Դրամապանակի գողություն թիվ 66 միկրոավտոբուսում. կասկածյալը կին է, նա արդեն խոստովանել է
ՀասարակությունԴեկտեմբերի 4-ին, ժամը 20.10-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 62-ամյա Անահիտ Գ.-ն եւ հայտնել, որ նույն օրը, ժամը 19.30-ից 19.40-ն ընկած ժամանակահատվածում, թիվ 66 երթուղու միկրոավտոբուսի սրահում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 10 եվրո, 12.000 դրամ եւ աշխատանքային քարտ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության ծառայողները պարզել են, որ գողությունը կատարել է 1970 թ. ծնված Անահիտ Ն.-ն, որը դեկտեմբերի 5-ին, ժամը 10.20-ին, ներկայացել է բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն: