«Սոսն իմ լավ ընկերն է» Խորեն Լևոնյանը` «Հետհաշվարկի» և Սոս Ջանիբեկյանի հետ առաջին համագործակցության մասին. Tert.am Life
LifestyleTert.am Life-ը գրում է.
Ռեժիսոր Ելենա Արշակյանի նոր` «Հետհաշվարկ» հոգեբանական թրիլլերի մասին Tert.am Life–ն արդեն պատմել է իր ընթերցողներին։ Խորեն Լևոնյան, Սոս Ջանիբեկյան, Անի Երանյան, Սամվել Սարգսյան, Գուժ Մանուկյան, Վարդան Հովսեփյան, Քրիստինա Կույումչյան, Գևորգ Գրիգորյան դերասանական կազմով նոր դրաման արդեն մեծ հետաքրքրություն է առաջացրել հեռուստադիտողների մոտ։ Այն եթերում կլինի հոկտեմբերին։
Tert.am Life–ը եղել է հեռուստանովելի նկարահանման հրապարակում։ Ներկայացնում ենք մեր տեսախցիկի ֆիքսած կադրերն ու հարցազրույց դերասան Խորեն Լևոնյանի հետ։
Ոլորտում Խորենը հայտնի է որպես պահանջկոտ դերասան։ Նրա համար կարևոր է ոչ թե դերերի քանակը, այլ որակը, այդ իսկ պատճառով ամեն կերպար մարմնավորել չի համաձայնում։ «Հնարավորինս փորձում եմ ընտրել նկարահանող այն խումբն ու մարդկանց, որոնք ավելի պրոֆեսիոնալ են, աշխատում են համախմբված և հասկանում են՝ ինչ են ուզում։ Պահանջների մասին խոսել ճիշտ չի լինի, որովհետև մենք ապրում ենք Հայաստանում, որտեղ 50 տարին մեկ է առաջընթաց լինում։ Քանի որ բոլորս հայ ենք, պահանջներ չունենք, փորձում ենք մեկս մյուսին օգնել և աշխատել համերաշխ»,– ասաց դերասանը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում: