Երևան, 10.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Իշխանափոխության կայծի հնարավորությունը տեսնում եմ, նույնիսկ հուսահատությունն ու հուսալքությունն են բերում ընդվզումի. Բագրատ Սրբազան Հատուկ հայտարարություն կլինի Տիգրանաշենից. «Ուժեղ Հայաստան» Բրյուսելն Ուկրաինայից պահանջում է սկսել կանանց զnրահավաք. ՌԴ Արտաքին հետախուզության ծառայություն Ինչպե՞ս է հայտնվել սինխրոն լողը, և ինչո՞ւ էին միայն տղամարդիկ զբաղվում դրանով. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (10 սեպտեմբերի). Մեծ տանջանքներն ու փոքրիկ դատաստանը. «Փաստ» Նոյեմբերին կայանալիք ընտրությունները կարող են ԱՄՆ-ի զարգացմանը 250 տարվա իմպուլս հաղորդել․ Թրամփ Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ Զաքարյան Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ» Ադրբեջանը խաղաղության անվան տակ շարունակ նոր սպառնալիքներ է հնչեցնում. Մենուա Սողոմոնյան


Չինաստանը Սիրիայում կհաղթի առանց մի հատիկ փամփուշտի

Միջազգային

Սիրիայի զինված հակամարտության շուտափույթ ավարտն այլևս որևէ մեկի մոտ կասկածներ չի հարուցում, և հիմա շատերն են սկսել խոսել ոչ թե նույնիսկ խնդրի քաղաքական հանգուցալուծման, այլ այն մասին, թե ովքեր և ինչպես են վերականգնելու ավերակված Սիրիան: Համաշխարհային բանկի փորձագետների հաշվարկով՝ 2011–17 թթ. ծավալված պատերազմի արդյունքում Սիրիան արդեն իսկ շուրջ 226 մլրդ դոլարի վնասներ է կրել: Մոտավորապես նույն թվի մասին էր հայտարարել Սիրիայի նախագահ Բաշար–ալ–Ասադը, ինչը նշանակում է, որ եթե նույնիսկ ամեն բան բարեհաջող ավարտվի նաև խնդրի քաղաքական կարգավորման հարթության վրա, միևնույն է, երկրի վերականգնումն ամենամեծ մարտահրավերն է լինելու նրա, կամ՝ մեկ այլ կառավարության համար: Ի վերջո, նույն ՀԲ տվյալներով՝ 226 մլրդ դոլարը գրեթե 10 անգամ է գերազանցում Սիրիայի ՀՆԱ–ն, այն էլ՝ պատերազմի սկզբին գրանցված ցուցանիշներով:

Հետաքրքիր է, որ այս հարցն ավելի շատ թուրքական մեդիային է հետաքրքրում, որտեղ վերջին շրջանում միանգամից մի քանի հրապարակումներ հայտնվեցին այս թեմայով: Ընդ որում, այն կարևոր փաստի ամրագրմամբ, որ նախ՝ Ասադն այդ հարցում Թուրքիայից օգնություն չի խնդրի, բացի այդ՝ ամենամեծ ցանկության դեպքում անգամ Թուրքիան ինքը նման հնարավորություն չունի: Բնականաբար, ազդվելով ներկայիս իրավիճակից, Թուրքիայում, նախ և առաջ, Մոսկվային են նման դերակատարում վերապահում: Բայց պարզից էլ պարզ է, որ հատկապես միջազգային պատժամիջոցների ֆոնին թուլացած ռուսական տնտեսությունն ի վիճակի չէ տեսանելի ապագայում սիրիական գլխավոր ներդրողը դառնալ: Եթե, իհարկե, առանձին նախագծեր չենք դիտարկում:

Այդ առումով նույն իրավիճակում են նաև Պարսից ծոցի երկրները, որոնք նույնպես ոչ միայն սեփական խնդիրների մեջ են թաթախված, այլև վստահություն չեն ներշնչում պաշտոնական Դամասկոսին: Ինչ վերաբերում է ԱՄՆ–ին՝ դժվար է հավատալ, որ հատկապես Ասադի կառավարման պայմաններում Վաշինգտոնն այնքան կտարվի Սիրիայի վերականգնման գաղափարով, որ միլիարդներ ծախսի հանուն դրա: Չենք բացառում, իհարկե, քրդերին տրվելիք օգնությունը, ինչի մասին թուրքական մեդիան խոհեմորեն լռում է, սակայն, մենք նույնպես համոզված ենք, որ եթե նույնիսկ այս կողմերում արևմտյան փողեր հայտնվեն, դրանք բացառապես եվրոպական ծագում կունենան, այն էլ՝ հումանիտար նպատակներով:

Այնպես, որ՝ խնդրի շուրջ երկար մտածելուց հետո փորձագետները Չինաստանի տարբերակին են հակվել՝ իբրև այս վարկածի օգտին վկայող ապացույց մատնացույց անելով օգոսոտսի վերջին հրավիրված Դամասկոսյան միջազգային ցուցահանդեսը, որին Չինաստանն ամենաբարձր մակարդակով էր ներկայացել: Ավելի վաղ էլ՝ հուլիսի 9–ին, Չինաստանում Սիրիայի դեսպանատունը Սիրիական օրեր էր կազմակերպել, այն որպես սիրիական ժողովրդին մատուցված չինական օժանդակության մեծ ձեռնարկ ներկայացնելով, և այդ ֆոնին Չինաստանում Սիրիայի դեսպան Իմադ Մուսատաֆայի հայտարարությունը, թե իր երկիրը պատրաստվում է հենց չինական ընկերություններին նախապատվություն տալ Սիրիան վերականգնելու գործում, անսպասելի չհնչեց:

Ի վերջո, այդ օրը շուրջ 2000 չինական ընկերություններ միայն շինարարական ոլորտն էին ներկայացնում, և հենց տեղում էլ կնքեցին առաջին գործարքը, որ վերաբերում էր Սիրիայի արդյունաբերական պարկի նախագծմանը և մոտ 2 մլրդ դոլար արժեր:

Ի դեպ, հարկ է նշել, որ պատերազմից առաջ էլ Չինաստանը Սիրիայում ամենամեծ ներդրողն էր: Այդ թվում՝ հումքային հետախուզման և արդյունահանման ոլորտում: Եվ դա բնական է, որովհետև Մետաքսի ճանապարհը, կամ՝ Մեկ գոտի, մեկ ուղի գաղափարը տիրաժավորող Չինաստանը, որն այժմ նախագծում է Շանհայից Բեռլին հասնելու համար ոչ թե 15, այլ 2 օրվա հնարավորություն ընձեռել, պիտի՛ որ կարևորեր միջերկրածովյան ռազմավարական դիրք ունեցող Սիրիան:

Այնպես որ՝ թուրքական ողբերգությունը անհիմն չէ: Գուցե մի փոքր խտացնում են գույները՝ հայտարարելով, թե Չինաստանն առանց մի հատիկ փամփուշտի է Սիրիայում գլխավոր հաղթող ներկայանում, բայց, անշուշտ, ճիշտ են ընկալում իրավիճակը, որ վերջնականապես են փչացրել հարաբերությունները Սիրիայի հետ: Եվ ոչ միայն:

Ռեալի նախկին ֆուտբոլիստը նշել է ՉԼ-ի երկու գլխավոր ֆավորիտներին՝ չընդգրկելով Մոուրինյուի թիմինՄարդը ղեկավար է դառնում ոչ այն պահին, երբ իրեն այդպես է կոչում, այլ երբ իր շուրջը ստեղծում է կարգ, վստահություն և պատասխանատվություն․ Մհեր ԱվետիսյանԱտոմ Մխիթարյան անդրադարձը Հայաստանում վերջին տարիներին կրթության բնագավառում ստեղծված աղետալի վիճակինՏիգրանաշենի հանձնումը մեծագույն աղետ և բախման առիթ է դառնալու. Ավետիք ՉալաբյանԴեկտեմբերից հետո ռուսական գազը հնարավոր է թանկանա. Հրայր ԿամենդատյանԿրթության որակն էապես ընկնում է, և ունենք շատ վատ ցուցանիշներ. Ատոմ ՄխիթարյանՌուսական ռազմաբազայի դուրսբերումը կարող է մեծ ռիսկ լինել մեր երկրի համար. Աննա ԿոստանյանԵՊՀ-ն հեղինակազրկում են․ ռեկտորի ընտրությունը՝ կանոնադրության կոպիտ խախտմամբ․ Սողոմոնյան Զարգացում, ոչ թե հանձնում. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Տիգրանաշենի ճանապարհինԻշխանափոխության կայծի հնարավորությունը տեսնում եմ, նույնիսկ հուսահատությունն ու հուսալքությունն են բերում ընդվզումի. Բագրատ Սրբազան Հատուկ հայտարարություն կլինի Տիգրանաշենից. «Ուժեղ Հայաստան»Նվերներ՝ մանկապարտեզների սաներին, սպորտային խաղեր՝ աշխատակիցներին․ նոր նախաձեռնություններ ԶՊՄԿ-ում Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել «Բարսելոնայի» վստահ հաղթանակը ՉԼ-ում Բրյուսելն Ուկրաինայից պահանջում է սկսել կանանց զnրահավաք. ՌԴ Արտաքին հետախուզության ծառայություն Իշխանությունը մեզ ոչ թե չորրորդ հանրապետություն է տանում, այլ չորրորդ պատերազմի․ Լենա ՄաթևոսյանUcom-ը շարունակում է ցանցի լայնածավալ արդիականացումը՝ ընդլայնելով 5G ծածկույթն ու բարձրացնելով կապի որակըԻնչպե՞ս է հայտնվել սինխրոն լողը, և ինչո՞ւ էին միայն տղամարդիկ զբաղվում դրանով. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (10 սեպտեմբերի). Մեծ տանջանքներն ու փոքրիկ դատաստանը. «Փաստ»Նոյեմբերին կայանալիք ընտրությունները կարող են ԱՄՆ-ի զարգացմանը 250 տարվա իմպուլս հաղորդել․ Թրամփ Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ ԶաքարյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ»Ադրբեջանը խաղաղության անվան տակ շարունակ նոր սպառնալիքներ է հնչեցնում. Մենուա ՍողոմոնյանՇատ ավելի խոր գործընթացներ, քան պարզապես քաղաքական պայքարը. «Փաստ»Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Ակնհայտ է համակարգային բարոյահոգեբանական ճգնաժամը. «Փաստ»«Մա՛մ ջան, քեզ լավ կպահես, կսպասես իմ զանգին». Սերյոժա Երանոսյանն անմահացել է հոկտեմբերի 12-ին Հադրութում, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ»«Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ»Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ»Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ»Ադեկվատությունն ընդդեմ արկածախնդրության. «Փաստ»Ի վերջո, վարձակալության կհանձնվի՞ ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տունը. «Փաստ»«Ապօրինություն է տեղի ունենում մայր բուհում». «Փաստ»Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինՍեպտեմբերի 10/11-ին լույս չի լինելու24 ժամ ջուր չի լինելուՓաշինյանն ու Մակրոնն ընդգծել են խաղաղության ամրապնդմանը միտված քայլերի իրականացման կարևորությունըՄեսսին ընդլայնում է բիզնես-կայսրությունը․ նա մեկ տարում երկրորդ ակումբն է գնում ԻսպանիայումՖիդանն իր ֆրանսիացի գործընկերոջ հետ քննարկել է իրավիճակը տարածաշրջանումԵրևանում մթնոլորտային օդի որակը սեպտեմբերի 2-8-ըՏեսեք, թե ինչ է տեղի ունենում, երբ փաստերը չեն համապատասխանում քարոզչությանը. Ուժեղ ՀայաստանՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները բացահայտել են ավազակության դեպքըՍահմանային անցակետում առևտրի համար տրվել է կոդ. Հայ-թուրքական սահմանի Ալիջան անցակետում շինաշխատանքները շարունակվում ենՎանաձոր, Այրում քաղաքներում, Արարատ բնակավայրում գազանջատումներ կլինենՀայաստանն ու Բելգիան քննարկում են ջրային ոլորտում համագործակցության նոր հնարավորություններըԱրթիկ-Ալագյազ ավտոճանապարհին ՌԴ պաշտպանության նախարարության «ԿամԱԶ»-ը բախվել է քարերինՀայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահ