Երրորդ շաբաթն է՝ ռոհինջա մուսուլմանները շարունակում են փախչել Մյանմարից
ՄիջազգայինԱրդեն երեք շաբաթ է, ինչ Մյանմարում բնակվող ռոհինջա մուսուլմանները հեռանում են իրենց բնակավայրից՝ ապաստան փնտրելով հարևան Բանգլադեշում:
Ինչպես հաղորդում է Associated Press-ը, ռոհինջա ցեղի ներկայացուցիչները փախչում են իրենց նկատմամբ կիրառվող բռնությունից, որն սկսվել է օգոստոսի 25-ից:
Ստեղծված ճգնաժամը դատապարտվում է միջազգային հանրության կողմից: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը պահանջել է Մյանմարից դադարեցնել հետապնդումները, որոնք միջազգային կառույցը բնութագրել է որպես էթնիկական զտում:
Շուրջ 400 000 ռոհինջա մուսուլման է հեռացել երկրի Ռաքհայն նահանգից: Սակայն օրեր առաջ հաղորդվում էր, որ Բանգլադեշը հազարավոր գաղթականների հետ է ուղարկել Մյանմար: