Երևան, 08.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Մոսկվան Արևմտյան Եվրոպայի հետ զինվшծ hակամարտության պլաններ չունի. Զախարովա Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի ուխտավորներին Ուկրաինայում hակամարտության դիվանագիտական կարգավորմանն առայժմ դժվար է հասնել. Ռուբիո Անուղղակի երկխոսությունն Իրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների միջև շարունակվում է. Արաղչի Պանիր, որը տարիներով չի փչանում. «Փաստ» Ucom-ը գնահատում է իր գործունեության բնապահպանական ցուցանիշները ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (8 հոկտեմբերի). Սկսվել է Քաղկեդոնի ժողովը. «Փաստ» Գիտությունը՝ հետին պլանում. խոստումների և իրականության սուր հակասությունը. «Փաստ» Իշխանությունն ամեն ինչ անելու է, որպեսզի ադրբեջանցի զինծառայողի թեման լղոզի, շրջանցի ու անցնի առաջ. Տիգրան Աբրահամյան «Դավիթս կամային հատկանիշներ ուներ, էությամբ լիդեր էր». կրտսեր սերժանտ Դավիթ Համբարյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին Թալիշում, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ»


Կարծիքներ. Ինչու՞ չի կարելի տրվել տղային ժամանակից շուտ (18+)

Kiss.am-գրում է.
 
«Կարելի՞ է սեռական հարաբերություն ունենալ տղամարդու հետ մինչև ամուսնությունը, թե՞ ավելի լավ է համբերել»,- սեքսոպաթոլոգների և հոգեբանների պնդմամբ այս հարցը ամենահաճախ հնչողներից է այցելուների կողմից: Իհարկե, արտերկրում կին-տղամարդ հարաբերություններն ավելի պարզ են ու առանց բարդույթների, իսկ Հայաստանում, ինչպես ամեն ինչ, սերն էլ ունի իր առանձնահատկությունները: Մինչև այսօր էլ գործում են այնպիսի ավանդույթներ, որոնք այլ երկրներում ուղղակի ծիծաղաշարժ կլինեին: 
 
Սպասել «առաջին գիշերվա՞ն», թե՞ վստահել հիմնական բնազդինՍիրող զույգերի մի մասը այսօր էլ անխախտ հետևում է պապենական «ադաթներին», և աղջիկն անպայման սեքսի հաճույքը պիտի վայելի ամուսնական առագաստում` առաջին գիշերը, իսկ նրա «անմեղությունը» հանդիսանում է բարոյականության յուրահատուկ ցուցիչ: Ոմանք էլ անիմաստ են համարում իրենց զրկել հաճույքի և առողջության այդ շռայլ աղբյուրից… «Եթե նորահարսին համեմատում ենք չկտրված ձմերուկի հետ,ապա ինչու՞ դիմել ռիսկի, ավելի լավ չէ՞ մինչ ամուսնանալը իրար ճանաչել նաև անկողնում»,- մտածում են նրանք:
 
Այնուամենայնիվ ի՞նչ լավ ու վատ կողմեր կան այս երկու տարբերակներում, ինչպիսի՞ն է հայերիս վերաբերմունքը նախամուսնական սեքսին այսօր` 21-րդ դարում…
 
Արմինե Պետրոսյան, 28տ., լուսանկարիչ 
 
«Պետք է հասունանա պահը, կլինի մինչև ամուսնություն, թե ամուսնության 1-ին գիշերը: Ես ունեցել եմ մեծ, խորը սեր ու տրվել եմ: Մեզ մոտ ամեն ինչ ճիշտ էր: Մենք սիրում էինք ու գնահատում իրար, ուղղակի հիմա  միասին չենք: Կոչ կանեի այդ քայլը անելուց առաջ երկար մտածել, որովհետև դրանից հետո հարաբերությունները լուրջ փոփոխություն են կրում: Եթե անգամ մերձեցման հետևանքով մտերմանում եք, շփման  հիմքը դա չէ, որ պետք է լինի»:
 
Սարգիս Սերոբյան, 26տ, մարզիկ
 
«Այսօր շատ աղջիկներ վերականգնում են կուսությունը ամուսնանալու համար, բայց հնարավոր է, որ ինչ-որ թեթևաբարո կնոջ հետ ամուսնանաս, ու նա  ավելի հավատարիմ կին լինի քեզ համար: Այնուամենայնիվ ես կողմ եմ, որ այդ ամենը տեղի ունենա ամուսնությունից հետո, քանի որ մեր մտածելակերպը թույլ չի տալիս այն, ինչն ամբողջ աշխարհում նորմալ ու բնական  է համարվում: Հասարակության կարծիքը ինձ համար այդ հարցում շատ կարևոր է, ու եթե աղջիկը ինձ տրվի մինչև ամուսնություն, ես ինչ-որ տեղ կկորցնեմ վստահությունս նրա հանդեպ»:
 
Նելլի Թումանյան, 25տ., դիզայներ 
 
«Մենք ամուսնուս հետ սեռական կյանքով սկսել ենք ապրել նախքան ամուսնությունը, մեկ տարի: Երկուսս էլ այն կարծիքին էինք, որ պետք չէ հանուն, այսպես կոչված, «կարմիր խնձորի» զրկել մեզ բնությունից տրված հաճույքից, մանավանդ, որ դա կնոջն ու տղամարդուն կապում է մի նորովի, անբացատրելի մտերմությամբ: Մենք առանց ավելորդ նախապաշարմունքների միասին գնում էինք սաունա, անցկացնում բուռն երեկոներ, ինչը շարունակվում է և հիմա, երբ ամուսիններ ենք: Ու հետաքրքիրն այն է, որ, օրինակ, նրա մտերիմ երկու ընկերները, ովքեր հայկական տիպիկ մտածողությամբ  «տեղը տեղին» աղջիկներ ընտրեցին,  2 տարի է ամուսնացած են, բայց ամուսնուս պատմելով` ամնեևին էլ գոհ չեն իրենց կանանցից սեքսի մեջ և արդեն կապված են սիրուհիների հետ»:
  
Սպասել «առաջին գիշերվա՞ն», թե՞ վստահել հիմնական բնազդին
 
Լաուրա Սիմոնյան, 35տ., երաժիշտ
 
«Կարծում եմ մարդ չկա, որ ամուսնությունից առաջ գոնե մեկ անգամ այդ հարցը ինքն իրեն տված չլինի: Հարաբերություններում պետք է պահպանել այն, ինչը թույլ չի տա, որ դրանք էժանանան, որ միշտ «դողաս» սիրելիիդ համար, գնահատես ձեր միասնությունը: Կարևոր է նաև, որ ձգտես միշտ թարմություն մտցնել ձեր շփումնրի մեջ: Ինձ թվում է  զույգերը նախևառաջ պետք է փորձեն հասկանալ, թե ինչու են ամուսնանում և միմյանցից ինչ են ուզում… բուռն սեր առանց սահմանափակումների՞, սառը ուղեղով համակեցությու՞ն, սերնդի շարունակությու՞ն, թե՞… Զույգերը թող փորձեն անկողնում ճանաչել իրար այն ժամանակ, երբ հարաբերությունները հասել են որոշակի գիտակցական մակարդակի ու թող այդ դեպքում տեղի ունենա առաջին սեռական հարաբերությունը, անգամ մինչև ամուսնություն»:
 
Սեդա Ավագյան, 22տ., ուսանող
 
«Ես տրվել եմ իմ սիրած տղամարդուն չանցած երեք հանդիպում, բայց շատ զղջում եմ այդ քայլի համար, քանի որ հետո պարզվեց , որ նա ամուսնացած է: Թվում էր` կյանքս խորտակված է, բայց փառք Աստծո հանդիպեցի հասկացող ու ջերմ տղայի, ամուսնացանք: Նա  ընդունեց ինձ իմ անցյալով հանդերձ ու ես ոչինչ չթաքցրի: Գնահատում եմ  այն, որ նա  ոչ մի անգամ, այսպես ասած, երեսով չի տվել ջահելության իմ այդ սխալը… Բայց լինում է ժամանակ, որ ուժեղ մեղքի զգացում եմ ունենում, ինքս ինձ չեմ կարողանում ներել: Թվում է`  երբ դուստրս մեծանա,  չեմ կարողանա նրան պարզճակատ մաքրության կոչ անել»:
 
Գոռ Մանուկյան, 36տ., նկարիչ
 
«Կա մի հանգամանք, որ պահպանողական մտածելակերպով մարդիկ հաշվի չեն առնում: Խոսքս մարմնական համատեղելիության մասին է, ինչն անշուշտ գոյություն ունի, և ինքս իմ փորձով համոզվել եմ դրանում: Առաջին անգամ  ամուսնացել եմ մեծ սիրով: Ես ուղղակի խենթանում էի նրա համար,  նվերներ ու ծաղիկներ շռայլում: Մեր առաջին սեքսը տեղի ունեցավ ավանդական ձևով` ամուսնության առաջին գիշերը: Բայց հակառակ իմ սպասելիքների, մենք ամենևին էլ համատեղելի չէինք: Ու խնդիրը հենց մեր մարմնական, ‎ֆիզիոլոգիական անհամատեղելիության ու  կենսառիթմերի տարբերության մեջ էր. նա նախընտրում էր միայն պասսիվ վիճակը սեքսի մեջ, և, ինչքան էլ զարմանալի էր, բոլորովին զուրկ էր երևակայությունից: Որոշ ժամանակ հետո միապաղաղություն էր տիրում անկողնում: Մեր համատեղ կյանքը երկար չտևեց, 2 տարի: Հիմա ապրում եմ մեկ անգամ ամուսնացած, բաժանված կնոջ հետ, ում հետ մենք լիովին ներդաշնակ սեռական կյանք ենք ապրում: Հիմա համոզված եմ, որ վատ չէ, երբ կինը որոշակի սեռական փորձ է ունենում: Վաղ թե ուշ հայերս կհասկանանք, որ տառապում ենք ավելորդ և բնականոն կյանքին խանգարող բարդույթներով»: 
 
Սպասել «առաջին գիշերվա՞ն», թե՞ վստահել հիմնական բնազդին
 
 
Միսաք Սիմոնյան, 24տ., ատամնաբույժ
 
«Իմ կինը ինձ պետք է տրվի ամուսնության առաջին գիշերը: Կանխավայելման մեջ մեծ բավականություն կա,  և փաստ է այն, որ տղամարդն էությամբ որսորդ է, ինչին ուշ ու դժվար է հասնում, ավելի է գնահատում:  Իմ կարծիքով` եթե մինչև ամուսնությունը արդեն ճաշակում ես սեռական վայելքները, հարսանիքի  արարողությունը  կորցնում է իր  խորհուրդը: Ավելի լավ է զսպել կրքերը, որպեսզի օրինական ձևով հարսանիքից հետո սկսեք մի չապրված շրջան, նորովի ճանաչեք իրար: Գիտեմ, դա դժվար է, բայց ինքս մեծացել եմ ավանդապաշտ ծնողների մեջ ու, կարծում եմ, այն ինչ հնուց է գալիս, ճշմարիտ է: Թե չէ, կարող է հերթով քեզ ամուսնություն առաջարկողի հետ քնես, պարզվի` ոչ մեկը համատեղելի չէ: Հետո՞… Իսկ բարոյական նորմե՞րը: Մեր պապերը մի բան գիտեին, որ շուտ էին ամուսնանում: Ամուսնությունը վիճակախաղի նման է, կամ շահում ես, կամ տանուլ տալիս, բայց ավելի լավ է այդպես, քան` արևմուտքում տիրող այլասերվածություն: Բացի այդ` սերն էլ է աշխատանք, կրակի նման այն միշտ պետք է թեժացնել, ոչ թե սպասել, որ ամուսնացար, հարաբերությունները պիտի հալած յուղի նման դասավորվեն: Երբեմն ժամանակի հետ ես սիրում»:
 
Կարինե Դավթյան, 30տ., վարսահարդար 
 
«Երբ սիրում ես, ու պահը թելադրում է հենց այդ, դու դադարում ես մտածել, թե ինչ է մտածում հասարակությունը, կամ տատիկդ ու մայրիկդ քեզ ինչ են խրատել: Իրականում դու տրվում ես պահին ու վայելում այն, ինչը գուցե այդքան հրաշալի չլիներ ամուսնության առաջին գիշերը: Ես տրվել եմ ամուսնուս մինչ ամուսնությունը, և հիմա էլ միասին ենք, դա ոչ մի կերպ չի անդրադարձել մեր հարաբերությունների վրա: Ասում են` ամեն ինչ իր ժամանակն ունի… Առաջին մերձեցման համար այդ ժամանակը զգում են միայն զույգերը: Անիմաստ է սահմանել ինչ-որ օր, թեկուզ հարսանքից հետո… Եթե ձեր մեջ ամեն ինչ անկեղծ է, կա ձգտում շարունակական հարաբերությունների ու մարմնական շփումը կլրացնի հոգեկան շփմանը, որեմն տրվեք առանց վարանելու: Մեր առաջին սեքսից հետո ես ավելի հարազատացա ներկայիս ամուսնուս հետ, որովհետև երկուսս էլ սիրում էինք ու մինչև հիմա էլ սիրտս թրթռում է նրա համար»:
 

 
Ինչպես ասում են որքան մարդ, այնքան բնավորություն, այնքան ճակատագիր: Սիրո հարցում անիմաստ է ծրագրելը կամ նախատեսելը, այստեղ հիմնականում 2X2-ը բոլորովին տարբեր է լինում 4-ից: Պարզապես կարևոր է, որ գոնե ինքդ քեզ չխաբես: Սթափությունը պետք է ամեն պարագայում, թե չե կստացվի այն անեկդոտի նման, երբ կույր կրքով ամուսնանացած տղային որոշ ժամանակ հետո հարցնում են` «Ինչպե՞ս է հրեշտակդ», պատասխանում է.  - Հրեշը մնացել է, բայց տակինը կորել:
 
Ճիշտ է` մարդկությունը գիտական ոլորտներում անվերջ արձանագրում է նորանոր ձեռքբերումներ` այդպես էլ մնալով անհաս սիրո գաղտնիքներին, բայց այնուամենայնիվ ամփոփիչ խոսք արժե լսել մասնագետից, ով ամեն օր գործ ունի նմանատիպ անձնական խնդիրներ ունեցող մարդկանց հետ:
 
Այս հակասական թեմայի շուրջ իր խորհուրդներով օգնելու համար զրուցեցի մի քանի սեքսոպաթոլոգի հետ,  և նրանց բուն ասելիքը խնդրի շուրջ հետևյալն էր.
 
Սպասել «առաջին գիշերվա՞ն», թե՞ վստահել հիմնական բնազդին«Եթե դուք ակնկալում եք սիրավեպի երկարատև շարունակություն, ապա շտապել պետք չէ: Աղջիկների մեծամասնությունը զղջում են նրա համար, որ տղային տրվել են մինչև ամուսնությունը, մյուսները` դժգոհում, որ շատ են ձգձգել այդ անել: Այս դեպքում խորհուրդը հետևյալն է. ամեն ինչ կախված է տղամարդուց և նրա հայացքներից: Ոմանք ձեզ մատչելի աղջիկ կհամարեն, եթե դուք հարմարավետ տեղավորվեք անկողնում չանցած ծանոթությունից կես տարի: Մյուսները մեծ արժանիք կհամարեն, եթե թույլ տաք սեռական վայելքներ հենց երկրորդ հանդիպմանը: Ամեն ինչ կապված է նրանից, թե ինչ եք դուք սպասում սիրավեպից, առաջնային են այն բարոյական արժեքները, որոնք ընդունելի են ձեր երկուսի համար, կարևոր է հարաբերությունների հասունությունը: Բայց մի բան հստակ է, երբեք որոշում մի կայացրեք այն ժամանակ, երբ սթափ վիճակում չեք»:
«Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է մեր ԵկեղեցինՄոսկվան ողջունում է Ուկրաինայի հարցով Հնդկաստանի խաղաղության ջանքերը. ՊեսկովՁորաղբյուրում բախվել են «Mercedes GLS 450»-ը, «JAC»-ը և «Opel Zafira»-ն․ կան վիրավորներԱդրբեջանի հակահայ քարոզչության նոր ալիքըՈւղևորը փորձել է բացել ինքնաթիռի դուռը 6000 մետր բարձրության վրա և մի քանի ժամ անց մահացել էԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիԻրանի միջուկային արդյունաբերության դեմ պատժամիջոցներն ու հարձակումները չեն կասեցրել երկրի առաջընթացը․ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարՉարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիՍտամբուլում մասնակի փլուզված տունը որոշել են քանդել․ մահացածներ կանՄարիաննա Ղահրամանյանի հետ հանդիպմանը ԵԽ պաշտոնյան ողջունել է «Ուժեղ Հայաստան»-ի օրենսդրական նախաձեռնությունըԱլինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչումԴատարանը կալանավորել է պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձանցՏիգրանաշենը, ռազմավարական նշանակության մեր հայրենիքի անբաժան մասն է, այն Հայաստանի Հանրապետությունն էՄոսկվան Արևմտյան Եվրոպայի հետ զինվшծ hակամարտության պլաններ չունի. Զախարովա Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի ուխտավորներին Ուկրաինայում hակամարտության դիվանագիտական կարգավորմանն առայժմ դժվար է հասնել. Ռուբիո Անուղղակի երկխոսությունն Իրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների միջև շարունակվում է. Արաղչի Հայաստանում ադրբեջանցու կողմից իրականացրած հանցագործությունը իշխանությունները ներկայացնում են որպես սովորական հանցագործություն․ Իրինա Յոլյան Երևանում ներկայացվեց EGGER Decorative Collection 26+ նոր հավաքածուն«Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է Հայոց Եկեղեցին, որպեսզի այն կարողանա շարունակել իր պատմական և հոգևոր առաքելությունը. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Սուրբ Էջմիածնի տոնի առթիվ Սա էդպես էլ չընկալեց պետության ղեկավար լինելու էությունն ու դերակատարության իմաստը․ Աննա ԿոստանյանՈւսուցիչների ատեստավորման գործընթացները բացասաբար են ազդել կրթության որակի վրա. Ատոմ ՄխիթարյանՌուսաստանի հետ մեր հարաբերությունները պետք է կարողանանք վերաիմաստավորել. Արմեն ՄանվելյանՀայկական ապրանքները եվրոպական շուկայի համար այդքան էլ մրցունակ չեն. Հրայր Կամենդատյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը դատապարտում է հանրային գործիչ Արթուր Դանիելյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումըՓաշինյանի զիջումների շղթան պետք է կտրել․ Տիգրան ԱբրահամյանՊատմություն մարդկանց, նպատակների ու վստահության մասին. 30 տարվա ճանապարհՄենք պահանջում ենք կառավարությունից լուծել զոհված զինծառայողների ընտանիքների խնդիրները և ապահովել նրանց անհրաժեշտ աջակցությունը․ Նարեկ ԿարապետյանՆարեկ Կարապետյանը առաջարկեց զոհվածների մասունքների լրացուցիչ ԴՆԹ անալիզ անել Նարեկ Կարապետյանը եւ պատգամավորները հանդիպում են զոհվածների հարազատների հետ Խորհրդարանական ճեպազրույց. Տիգրան Աբրահամյան, Իրինա Յոլյան C360 ArCa UnionPay քարտ․ 2% քեշբեք Հայաստանում, վճարումներ՝ նաև արտերկրումՅունիբանկը թողարկել է տարեկան 13,2% արժեկտրոնային եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Պանիր, որը տարիներով չի փչանում. «Փաստ»Ucom-ը գնահատում է իր գործունեության բնապահպանական ցուցանիշները ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (8 հոկտեմբերի). Սկսվել է Քաղկեդոնի ժողովը. «Փաստ»Այն մասին, թե ինչու Ադրբեջանը որևէ իրավունք չունի Տիգրանաշենի նկատմամբ, և չի կարող նրա նկատմամբ որևէ օրինական պահանջ ներկայացնել․ Ավետիք ՉալաբյանԹուրքիայի ռազմական ներկայության ընդլայնումը Մերձավոր Արևելքում․ ի՞նչ է սպասվում Հայաստանին․ Արտակ ԶաքարյանԳիտությունը՝ հետին պլանում. խոստումների և իրականության սուր հակասությունը. «Փաստ»Իշխանությունն ամեն ինչ անելու է, որպեսզի ադրբեջանցի զինծառայողի թեման լղոզի, շրջանցի ու անցնի առաջ. Տիգրան Աբրահամյան Դիվերսանտի չափանիշը՝ դիմադրությո՞ւն, թե՞ կատարած առաքելությունը․ Հրայր Կամենդատյան«Դավիթս կամային հատկանիշներ ուներ, էությամբ լիդեր էր». կրտսեր սերժանտ Դավիթ Համբարյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին Թալիշում, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ»Տհաճ թեմաներից «թռնելու» գործելակերպը՝ թեկուզ սադրանքների միջոցով. «Փաստ»«Ադրբեջանում շատ լավ գիտակցում են, որ իրենց համար Փաշինյանից ավելի լավ ղեկավար Հայաստանում երբեք չեն ունենա». «Փաստ»Ձախողում և խոր կասկածներ. որքանո՞վ է վառելիքի թանկացումը «պատճառաբանված». «Փաստ»«Ադրբեջանցի զինծառայողը, որը հանցագործություն է կատարել Հայաստանի տարածքում, պետք է կանգնի հայկական դատարանի առջև». «Փաստ»Ժամկետի կրճատում. ի՞նչ փոփոխություններ կլինեն ագրոպարենային ոլորտին տրամադրվող վարկերի ծրագրում. «Փաստ»Մտահոգությունները չեն փարատվում, հակառակը. «Փաստ»Զիջումներ Հայաստանի անվտանգության հաշվին. ինչո՞ւ է իշխանական քարոզչամեքենան արդարացնում ծանր հանցագործությունը. «Փաստ»Ադրբեջանի զավթողական քաղաքականության լեգիտիմացումը. Արցախից մինչև Տիգրանաշեն. «Փաստ»