Երևան, 25.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ակցիզային հարկը թանկանում է, ծխախոտը, ալկոհոլը և վառելիքը ևս․ հարցում Շիրակում Ի՞նչ է ստացվում այն՝ ինչի համար Փաշինյանը նախկիններին էր մեղադրում․ հարցում Վստահու՞մ եք ընտրությունների արդյունքներին. հարցում Վայքում Փաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս չի ընդումում մթերք․ հարցում Սենատում կրած իր պարտությունը նախագահ Թրամփը վերածեց հաղթանակի․ Արտակ Զաքարյան ՍԴ-ն անվախ չէ, անկախ չէ, չունի քաղաքական չեզոքություն. «Քաղաքացիական պայմանագիր»-ը չի հաղթել այս ընտրություններում. Վարդևանյան Ծավալները համադրելի չեն. Հայաստանի իշխանությունները նորից սկսել են նայել դեպի Ռուսաստան. «Փաստ» «Մա՛մ, ինչ էլ լինի, հանկարծ չկոտրվես». տանկիստ Ժորա Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Իշխանաձորում. «Փաստ» Նոր ընտրություններ են սպասվում. կմիավորվեն ևս 4 համայնք և 54 բնակավայր՝ դառնալով 2 համայնք. «Փաստ» «Առաջանալու է գործազրկություն և աղքատություն. առաջիկայում ևս ականատես ենք լինելու հարկերի բարձրացման». «Փաստ»


2016թ. ապրիլին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի իրականացված հանցագործությունները վերահաստատում են ինքնորոշման իրավունքի իրացման արդիականությունը. Զոհրաբ Մնացականյան

Քաղաքական

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 39-րդ նստաշրջանին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, նախարարի ելույթում, մասնավորապես, ասվում է.

«Շնորհակալություն,
Պարո՛ն նախագահ,
Ձե՛րդ գերազանցություններ,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Սա նախարարի կարգավիճակում իմ առաջին ելույթն է Մարդու իրավունքների խորհրդում, և ես կցանկանայի օգտվել այս հնարավորությունից` ձեզ ներկայացնռլու Հայաստանում տեղի ունեցած վերջին հիմնարար ժողովրդավարական փոփոխությունները և ապագայի մեր տեսլականը:

Ապրիլին հարյուր հազարավոր մարդիկ դուրս եկան Հայաստանի տարբեր քաղաքների և ավանների փողոցներ՝ խաղաղ կերպով բողոքի  բարձրաձայնելու իշխանությունների և արդարադատությունն ու օրենքի գերակայությունը խաթարող բացասական երևույթների դեմ: Նրանք պահանջում էին հասարակական հարցերին անմիջական և լսելի մասնակցություն։ Ակնհայտորեն Հայաստանում հասարակական բողոքներն ի ցույց դրեցին մեր քաղաքացիական հասարակության զորությունը: Նրանք ցույց տվեցին Հայաստանի հասարակության էվոլյուցիան դեպի քաղաքական հասունության և իրավական գրագիտության առավել բարձր մակարդակը:

Հայաստանում փոփոխությունները խիստ ներքին բնույթ էին կրում և ակնհայտորեն պայմանավորված էին ներհայաստանյան իրողություններով: Դրանք իրականացվել են ժողովրդի կողմից և ժողովրդի համար, իսկ փոփոխության առաջնագծում կանգնած էին մասնավորապես կանայք և երիտասարդները։ Հայաստանը հպարտ է իր իրավունքների և ազատությունների համար լիարժեք պատասխանատվություն ստանձնած կենսունակ և գործունակ սերնդով:

Խաղաղ զանգվածային հանրահավաքներից և իշխանության նույնքան խաղաղ փոխանցումից հետո ընտրվեց նոր կառավարություն: Նախորդ չորս ամիսների ընթացքում ժողովրդի ճնշող մեծամասնության աջակցության և մանդատի շնորհիվ կառավարությունը ձեռնամուխ եղավ բարեփոխումների օրակարգի իրագործմանը` ուղղված կայուն ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությանը և խթանմանը, ուժեղ և անկախ դատական իշխանությանը, օրենքի գերակայությանը, կոռուպցիայի դեմ վճռական պայքարին և բոլորի համար հավասար ու արդար պայմանների խթանմանը` թե՛ տնտեսական և թե՛ հասարակական կյանքում: Այս նպատակները գերակշռում են կառավարության ծրագրում:

Ազատ և արդար ընտրությունների անցկացումը կարևորագույն տեղ է զբաղեցնում կառավարության առաջնահերթությունների շարքում: Մոտ մեկ շաբաթից կայանալու են մայրաքաղաք Երևանի համայնքային ընտրությունները: Կառավարությունը, խորհրդարանը և բոլոր համապատասխան հաստատությունները պատրաստում են անհրաժեշտ իրավական փոփոխություններ և ինստիտուցիոնալ կարողություններ երկրում խորհրդարանական ընտրությունների անցկացման համար, որոնք կամրապնդեն Հայաստանի ժողովրդավարական վերափոխումը և ճշգրտորեն կարտացոլեն ներկայիս քաղաքական համայնապատկերը: Այս բոլոր բարեփոխումների իրականացումը դյուրին գործ չէ, իհարկե, առկա են բազմաթիվ մարտահրավերներ: Այնուամենայնիվ, բարեփոխումների գլխավոր նպատակը իշխանության վճռական քաղաքական կամքն է՝ ամրապնդված ժողովրդի ուժեղ մանդատով: Այս բոլոր առաջնահերթություններում Հայաստանը հաջողությամբ և արդյունավետ համագործակցում է իր բոլոր միջազգային գործընկերների հետ:

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Ժողովրդավարության իր օրակարգի հետ միասին կառավարությունը նաև ամրապնդում է զարգացման բարեփոխումների օրակարգը։ Ժամանակակից փոփոխությունների ալիքը ներառում է կյանքի յուրաքանչյուր ոլորտ։ Բարձր տեխնոլոգիաները և ստարտափերը, ստեղծարար կրթությունը և նորարարությունը սահմանում են մեր զարգացման օրակարգի բնույթն ու ուղղությունը՝ վստահորեն ներառելով ազգային տաղանդի՝ խելացի զարգացման համար շարժիչ ուժ լինելու հանգամանքը։

Նորարարության, ստեղծարար մտածողության և տեխնոլոգիաների կիրառման համար նպաստավոր միջավայրը Կառավարության ռազմավարական գերակայություններից են: Հաճախ, կառավարությունները պետք է միայն աջակցեն և խրախուսեն մասնավոր նախաձեռնությունները և պետական ու մասնավոր սեկտորների միջև գործընկերությունը։ Միայն մեկ պարզ օրինակ բերեմ՝ ամեն տարի հազարավոր երիտասարդներ գրանցվում են Հայաստանի տեխնոլոգիական կենտրոններում անվճար բարձրակարգ ստեղծարար կրթության և տեխնոլոգիաների դասընթացներին մասնակցելու համար և սովորում են ստեղծարարությունը ու նորարարությունը սերնդի հարստության վերածելու ուղիները:

Պարո՛ն նախագահ,

Միջազգային հանրությունը բոլոր մակարդակներում պետք է շարունակի վճռականորեն հակազդել այնպիսի վտանգավոր երևույթներին, ինչպիսին են տեղեկատվական տեխնոլոգիաների և լրատվամիջոցների շահագործումը՝ ատելություն և անհանդուրժողականություն սերմանելու նպատակով: Պատմությանը քաջ հայտնի են անսանձ ատելության հետևանքները: Պետք է հիշել, որ նրանք, ովքեր չեն սովորում պատմությունից, դատապարտված են այն կրկնելուն:

Հայաստանը և հայ ժողովուրդը եղել են Ադրբեջանի կողմից զանգվածային և սիստեմատիկ ատելության և այլատյացության հռետորաբանության մշտական թիրախ: Ադրբեջանական պետական քարոզչությունը ոչ միայն թիրախավորված քաղաքականության հետևանք է, այլև թույլ ժողովրդավարական ինստիտուտների, ազատ մամուլի բացակայության և մարդու իրավունքների ցածր մակարդակի հետևանք:

Մենք ականատես ենք լինում Ադրբեջանի կողմից հայ ժողովրդի դեմ ուղղված ռազմական հռետորաբանության հաճախակիացման և ագրեսիվ ռազմատենչության միջև անմիջական կապին: 2016թ. ապրիլին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի ընթացքում իրականացված հանցագործությունները վերահաստատում են ինքնորոշման իրավունքի իրացման արդիականությունը: Այս իրավունքը Լեռնային Ղարաբաղի բնակչության համար կենսական նշանակություն ունի:

Հայաստանը վերահաստատում է իր հստակ աջակցությունը մարդու իրավունքների համընդհանրությանը և դրանց՝ հավասար հիմքերի վրա կիրառելիությանը՝ առանց ՄԱԿ-ի Կանոնադրությանը, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրին և այլ հիմնարար գործիքներին որևէ խտրականության և հակադրության: Միաժամանակ, «ոչ մեկին դուրս չթողնելու» հանձնառությունը 2030թ. Կայուն զարգացման օրակարգի հիմնասյունն է: Մենք պետք է ընդունենք այն տարածքների և ժողովուրդների գոյությունը, որոնք պայքարում են իրենց իրավունքների, առաջին հերթին՝ ինքնորոշման իրավունքի իրականացման համար: Ինքնորոշման և դրա հետ փոխկապակցված իրավունքների ճանաչումը և դրանց նկատմամբ հարգանքը լուրջ փորձառություն են ՄԱԿ-ի և մարդու իրավունքների պաշտպանության համակարգի համար: Մինչդեռ, ևս մեկ անգամ ցանկանում եմ վերահաստատել Հայաստանի, նրա նոր կառավարության վճռական հանձնառությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ և բանակցային հանգուցալուծմանը` միջազգայնորեն համաձայնեցված միակ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում: Հայաստանը վերահաստատում է խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորման  և խթանման կարևորությունը: Հայաստանը նաև ընդգծում է Արցախի ժողովրդի կարգավիճակի և անվտանգության հարցերի ծայրահեղ առաջնահերթություն լինելու հանգամանքը:

Պարո՛ն նախագահ,

Հայաստանն ակտիվորեն ներգրավված է եղել ՄԱԿ-ի շրջանակներում մեկնարկված նախաձեռնություններում և համագործակցել է Կազմակերպության բազմաթիվ կառույցների և ստորաբաժանումների հետ։ Հայաստանը ստորագրել է միջազգային բազմաթիվ պայմանագրեր՝ այդ թվում մարդու իրավունքների ոլորտում հիմնարար գործիքակազմի վերաբերյալ։ Հայաստանի կողմից վավերացված կամ միացած միջազգային պայմանագրերը մեր պետության իրավական համակարգի անբաժան մասն են կազմում և գերակայություն ունեն ազգային օրենքների նկատմամբ։

2006թ․ ի վեր Հայաստանի կառավարությունը երկարաձգել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գործիքակազմի հատուկ ընթացակարգերի գործող հրավերը։ Շուտով մենք կունենանք հանրահավաքների ազատության վերաբերյալ հատուկ զեկուցողի։

Հայաստանը վճռականորեն աջակցում է Համընդհանուր պարբերական դիտարկման գործընթացին՝ որպես մարդու իրավունքների հետ կապված հաջողությունների և մարտահրավերների գնահատման գործիք: Որպես լավ փորձ՝ մենք կամավոր սկզբունքով ներկայացրել ենք Համընդհանուր պարբերական դիտարկման միջին ժամկետային զեկույցներ:

Հայաստանը ստեղծել է զեկույցների և գործունեության համակարգման ներքին կառուցակարգ՝ առաջնորդվելով ՄԱԿ-ի Մարդու իրավունքների մեխանիզմներից բխող առաջարկություններով: Արտաքին գործերի նախարարությունը մշակել է բոլոր ազգային պարտավորությունների համակարգված տվյալների բազա և բացահայտել է կիրարկման և հատուկ մոնիթորինգի մեխանիզմների հետ համագործակցության համար պատասխանատու նախարարությունների համակարգման կենտրոնները: Այս ազգային մեխանիզմը՝ Մարդու իրավունքների պաշտպանության ազգային գործողությունների ծրագրի հետ միասին, կազմում է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանության համակարգի անբաժան մասը և ամուր հարթակ է հանդիսանում կառավարության  և քաղաքացիական հասարակության միջև արդյունավետ համագործակցության համար:

Հայաստանը շարունակում է ՄԱԿ-ի տարբեր կառույցներին ներկայացնելու համար պարբերական զեկույցների նախապատրաստումը, որոնք կազմվում են հասարակական կազմակերպությունների ակտիվ մասնակցությամբ և հանրային լայն խորհրդակցությունների արդյունքում: Օգոստոսի սկզբին կազմակերպվել էր «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» պակտի կիրարկման համար զեկույցի նախագծի վերաբերյալ հանրային վերջին քննարկումը:

Պարո՛ն նախագահ, եզրափակելով խոսքս կցանկանայի մատնանշել, որ համեմատաբար կարճ ժամանակահատվածում Հայաստանի նոր Կառավարությանը հաջողվեց էականորեն առաջ մղել ժողովրդավարական բարեփոխումները` համապարփակ և անդառնալի կերպով: Կառավարությունն ունի հսկայական հանրային աջակցություն Թավշյա հեղափոխության գաղափարները առաջ մղելու համար, և վճռական է կյանքի կոչել բարեփոխումների հավակնոտ օրակարգը:

Շատ շնորհակալ եմ, պարո՛ն նախագահ»:

Ակցիզային հարկը թանկանում է, ծխախոտը, ալկոհոլը և վառելիքը ևս․ հարցում ՇիրակումԻ՞նչ է ստացվում այն՝ ինչի համար Փաշինյանը նախկիններին էր մեղադրում․ հարցումՍոթքից մինչև Դրմբոն. ինչպես է Ադրբեջանը յուրացնում հայկական հարստությունն ու էկո-շանտաժի ենթարկում Հայաստանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹՎստահու՞մ եք ընտրությունների արդյունքներին. հարցում ՎայքումԿանդազին տուն թողեց դատարանը․ Նարեկ ԿարապետյանՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս չի ընդումում մթերք․ հարցումՄեր հերոսներին մոռացության մատնել փորձողներն իրենք են նետվելու պատմության աղբարկղը` որպես հայրենիքի գող և ընտրակեղծարար․ Արեգա Հովսեփյան«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի «Հայ Վիրտուոզներ» ծրագրի սաների հանդիպումը ծրագրի հիմնադիր Մաեստրո Սերգեյ Սմբատյանի հետ Գործի են դրել ահաբեկումների մամլիչը, փորձում են խուճապ առաջացնել ընդդիմադիր դաշտում. Արեգ ՍավգուլյանԻնստիտուցիոնալ դասալքություն, թե՞ նվեր Փաշինյանին. Մանդատները վայր դնելու արհեստածին օրակարգըԱվետիք Չալաբյանի հանդեպ քաղաքական հետապնդումը տեղավորվում է ՀՀ-ին Ալիևյան սահմանադրություն պարտադրելու մեջ. Մենուա ՍողոմոնյանԵրկրում ձևավորվում է կուսակցապետություն. Առաջին անգամ 16 հազարից ավելի քվեաթերթիկ անվավեր է եղել Հունիսի 7-ից հետո ունեցանք աննախադեպ մի իրավիճակ, երբ ԿԸՀ-ն կատարեց ամենամեծ ընտրախախտումներից մեկը. Վարդևանյան Ինչո՞ւ լռության օրը Ղազինյանի վերաբերյալ ձայնագրություն հրապարակեցին․ Վարդևանյան ՀՀ-ում գրեթե չկա մարդ, ում չեն գաղտնալսել. Վարդևանյանը ձայնագրությունների մասին տվյալներ հրապարակեցՎարդևանյանը կոչ է անում լրատվամիջոցներին աջակցել իրենց Արթուր Ավանեսյանի` Կանդազի գործով դատական նիստը․ ուղիղՍենատում կրած իր պարտությունը նախագահ Թրամփը վերածեց հաղթանակի․ Արտակ ԶաքարյանԱվետիք Չալաբյանը, արդեն այսօր իր գործունեությամբ՝ հանուն Հայաստանի և հայ ժողովրդի, հիշատակվելու է որպես ազգանվեր ու հայրենասեր գործիչ․ Արմեն ՄանվելյանԱպրիլ-մայիսին հազարավոր մարդկանց գաղտնալսել են՝ 258 մեղադրյալ կա. Արամ Վարդևանյան ՍԴ-ն անվախ չէ, անկախ չէ, չունի քաղաքական չեզոքություն. «Քաղաքացիական պայմանագիր»-ը չի հաղթել այս ընտրություններում. Վարդևանյան «ՀայաՔվեին» ճնշելու համար համակարգողին անհիմն կերպով ուզում են տանել կալանքի. Ատոմ ՄխիթարյանԱնձնական խնդիրներդ մի տարածիր ժողովուրդի վրա․ Քաղաքական ռեպրեսիաներով իշխանությունդ չես պահի․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Արամ Վարդևանյանի մամուլի ասուլիսը Հայտնի են դրամաշնորհային մրցույթի արդյունքները Դանիել Իոաննիսյանը ՔՊ-ի վստահված անձն է ու գործում է իշխանության հետ համատեղ. Անահիտ ԱդամյանՈ՞վ է այս ամենի պատասխանատուն․ Էդմոն Մարուքյան Արևային էներգիան համակցված գյուղատնտեսական արտադրության հետ Գեներալի անունը կրող «թույլ տաբատը», որ դարձավ կանանց զգեստապահարանի մաս. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 հունիսի). Հռոմի պապն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր. «Փաստ»Կրթությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սոցիալական ներդրումների առաջնահերթ ուղղություններից էԱսել որ Չալաբյանը չէր սպասում այս սցենարին, սխալ կլինի. «ՀայաՔվեն» գլխատելու փորձ է. Դավիթ ՍարգսյանԾավալները համադրելի չեն. Հայաստանի իշխանությունները նորից սկսել են նայել դեպի Ռուսաստան. «Փաստ»Ճապոնիայում 7,2 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. կան վիրավnրներ Բրիտանական ճգնաժամ. «մառախլապատ Ալբիոնը»՝ նոր անորոշությունների մշուշում. «Փաստ»«Մա՛մ, ինչ էլ լինի, հանկարծ չկոտրվես». տանկիստ Ժորա Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Իշխանաձորում. «Փաստ»Նոր ընտրություններ են սպասվում. կմիավորվեն ևս 4 համայնք և 54 բնակավայր՝ դառնալով 2 համայնք. «Փաստ»Ուրբաթ օրը՝ 13:00-ին հանդիպում տեղի կունենա մեր ուժին ձայն տված մեր հայրենակիցների հետ. Նարեկ Կարապետյան «Առաջանալու է գործազրկություն և աղքատություն. առաջիկայում ևս ականատես ենք լինելու հարկերի բարձրացման». «Փաստ»Անվտանգային անդունդ և պետականության փրկության հրամայականը. Արշակ Կարապետյանի ահազանգը. «Փաստ»Սոթքից մինչև Դրմբոն. ինչպես է Ադրբեջանը յուրացնում հայկական հարստությունն ու էկո-շանտաժի ենթարկում Հայաստանին. «Փաստ»Բաքվի նոր ականը խաղաղության պայմանագրի տակ. ինչո՞ւ է լռում Երևանը. «Փաստ»Չօգնեց նույնիսկ ԵՄ-ի և ԱՄՆ-ի անթաքույց աջակցությունը. ընտրությունները՝ նաև յուրատեսակ հանրաքվե. «Փաստ»Ինչու՞ է Ավետիք Չալաբյանը կրկին հայտնվել իշխանությունների թիրախում. «Փաստ»Քաղաքական վրեժխնդրություն՝ տնտեսական անվտանգության հաշվին. «Փաստ»ԱՄՆ-ն կխստացնի Չինաստանից ռոբոտների մատակարարման սահմանափակումները․ PoliticoComex բորսայում ոսկու գինը հունիսի 11-ից ի վեր առաջին անգամ նվազել է 4100 դոլարիցՌուսաստանը կսկսի բենզին գնել Հնդկաստանից«Գուշակ» կատուն ճշգրտորեն կանխատեսել է Աշխարհի գավաթի բոլոր 19 խաղերի հաղթողներին Ընտրություններից հետո՝ արտադրողը մենակ իր խնդիրների դեմ․ Գոհար Ղումաշյան