Երջանիկ եմ, որ թոռնիկներս իրենց ապագան մեր երկրում են տեսնում. Սոֆի Դևոյան
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 26-րդ տարեդարձի կապակցությամբ Life.panorama.am-ի հետ զրույցում իր բարեմաղթանքն է հղել ՀՀ վաստակավոր արտիստուհի Սոֆի Դեւոյանը ու նշել` այս օրերին կրկին սիրահարվել է մեր երկին:
«Շնորհավորում եմ բոլորիս այս կարեւոր տոնի կապակցությամբ: Ես շատ երջանիկ եմ, որ ապրում եմ հենց այս երկրում: Ի դեպ` այսօր եմ վերադարձել Երեւան, տղայիս ծննդյան օրվա կապակցությամբ մենք ընտանիքով որոշեցինք շրջել Հայաստանով մեկ, լինել նաեւ Արցախում, ու պետք է խոստովանեմ, որ մեծ բավականությամբ եմ վերադարձել. ես կրկին սիրահարվեցի մեր երկրին: Իհարկե, նախկինում առիթներ ունեցել եմ լինել տարբեր վայրերում, բայց երեւի ամեն տարիքում նորովի ես ընկալում, բոլորովին այլ կերպ ես արժեւորում: Ես իսկապես հպարտ եմ, որ այս երկրի բնակիչն եմ, հավատում եմ, որ գնալով մեր երկիրը բարգավաճելու է, քանի որ տարիներ առաջվա համեմատությամբ մեր երկիրն իսկապես շատ առաջընթաց է ապրել»,- նշեց Սոֆի Դեւոյանն ու իրենց ընտանեկան ճանապարհորդությունից մի դրվագ պատմեց, որը շատ էր հուզել պարուհուն.
Շարունակությունը՝ այստեղ: