Երբ 68-ամյա աստղը այժմ 20 տարի ավելի երիտասարդ տեսք ունի (լուսանկարներ)
Lifestylekp.ru-ի հաղորդմամբ՝ սեպտեմբերի 18-ին երգչուհի Ալլա Պուգաչովայի և Մաքսիմ Գալկինի երկվորյակները՝ Գարին և Լիզան, դարձան 4 տարեկան:
Ինչես հյտնում են լրատվամիջոցները, նկատելիորեն երիտասարդացած ու թարմացած Պուգաչովան խնջույքը այս անգամ կազմակերպել էր իրենց դղյակից ոչ հեռու գտնվող ռեստորանում: Խնջույքին ներկա են եղել ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի ու հայտնի գեղասահորդուհի Տատյանա Նավկայի 3-ամյա դուստրը՝ Նադյան, երգչուհի Ժասմինի երեխաները, դիզայներ Վալենտին Յուդաշկինի թոռը:
Բոլոր հյուրերի ուշադրության կենտրոնում է հայտնվել 68-ամյա Պուգաչովան, ով հրաշալի տեսք է ունցել՝ կարծես 20 տարով երիտասարդացել է: Ըստ աղբյուրի՝ երեխաների համար բերվել է 2 առանձին տորթ և երեխաներից ամեն մեկն ինքնուրույն է փչել իր տորթի մոմերը:
Իսկ ահա Ֆիլիպ Կիրկորովի երեխաները Գարիին ու Լիզային շնորհավորել են տեսաուղերձով: Ալլա Վիկտորիան Գարիին անվանել է աշխարհում ամենալավ տղան, իսկ Մարտինն ասել է, որ Լիզան հմայիչ ժպիտ ունի:



Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: