Փող մի ծախսեք լազերի, պիլինգի կամ քսուքների վրա. քնելուց առաջ այս դիմակն օգտագործեք, և ձեր դեմքն աննման կդառնա
LifestyleՆերկայացնում ենք դիմակ, որը կմաքրի դեմքի մաշկը մուգ բծերից ու պեպեններից, նաև կնվազեցնի կնճիռների առաջացումը:
Դիմակը կարող է նվազեցնել դեմքի գրգռվածությունը և այտուցը, սպիտակեցնել մաշկը, վերացնել կարմրությունը, լավացնել դեմքի գույնը: Այն նաև կվերացնի ուգրիները և մաշկային այլ խնդիրներ:
Բաղադրիչները՝
- 2 ճ. գ. մաղադանոսի տերևներ
- 1 թ. գ. կիտրոնի հյութ կամ խնձորի քացախ
- 200 մլ ջուր

Պատրաստումը՝
Ջուրը եռացրեք, ավելացրեք կտրտած մաղադանոսը, խառնուրդը մարմանդ կրակի վրա եփեք 15 րոպե: Կաթսան կրակի վրայից վերցրեք, թողեք սառի, հետո ավելացրեք կիտրոնի հյութը կամ խնձորի քացախը, լավ խառնեք: Խառնուրդը պահեք սառնարանում:
Օգտագործումը՝
Դիմակը քսեք դեմքին օրական 2 անգամ առավոտյան և քնելուց առաջ: Դիմակը կծածկի դեմքի ծակոտիները և խորապես կմաքրի դրանք, կբացի դեմքի գույնը: Գործընթացը կրկնեք ամեն օր մեկ ամիս, ձեր դեմքն աննման կդառնա: