Երևան, 25.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Սենատում կրած իր պարտությունը նախագահ Թրամփը վերածեց հաղթանակի․ Արտակ Զաքարյան ՍԴ-ն անվախ չէ, անկախ չէ, չունի քաղաքական չեզոքություն. «Քաղաքացիական պայմանագիր»-ը չի հաղթել այս ընտրություններում. Վարդևանյան Ծավալները համադրելի չեն. Հայաստանի իշխանությունները նորից սկսել են նայել դեպի Ռուսաստան. «Փաստ» «Մա՛մ, ինչ էլ լինի, հանկարծ չկոտրվես». տանկիստ Ժորա Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Իշխանաձորում. «Փաստ» Նոր ընտրություններ են սպասվում. կմիավորվեն ևս 4 համայնք և 54 բնակավայր՝ դառնալով 2 համայնք. «Փաստ» «Առաջանալու է գործազրկություն և աղքատություն. առաջիկայում ևս ականատես ենք լինելու հարկերի բարձրացման». «Փաստ» Անվտանգային անդունդ և պետականության փրկության հրամայականը. Արշակ Կարապետյանի ահազանգը. «Փաստ» Սոթքից մինչև Դրմբոն. ինչպես է Ադրբեջանը յուրացնում հայկական հարստությունն ու էկո-շանտաժի ենթարկում Հայաստանին. «Փաստ» Բաքվի նոր ականը խաղաղության պայմանագրի տակ. ինչո՞ւ է լռում Երևանը. «Փաստ» Չօգնեց նույնիսկ ԵՄ-ի և ԱՄՆ-ի անթաքույց աջակցությունը. ընտրությունները՝ նաև յուրատեսակ հանրաքվե. «Փաստ»


Օպտիմալացման ռիսկերը կամ՝ գլխացավը չեն բուժում գլուխը կտրելով

Քաղաքական

«Մեր քաղաքական ընկալումն այն է, որ մեր նախարարությունների թիվը պետք է շոշափելիորեն կրճատվի: Եվ մենք հույս ունենք, որ մենք դա իրականացնելու մանդատ առաջիկա խորհրդարանական ընտրություններում կստանանք մեր ժողովրդից: Չեմ ասում, որ մենք դնելու ենք փակ աչքերով ամեն ինչ կտրենք, բայց, իհարկե, այս հարցին լրջորեն անդրադառնալու ենք»: Այսպես էր արձագանքել վարչապետի պաշտոնակատար Փաշինյանը պատգամավորներից մեկի տված հարցին, որը վերաբերում էր պետական ապարատի կրճատմանը: 

Ընդհանրապես, ցանկացած կառավարություն վերջին տարիներին ղեկավարի փոփոխությունից հետո հանգում է այս հարցին: Այս իմաստով Փաշինյանի հնչեցրած միտքը նորություն չէ: Ակնհայտ է, որ Հայաստանում պետական ապարատը ուռճացված է, ավելին՝ այդ ուռճացվածությանը զուգահեռ մենք ունենք արդյունավետության խնդիր: Սակայն, ինչքան էլ այս խնդիրները ակներև լինեն, դրանք շարունակում են մնալ չլուծված: Պատճառը, սակայն, ոչ այդքան քաղաքական կամքի մեջ է, այլ ավելի խորքային շերտերում:

Նախորդ իշխանության կառավարման տարիներին ակնհայտ էր, որ պետական ապարատի ուռճացվածությամբ լուծվում է միաժամանակ երեք խնդիր: Նախ՝ ստեղծվում էին հարթակներ, որոնք կիրառվում էին, այսպես ասած, կլիենտարիստական մոդելի շրջանակներում, երբ քաղաքական հակառակորդներին կամ պոտենցիալ հակառակորդներին, կամ էլ իշխանության մեջ ազդեցություն ունեցող որոշակի անհատներին շահագրգռելու կամ չնեղացնելու համար հորինվում էին պաշտոններ ու պետական ինստիտուտներ: Երկրորդ՝ կար գիտակցում, որ պետական ուռճացված համակարգ ունենալ նշանակում է ունենալ քաղաքացիների բավական ստվար մի շերտ, որոնք լոյալ կամ չեզոք են իշխանությանը, ավելին՝ ընտրությունից ընտրություն այդ շերտը դառնում էր վերարտադրության կարևոր օղակ: Երրորդ, ըստ էության, ամենագլխավոր խնդիրը՝ ուռճացված պետական համակարգով լուծվում էին հասարակության գոնե մի հատվածի սոցիալական խնդիրները, քանի որ ակնհայտ էր, որ մասնավոր սեկտորը Հայաստանում այն մակարդակի վրա չէ, որպեսզի օպտիմալացման արդյունքում պետական համակարգը լքածները կարողանան իրենց համար աշխատատեղեր ստեղծել կամ աշխատանք գտնել:

Եթե առաջին երկու բաղադրիչները կարելի է կապել նախորդ իշխանության քաղաքական շահերի հետ, ապա երրորդ բաղադրիչը կար և կա օբյեկտիվ պատճառներով: Իհարկե, նախորդ կառավարությունները փորձեր արել են այս կամ այն կերպ գնալ օպտիմալացման, թեկուզև փորձնական չափաբաժնով, բայց դա ամեն անգամ հանգեցրել էր պայմանական ասած՝ տաքսու վարորդների քանակի աճին կամ արտագաղթի տեմպերի արագացմանը: Եվ, որ ամենակարևորն է, օպտիմաացման արդյունքում չի աճել կառավարության արդյունավետությունը, մի բան, հանուն որի էլ արվում էին օպտիմալացումները: 

Ակնհայտ է, որ խնդիրն առավել խորքային է, ու Նիկոլ Փաշինյանը, որպես հեղափոխական կառավարության ղեկավար, խնդրին չի կարող անդրադառնալ հպանցիկ: Ըստ էության, Փաշինյանի վարկանիշը բավարար է, որպեսզի նա այս փուլում գնա կտրուկ քայլերի ու սկսի լայնամասշտաբ օպտիմալացում: Միգուցե սոցիալական ցնցումների քաղաքական իմաստով այդ քայլերը չհանգեցնեն ու որևէ կերպ չխանգարեն Փաշինյանի իշխանությանը: Բայց տնտեսական առումով ցանկացած բեկումնային օպտիմալացման քայլ ռիսկային է: Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ օպտիմալացնելով ու խնայված գումարներով պետական համակարգի առավել բարձր օղակների աշխատավարձերը բարձրացնելով՝ արդյունավետության խնդիրը, մեղմ ասած, չի լուծվում: Առավել էական է այստեղ այլ բան:

Ցանկացած օպտիմալացում պետք է սկսել նախապես դրա արդյունքում գոյացող ռիսկերը նվազեցնելով: Մեր դեպքում այդ ռիսկերը կարող են նվազել, եթե լինի համապատասխան ներդրումային միջավայր, ինչի արդյունքում հնարավոր կլինի օպտիմալացված կադրերին ուղղորդել դեպի մասնավոր սեկտոր: Այժմ այդ միջավայրը չկա: Չժխտելով պետական համակարգի իրապես ուռճացված վիճակն ու կարևորելով օպտիմալացման անհրաժեշտությունը՝ չենք կարող չնշել, որ առանց վերոնշյալ համապատասխան միջավայրի ստեղծման օպտիմալացման գնալ նշանակում է հավել յալ տնտեսական բեռ ավելացնել հենց նույն իշխանության համար: Այսինքն, խնդիրն այստեղ ոչ թե մարդկային, բարոյական դաշտում է, այլ բացառապես կառավարության արդյունավետության: Կտրուկ օպտիմալացման գնալ առանց համապատասխան միջավայրի, նշանակում է անցկացնել գլխացավը՝ առաջացնելով ստամոքսի խոց: Կառավարության, անձամբ Փաշինյանի խնդիրն, ըստ այդմ, համապատասխան միջավայրի ստեղծումն է, որը բուֆերի դեր կստանձնի ենթադրվող օպտիմալացումից հետո ու որևէ կերպ չի ավելացնի խնդիրները հենց նույն Փաշինյանի կառավարության համար:

Հեղինակ՝ Լևոն Մարգարյան

Երկրում ձևավորվում է կուսակցապետություն. Առաջին անգամ 16 հազարից ավելի քվեաթերթիկ անվավեր է եղել Հունիսի 7-ից հետո ունեցանք աննախադեպ մի իրավիճակ, երբ ԿԸՀ-ն կատարեց ամենամեծ ընտրախախտումներից մեկը. Վարդևանյան Ինչո՞ւ լռության օրը Ղազինյանի վերաբերյալ ձայնագրություն հրապարակեցին․ Վարդևանյան ՀՀ-ում գրեթե չկա մարդ, ում չեն գաղտնալսել. Վարդևանյանը ձայնագրությունների մասին տվյալներ հրապարակեցՎարդևանյանը կոչ է անում լրատվամիջոցներին աջակցել իրենց Արթուր Ավանեսյանի` Կանդազի գործով դատական նիստը․ ուղիղՍենատում կրած իր պարտությունը նախագահ Թրամփը վերածեց հաղթանակի․ Արտակ ԶաքարյանԱվետիք Չալաբյանը, արդեն այսօր իր գործունեությամբ՝ հանուն Հայաստանի և հայ ժողովրդի, հիշատակվելու է որպես ազգանվեր ու հայրենասեր գործիչ․ Արմեն ՄանվելյանԱպրիլ-մայիսին հազարավոր մարդկանց գաղտնալսել են՝ 258 մեղադրյալ կա. Արամ Վարդևանյան ՍԴ-ն անվախ չէ, անկախ չէ, չունի քաղաքական չեզոքություն. «Քաղաքացիական պայմանագիր»-ը չի հաղթել այս ընտրություններում. Վարդևանյան «ՀայաՔվեին» ճնշելու համար համակարգողին անհիմն կերպով ուզում են տանել կալանքի. Ատոմ ՄխիթարյանԱնձնական խնդիրներդ մի տարածիր ժողովուրդի վրա․ Քաղաքական ռեպրեսիաներով իշխանությունդ չես պահի․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Արամ Վարդևանյանի մամուլի ասուլիսը Հայտնի են դրամաշնորհային մրցույթի արդյունքները Դանիել Իոաննիսյանը ՔՊ-ի վստահված անձն է ու գործում է իշխանության հետ համատեղ. Անահիտ ԱդամյանՈ՞վ է այս ամենի պատասխանատուն․ Էդմոն Մարուքյան Արևային էներգիան համակցված գյուղատնտեսական արտադրության հետ Գեներալի անունը կրող «թույլ տաբատը», որ դարձավ կանանց զգեստապահարանի մաս. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 հունիսի). Հռոմի պապն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր. «Փաստ»Կրթությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սոցիալական ներդրումների առաջնահերթ ուղղություններից էԱսել որ Չալաբյանը չէր սպասում այս սցենարին, սխալ կլինի. «ՀայաՔվեն» գլխատելու փորձ է. Դավիթ ՍարգսյանԾավալները համադրելի չեն. Հայաստանի իշխանությունները նորից սկսել են նայել դեպի Ռուսաստան. «Փաստ»Ճապոնիայում 7,2 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. կան վիրավnրներ Բրիտանական ճգնաժամ. «մառախլապատ Ալբիոնը»՝ նոր անորոշությունների մշուշում. «Փաստ»«Մա՛մ, ինչ էլ լինի, հանկարծ չկոտրվես». տանկիստ Ժորա Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Իշխանաձորում. «Փաստ»Նոր ընտրություններ են սպասվում. կմիավորվեն ևս 4 համայնք և 54 բնակավայր՝ դառնալով 2 համայնք. «Փաստ»Ուրբաթ օրը՝ 13:00-ին հանդիպում տեղի կունենա մեր ուժին ձայն տված մեր հայրենակիցների հետ. Նարեկ Կարապետյան «Առաջանալու է գործազրկություն և աղքատություն. առաջիկայում ևս ականատես ենք լինելու հարկերի բարձրացման». «Փաստ»Անվտանգային անդունդ և պետականության փրկության հրամայականը. Արշակ Կարապետյանի ահազանգը. «Փաստ»Սոթքից մինչև Դրմբոն. ինչպես է Ադրբեջանը յուրացնում հայկական հարստությունն ու էկո-շանտաժի ենթարկում Հայաստանին. «Փաստ»Բաքվի նոր ականը խաղաղության պայմանագրի տակ. ինչո՞ւ է լռում Երևանը. «Փաստ»Չօգնեց նույնիսկ ԵՄ-ի և ԱՄՆ-ի անթաքույց աջակցությունը. ընտրությունները՝ նաև յուրատեսակ հանրաքվե. «Փաստ»Ինչու՞ է Ավետիք Չալաբյանը կրկին հայտնվել իշխանությունների թիրախում. «Փաստ»Քաղաքական վրեժխնդրություն՝ տնտեսական անվտանգության հաշվին. «Փաստ»ԱՄՆ-ն կխստացնի Չինաստանից ռոբոտների մատակարարման սահմանափակումները․ PoliticoComex բորսայում ոսկու գինը հունիսի 11-ից ի վեր առաջին անգամ նվազել է 4100 դոլարիցՌուսաստանը կսկսի բենզին գնել Հնդկաստանից«Գուշակ» կատուն ճշգրտորեն կանխատեսել է Աշխարհի գավաթի բոլոր 19 խաղերի հաղթողներին Ընտրություններից հետո՝ արտադրողը մենակ իր խնդիրների դեմ․ Գոհար ՂումաշյանԱվետիքին իզոլացնում են. հեռախոսը վերցրեցին, ձերբակալեցինՆԱՏՕ-ի գագաթնաժողովից Թուրքիայի տնտեսական օգուտը կարող է տարեկան կազմել 1,7 միլիարդ դոլար․ DünyaՄեր և այլ ուժերի կողմից ընտրությունների վերաբերյալ դիմումների դատաքննությունը Սահմանադրական դատարանում մեկնարկում է՝ հունիսի 26-ին. Արամ ՎարդևանյանՄադոննան պատմել է, թե ինչպես է կարողացել վերականգնել հարաբերությունները ավագ դստեր՝ 29-ամյա Լուրդեսի հետՖրանսիայում հայտնաբերվել է Էբnլայnվ հիվանդացnւթյան առաջին դեպքը Մի ձեռքով անհիմն մեղադրում են, իսկ մյուս ձեռքով բյուջեի հաշվին ձայն «գնում»․ Արթուր ՄիքայելյանՅունիբանկում այժմ կարելի է գրանցել ԱՁ և ՍՊԸԱՄՆ-ին մեկ շաբաթից պակաս ժամանակ է հարկավոր Իրանի հետ պшտերազմի վերսկսման դեպքում գործն ավարտելու համար. ԹրամփԿոնվերս Բանկ. Թիմային աշխատանքը՝ հաջողության երաշխիքՌուսաստանի և Հայաստանի հարաբերությունները կզարգանան. Պեսկով Մինչև 20% idcoin միջազգային գնումների համար IDBank-ի Visa քարտերով վճարելիս