Երևան, 30.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
ԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Ծովային խեցուց, սրված կայծքարից մինչև «անվտանգ ածելի» ու էլեկտրական սափրիչ. «Փաստ» «Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Հայաստան է ժամանել Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը. «Փաստ» Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ» «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ» «Ինձ ապրելու ուժ տղաներս տվեցին». կապիտան Տարոն Նիկողոսյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ» Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ» Կընդլայնվի ընթերցանության դպրոցական օլիմպիադայի մասնակիցների շրջանակը. «Փաստ» Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ»


Մի բուռ «տիրոջ զգացում» ունենալու դեպքում շատ հարցեր ավելի արագ կկարգավորվեն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս մայրաքաղաքում տեղաց հերթական ձյունը և տպավորություն առաջացավ, որ նորից երկար ժամանակով պետք է համակերպվենք ձյան հետքերից գոյացած սառցակույտերի ու դրանով պայմանավորված այլ դժվարություններ հաղթահարելու հետ: Բայց, բարեբախտաբար, այս անգամ Երևանի քաղաքապետարանի պատկան կառույցների ու ավագանու անդամների ակտիվ ջանքերի շնորհիվ, բնակչության կողմից հնչեցված շատ ահազանգեր կարճ ժամանակ անց լուծում ստացան: 

Ահազանգ հնչեցրել էին նաև մեր լրագրողները, մասնավորապես նշելով, որ վերգետնյա անցումներին նույնպես ուշադրություն դարձնեն, քանի որ սանդուղքներին կուտակված ձյունը լրացուցիչ դժվարություններ էր ստեղծել հատկապես տարեց անցորդների համար: Մեր ահազանգն էլ անարձագանք չէր մնացել, որի համար պետք է շնորհակալություն հայտնել քաղաքապետարանի ողջ անձնակազմին, բայց... կա մի բայց, որին չանդրադառնալ պարզապես հնարավոր չէ:

Խնդիրն այն է, որ չնայած մաքրվել են վերգետնյա անցումների աստիճանները, սակայն անցուղիները մնացել են նույն անմխիթար վիճակում: Ավելին, տեղացած ձյան հետքերը քարացել ու սառցակտորների են վերածվել, ինչը շարունակում է լրացուցիչ լարվածություն առաջացնել: Հարց է ծագում, թե վերգետնյա անցումների աստիճանները մաքրողներն ինչո՞ւ չեն մաքրել նաև նշված հատվածները, որովհետև հանձնարարվել էր միայն աստիճաննե՞րը մաքրել, դա անփութությա՞ն հետևանք է, թե՞ պարզապես ժամանակն է սուղ եղել: 

Բայց արձանագրենք նաև, որ հիմնականում այդպիսին է մոտեցումը, և այս կամ այն հանձնարարությունը կատարողները շատ անգամ չեն էլ ջանում իրենց քթից մի փոքր այն կողմ էլ նայել, այլ հստակ կատարում են այն, ինչ կոնկրետ ասվում է: Ճիշտ և ճիշտ այն անեկդոտի նման, որ երբ մալուխ դնող մասնագետը աշխատանքի չի գալիս, մալուխի փոսը փորողն ու փոսը լցնողը, առանց մտահոգվելու, որ փոսում մալուխ չի տեղադրվում, շտապ–շտապ իրենց օրվա հանձնարարականն են անում: 

Մինչդեռ մի փոքր քաղաքացիական դիրքորոշում ունենալու կամ ուղղակի «քթածակ» ունենալու պարագայում պետք է որ հարց առաջանար, թե աստիճաններից հետո մարդիկ ինչպե՞ս պետք է քայլեն սահադաշտի վերածված անցուղիների հատվածով:

Անկեղծ ասած, նման մոտեցումը բավականին մտահոգիչ է, քանի որ տպավորություն է առաջանում, որ սեփական քաղաքի հանդեպ սեփականության զգացում չունեն անգամ բավականին թանկարժեք շինությունների ու բիզնեսների տերերը: Հակառակ դեպքում, սեփական խանութի մուտքը մաքրելուց բացի կմաքրեին նաև խանութ տանող մայթահատվածը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ եղած մարդկային ռեսուրսն, այնուամենայնիվ, չի կարող բավարարել, որպեսզի մայրաքաղաքի բոլոր վայրերում միաժամանակ ձյան հետևանքները հեռացվեն: 

Մեկ բան հստակ է, երկար տարիներ ապրելով անտարբերության մթնոլորտում՝ մարդիկ էլ շատ հարցերի հանդեպ անտարբեր են դարձել, բայց լավ կլինի, որ սպառողի հոգեբանությունից բացի սովորենք նաև հարցերին նաև տիրոջ զգացումով մոտենալ ու սեփական տնից, մուտքից այն կողմ էլ մերը համարենք ու հոգ տանենք նաև այդ հատվածների համար: Այդ դեպքում արդեն ո՛չ մաքրած սանդուղքներից հետո սառցակալած անցուղի կլիներ, ո՛չ էլ մի քանի օրվա վաղեմություն ունեցող սառած մայթեր ու բակեր:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Հոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով անձնագրերի տրամադրման, փոխանակման ծառայության մատուցումըՍեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԵրուսաղեմի հայկական թաղամասում տղամարդը փորձել է պղծել Սուրբ Հակոբ վանքըՀորդառատ անձրևներ են սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերինԲախվել են «Tesla»-ն և Վերին Ծաղկավան բնակավայրի վարչական ղեկավարի «Lexus GX470»-ըՆոյեմբերի 3-ին ՌԴ-ում ուժի մեջ կմտնի Պուտինի կողմից ստորագրված օրենքը միգրանտների արտաքսման հիմքերի ընդլայնման մասին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամներն ու կուսակցության խորհրդի անդամը հյուրընկալել են IODA առաքելության ներկայացուցիչներինՎեոլիա Գրուպի ֆինանսավորմամբ ջրաչափերի ցուցմունքների հեռահար գրանցման համակարգ է ներդրվումԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգ14-ամյա տղա է մահացել Մայամի թռչող ինքնաթիռումԹրամփը կարծում է, որ նավթի գները կրկին կնվազենՓոքր Վեդիի միջնակարգ դպրոցի մարզադաշտում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածքԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշարՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաԱմուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կան«Բարսելոնան» բանակցություններ է վարել Հոլանդի տրանսֆերի շուրջՆեթանյահուն զգուշացրել է՝ նշաններ կան, որ Իսրայելի վրահարձակում է լինելուԱյս վարչախումբը սադրել է Արցախի դեմ պատերազմը, Փաշինյանը դա խոստովանել է. Ավետիք ՉալաբյանՅունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր» Եթե գումարը 1 միլիոն ռուբլուց պակաս է, այն կարելի է տեղափոխել առանց խոչընդոտի․ Հրայր ԿամենդատյանԱլիևի ցանկացած պահանջ մեր իշխանությունն անվերապահորեն կատարում է. Ցոլակ ԱկոպյանԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Ընտրությունների դիտարկման զեկույցը հստակ արձանագրում է՝ հունիսի 7-ին Հայաստանում անցկացրած ընտրություններն ուղեկցվել են ՔՊ-ի կազմակերպած համակարգային խախտումներով․ Արամ ՎարդևանյանCOVID-ից հետո Հայաստանի կրթության մակարդակը միայն անկում է ապրում. Ատոմ ՄխիթարյանՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր Պետք է մեր գործով արժանի լինենք իրենց կյանքը հայրենիքի համար չխնայած տղաներին. Արսեն Գրիգորյան«ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետների«Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ ԶաքարյանԾովային խեցուց, սրված կայծքարից մինչև «անվտանգ ածելի» ու էլեկտրական սափրիչ. «Փաստ»«Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասինԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Հայաստան է ժամանել Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը. «Փաստ» Արցախյան հիմնահարցը ստանալու է իր արդարացի լուծումը. Մենուա ՍողոմոնյանԻ՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ»Միջազգային ներդրողներ և ոլորտի առաջատարներ՝ «Mining Armenia» ֆորումում Նիկոլ Փաշինյանի եվրոպական հիմնասյուները կամաց-կամաց սկսում են սասանվել․ Աննա Կոստանյան«Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ»Այն մասին, թե ինչու Նիկոլ Փաշինյանն այլևս իրավունք չունի խոսել ժողովրդի անունից․ Ավետիք Չալաբյան«Ինձ ապրելու ուժ տղաներս տվեցին». կապիտան Տարոն Նիկողոսյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ»Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ»Կընդլայնվի ընթերցանության դպրոցական օլիմպիադայի մասնակիցների շրջանակը. «Փաստ»Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ»«Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ»Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ»Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ»Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ»Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի Հայաստան