Խնամքի միջոցներ, որոնք չունեն ոչ մի օգտակարություն
LifestyleԲնական է , որ կանայք ձգտում են լինել գեղեցիկ և խնամված, օգտագործելով բազմաթիվ քսուկներ, դիմակներ, մազերի խնամքի համար նախատեսված միջոցներ, որոնք իբրև թե օգնում են բազմաթիվ խնդիրների դեպքում: Դա բոլորովին էլ այդպես չէ, հաճախ մենք անօգուտ վատնում ենք մեր ժամանակը և միջոցները:
1. Քսուկներ, որոնք վերացնում են մազերի ճյուղավորված ծայրերը.

Իրականում այդ քսուկները միայն ժամանակավոր արդյունք են տալիս, կարճ ժամանակով "սոսնձում են" ճյուղավորված ծայրերը: Միակ արդյունավետ միջոցը դա ճյուղավորված ծայրերը կտրելն է:
2. Ձեռքերի, ոտքերի և մարմնի խնամքի համար նախատեսված քսուկներ.

Իրականում միայն դեմքի մաշկի խնամքի համար է պահանջվում հատուկ քսուկ, իսկ մարմնի մնացած մասերը խնամելու համար կարող եք օգտագործել մինույն քսուկը:
3. Թեփը վերացնելու միջոցներ.

Մազերը լվանալու ոչ մի միջոց չի վերացնի թեփը, գնեք հատուկ բուժիչ միջոցներ դեղատնից:
4. Ցելյուլիտը վերացնող միջոցներ.

Կան կանայք, որ դեռևս հավատում են, թե կա այնպիսի կախարդական քսուկ, որը վերացնում է ցելյուլիտը:Այդ խնդրի լուծմանը կնպաստեն միայն առողջ ապրելակերպը և մերսումը, քանի որ վերջինս արագացնում է արյան շրջանառությունը: Իսկ քսուկը կարող է միայն փափկեցնել մաշկը:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: