Տեսեք, թե ինչպես է ներկայացել Վերա Բրեժնևան «Նոր ալիք» երգի միջազգային մրցույթին. լուսանկարներ
Lifestyleelle.ru-ի հաղորդմամբ` «ՎԻԱ Գրա» խմբի նախկին անդամ Վերա Բրեժնևան, ով համարվում է ռուսական էստրադայի ամենագեղեցիկ ու հայտնի շիկահերներից մեկը, արմատապես փոխել է արտաքինը` վարսերը վարդագույն ներկելով:
ORER.news-ի փոխանցմամբ՝ ինչպես նշում է աղբյուրը, երգչուհին իր այս նոր կերպարով է ներկայացել Սոչիում անցկացված «Նոր ալիք» երգի միջազգային մրցույթի կարմիր գորգին: Իսկ նոր մազերի արտասովոր գույնն ընդգծելու համար Բրեժնևան արծաթագույն կիսաթափանցիկ զգեստ է կրել:
Աղբյուրը նաև հայտնում է, որ վարդագույն վարսերը եղել են երգչուհու բեմական կերպարի մի մասը, քանի որ որոշ ժամանակ անց Բրեժնևան կրկին ներկայացել է իր սովորական շեկ վարսերով:
![Вера Брежнева кардинально сменила образ фото [1] Вера Брежнева кардинально сменила образ фото [1]](https://n1s1.elle.ru/4d/90/2e/4d902eceba5767d223256e073921b14f/940x1384_1_3cff783f8274a4b519106d69b885dd72@940x1384_0xc35dbb80_8385722911505297936.jpeg)