Երևան, 10.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Իշխանափոխության կայծի հնարավորությունը տեսնում եմ, նույնիսկ հուսահատությունն ու հուսալքությունն են բերում ընդվզումի. Բագրատ Սրբազան Հատուկ հայտարարություն կլինի Տիգրանաշենից. «Ուժեղ Հայաստան» Բրյուսելն Ուկրաինայից պահանջում է սկսել կանանց զnրահավաք. ՌԴ Արտաքին հետախուզության ծառայություն Ինչպե՞ս է հայտնվել սինխրոն լողը, և ինչո՞ւ էին միայն տղամարդիկ զբաղվում դրանով. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (10 սեպտեմբերի). Մեծ տանջանքներն ու փոքրիկ դատաստանը. «Փաստ» Նոյեմբերին կայանալիք ընտրությունները կարող են ԱՄՆ-ի զարգացմանը 250 տարվա իմպուլս հաղորդել․ Թրամփ Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ Զաքարյան Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ» Ադրբեջանը խաղաղության անվան տակ շարունակ նոր սպառնալիքներ է հնչեցնում. Մենուա Սողոմոնյան


Ադրբեջանի քաղաքական շրջանակները խոստովանում են՝ այլևս հնարավոր չէ պահպանել մանաթի կայունությունը

Միջազգային

Ադրբեջանի խորհրդարանի տնտեսական, արդյունաբերական և ձեռներեցության կոմիտեի անդամ, պատգամավոր Վահիդ Ահմադովը հայտնել է, որ սեպտեմբերից հետո սպասվում է ազգային արժույթի` մանաթի փոխարժեքի փոփոխություն:

Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.infoլրատվական գործակալությունը:

Պատգամավորի փոխանցմամբ` մանաթի փոխարժեքի տատանումը պայմանավորված է լինելու Ադրբեջանի կենտրոնական բանկի և ԱՄՆ դաշնային պահուստային համակարգի որդեգրած քաղաքականությունից:

«Ներկայում Ադրբեջանի բանկային հատվածում իրավիճակը շարունակում է վատթարանալ: Ճիշտ է՝ ձեռնարկված քայլերն օգնել են որոշակի կայունացմանը, բայց դա չի նշանակում, որ բանկային հատվածում ամեն ինչ լավ է: Կայունացման գործընթացը դեռևս չի ավարտվել: Ժամկետանց վարկերը նվազելու փոխարեն աճում են: Ադրբեջանում խնդրահարույց վարկերի ծավալը հասել է 1,7 մլրդ մանաթի: Բանկերից վերցված վարկերը չեն վերադարձվում»,- նշել է պատգամավորը:

Պատգամավորը նշել է, որ երկրի տնտեսության համար պետք է բանկային համակարգը լավ աշխատի, ինչն այդպես չէ:

«Երկրում բիզնեսի զարգացման և ստեղծման համար անհրաժեշտ է, որ վարկերի պայմանները լինեն ավելի մատչելի: Սպառողական վարկերի տոկոսադրույքները չեն իջնում 28-30 տոկոսից: Կենտրոնական բանկը վարկերի տոկոսները շարունակում է բարձր պահել: Ադրբեջանում բանկային համակարգի հետ կապված խնդիրները չափազանց մեծ են: Պետք է կատարվեն լուջ փոփոխություններ, որպեսզի փրկվի բանկային համակարգը: Այս ամենը ազդում են երկրի ազգային արժույթի փոխարժեքի և կայունության վրա: Ներկայում մանաթի փոխարժեքը կայուն է, քանի որ կենտրոնական բանկը խստորեն վերահսկում է իրավիճակը, սակայն ինչքան էլ փորձի վերահսկել, այլևս չի կարող պահպանել փոխարժեքի կայունությունը»,- նշել է պատգամավորը:

Ադրբեջանի պաշտոնական շրջանակները սկսել են կրկին խոսել մանաթի փոխարժեքի տատանումներից, նրանք կարծես հասկացել են, որ տնտեսության նման անկայուն վիճակի պայմաններում այլևս հնարավոր չէ հասարակությանը սնել միայն ստերով և «փայլուն ապագայի» վերաբերյալ հեքիաթներով:

Վիճկոմիտեի հուլիսին հրապարակած  տվյալներով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Ադրբեջանում վերամշակված սննդի արտադրության ոլորտում գրանցվել է 2,7 տոկոս, խմիչքների արտադրության ոլորտում 30,6 տոկոս, տեքստիլի արդյունաբերությունը 2,1 անգամ, շորերի արտադրությունը 57,1 տոկոս,  փայտամշակման և փայտյա իրերի արտադրությունը 82,8 տոկոս, քիմիական արտադրանքում 22,4 տոկոս, դեղագործական արտադրանքում 2,3 անգամ, ռետինե և պլաստմասե իրերի արտադրությունում 48,5 տոկոս, շինանյութերի արտադրությունում 38,5 տոկոս, համակարգչային և էլեկտրոնային պարագաների արտադրությունում 75,7 տոկոս, էլեկտրական սարքերի արտադրությունում 84,2 տոկոս, մեքենաների և սարքավորումների արտադրությունում 18,8 տոկոս, կահույքի արտադրությունում 28,7 տոկոս,  ծխախոտային արտադրանքում 31,4 տոկոս, կաշվի և կաշվե իրերի արտադրանքում 55,8 տոկոս, տպագրական պարագաների արտադրությունում 36,8 տոկոս, մետաղագործական արդյունաբերության արտադրանքում 9,5 տոկոս, արհեստական մետաղի արտադրությունում 30,3 տոկոս, մեքենաների և սարքավորումների համար նախատեսված պահեստամասերի արտադրությունում 55,1 տոկոս նվազում:

Կոմիտեի հաղորդմամբ՝ 2017-ի հունվար-հունիսին Ադրբեջանում միջին  տարեկան գնաճը կազմել է 13,9 տոկոս:

Պարենային ապրանքների պարագայում գնաճը կազմել է 18,1, ոչ պարենային ապրանքների պարագայում` 12,4 տոկոս, իսկ վճարովի ծառայություններինը` 9,4 տոկոս: 

Այսպիսով, երբ «անզեն»  աչքով հետևում ենք Ադրբեջանի վիճակագրական պետական մարմնի հրապարակած տվյալներին, միանգամից հասկանալի է դառնում, որ արդյունաբերության ոլորտում գրանցված նման անկումների  և երկրում գրանցված նման գնաճի պարագայում, Ադրբեջանի տնտեսության վիճակի լավացման, առավել ևս Ալիևի ներկայացրած ամպագոռգոռ զարգացումների ու ձեռքբերումների մասին խոսք գնալ չի կարող:

Հայոց ցեղասպանության թանգարանը համալրվել է նոր աուդիոգիդերով և ռադիոգիդերովԹուրքական ԱԹՍ-ները խնդիր են դարձել Հունաստանի համարԳերմանիան նպատակ ունի թույլ չտալ, որ ծայրահեղ աջերը հասանելիություն ստանան պատերազմական գաղտնի ծրագրին. Bloomberg«ՀայաՔվեն» վերահաստատում է Արցախի բնակչության հիմնարար իրավունքների պաշտպանության շուրջ իր աննահանջ հանձնառությունըԱյգեստանում գործարկվելու է էլեկտրական շչակՉինաստանում բեռնատար նավում բռնկված հրդեհի հետևանքով 25 մարդ է զոհվելBaghramyan Residence-ը միավորում է ոլորտի առաջատար գործընկերներինՄեկնարկել է «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգումը Ռեալի նախկին ֆուտբոլիստը նշել է ՉԼ-ի երկու գլխավոր ֆավորիտներին՝ չընդգրկելով Մոուրինյուի թիմինՄարդը ղեկավար է դառնում ոչ այն պահին, երբ իրեն այդպես է կոչում, այլ երբ իր շուրջը ստեղծում է կարգ, վստահություն և պատասխանատվություն․ Մհեր ԱվետիսյանԱտոմ Մխիթարյան անդրադարձը Հայաստանում վերջին տարիներին կրթության բնագավառում ստեղծված աղետալի վիճակինՏիգրանաշենի հանձնումը մեծագույն աղետ և բախման առիթ է դառնալու. Ավետիք ՉալաբյանԴեկտեմբերից հետո ռուսական գազը հնարավոր է թանկանա. Հրայր ԿամենդատյանԿրթության որակն էապես ընկնում է, և ունենք շատ վատ ցուցանիշներ. Ատոմ ՄխիթարյանՌուսական ռազմաբազայի դուրսբերումը կարող է մեծ ռիսկ լինել մեր երկրի համար. Աննա ԿոստանյանԵՊՀ-ն հեղինակազրկում են․ ռեկտորի ընտրությունը՝ կանոնադրության կոպիտ խախտմամբ․ Սողոմոնյան Զարգացում, ոչ թե հանձնում. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Տիգրանաշենի ճանապարհինԻշխանափոխության կայծի հնարավորությունը տեսնում եմ, նույնիսկ հուսահատությունն ու հուսալքությունն են բերում ընդվզումի. Բագրատ Սրբազան Հատուկ հայտարարություն կլինի Տիգրանաշենից. «Ուժեղ Հայաստան»Նվերներ՝ մանկապարտեզների սաներին, սպորտային խաղեր՝ աշխատակիցներին․ նոր նախաձեռնություններ ԶՊՄԿ-ում Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել «Բարսելոնայի» վստահ հաղթանակը ՉԼ-ում Բրյուսելն Ուկրաինայից պահանջում է սկսել կանանց զnրահավաք. ՌԴ Արտաքին հետախուզության ծառայություն Իշխանությունը մեզ ոչ թե չորրորդ հանրապետություն է տանում, այլ չորրորդ պատերազմի․ Լենա ՄաթևոսյանUcom-ը շարունակում է ցանցի լայնածավալ արդիականացումը՝ ընդլայնելով 5G ծածկույթն ու բարձրացնելով կապի որակըԻնչպե՞ս է հայտնվել սինխրոն լողը, և ինչո՞ւ էին միայն տղամարդիկ զբաղվում դրանով. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (10 սեպտեմբերի). Մեծ տանջանքներն ու փոքրիկ դատաստանը. «Փաստ»Նոյեմբերին կայանալիք ընտրությունները կարող են ԱՄՆ-ի զարգացմանը 250 տարվա իմպուլս հաղորդել․ Թրամփ Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ ԶաքարյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ»Ադրբեջանը խաղաղության անվան տակ շարունակ նոր սպառնալիքներ է հնչեցնում. Մենուա ՍողոմոնյանՇատ ավելի խոր գործընթացներ, քան պարզապես քաղաքական պայքարը. «Փաստ»Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Ակնհայտ է համակարգային բարոյահոգեբանական ճգնաժամը. «Փաստ»«Մա՛մ ջան, քեզ լավ կպահես, կսպասես իմ զանգին». Սերյոժա Երանոսյանն անմահացել է հոկտեմբերի 12-ին Հադրութում, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ»«Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ»Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ»Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ»Ադեկվատությունն ընդդեմ արկածախնդրության. «Փաստ»Ի վերջո, վարձակալության կհանձնվի՞ ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տունը. «Փաստ»«Ապօրինություն է տեղի ունենում մայր բուհում». «Փաստ»Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինՍեպտեմբերի 10/11-ին լույս չի լինելու24 ժամ ջուր չի լինելուՓաշինյանն ու Մակրոնն ընդգծել են խաղաղության ամրապնդմանը միտված քայլերի իրականացման կարևորությունըՄեսսին ընդլայնում է բիզնես-կայսրությունը․ նա մեկ տարում երկրորդ ակումբն է գնում ԻսպանիայումՖիդանն իր ֆրանսիացի գործընկերոջ հետ քննարկել է իրավիճակը տարածաշրջանում