Ագնեսա Շահնազարյանը` Դիանա Գրիգորյանի հետ համագործակցության մասին. Tert.am Life
LifestyleTert.am Life-ը գրում է.
«Արմենիա TV»–ի եթերում 2 օր է` մեկնարկել է Դիանա Գրիգորյանի նոր` «Նռան հատիկ» հեռուստասերիալը։ Այս հեռուստանովելում զբաղվածություն ունի նաև դերասանուհի Ագնեսա Շահնազարյանը։ Վերջինս մարմնավորում է բացասական հերոսուհու։ Ֆիլմում Ագնեսան ներկայանում է հենց իր անունով։
Tert.am Life-ի հետ զրույցում նա ասաց, որ իր համար միշտ հետաքրքիր է կերտել նոր դեր։ «Ինչ-որ չափով բացասական կերպար է, հատկապես, տան աշխատողի հանդեպ, սակայն ես միշտ փորձում եմ արդարացում գտնել կերպարիս համար, հասկանալ նրա դրդապատճառները։ Նա լավ կյանքից չէ այդպիսին։ Ագնեսն ունի անհաջող անձնական կյանք, սկեսուրի հետ վատ փոխհարաբերություններ, արդյունքում` ագրեսիվ է։ Կարծում եմ, եթե իր անձնական կյանքը լավ լիներ, ամուսինը լավ շփվեր իր հետ, իր մեջ այդքան չարություն չէր լինի»,– ասաց դերասանուհին։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում: