Ինչո՞ւ Եվրոպայում ընդունված չէ երթուղայինում տեղը զիջել
LifestyleԱյն հարցին, թե ինչու չեն զիջում տեղը ավելի թույլ մարդկանց, հենց իրենք եվրոպացիները պատասխանում են, որ իրենց մոտ ոչ ոք ինքը իրեն թույլ մարդ չի համարում: Եթե քեզ տեղ են զիջել, նշանակում է դու վատ տեսք ունես: Շատ վիրավորական է, եթե քեզ տեղ են զիջում:
Եվրոպացի տատիկնեը և պապիկներն երթևեկում են հեծանիվներով, առավոտյան պարտաճանաչ դուրս են գալիս վազելու, մի խոսքով առողջ ապրելակերպ են վարում: Իսկ երբ տեսնում են, որ ինչ-որ մեկը ուզում է իր տեղը զիջել նրանց, վատ են զգում` մտածելով, թե դա ակնարկ է այն մասին, որ իրենք պետք է արդեն գնան բժշկի մոտ:
Բայց դուք կհարցնեք: Իսկ այն մարդիկ, ովքեր իրոք հիվանդ են ի՞նչ անեն: Պատասխանը շատ պարզ է, այդպիսի մարդիկ իրենք կխնդրեն իրենց տեղ տալ: Պարզապես պետք է հիշել, որ մենք և նրանք տարբեր պատկերացումներ ունենք: