Մեղրիի և Գորիսի ավտոճանապարհներին մառախուղ է
ՀասարակությունՄեղրիի և Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին մարտի 10-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մետր:
Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: