Հասմիկ Կարապետյանը խորհրդավոր ֆոտոշարքով ազդարարել է իր «վերադարձը» երգարվեստ
LifestyleԴստեր ծննդից հետո «հետնաբեմ» անցած Հասմիկ Կարապետյանն ազդարարել է շոու-բիզնես իր վերադարձի մասին։
Instagram-ի իր էջում նա խորհրդավոր ֆոտոշարք է հրապարակել, որում կեցվածք է ընդունել Դեր Հովայի հետ։

««Դու պիտի ապրես»։ Շուտով»,- լուսանկարները մակագրել է երգչուհին՝ ակնարկելով նոր երգի մասին, որը Դեր Հովայի հետ համատեղ ջանքերով է ստեղծվել։


Հիշեցնենք, որ Հասմիկ Կարապետյանի առաջնեկը՝ Տաթեւ, ծնվել է 2016 թվականի դեկտեմբերին։
Երգչուհին առ այսօր չի ներկայացրել դստերը հանրությանը։
