Երևան, 08.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Մոսկվան Արևմտյան Եվրոպայի հետ զինվшծ hակամարտության պլաններ չունի. Զախարովա Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի ուխտավորներին Ուկրաինայում hակամարտության դիվանագիտական կարգավորմանն առայժմ դժվար է հասնել. Ռուբիո Անուղղակի երկխոսությունն Իրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների միջև շարունակվում է. Արաղչի Պանիր, որը տարիներով չի փչանում. «Փաստ» Ucom-ը գնահատում է իր գործունեության բնապահպանական ցուցանիշները ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (8 հոկտեմբերի). Սկսվել է Քաղկեդոնի ժողովը. «Փաստ» Գիտությունը՝ հետին պլանում. խոստումների և իրականության սուր հակասությունը. «Փաստ» Իշխանությունն ամեն ինչ անելու է, որպեսզի ադրբեջանցի զինծառայողի թեման լղոզի, շրջանցի ու անցնի առաջ. Տիգրան Աբրահամյան «Դավիթս կամային հատկանիշներ ուներ, էությամբ լիդեր էր». կրտսեր սերժանտ Դավիթ Համբարյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին Թալիշում, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ»


Կանանց մոտ մազաթափության առաջացման 10 հիմանական պատճառ

Կանանց վարսերը նրանց գլխավոր զարդերից մեկն են, ուստի զարմանալի չէ, որ դրանց կորուստը սարսափեցնում է գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին: Օրական մինչև 100 մազի կորուստը չպետք է անհանգստացնի, քանի որ դա բնական երևույթ է. պարզապես հների փոխարեն նորերն են աճում: Սակայն եթե սանրի վրա սովորականից ավելի շատ մազ է մնում, իսկ սանրվածքը կորցնում է իր փարթամությունը, ապա հարկավոր է անմիջապես միջոցներ ձեռնարկել մազաթափությունը դադարեցնելու և դրա առաջացման պատճառը գտնելու համար:

 

Գոյություն ունի մազաթափության մի քանի տեսակ, որոնց շարքին է դասվում նաև գենետիկ հակվածությամբ պայմանավորված մազաթափությունը: Սակայն կանանց մոտ սովորաբար մազաթափությունը պայմանավորված է լինում հորմոնալ դիսբալանսով կամ ուժեղ սթրեսով: Որոշ դեպքերում մազաթափությունը կարող է սկսվել դրա դրդապատճառ հանդիսացող դեպքից նույնիսկ 4 ամիս անց: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում կանանց մոտ մազաթափության ամենատարածված պատճառները:

 

1.      Ծննդաբերություն

 

Հղիության ընթացքում կանանց օրգանիզմում կտրում բարձրանում է էստրոգեն հորմոնի մակարդակը և շատերի վարսերը դառնում են ավելի հաստ ու փարթամ և սկսում են արագ աճել: Մազի աճի փուլն ավելի երկար է տևում, ուստի դրանք գրեթե չեն թափվում: Սակայն ծննդաբերությունից հետո էստրոգենի մակարդակը կարգավորվում է, մազերի աճը դանդաղում է, իսկ այդ ընթացքում կուտակված ավելորդ վարսերը սկսում են թափվել: Մի մասի մոտ այդ գործընթացը գրեթե աննկատ է մնում, մյուսները մի քանի ամսվա ընթացքում կորցնում են վարսերի մի մասը:

 

2.      Հորմոնալ հակաբեղմնավորիչ հաբերի փոփոխություն

 

Հորմոնալ հակաբեղմնավորիչ դեղահաբերից հրաժարվելը կամ դրանց տեսակը փոխելը նույնպես կարող է բացասաբար ազդել վարսերի վրա:

 

3.      Սպիտակուցների դեֆիցիտ

 

Մազերի աճի ու ամրության համար շատ կարևոր է սպիտակուցներով հարուստ սննդամթերքը, քանի որ սպիտակուցի դեֆիցիտի պատճառով դանդաղում է մազերի աճը, ինչի հետևանքով էլ թափված վարսերը չեն հասցնում փոխարինվել նորերով:

 

4.      Դեղամիջոցների ընդունում

 

Որոշ դեղամիջոցներ կարող են առաջացնել քրոնիկ մազաթափություն: Առավել հաճախ դա տեղի է ունենում հակադեպրեսանտների, զարկերակային ճնշումը կարգավորող դեղամիջոցների ընդունման, ինչպես նաև ՄԻԱՎ-ի դեպքում իրականացվող թերապիաների դեպքում, ուստի բուժման ընթացքում մազերի խտության փոփոխություններ նկատելու դեպքում հարկավոր է խորհրդակցել բժշկի հետ:

 

5.      Թեփոտվածություն կամ գլխամաշկի պսորիազ

 

Գլխամաշկի քորն ու բորբոքումը նույնպես կարող են հանգեցնել մազաթափության: Թեփոտվածությունը բուժելը բավական հեշտ է: Երբեմն հարկավոր է պարզապես ճիշտ շամպուն ու կոնդիցիոներ ընտրել: Սակայն գլխամաշկի պսորիազի դեպքում հարկավոր է խորհրդակցել մաշկաբանի հետ, որն էլ կնշանակի արդյունավետ բուժումը և կօգնի վերականգնել մազածածկույթը:

 

6.      Հուզական կամ ֆիզիկական սթրես

 

Ուժեղ սթրեսի հետևանքով մազերի աճը կարող է կանգ առնել, իսկ 3-4 ամիս անց դրանք կսկսեն թափվել: Նույնը կարող է տեղի ունենալ նաև ֆիզիկական ծանրաբեռնվածությունից կամ քաշի կտրուկ կորստով ուղեկցվող վնասվածքներից հետո, քանի որ դա նույնպես ուժեղ սթրես է օրգանիզմի համար:

 

7.      Աուտոիմունային հիվանդություններ

 

Վարսերի հետ կապված աուտոիմունային հիվանդությունները բնորոշվում են իմունային համակարգի աշխատանքի խանգարմամբ, որի ժամանակ օրգանիզմը մազերի ֆոլիկուլների բջիջներն ընկալում է որպես օտար և սկսում է քայքայել դրանք: Մազերի կորստի պատճառ կարող է դառնալ օջախային մազաթափությունը (աուտոիիմունային վիճակ), ինչպես նաև ռևմատոիդ արթրիտը, վահանաձև գեղձի հիվանդությունները, սակավարյունության որոշ տեսակները և գայլախտը, որ ժամանակ մազարմատների հատվածում սպիներ են առաջանում, ինչի հետևանքով մազերը սկսում են անդադար թափվել:

 

8.      Չափազանց ձիգ սանրվածքները

 

Մազերը չափազանց ձիգ հավաքելու պատճառով նույնպես կարող է մազաթափություն սկսվել: Մշտապես ձգված վարսերը ժամանակի ընթացքում բարակում են, սկսում  են թափվել ու նոսրանալ: Այս դեպքում սանրվածքը չփոխելը կարող է հանգեցնել քրոնիկ մազաթափության: Միևնույն ժամանակ կսկսեն սպիներ առաջանալ, ինչը կարող է անդարձալի վնասվածքներ հասցնել մազարմատներին:

 

9.      Ջերմային հարդարում

 

Շատերը գանգատվում են մազաթափությունից, մինչդեռ իրականում մազերը ոչ թե թափվում են, այլ պարզապես կոտրվում: Մազերի փխրունությունը պայմանավորված է լինում մազի կառուցվածքի վնասվածքով, որի պատճառ կարող է դառնալ մազերի հաճախակի գունաբացումը, ինչպես նաև ջերմային հարդարման հետևանքով դրանց մշտական չորացումը:

 

10.  Քիմիական մշակում

 

Վարսերի քիմիական հարդարման դեպքում այդ ագրեսիվ նյութերը հայտնվում են գլխամաշկի վրա՝ վնասելով ֆոլիկուլները և հանգեցնելով մազաթափության:

 

Մեծ մասամբ՝ մազաթափությունը կարելի է հեշտությամբ բուժել դեղամիջոցների օգնությամբ, իսկ երբեմն օրգանիզմն ինքնուրույն է վերականգնվում: Սակայն եթե նույնիսկ 6-9 ամիս անց վարսերի փարթամությունը չի վերականգնվում, ապա հարկավոր է շտապ խորհրդակցել բժշկի հետ, որը կնշանակի անհրաժեշտ բուժումը:

Ադրբեջանի հակահայ քարոզչության նոր ալիքըՈւղևորը փորձել է բացել ինքնաթիռի դուռը 6000 մետր բարձրության վրա և մի քանի ժամ անց մահացել էԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիԻրանի միջուկային արդյունաբերության դեմ պատժամիջոցներն ու հարձակումները չեն կասեցրել երկրի առաջընթացը․ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարՉարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիՍտամբուլում մասնակի փլուզված տունը որոշել են քանդել․ մահացածներ կանՄարիաննա Ղահրամանյանի հետ հանդիպմանը ԵԽ պաշտոնյան ողջունել է «Ուժեղ Հայաստան»-ի օրենսդրական նախաձեռնությունըԱլինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչումԴատարանը կալանավորել է պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձանցՏիգրանաշենը, ռազմավարական նշանակության մեր հայրենիքի անբաժան մասն է, այն Հայաստանի Հանրապետությունն էՄոսկվան Արևմտյան Եվրոպայի հետ զինվшծ hակամարտության պլաններ չունի. Զախարովա Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի ուխտավորներին Ուկրաինայում hակամարտության դիվանագիտական կարգավորմանն առայժմ դժվար է հասնել. Ռուբիո Անուղղակի երկխոսությունն Իրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների միջև շարունակվում է. Արաղչի Հայաստանում ադրբեջանցու կողմից իրականացրած հանցագործությունը իշխանությունները ներկայացնում են որպես սովորական հանցագործություն․ Իրինա Յոլյան Երևանում ներկայացվեց EGGER Decorative Collection 26+ նոր հավաքածուն«Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է Հայոց Եկեղեցին, որպեսզի այն կարողանա շարունակել իր պատմական և հոգևոր առաքելությունը. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Սուրբ Էջմիածնի տոնի առթիվ Սա էդպես էլ չընկալեց պետության ղեկավար լինելու էությունն ու դերակատարության իմաստը․ Աննա ԿոստանյանՈւսուցիչների ատեստավորման գործընթացները բացասաբար են ազդել կրթության որակի վրա. Ատոմ ՄխիթարյանՌուսաստանի հետ մեր հարաբերությունները պետք է կարողանանք վերաիմաստավորել. Արմեն ՄանվելյանՀայկական ապրանքները եվրոպական շուկայի համար այդքան էլ մրցունակ չեն. Հրայր Կամենդատյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը դատապարտում է հանրային գործիչ Արթուր Դանիելյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումըՓաշինյանի զիջումների շղթան պետք է կտրել․ Տիգրան ԱբրահամյանՊատմություն մարդկանց, նպատակների ու վստահության մասին. 30 տարվա ճանապարհՄենք պահանջում ենք կառավարությունից լուծել զոհված զինծառայողների ընտանիքների խնդիրները և ապահովել նրանց անհրաժեշտ աջակցությունը․ Նարեկ ԿարապետյանՆարեկ Կարապետյանը առաջարկեց զոհվածների մասունքների լրացուցիչ ԴՆԹ անալիզ անել Նարեկ Կարապետյանը եւ պատգամավորները հանդիպում են զոհվածների հարազատների հետ Խորհրդարանական ճեպազրույց. Տիգրան Աբրահամյան, Իրինա Յոլյան C360 ArCa UnionPay քարտ․ 2% քեշբեք Հայաստանում, վճարումներ՝ նաև արտերկրումՅունիբանկը թողարկել է տարեկան 13,2% արժեկտրոնային եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Պանիր, որը տարիներով չի փչանում. «Փաստ»Ucom-ը գնահատում է իր գործունեության բնապահպանական ցուցանիշները ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (8 հոկտեմբերի). Սկսվել է Քաղկեդոնի ժողովը. «Փաստ»Այն մասին, թե ինչու Ադրբեջանը որևէ իրավունք չունի Տիգրանաշենի նկատմամբ, և չի կարող նրա նկատմամբ որևէ օրինական պահանջ ներկայացնել․ Ավետիք ՉալաբյանԹուրքիայի ռազմական ներկայության ընդլայնումը Մերձավոր Արևելքում․ ի՞նչ է սպասվում Հայաստանին․ Արտակ ԶաքարյանԳիտությունը՝ հետին պլանում. խոստումների և իրականության սուր հակասությունը. «Փաստ»Իշխանությունն ամեն ինչ անելու է, որպեսզի ադրբեջանցի զինծառայողի թեման լղոզի, շրջանցի ու անցնի առաջ. Տիգրան Աբրահամյան Դիվերսանտի չափանիշը՝ դիմադրությո՞ւն, թե՞ կատարած առաքելությունը․ Հրայր Կամենդատյան«Դավիթս կամային հատկանիշներ ուներ, էությամբ լիդեր էր». կրտսեր սերժանտ Դավիթ Համբարյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին Թալիշում, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ»Տհաճ թեմաներից «թռնելու» գործելակերպը՝ թեկուզ սադրանքների միջոցով. «Փաստ»«Ադրբեջանում շատ լավ գիտակցում են, որ իրենց համար Փաշինյանից ավելի լավ ղեկավար Հայաստանում երբեք չեն ունենա». «Փաստ»Ձախողում և խոր կասկածներ. որքանո՞վ է վառելիքի թանկացումը «պատճառաբանված». «Փաստ»«Ադրբեջանցի զինծառայողը, որը հանցագործություն է կատարել Հայաստանի տարածքում, պետք է կանգնի հայկական դատարանի առջև». «Փաստ»Ժամկետի կրճատում. ի՞նչ փոփոխություններ կլինեն ագրոպարենային ոլորտին տրամադրվող վարկերի ծրագրում. «Փաստ»Մտահոգությունները չեն փարատվում, հակառակը. «Փաստ»Զիջումներ Հայաստանի անվտանգության հաշվին. ինչո՞ւ է իշխանական քարոզչամեքենան արդարացնում ծանր հանցագործությունը. «Փաստ»Ադրբեջանի զավթողական քաղաքականության լեգիտիմացումը. Արցախից մինչև Տիգրանաշեն. «Փաստ»Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The SunՀունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետո