Ուսանողները իրենց համալսարանի հավաքարարի համար սկսեցին գումար հավաքել. տղամարդը չկարողացավ թաքցնել արցունքները (տեսանյութ)
TVԲրիսթոլյան համալսարանի ուսանողները հավաքել են 1500 ֆունտ՝ հավաքարար Գերման Գորդոնի համար, որպեսզի նա կարողանա հանդիպել իր հարազատներին: Ուսանողները նրան սիրել են բարության համար: 60-ամյա տղամարդն այդտեղ աշխատում է արդեն 12 տարի:
Գորդոնը Մեծ Բրիտանիա է եկել Քինգսթոնից: Այդ ժամանակից նա չի տեսել իր հարազատներին: Երբ ուսանողները իմացան այդ մասին, որոշեցին օգնել նրան: 230 ուսանող մասնակցեց կատարվող դրամահավաքին ու նրանց հաջողվեց հավաքել 1500 ֆունտ: Գորդոնն այնքան էր հուզվել, որ չկարողացավ զսպել արցունքները: