Երևան, 25.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ծավալները համադրելի չեն. Հայաստանի իշխանությունները նորից սկսել են նայել դեպի Ռուսաստան. «Փաստ» «Մա՛մ, ինչ էլ լինի, հանկարծ չկոտրվես». տանկիստ Ժորա Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Իշխանաձորում. «Փաստ» Նոր ընտրություններ են սպասվում. կմիավորվեն ևս 4 համայնք և 54 բնակավայր՝ դառնալով 2 համայնք. «Փաստ» «Առաջանալու է գործազրկություն և աղքատություն. առաջիկայում ևս ականատես ենք լինելու հարկերի բարձրացման». «Փաստ» Անվտանգային անդունդ և պետականության փրկության հրամայականը. Արշակ Կարապետյանի ահազանգը. «Փաստ» Սոթքից մինչև Դրմբոն. ինչպես է Ադրբեջանը յուրացնում հայկական հարստությունն ու էկո-շանտաժի ենթարկում Հայաստանին. «Փաստ» Բաքվի նոր ականը խաղաղության պայմանագրի տակ. ինչո՞ւ է լռում Երևանը. «Փաստ» Չօգնեց նույնիսկ ԵՄ-ի և ԱՄՆ-ի անթաքույց աջակցությունը. ընտրությունները՝ նաև յուրատեսակ հանրաքվե. «Փաստ» Ինչու՞ է Ավետիք Չալաբյանը կրկին հայտնվել իշխանությունների թիրախում. «Փաստ» Քաղաքական վրեժխնդրություն՝ տնտեսական անվտանգության հաշվին. «Փաստ»


ԱԺ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ցուցակները գլխավորող գործիչները ներկայացրին ԼՂ խնդրի կարգավորման իրենց տեսլականը

Քաղաքական

ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերը վստահ են՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը երկրի կարևոր առաջնահերթություններից է: Այս մասին Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում նախընտրական մեծ բանավեճի ժամանակ նշեցին ընտրապայքարում ներգրավված ուժերի ցուցակները գլխավորող քաղաքական գործիչները՝ ներկայացնելով ղարաբաղյան խնդրի կարգավորման իրենց տեսլականը:

Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Վիգեն Սարգսյանը համոզմունք հայտնեց, որ պետք է շարունակել զինված ուժերի արդիականացումը: «Մենք պետք է շարունակենք շատ մեծ շեշտ դնել զինված ուժերի արդիականացման վրա: Մենք մշակել և թողել ենք 7-ամյա զարգացման ծրագիր, որն ըստ ամիսների նկարագրում է անելիքները: Հուսով եմ, որ այժմ այդ անելիքներն ի կատար են ածվում»,- նշեց Վիգեն Սարգսյանը: Նրա համոզմամբ՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի կորուստ մեծ սխալ է եղել: «Ունենք խնդիր մեր դաշնակիցների հետ ճիշտ հարաբերություններ կառուցելու և գործընկերներին բացատրելու, թե որտեղ են այն կարմիր գծերը, որոնք չենք կարող անցնել»,- ասաց ՀՀԿ ներկայացուցիչը:

Անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցին՝ «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ցուցակը գլխավորող վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նշեց. «Հայաստանի Հանրապետությունը երկար ժամանակ կեղծ նվաճումներով են տարել: Նվաստացուցիչ երևույթ է, երբ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հովանու ներքո կառույցի երկրները Հայաստանի կառավարության լռության պայմաններում զինում են Ադրբեջանին: Մենք չենք պատրաստվում լուռ և հնազանդ դիտորդի կարգավիճակով տեսնել, թե ինչպես են ոմանք աշխատում մեր պետական և ազգային շահերի դեմ»: Խոսելով ԼՂ հիմնախնդրի կարգավորման մասին՝ Փաշինյանը հայտարարեց, որ Արցախի Հանրապետությունը պետք է լինի բանակցային կողմ և առանց Արցախի Հանրապետության լիարժեք ներգրավվածության հնարավոր չէ խոսել հարցի կարգավորման  որևէ լուծման մասին: «Արցախի հարցի լուծողը ժողովուրդն է՝ Հայաստանի ու Արցախի ժողովուրդը»,- հայտարարեց նա:

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Սուրեն Սահակյանը համոզմունք հայտնեց, որ պետք է հստակեցնել, թե ինչ է Արցախը մեզ համար՝ հայկական երկրորդ պետություն, թե Հայաստանի անբաժանելի մաս: «Առանց այս հարցը հասկանալու, խնդրի կարգավորմանը չենք կարող մոտենալ: Վստահ եմ, որ ինքնորոշվելուց և սուվերեն որոշում կայացնելուց հետո միջազգային հանրությունը կհարգի այդ որոշումը»,- ասաց ՔՈ ներկայացուցիչը:

ՀՅԴ առաջին համարը՝ Արմեն Ռուստամյանն ընդգծեց, որ իր քաղաքական ուժի համար Լեռնային Ղարաբաղի հարցը ազգային գերխնդիր է: «Սա մեր լինելիության խնդիրն է, սրբության սրբոց: Մենք խնդրի կարգավորումը պատկերացնում ենք այնպես, ինչպես պատկերացնում է Արցախի ժողովուրդը»,- ասաց նա՝ ներկայացնելով սահմանադրության համապատասխան հոդվածը:

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը նշեց, որ Հայաստանի և Արցախի սահմանների անվտանգության համար շատ կարևոր է հզոր տնտեսություն ունենալը: «Թույլ բանակ ու տնտեսություն ունեցող Հայաստանը չի կարող ունենալ խնդրի հայանպաստ լուծում: Պետք է ամեն ինչ անենք, որ 18-19 տարեկան մեր զինվորները դուրս բերվեն առաջնագծից: Պետք է առաջնագիծն այնպես հսկվի, որ մարդկային ուժը շատ հեռու լինի թշնամու նշանառուներից, ամեն ինչ անենք, որ պրոֆեսիոնալ գումարտակներով համալրենք մեր բանակի սահմանային ուղղությունները»,- ասաց նա:

Բանակը պրոֆեսիոնալ զինծառայողներով համալրելու անհրաժեշտության մասին խոսեց նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը. «Պետք է զարգացնենք ռազմաարդյունաբերությունը: 18 տարեկան երիտասարդները չպետք է կանգնեն սահմանին, պետք է լինեն պայմանագրային, փորձառու ծառայողներ: Պետք է տնտեսությունը զարգացնենք, հզոր ու ուժեղ պետություն ունենանք, որ կարողանանք կարգավորել մեր խնդիրները»:  

«Ազգային առաջընթաց» կուսակցության առաջին համարը՝ Լուսինե Հարոյանը, կարևորեց սահմանային գծին նորագույն տեխնիկայի տեղադրումը: «Դա նվազագույնի կարող է հասցնել զոհերի թիվը: Բացի այդ, պետք է հզորացնենք Արցախը, վերաբնակեցնենք այն»,- ասաց Հարոյանը:

«Քրիստոնեա - ժողովրդական վերածնունդ» կուսակցության առաջին համարը՝ Լևոն Շիրինյանը, անհրաժեշտ համարեց ԼՂ խնդրի շուրջ բանակցային գործընթացը շարունակելու հետ միասին փոխել ձևաչափը: «Մենք մեր մտածողության մեջ փոփոխության կոնսերվատիզմ ունենք: Նոր մոտեցումներ, առաջարկներ շատ քիչ են լինում»,- ասաց նա՝ նշելով, թե Արցախի հարցը պետք է տեղափոխել 1960 թվականի դեկտեմբերի 24-ի գաղութացված ժողովուրդներին ու պետություններին անկախություն տալու վերաբերյալ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի հատուկ որոշմանը:

«Մենք» դաշինքի ցուցակը գլխավորող Արամ Սարգսյանն արցախյան խնդրի կարգավորման հարցում իր վստահությունը հայտնեց գործող իշխանություններին: «Այստեղ նոր հեծանիվ հորինելու հնարավորությունները շատ քիչ են, ես վստահում եմ այսօրվա գործող իշխանությանը, այն կարծիքին եմ, որ այս իշխանությունը բանակցային գործընթացը կտանի ճիշտ և ուղիղ»,- հայտարարեց Արամ Սարգսյանը:

«Օրինաց Երկիր» կուսակցության ղեկավար Արթուր  Բաղդասարյանը համոզմունք հայտնեց, որ  ԼՂ հիմնախնդիրը կարող է լուծել հայ ժողովուրդը հավաքական հանրաքվեի միջոցով: Նրա գնահատմամբ՝ այլ մեխանիզմներ գոյություն չունեն: «Մենք հանդես ենք գալիս մեր զինված ուժերի մարտունակության հետևողական բարձրացման ու զարգացման, բանակցային գործընթացում ԼՂ ակտիվ ներգրավվածության, ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը պաշտպանելու օգտին»,- ասաց Բաղդասարյանը՝ կարևորելով նաև հայ-ռուսական հարաբերությունների հետևողականորեն զարգացումը:

Իսկ «Սասնա ծռեր» կուսակցության ցուցակի առաջին համար Վարուժան Ավետիսյանը հայտարարեց, որ խնդիրը պետք է լուծել միայն Արցախը Հայաստանի մեջ որպես մարզ ներառելու միջոցով: «Չկա Արցախի ժողովուրդ, կա հայ ազգ, մեկ միասնական ազգ»,- հայտարարեց նա:

Գեներալի անունը կրող «թույլ տաբատը», որ դարձավ կանանց զգեստապահարանի մաս. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 հունիսի). Հռոմի պապն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր. «Փաստ»Կրթությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սոցիալական ներդրումների առաջնահերթ ուղղություններից էԱսել որ Չալաբյանը չէր սպասում այս սցենարին, սխալ կլինի. «ՀայաՔվեն» գլխատելու փորձ է. Դավիթ ՍարգսյանԾավալները համադրելի չեն. Հայաստանի իշխանությունները նորից սկսել են նայել դեպի Ռուսաստան. «Փաստ»Ճապոնիայում 7,2 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. կան վիրավnրներ Բրիտանական ճգնաժամ. «մառախլապատ Ալբիոնը»՝ նոր անորոշությունների մշուշում. «Փաստ»«Մա՛մ, ինչ էլ լինի, հանկարծ չկոտրվես». տանկիստ Ժորա Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Իշխանաձորում. «Փաստ»Նոր ընտրություններ են սպասվում. կմիավորվեն ևս 4 համայնք և 54 բնակավայր՝ դառնալով 2 համայնք. «Փաստ»Ուրբաթ օրը՝ 13:00-ին հանդիպում տեղի կունենա մեր ուժին ձայն տված մեր հայրենակիցների հետ. Նարեկ Կարապետյան «Առաջանալու է գործազրկություն և աղքատություն. առաջիկայում ևս ականատես ենք լինելու հարկերի բարձրացման». «Փաստ»Անվտանգային անդունդ և պետականության փրկության հրամայականը. Արշակ Կարապետյանի ահազանգը. «Փաստ»Սոթքից մինչև Դրմբոն. ինչպես է Ադրբեջանը յուրացնում հայկական հարստությունն ու էկո-շանտաժի ենթարկում Հայաստանին. «Փաստ»Բաքվի նոր ականը խաղաղության պայմանագրի տակ. ինչո՞ւ է լռում Երևանը. «Փաստ»Չօգնեց նույնիսկ ԵՄ-ի և ԱՄՆ-ի անթաքույց աջակցությունը. ընտրությունները՝ նաև յուրատեսակ հանրաքվե. «Փաստ»Ինչու՞ է Ավետիք Չալաբյանը կրկին հայտնվել իշխանությունների թիրախում. «Փաստ»Քաղաքական վրեժխնդրություն՝ տնտեսական անվտանգության հաշվին. «Փաստ»ԱՄՆ-ն կխստացնի Չինաստանից ռոբոտների մատակարարման սահմանափակումները․ PoliticoComex բորսայում ոսկու գինը հունիսի 11-ից ի վեր առաջին անգամ նվազել է 4100 դոլարիցՌուսաստանը կսկսի բենզին գնել Հնդկաստանից«Գուշակ» կատուն ճշգրտորեն կանխատեսել է Աշխարհի գավաթի բոլոր 19 խաղերի հաղթողներին Ընտրություններից հետո՝ արտադրողը մենակ իր խնդիրների դեմ․ Գոհար ՂումաշյանԱվետիքին իզոլացնում են. հեռախոսը վերցրեցին, ձերբակալեցինՆԱՏՕ-ի գագաթնաժողովից Թուրքիայի տնտեսական օգուտը կարող է տարեկան կազմել 1,7 միլիարդ դոլար․ DünyaՄեր և այլ ուժերի կողմից ընտրությունների վերաբերյալ դիմումների դատաքննությունը Սահմանադրական դատարանում մեկնարկում է՝ հունիսի 26-ին. Արամ ՎարդևանյանՄադոննան պատմել է, թե ինչպես է կարողացել վերականգնել հարաբերությունները ավագ դստեր՝ 29-ամյա Լուրդեսի հետՖրանսիայում հայտնաբերվել է Էբnլայnվ հիվանդացnւթյան առաջին դեպքը Մի ձեռքով անհիմն մեղադրում են, իսկ մյուս ձեռքով բյուջեի հաշվին ձայն «գնում»․ Արթուր ՄիքայելյանՅունիբանկում այժմ կարելի է գրանցել ԱՁ և ՍՊԸԱՄՆ-ին մեկ շաբաթից պակաս ժամանակ է հարկավոր Իրանի հետ պшտերազմի վերսկսման դեպքում գործն ավարտելու համար. ԹրամփԿոնվերս Բանկ. Թիմային աշխատանքը՝ հաջողության երաշխիքՌուսաստանի և Հայաստանի հարաբերությունները կզարգանան. Պեսկով Մինչև 20% idcoin միջազգային գնումների համար IDBank-ի Visa քարտերով վճարելիսԹուրքիան բարձր է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացը և խաղաղ բանակցությունների ընթացքում ձեռք բերված առաջընթացը. Թուրքիայի ԱԺ նախագահՌոնալդուն հրաժարվել է պատասխանել Մեսսիի մասին հարցին Ավետիք Չալաբյանի նկատմամբ դատարանը որպես խափանման միջոց կիրառեց կալանք` 2 ամիս ժամկետովԿասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄԱվետիքը ազգային իրավունքների համար պայքարող է, այս ամենը դրա պատճառով է. Արսեն ԳրիգորյանՄի անգամ անմեղ մարդուն որսացել են, հիմա նորից են անում. ո՞վ պետք է պատասխան տա իր կորցրած ամիսների համար. Հովհաննես ԻշխանյանԱլիևի կողմից Հայաստանին նոր Սահմանադրություն պարտադրելու դեմ խոսողներին մեկուսացնում են. Մենուա ՍողոմոնյանAI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և շատ ավելին. Eventhub-ի նոր հնարավորություններն ու առաջարկները «Այս գործը հատկանշական է նրանով, որ անմեղաորսության բնույթն ավելի է ընդգծում». Հովհաննես ԻշխանյանՈվքե՞ր են իրական թալանչիները․ հարցում ԵղեգնաձորումԿԸՀ-ի նիստի օրը Հաջիևը Հայաստանում էր. ես էլ կարծում եմ՝ ազդեց ԿԸՀ որոշման վրա. Արամ ՊետրոսյանԱվետիք Չալաբյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդության հարցի քննարկումը ավարտվեցԱվետիք Չալաբյանը սպասում էր սրան, երբ խոսում էինք, ասում էր՝ հաջորդը ես եմ. Արմեն Մանվելյան«ՀայաՔվեին» ճնշելու համար համակարգողին անհիմն կերպով ուզում են տանել կալանքի. Ատոմ Մխիթարյան Քաղաքական հետապնդում է. ոչ մի բանական մարդ այլ բան չի կարող պնդել. Արսեն Գրիգորյան Ընդդիմադիր դաշտը կայուն է. ճնշումներն օգուտ չեն տալու. Սայիդա Պողոսյան Լանջառ գյուղում կառուցվել է 5 մՎտ հզորությամբ արևային կայան