Սալորը, վիտամիններով հարուստ լինելուց բացի, օգնում է նաև նիհարել
LifestyleԱմառն իր հետ բերում է մրգերով լի մի հրաշալի սեզոն: Բոլոր մրգերն, իհարկե, շատ օգտակար են առողջության համար, բայց սալորն առանձնանում է իր օգտակարությամբ:
Սալորը ամենադիետիկ մրգերից մեկն է. չնայած որ բավականին քաղցր է, այն ընդամենը 100 գրամի մեջ 30 կալորիա է պարունակում: Այնպես որ, նիհարել ցանկացողները կարող են խնձորի հետ մեկտեղ նաեւ սալոր ուտել: Այն նաեւ ճարպակալմամբ եւ նյութափոխանակության խանգարումներով տառապող մարդկանց են խորհուրդ տալիս օգտագործել:
Սալորի բաղադրության մեջ մտնող նյութերն ավելորդ խոլեսթերինը անոթներից դուրս բերելու եւ արյունը աթերոսկլերոտիկ միացություններից մաքրելու հատկություն ունեն:
Սալորը պետք է անպայման նաեւ սպորտով եւ ֆիզիկական աշխատանքով զբաղվող մարդկանց սննդակարգում ընդգրկված լինի:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: