Երևան, 25.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ակցիզային հարկը թանկանում է, ծխախոտը, ալկոհոլը և վառելիքը ևս․ հարցում Շիրակում Ի՞նչ է ստացվում այն՝ ինչի համար Փաշինյանը նախկիններին էր մեղադրում․ հարցում Վստահու՞մ եք ընտրությունների արդյունքներին. հարցում Վայքում Փաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս չի ընդումում մթերք․ հարցում Սենատում կրած իր պարտությունը նախագահ Թրամփը վերածեց հաղթանակի․ Արտակ Զաքարյան ՍԴ-ն անվախ չէ, անկախ չէ, չունի քաղաքական չեզոքություն. «Քաղաքացիական պայմանագիր»-ը չի հաղթել այս ընտրություններում. Վարդևանյան Ծավալները համադրելի չեն. Հայաստանի իշխանությունները նորից սկսել են նայել դեպի Ռուսաստան. «Փաստ» «Մա՛մ, ինչ էլ լինի, հանկարծ չկոտրվես». տանկիստ Ժորա Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Իշխանաձորում. «Փաստ» Նոր ընտրություններ են սպասվում. կմիավորվեն ևս 4 համայնք և 54 բնակավայր՝ դառնալով 2 համայնք. «Փաստ» «Առաջանալու է գործազրկություն և աղքատություն. առաջիկայում ևս ականատես ենք լինելու հարկերի բարձրացման». «Փաստ»


Թեթև արդյունաբերության ոլորտի զարգացումը խթանելու համար պետք է միջոցներ ձեռնարկենք. Նիկոլ Փաշինյան

Քաղաքական

ՀՀ կառավարության հերթական նիստում, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը , գործադիրի որոշմամբ  ներդրումային ծրագրի շրջանակում «Լենտեքս» ՍՊԸ-ն  կօգտվի ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնությունից: Ընկերությունը նախատեսում է  կատարել 1.98 մլրդ ՀՀ դրամի  ներդրում՝ բարձրորակ հումք ձեռք բերելու նպատակով: «Լենտեքս»-ը կարտադրի  բարձր որակի տրիկոտաժե քաթաններ՝ հագուստեղեն կարելու համար։  Արդյունքում՝ կստեղծվի 60 նոր աշխատատեղ` 80 հազար ՀՀ դրամ միջին աշխատավարձով: «Արմենպրես»-ին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրին, որ ԱԱՀ-ի գումարների երեք տարի ժամկետով հետաձգման արտոնությունից կօգտվի նաև «Հելլո» ՍՊԸ-ն. կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Ընկերությունը մտադիր է տրիկոտաժի արտադրության ոլորտում կատարել 370.8 մլն ՀՀ դրամի ներդրում: Արդյունքում մինչև 2021 թվականը կստեղծվի 30 նոր աշխատատեղ՝ 106 հազար ՀՀ դրամ միջին աշխատավարձով: Ներկայումս ընկերությունում աշխատում է 105 մարդ: 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ չնայած ընկերություններին նման արտոնություններ տրամադրելու քաղաքականությունը հասկանալի է, բայց ամեն անգամ որոշակի հարցադրումներ են լինում դրանց տրամադրման հիմնավորումների շուրջ: «Նախորդ նիստում պարզաբանեցինք, որ որոշակի սանդղակներ են գործում, սակայն հնչում են հարցեր, թե որքանով են օբյեկտիվ դրանք: Ընդհանուր առմամբ, ամենակարևոր խնդիրը, որ պետք է լուծենք՝ նոր աշխատատեղերի ստեղծումն է, ոլորտի զարգացումը: Առաջիկայում այդ թեմայով ավելի մանրամասն քննարկում կունենանք, թեթև արդյունաբերության ոլորտի զարգացումը խթանելու համար պետք է միջոցներ ձեռնարկենք»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ ընկերություններին արտոնություններ տրամադրելու գործընթացը պետք է կազմակերպվի չափազանց թափանցիկ, որպեսզի չխաթարվի վստահության մթնոլորտը որևէ գործընթացի նկատմամբ:

Կառավարության որոշումներով հոկտեմբերի 21-ին կանցկացվեն ՀՀ Արմավիրի մարզի Արմավիրի,  Վաղարշապատի (Էջմիածին), ՀՀ Արարատի մարզի Լուսաշողի համայնքների ղեկավարների արտահերթ ընտրություններ: 

Էլեկտրոնային գրանցամատյանի ներդրումը կնպաստի արդյունավետ վարչարարության իրականացմանը 

Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Համապատասխան որոշման ընդունումը բխում է  «Բաց կառավարման գործընկերություն» ՀՀ երրորդ գործողությունների ծրագրով» նախատեսված «Հաշվետու լիցենզավորում. Պետական մարմինների կողմից տրամադրվող լիցենզիաների և ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց պետական միասնական էլեկտրոնային գրանցամատյանի ստեղծում» միջոցառումից:  Որոշման ընդունումը կնպաստի հանրային կառավարման համակարգում մի շարք բարեփոխումների իրկանացմանը, այդ թվում՝ թափանցիկության, հաշվետվողականության և արդյունավետության բարձրացմանը: Էլեկտրոնային գրանցամատյանի ներդրումը կնպաստի արդյունավետ վարչարարության իրականացմանը, քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը, ծախսերի, ինչպես նաև կոռուպցիոն ռիսկի նվազեցմանը: Համակարգի ներդրման արդյունքում հնարավոր կլինի գրանցամատյանից տեղեկությունները տրամադրել նաև էլեկտրոնային տարբերակով, արդյունքում ժամանակատարության և տրամադրված տեղեկատվության հավաստիության խնդիրներ չեն առաջանա: Բացի այդ, հնարավոր կլինի համակարգել ծանուցման ենթակա գործունեության վերաբերյալ տարբեր մարմինների իրավասության ներքո գտնվող տեղեկատվությունը:

Գործադիրը սահմանել է դատավորի կողմից ստացված թույլատրելի չհամարվող նվերը Հայաստանի Հանրապետությանը հանձնելու կարգը: Արդյունքում՝ ակնկալվում է կարգավորել դատավորի կողմից ստացված թույլատրելի չհամարվող նվերը ՀՀ-ին հանձնելու և դրա հետագա տնօրինման գործընթացը: Մասնավորապես, դատավորի կողմից ստացված թույլատրելի չհամարվող նվերը օրենքով սահմանված ժամկետում վերադարձնելու կամ համարժեք հատուցում վճարելու անհնարինության դեպքում ենթակա է հանձնման ՀՀ-ին՝ ի դեմ Պետական գույքի կառավարման կոմիտեի, նվերի հանձնումն իրականացվում է նվիրատվության պայմանագրի հիման վրա, նվերի հանձնման հետ կապված ծախսերը իրականացվում են պետական բյուջեի միջոցների հաշվին: Մեկ անգամ տրվող նվերը չի կարող գերազանցել 100 հազար դրամը: Տարվա կտրվածքով ստացվող նվերները չեն կարող գերազանցել 400 հազար դրամը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այս հարցերի վերաբերյալ իրազեկման քայլեր պետք է արվեն, որպեսզի հասարակությունն էլ իմանա, որ նման օրենքներ կան և որ դատավորին նման նվերներ չի կարելի տալ: Վարչապետը հավելել է, որ սա շատ կարևոր թեմա է հանրային ծառայողների,  հանրության համար և ընդհանրապես թափանցիկության տեսակետից: «Կարծում եմ, որ պետք է իրազեկման որոշակի միջոցներ ձեռնարկվեն և այդ  իրազեկման օբյեկտը ոչ միայն պաշտոնյաները լինեն, այլև հանրությունը, որպեսզի այս մասով խաղի կանոնները պարզ լինեն և բոլորիդ հասկանալի լինի, թե ինչի մասին է խոսքը, որովհետև կարծում եմ, որ գործնականում միշտ չէ, որ սահմանված կանոնները պահպանվում են: Կխնդրեմ, որ արդարադատության նախարարությունը համապատասխան մյուս կառույցների հետ աշխատի, որպեսզի իրազեկվածության

մակարդակը բարձրանա, զանգվածային լրատվության միջոցների հետ է պետք աշխատել այս թեմայով, որպեսզի կոնկրետացնեն, թե ինչն է թույլատրելի, ինչն է անթույլատրելի, նվեր ստանալու ընթացակարգերը պահպանվեն»,- ասել է կառավարության ղեկավարը:

Կառավարությունը հաստատել է նաև ներման խնդրագրերի քննարկմանն առնչվող նյութերի արխիվացման կարգը՝ «Ներման մասին» ՀՀ օրենքի լիարժեք գործողությունն ապահովելու և նյութերի արխիվացման գործընթացը կանոնակարգելու նպատակով:

Հաստատվել են ինտերնատուրայի և կլինիկական օրդինատուրայի ընդունելության տեղերը

Հաստատվել են ՀՀ-ում 2018/2019 ուսումնական տարվա՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ ինտերնատուրայի և կլինիկական օրդինատուրայի ընդունելության տեղերը: Արցախի Հանրապետությունը, ՀՀ պաշտպանության նախարարությունը, ՀՀ առողջապահության նախարարությունը և Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը ներկայացրել են առկա ուսուցմամբ կլինիկական օրդինատուրայի և ինտերնատուրայի կրթական ծրագրերով իրենց հայտերը՝ հաշվի առնելով առողջապահական համակարգի և ՀՀ զինված ուժերում ներկայիս և ակնկալվող կադրային պահանջարկը: Ըստ այդմ՝ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը նախատեսում է հատկացնել  օրդինատուրայի համար 95 տեղ, որից 17-ը՝ Արցախի Հանրապետությանը, 18-ը՝ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանին, 49-ը՝ ՀՀ առողջապահության նախարարությանը,  11-ը՝ ՀՀ պաաշտպանության նախարարությանը և 28 տեղ՝ ինտերնատուրայի համար:

Գործադիրի որոշմամբ «Հ. Գյուլիքեխվյանի անվան Հ. 103 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ը կվերակազմակերպվի «Հայ-չինական բարեկամության դպրոց» հիմնադրամի: Հիմնավորման համաձայն՝ կարգավիճակի փոփոխությունը կնպաստի դպրոցի կառավարման արդյունավետության բարձրացմանը, չինարենի խորացված ուսուցմանը ծրագրերի իրականացման համար տարբեր աղբյուրներից, այդ թվում նաև Սփյուռքից ներդրումների ապահովմանը: Արդյունքում՝ հիմնադրամի կարգավիճակ ստացած դպրոցը կդառնա տեխնիկապես հագեցած չինական  թեքումով հանրակրթական ուսումնական հաստատությունների ցանցի առաջին օղակը և  չինական ուսուցմամբ  դպրոցների ուսումնամեթոդական կենտրոնը, ուր վերապատրաստումներ կանցնեն   չինարենի ուսուցման  ուսուցիչները: Դպրոցի սովորողները և շրջանավարտները խորությամբ կտիրապետեն հայոց և չինարեն  լեզուներին, կծանոթանան Հայաստանի և Չինաստանի մշակույթին, աշխարհագրությանը: Նրանք հանգամանորեն կուսումնասիրեն հայ և չինական մշակույթի և քաղաքակրթության նվաճումները: Դպրոցում  մշտապես կգործի ամառային դպրոց, որտեղ Չինաստանի, Հայաստանի, Արցախի և Սփյուռքի երեխաների մասնակցությամբ կանցկացվեն օլիմպիադաներ, հետազոտական աշխատանքներ, արշավներ և այլ միջոցառումներ: 

Սահմանամերձ մարզերում կիրականացվեն կրծքագեղձի մամոգրաֆիկ սքրինինգային հետազոտություններ

Կառավարության որոշմամբ «ՀՀ-ի և Եվրասիական զարգացման բանկի միջև «Առողջապահության առաջնային օղակում ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վերահսկողության կատարելագործում» ծրագրի ֆինանսավորման համար Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից դրամաշնորհի տրամադրման մասին» համաձայնագիրը հաստատելու մասին ՀՀ նախագահի հրամանագրի նախագիծը կներկայացվի նախագահի հաստատմանը: Ծրագրի նպատակն է սահմանամերձ ՀՀ Տավուշի, Սյունիքի և Լոռու մարզերում իրականացնել կրծքագեղձի մամոգրաֆիկ սքրինինգային հետազոտություններ՝ կանխարգելելու կանանց մոտ կրծքագեղձի չարորակ նորագոյացությունները: Հայաստանում կրծքագեղձի քաղցկեղը կանանց շրջանում գրավում է առաջին տեղը՝ քաղցկեղային հիվանդությունների շարքում: Վերջին տարիներին նկատվում է կրծքագեղձի քաղցկեղով հիվանդացության աճ: Հետազոտությունները նախատեսվում  են իրականացնել կանանց 50-69 տարիքային խմբում՝ ապահովելով առնվազն 50 տոկոս ընդգրկվածություն: Ծրագրով նախատեսված են նաև բժշկական սարքավորումների ձեռքբերում (շարժական մամոգրաֆ), շարունակական բժշկական կրթության գործառույթներ և այլն: Ծրագրի գումարը կազմում է 1 մլն ԱՄՆ դոլար: Հետագայում շարժական մամոգրաֆի միջոցով կարելի է իրականացնել կրծքագեղձի մամոգրաֆիկ հետազոտություններ ՀՀ ողջ տարածքում: Մամոգրաֆիկ սքրինինգային հետազոտությունների միջոցով կարելի է վաղ շրջանում հայտնաբերել քաղցկեղն ու կանխարգելել հիվանդության զարգացումը: Սքրինինգային հետազոտությունները նպաստում են, ինչպես հիվանդացության, այնպես էլ մահացության ցուցանիշների նվազեցմանը՝ մասնավորապես աշխատունակ տարիքի բնակչության շրջանում:

ՀՀ-ում պալիատիվ բժշկական օգնության և սպասարկման տեսակի ծառայությունների ներդրման և իրականացման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Արդյունքում կբարձրանա  բժշկական կազմակերպությունների կողմից ազգաբնակչությանը մատուցվող ծառայությունների որակը, կհստակեցվեն դրույթները:

                Նիստի ավարտին վարչապետը, մասնավորապես, նշել է. «Ընդհանարպես, միշտ մտածել եմ, որ մեր իրականության ամենակարևոր խնդիրներից մեկը զուգահեռ իրականությունների գոյությունն է: Նախկինում ես բնորոշում էի այդ զուգահեռ իրականությունը հետևյալ կերպ, որ ունենք մի կողմից օրինակ՝ գրված Սահմանադրություն, որը սահմանում է, որ հարաբերությունները պետք է կարգավորվեն այսպես, այսպես և մյուս կողմից ունենք իրականություն, որտեղ հարաբերությունները կարգավորվում են բոլորովին այլ կերպ՝ առնվազն շատ զգալի մասում: Մեր խնդիրն այդ երկու իրականությունները սինխրոնիզացնելն է, և ես կարծում եմ, որ մենք հիմա Հայաստանում այդ գործով ենք զբաղված: Վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո ես  տեսնում եմ, որ զուգահեռ իրականություններ ունենք նաև կառավարման, մասնավորպես կրթության ոլորտում: Ի՞նչ նկատի ունեմ. օրինակ Հայաստանի տարբեր գերատեսչությունների կազմում գործում են կրթական հաստատություններ՝ դիվանագիտական ակադեմիա, արտակարգ իրավիճակների ակադեմիա, արդարադատության ակադեմիա, պետական կառավարման ակադեմիա, ռազմական ակադեմիա, համոզված եմ էլի ակադեմիաներ կան, որոնք այս պահին մենք չենք հիշում:  Մյուս կողմից ունենք բուհական համակարգեր, որտեղ պատրստվում են իրավաբաններ, դիվանագետներ, նույնիսկ արտակարգ իրավիճակների մասնագետներ, որոշ դեպքերում ունենք յուրահատկություն, մասնավորապես ռազմական ոլորտի դեպքում, իսկ որոշ դեպքերում այս զուգահեռ կրթական իրականությունը ծագել է այն պատճառով, որ պրակտիկ գործով զբաղվողները համարել են, թե ավանդական կրթական համակարգը չի մատակարարում այն մակարդակի մասնագետներ, որոնց հնարավոր կլինի ներգրավվել կոնկրետ աշխատանքի մեջ: Հիմա գրեթե վստահաբար կարելի է ասել, որ առնվազն կանխավարկածն այն է, որ օրինակ՝ ԱԻՆ-ի ակադեմիայում շատ ավելի լավ մասնագետներ են պատրաստում առնվազն պրակտիկ առումով, քան պատրաստում է, պայմանական ասած, ավանդական բուհական համակարգը: Բայց այստեղ առնվազն  առաջարկում եմ հարցադրում՝ արդյոք մենք չպետք է բուհական, ընդհանրապես կրթական համակարգը սինխրոնիզացնելու խնդիր առաջադրենք: Մասնավորապես, այն բուհերը, որոնք պետք է պատրաստեն մասնագետներ, իրոք պատրաստեն մասնագետներ և ոչ թե մասնագետներ, որոնք ձեռնտու չեն պրակտիկ ոլորտին: Բյուջետային հայտերի քննարկման արդյունքում է այս խնդիրը առավել է սրվել, որովհետև դա իսկապես հրատապ խնդիր է, որի լուծման մասին  մենք պետք է մտածենք: Ինչո՞ւ մենք չենք նույնականացնում, օրինակ՝ դիվանագիտական ակադեմիան ԵՊՀ-ի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մագիստրատուրայի հետ: Ընդ որում, օբյեկտիվ գնահտելով այդ լիազորությունը պատվիրակենք, վերապահենք առավել բարձր որակ ապահովող օղակին: Կարծում եմ, որ պետք է կրթության ոլորտում այսպիսի գործընթացի մասին մտածենք, որպեսզի այստեղ էլ կարողանանք մեր իրականությունները նույնականացնել: Դա ի վերջո կբերի առաջին՝ կադրերի պատրաստման առավել արդյունավետ համակարգ ունենալուն, երկրորդ՝ հսկայական պետական միջոցներ խնայելուն: Մենք նույն նպատակի համար, փաստորեն, 2 անգամ և 2 տարբեր տեղերում ծախսում ենք պետական միջոցներ և սա առնվազն արդյունավետ չէ»:

Երևանում «Hyundai Elantra»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել «Հրազդան» մարզադաշտի մուտքի բազալտե պատնեշին․ կա զnhՎենեսուելայում ուժեղ երկրաշարժեր են տեղի ունեցել․ զnhերի թիվը կարող է կազմել 10 հազարից մինչև 100 հազարԱվետիք Չալաբյանը սպասում էր սրան, երբ խոսում էինք, ասում էր՝ հաջորդը ես եմ. Արմեն Մանվելյան Ակցիզային հարկը թանկանում է, ծխախոտը, ալկոհոլը և վառելիքը ևս․ հարցում ՇիրակումԻ՞նչ է ստացվում այն՝ ինչի համար Փաշինյանը նախկիններին էր մեղադրում․ հարցումՍոթքից մինչև Դրմբոն. ինչպես է Ադրբեջանը յուրացնում հայկական հարստությունն ու էկո-շանտաժի ենթարկում Հայաստանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹՎստահու՞մ եք ընտրությունների արդյունքներին. հարցում ՎայքումԿանդազին տուն թողեց դատարանը․ Նարեկ ԿարապետյանՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս չի ընդումում մթերք․ հարցումՄեր հերոսներին մոռացության մատնել փորձողներն իրենք են նետվելու պատմության աղբարկղը` որպես հայրենիքի գող և ընտրակեղծարար․ Արեգա Հովսեփյան«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի «Հայ Վիրտուոզներ» ծրագրի սաների հանդիպումը ծրագրի հիմնադիր Մաեստրո Սերգեյ Սմբատյանի հետ Գործի են դրել ահաբեկումների մամլիչը, փորձում են խուճապ առաջացնել ընդդիմադիր դաշտում. Արեգ ՍավգուլյանԻնստիտուցիոնալ դասալքություն, թե՞ նվեր Փաշինյանին. Մանդատները վայր դնելու արհեստածին օրակարգըԱվետիք Չալաբյանի հանդեպ քաղաքական հետապնդումը տեղավորվում է ՀՀ-ին Ալիևյան սահմանադրություն պարտադրելու մեջ. Մենուա ՍողոմոնյանԵրկրում ձևավորվում է կուսակցապետություն. Առաջին անգամ 16 հազարից ավելի քվեաթերթիկ անվավեր է եղել Հունիսի 7-ից հետո ունեցանք աննախադեպ մի իրավիճակ, երբ ԿԸՀ-ն կատարեց ամենամեծ ընտրախախտումներից մեկը. Վարդևանյան Ինչո՞ւ լռության օրը Ղազինյանի վերաբերյալ ձայնագրություն հրապարակեցին․ Վարդևանյան ՀՀ-ում գրեթե չկա մարդ, ում չեն գաղտնալսել. Վարդևանյանը ձայնագրությունների մասին տվյալներ հրապարակեցՎարդևանյանը կոչ է անում լրատվամիջոցներին աջակցել իրենց Արթուր Ավանեսյանի` Կանդազի գործով դատական նիստը․ ուղիղՍենատում կրած իր պարտությունը նախագահ Թրամփը վերածեց հաղթանակի․ Արտակ ԶաքարյանԱվետիք Չալաբյանը, արդեն այսօր իր գործունեությամբ՝ հանուն Հայաստանի և հայ ժողովրդի, հիշատակվելու է որպես ազգանվեր ու հայրենասեր գործիչ․ Արմեն ՄանվելյանԱպրիլ-մայիսին հազարավոր մարդկանց գաղտնալսել են՝ 258 մեղադրյալ կա. Արամ Վարդևանյան ՍԴ-ն անվախ չէ, անկախ չէ, չունի քաղաքական չեզոքություն. «Քաղաքացիական պայմանագիր»-ը չի հաղթել այս ընտրություններում. Վարդևանյան «ՀայաՔվեին» ճնշելու համար համակարգողին անհիմն կերպով ուզում են տանել կալանքի. Ատոմ ՄխիթարյանԱնձնական խնդիրներդ մի տարածիր ժողովուրդի վրա․ Քաղաքական ռեպրեսիաներով իշխանությունդ չես պահի․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Արամ Վարդևանյանի մամուլի ասուլիսը Հայտնի են դրամաշնորհային մրցույթի արդյունքները Դանիել Իոաննիսյանը ՔՊ-ի վստահված անձն է ու գործում է իշխանության հետ համատեղ. Անահիտ ԱդամյանՈ՞վ է այս ամենի պատասխանատուն․ Էդմոն Մարուքյան Արևային էներգիան համակցված գյուղատնտեսական արտադրության հետ Գեներալի անունը կրող «թույլ տաբատը», որ դարձավ կանանց զգեստապահարանի մաս. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 հունիսի). Հռոմի պապն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր. «Փաստ»Կրթությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սոցիալական ներդրումների առաջնահերթ ուղղություններից էԱսել որ Չալաբյանը չէր սպասում այս սցենարին, սխալ կլինի. «ՀայաՔվեն» գլխատելու փորձ է. Դավիթ ՍարգսյանԾավալները համադրելի չեն. Հայաստանի իշխանությունները նորից սկսել են նայել դեպի Ռուսաստան. «Փաստ»Ճապոնիայում 7,2 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. կան վիրավnրներ Բրիտանական ճգնաժամ. «մառախլապատ Ալբիոնը»՝ նոր անորոշությունների մշուշում. «Փաստ»«Մա՛մ, ինչ էլ լինի, հանկարծ չկոտրվես». տանկիստ Ժորա Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Իշխանաձորում. «Փաստ»Նոր ընտրություններ են սպասվում. կմիավորվեն ևս 4 համայնք և 54 բնակավայր՝ դառնալով 2 համայնք. «Փաստ»Ուրբաթ օրը՝ 13:00-ին հանդիպում տեղի կունենա մեր ուժին ձայն տված մեր հայրենակիցների հետ. Նարեկ Կարապետյան «Առաջանալու է գործազրկություն և աղքատություն. առաջիկայում ևս ականատես ենք լինելու հարկերի բարձրացման». «Փաստ»Անվտանգային անդունդ և պետականության փրկության հրամայականը. Արշակ Կարապետյանի ահազանգը. «Փաստ»Սոթքից մինչև Դրմբոն. ինչպես է Ադրբեջանը յուրացնում հայկական հարստությունն ու էկո-շանտաժի ենթարկում Հայաստանին. «Փաստ»Բաքվի նոր ականը խաղաղության պայմանագրի տակ. ինչո՞ւ է լռում Երևանը. «Փաստ»Չօգնեց նույնիսկ ԵՄ-ի և ԱՄՆ-ի անթաքույց աջակցությունը. ընտրությունները՝ նաև յուրատեսակ հանրաքվե. «Փաստ»Ինչու՞ է Ավետիք Չալաբյանը կրկին հայտնվել իշխանությունների թիրախում. «Փաստ»Քաղաքական վրեժխնդրություն՝ տնտեսական անվտանգության հաշվին. «Փաստ»ԱՄՆ-ն կխստացնի Չինաստանից ռոբոտների մատակարարման սահմանափակումները․ PoliticoComex բորսայում ոսկու գինը հունիսի 11-ից ի վեր առաջին անգամ նվազել է 4100 դոլարից