Համբույրը կարող է ազդել մարդու ինքնազգացողության վրա. ահա թե ինչպես
Lifestyle1. Պարզվում է, որ համբույրն արագացնում է սրտի զարկերը՝ բարելավելով սրտանոթային համակարգի աշխատանքը։
2. Համբույրի ժամանակ ակտիվ են աշխատում դեմքի մկանները, ինչը նպաստում է կնճիռների չառաջացմանը և դեմքի երիտասարդացմանը։
3. Համբույրի ժամանակ ակտիվորեն էնդորֆիններ են արտադրվում, որոնք իջեցնում են սթրեսի մակարդակը և նոր հաճույքի զգացողություն են ապահովում։
4. Ըստ դանիացի բժիշկների` ամեն օր համբուրվող զույգերը միջինը 5 տարով ավելի երկար են ապրում։
5. Համբույրի ժամանակ համբուրվողները փոխանակում են մանրէները և դրանով ամրացնում իրենց իմունիտետը։
6. Համբույրի ժամանակ սեռական հորմոններ են արտադրվում, որոնք ռոմանտիկ տրամադրություն են առաջացնում։
7. Առավոտյան համբույրը դրական հույզեր է առաջացնում և բարելավում է բարձր տրամադրությունն ամբողջ օրվա համար։
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: