեմայով. ՊեսկովԱդրբեջանը գործում է ԱՄՆ Կոնգրեսում, իսկ մեր դեսպանատունը սելֆիներ է տեղադրում Հայաստանին պետք են ազատ, անկախ և թափանցիկ ընտրություններ«Ինտերը» նոր պայմանագիր կկնքի Դիմարկոյի հետ Որպես պատասխանատու քաղաքական ուժ տեր ենք և հաշվետու մեզ վստահված քվեների համար․ Մարիաննա Ղահրամանյան«Մեսսի, կամուսնանա՞ս ինձ հետ». Լիոնել Մեսսիի 100-ամյա երկրպագուհին 2026 թվականի Աշխարհի առաջնության աստղն է դարձելԲելառուսն անջատել է վերահեռարձակման կայանները, որոնցով ՌԴ-ն համակարգել է Ուկրաինայի դեմ ԱԹՍ-ների հարվшծները. ԶելենսկիՃապոնիայում 7,2 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. կան վիրավnրներ Բաց հանդիպում-քննարկում «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի հետԱսում են՝ ծիրանը, կեռասը, լոլիկը թանկ են, ելակն ինչ-որ անսովոր բարձր գին ունի, սա ի՞նչ է նշանակում. Փաշինյանը՝ ՊապոյանինԱրդարադատության նախարարությունը լրացուցիչ 400 էլեկտրոնային թևնոց կգնի Իրանի կողմից Հորմուզի նեղուցով անցնելու համար վճար սահմանելը կարգելափшկեր ԱՄՆ-ի հետ գործարքը. ԹրամփԵրևանում «Hyundai Elantra»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել «Հրազդան» մարզադաշտի մուտքի բազալտե պատնեշին․ կա զnhՎենեսուելայում ուժեղ երկրաշարժեր են տեղի ունեցել․ զnhերի թիվը կարող է կազմել 10 հազարից մինչև 100 հազարԱվետիք Չալաբյանը սպասում էր սրան, երբ խոսում էինք, ասում էր՝ հաջորդը ես եմ. Արմեն Մանվելյան