Երևան, 08.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Եթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա Կոստանյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր Ավետիսյան Կիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքում Երբ ձուկը նեխման են ենթարկում, որ դառնա... ուտելի. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (8 սեպտեմբերի). Հիմնադրվել է Մխիթարյան միաբանությունը. «Փաստ» Արմֆլիքսի ամբողջական բովանդակությունը կրկին հասանելի է Uplay-ում Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» Բարձր մակարդակի միջազգային ֆորումում, որը ուսումնասիրում է Եվրոպայի առավել բացահայտված տարածաշրջանների ռազմավարական, անվտանգության եւ դիմակայունության մարտահրավերները․ Էդմոն Մարուքյան Ինչի՞ կհանգեցնեն Հայաստանի եվրոպական երազանքները. «Փաստ» Խորհրդանշական ժեստեր՝ իրական երաշխիքների փոխարեն. «Փաստ»


Թուրքիայում իշխանությունները թուլանո՞ւմ են

Միջազգային

Նախօրեին Թուրքիայում տեղի ունեցած մունիցիպալ ընտրությունների անցկացված էքզիթ փոլի արդյունքներով՝ Էրդողանի կուսակցությունը կորցնում է դիրքերը տեղական ընտրություններում: Ըստ այդ ակնհայտ է դառնում, որ մայրաքաղաքում փաստացի հաղթում է ընդդիմությունը: Ընտրություններին մասնակցել են միլիոնավոր մարդիկ: Տեղեկությունների համաձայն` գլխավոր ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության թեկնածու Մանսուր Յավասը հաղթել է Անկարայում: ԵՎ ՀԺԿ-ն, և ԱԶԿ-ն հայտարարում են, որ հաղթել են Ստամբուլում: Ընդդիմությունը հայտարարում է, որ հաղթել է Թուրքիայի երրորդ մեծ քաղաքում` Իզմիրում: Ձայների հաշվարկը դեռ ավարտված չէ: 57 միլիոն քաղաքացիներ գրանցվել են` քվեարկելու քաղաքապետերի ու տեղական խորհուրդների պատգամավորներին ընտրելու համար:

Ի դեպ ընտրություններն անցկացվում են տնտեսական անկման ֆոնին, երբ տնտեսությունը ռեցեսիայի մեջ է, ինֆլյացիան հասել է 20%-ի: Էրդողանը հայտարարում է, որ եթե երկրում կան խնդիրներ, ինքն ու իր կուսակցությունը պարտավոր են լուծել: Միևնույն ժամանակ Էրդողանը հայտարարեց, որ այդ ընտրությունները վճռորոշ են երկրի ու իր կուսակցության` ԱԶԿ-ի համար, որ 16 տարի իշխում է:

Նշենք, որ այս ընտրություններն առաջինն էին` Էրդողանի անցած տարվա նախագահական ընտրություններում գործադիր մեծ իրավասություններ ստանալուց հետո:

Ընտրություններն անցել են բռնության բռնկումներով, տասնյակ մարդիկ վիրավորվել են բախումներում ամբողջ Թուրքիայի տարածքում, դրա հետ մեկտեղ երկու ընտրող գնդակահարվել է Մալաթիայում: Երբ մի տղամարդ որոշել է բաց քվեարկել, ծեծկռտուք է սկսվել:

Ռեջեփ Թայիփ Էրդողանը ամենապոպուլյար ու ամենահակասական նախագահն է ժամանակակից Թուրքիայի պատմության մեջ: Հաշվի առնելով տնտեսության վիճակը տարադրամային ճգնաժամից հետո, գործազրկության և ինֆլյացիայի աճը, որոշ ընտրողներ, կարծես, պատրաստ են պատժել նրան ու ԱԶԿ-ին: ԱԶԿ-ն կարող է կորցնել առանցքային քաղաքները, որտեղ ընդդիմադիր կուսակցություններն անսպասելի միավորվել են` դա հազդադեպ է լինում քաղաքականապես բևեռացված երկրում: Անկարայում քաղաքապետի պաշտոնի համար կոշտ պայքար է ծավալվել ՀԺԿ թեկնածու Մանսուր Յավասի ու ԱԶԿ-ի թեկնածու Մեհմեդ Օժասեկիի միջև:

ԱԶԿ-ն բոլոր ընտրություններում հաղթում էր 2002-ին իշխանության գալուց հետո, և առաջին անգամ կուսակցությունը վստահ չէ իր հաջողությանը: Քննադատները գտնում են, որ ստեղծված պայմաններում, երբ ԶԼՄ-ների մեծ մասը կամ կառավարամետ են, կամ վերահսկվում են Էրդողանի կողմից, ընդդիմադիր կուսակցությունները իրենց ընտրարշավն անցկացրել են դժվար վիճակում: Ընդդիմադիր քրդամետ ՀԺԿ-ն հայտարարել է, որ այս ընտրությունները արդար չեն և հրաժարվել թեկնածուներ առաջադրել մի քանի քաղաքներում: ՀԺԿ-ի որոշ ղեկավարներ բանտերում են` ահաբեկչության մեղադրանքով, որ չեն ընդունում:

Թուրքիայի մունիցիպալ ընտրությունների արդյունքները դեռ վերջնական չեն: ԱԶԿ-ի ընտրարշավը վարել է անձամբ Էրդողանը` ընտրությունների կարևորությունից ելնելով, և եթե ԱԶԿ-ն պարտվում է գլխավոր քաղաքներում, ստացվում է` պարտվում է անձամբ նախագահը: Ու դա տրամաբանական պարտություն է` հաշվի առնելով տնտեսական վիճակը, քաղաքական բռնաճնշումները ու մթնոլորտը երկրում: Թվում էր` նախագահական ընտրություններում հաղթելուց հետո Էրդողանն ու ԱԶԿ-ն ևս մեկ տասնամյակ ապահովելու են իրենց վերարտադրությունը, բայց ժամանակներն արագ են փոխվում ու փոխում են հաղթողներին:

 Անդրանիկ Հարությունյան

Ընդդիմությունն իր աշխատանքով պետք է փորձի ամրապնդել դիրքերը ՏԻՄ-երում. Արեգ ՍավգուլյանԵթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա ԿոստանյանՀրավիրում եմ լրատվամիջոցների ուշադրությունը. Մենուա Սողոմոնյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր ԱվետիսյանԿիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքումԵրբ ձուկը նեխման են ենթարկում, որ դառնա... ուտելի. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (8 սեպտեմբերի). Հիմնադրվել է Մխիթարյան միաբանությունը. «Փաստ»Ազգային կրթությունը հետընթաց է ապրում, ինչը շատ մտահոգիչ է. Ատոմ ՄխիթարյանԱրմֆլիքսի ամբողջական բովանդակությունը կրկին հասանելի է Uplay-ումՊարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ»Բարձր մակարդակի միջազգային ֆորումում, որը ուսումնասիրում է Եվրոպայի առավել բացահայտված տարածաշրջանների ռազմավարական, անվտանգության եւ դիմակայունության մարտահրավերները․ Էդմոն Մարուքյան 50 տարի անկողնուն գամված առաջին կարգի հաշմանդամ կնոջը պետությունը «բարեկեցիկ» է ճանաչել. Իրինա ՅոլյանԻնչի՞ կհանգեցնեն Հայաստանի եվրոպական երազանքները. «Փաստ»Խորհրդանշական ժեստեր՝ իրական երաշխիքների փոխարեն. «Փաստ»«Աշխույժ, ընկերասեր, հումորով, բարի տղա էր Հարութս».Հարութ Հովհաննիսյանն անմահացել է հոկտեմբերի 21-ին Դրախտիկ-Տող հատվածում. «Փաստ»Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում «Ձերբակալված կամ կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում. «Փաստ»«Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ»Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ»Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ»Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ»Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ»Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ»Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ»Սեպտեմբերի 8-ին և 9-ին Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԻսրայելի անվտանգության կաբինետը քննարկել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակըՀոբարձի գյուղում հրազենային միջադեպի հետևանքով 30-ամյա տղամարդ է վիրավորվելԵԱԶԲ․ Հայաստանում գնաճը օգոստոսին կազմել է 4,4%Հեղափոխականների իշխանությունը շուտով չի կարողանալու վճարել ռեպրեսիվ ապարատի աշխատավարձերը. Հրայր ԿամենդատյանՀայկական նոր դիվանագիտության դեմքը․ կեղտոտ կոշիկներ, ճմռթված կոստյում. Հրայր ԿամենդատյանՄիլիոնների փոխհատուցման պահանջ ԵՊՀ-ին. ընդդիմադիր հայացքներով դասախոսը շահել է դատարանումԱդրբեջանը կա և հավերժ լինելու է մեզ թշնամի պետություն. պետք է սա միշտ հիշել. Արմեն ՄանվելյանԹբիլիսիի տրամվայի գիծը կկառուցի թուրքական «EYE» ընկերությունըՈւգոչուկվու Իվուն պատրաստ կլինի սեպտեմբերյան հավաքինՀայկ Մելիքյանը Կատովիցեում բացեց 5-րդ Հայկական մշակույթի փառատոնըԱդրբեջանը սկսել է Սոթքի ոսկու հանքում պայթեցման աշխատանքներԿասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՈւիթքոֆը հայտարարել է Մոսկվայում և Կիևում բանակցություններից հետո գրանցված առաջընթացի մասինԱնկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառումներ Երևանում և մարզերումՆիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ ԴանիելյանՀրշեջ-փրկարարները մարել են «Երևանյան» լճին հարակից ձորում բռնկված հրդեհըԹուրքիան ու Ադրբեջանը համատեղ ռազմածովային ԱԹՍ-ների արտադրություն են սկսումԵրևան-Երասխ ավտոճանապարհին «Opel»-ը վրաերթի է ենթարկել 75-ամյա հեծանվորդին․ վերջինս տեղում մահացել էԱրամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ ՄուրսիաՄասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել էՄանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուներըԱրամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին«Համահայկական Ճակատ» կուսակցության համար 5 հերթական համագումարը Ադրբեջանի հետ միակողմանի սահմանազատման արդյունքում տուժելու են բոլոր քաղաքացիները. Ավետիք Չալաբյան Ադրբեջանը կա և հավերժ լինելու է մեզ թշնամի պետություն. պետք է սա միշտ հիշել. Արմեն Մանվելյան