Հենրիխի ընտրյալ՝ գեղեցկուհի Բեթիի բացառիկ լուսանկարները. Ո՞վ է մեր սիրելիի ընտրյալը (Ֆոտոշարք)
LifestyleԽոսակցություններ են շրջանառվում, որ հանրահայտ հայազգի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթրյանը լքել է ցանկալի ազատ փեսացուների ցանկը և արդեն ընտրյալ ունի:
Ըստ շրջանառվող լուրերի՝ նրա կողքի գեղեցկուհին «Գրանդ Հոլդինգ» ընկերության սեփականատեր Միքայել Վարդանյանի դուստր՝ Բեթի Վարդանյանն է։
Առաջին անգամ զույգը հանրության առջև ներկայացել է Արամ Խաչատուրյանի 14-րդ միջազգային մրցույթի ժամանակ։ Զույգը միասին է ներկայացել և միասին էլ հեռացել են։ Հասկանալու համար այս կապը ընկերական է թե սիրային, ցույց կտա ժամանակը։
Նշենք, որ Բեթի Վարդանյանը վերջերս ավարտել է Հայաստանի Ամերիկյան Համալսարանի «Բիզնես Կառավարման» ֆակուլտետը։ Ուշագրավ է նաև, որ Բեթին եղել է Սամվել Ալեքսանյանի դստեր՝ Աստղիկ Ալեքսանյանի հարսնաքույրը։
Աղբյուրը՝ այստեղ