Հայտնի դերասանուհին հայտնել է, որ որոշ ժամանակ դադար է վերցնում դերասանությունից
LifestyleԻնչպես հայտնում է ORER.news-ը, վերջերս հայտնի ու սիրված դերասանուհի Ջենիֆեր Լոուրենսը հայտարարել է, որ ցանկանում է դերասանական կարիերայում դադար վերցնել:
Ըստ աղբյուրի` 2010 թվականից ի վեր դերասանուհին նկարահանվել է տարեկան առնվազն մեկ ֆիլմում: «Today» հեռուստաշոուի ժամանակ հաղորդավարի այն հարցին, թե արդյոք նա չի պատրաստվում ընդմիջում վերցնել՝ Լոուրենսը պատասխանել է` «Ես վերցնում եմ դադար ու ոչինչ չեմ նախատեսել առաջիկա երկու տարիների համար»:
Հաղորդավարը անակնկալի է եկել դերասանուհու նման պատասխանից և հարցրել է նրան, թե ինչով է պատրաստվում այդ ընթացքում զբաղվել: Ի պատասխան այդ հարցի՝ Լոուրենսը նշել է, որ դեռ չի մտածել այդ մասին:
Աղբյուրը տեղեկացնում է, որ եթե Լոուրենսն իսկապես որոշի դադար վերցնել, ապա նա ընդհանրապես անհանգստանալու պատճառ չունի: Դերասանուհին Forbes-ի վարկածով ճանաչվել է 2015 և 2016 թվականների ամենաբարձր վարձատրվող դերասանուհին: