Երևան, 19.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Եռապատերազմի կուսակցությունը ՔՊ-ն է. Նարեկ Կարապետյան Դուք ուզում եք, որ Սփյուռքը թուլանա, մենք ուզում ենք, որ Սփյուռքը ուժեղանա. տարբերությունն արժեհամակարգային է. Արեգա Հովսեփյան Սիրելի ժողովուրդ, Հայաստանը մոտակա տասնամյակների ընթացքում չի կարող դառնալ ԵՄ անդամ. Արեգա Հովսեփյան Ձեր առաջնորդն է հայտարարել, որ այս պահին դեպի ԵՄ գնալու այլընտրանքը գոյություն չունի. Հովսեփյան Հասարակության մոտ պետք է ճիշտ ընկալվի, թե ինչ են եվրոպական արժեքները. Շիրազ Մանուկյան 18 արդարների գործով նախորդ դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 30-ին «Նստած ենք, բայց ծնկաչոք չենք». Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը ադրբեջանական բանտից Կալանքը չպետք է լինի գործիք` որպես զենք իշխանության ձեռքերում, սակայն ներկայում այդպես է Հայաստանի Հանրապետությունում. Արամ Վարդևանյան Սամվել Կարապետյանը պարգևատրեց «Հայաստանի 100 լավագույն ուսանողներին». Գոհար Ղումաշյան Չենք ուզում այդպիսի անարխիկ վիճակ լինի երկրում, երբ երկրի ղեկավարը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործերից. Նարեկ Կարապետյան


Երկրների անուններ, որոնք առաջացել են թյուրիմացության արդյունքում

Lifestyle

Մենք գիտենք, որ...

Ժամանակին երկրներ հայտնագործելով՝ եվրոպացի ճանապարհորդները և հայտնագործողները այդ երկրները և տարածքները անվանել են կա՛մ իրենց անունով, կա՛մ ըստ տեղաբնակ ազգերի ու ցեղերի անունների, կա՛մ էլ հանրահայտ մարդկանց կամ իրադարձությունների անվանումներով։

Իրականում այս հարցն այնքան էլ միանշանակ չէ։

Պարզվում է, որ եվրոպական ռոմանագերմանական քաղաքակրթությունը իրականում տարբեր ժամանակներում և տարբեր կերպ այնպես է խեղաթյուրել աշխարհագրությունը, որ դա անգամ երբեմն հակամարտությունների է հանգեցրել։ Իրականում աշխարհով մեկ աշխարհագրական քարտեզներում կարելի է հանդիպել կղզիների, արշիպելագների, երկրների և աշխարհագրական տարածքների այնպիսի անվանումների, որոնք ոչ մի կապ չունեն ինչպես այդ տարածքի իրական անվան, այնպես էլ այդ տարածքներում ապրող մարդկանց հետ, և այդ անվանումները ծագել են ընդամենը մոլորությունների արդյունքում։ Նշենք մի քանի այդպիսի դեպքեր։ 1571 թվականին իսպանացիները ափ են իջել մինչև այդ ժամանակները անհայտ, բայց ծաղկող մի երկիր։ Տեղաբնակները իսպանացիների այն հարցին, թե ինչպես է կոչվում այդ երկիրը, պատասխանել են «յուկատան» (կամ՝ տեկտական), որը թարգմանաբար նշանակում է՝ «ես քեզ չեմ հասկանում»։

Իսպանացիներին թվացել է, թե դա երկրի անվանումն է, և արդյունքում Կենտրոնական Ամերիկայի այդ տարածքը մինչև հիմա կոչվում է Յուկատան թերակղզի։ 18-րդ դարի երկրորդ կեսին անգլիացի ճանապարհորդ Դևիդ Լիվինգտոնը հասել է Կոնգո գետի ամենամեծ վտակներից մեկին և տեղաբնակներին տրված հարցին, թե ինչպես է կոչվում այդ գետը, ստացել է պատասխան՝ «արուվիմի», այսինքն՝ դարձյալ՝ «ես քեզ չեմ հասկանում»։ Այդ իսկ ժամանակից սկսած այդ գետը այդպես էլ կոչվում է՝ Արուվիմի։ Նմանապես եվրոպացի ճանապարհորդները մի անգամ ափ իջնելով Ալ յասկայի մոտ գտնվող հրաբխային կղզիներից մեկում, տեղացի բնակիչներին տվել են նույն հարցը՝ որտեղ են իրենք գտնվում և ինչ ժողովուրդ են իրենք, տեղաբնակները պատասխանել են «ալեուտ»։ Ինչպես դժվար չէ հասկանալ, տեղաբնակները ընդամենը պատասխանել են, որ չեն հասկանում ինչի մասին է խոսքը։ Արդյունքում միայն հետագայում է պարզվել, որ այդ տարածքի տեղաբնակներին կոչում են ունանգանի, սակայն բնակիչների անունը այդպես էլ մնացել է ալեուտներ, իսկ կղզիները կոչել են Ալեուտյան։ Այնպես չէ, որ ամեն անգամ եվրոպացիների խոսքերին պատասխանել են՝ «ես քեզ չեմ հասկանում»։ Եղել են ավելի զավեշտալի դեպքեր։ Ամերիկյան հետազոտող եվրոպացիները մի անգամ հասել են մինչ այդ անհայտ ջրառատ գետի։ Իջնելով ափ՝ նրանք մոտեցել են ափին խփված առաջին վիգվամին և, հանդիպելով ընդառաջ եկած հնդկացիներին, ինչպես ընդունված է նման դեպքերում, հարցրել են, թե ինչպես է կոչվում այդ երկիրը ։ Վերջիններս, չհասկանալով հարցը, ինչպես և ընդունված է, պատասխանել են «կանատա», որը իրոկեզների լեզվից թարգմանաբար նշանակում է գյուղ, ավան։ Արդյունքում, առանց խորանալու պատասխանի մեջ՝ այդ հսկայական տարածքը կոչվել է Կանադա՝ որպես ոչ թե գյուղի, այլ երկրի անուն։ Չիլիի անվանումը ևս սխալի արդյունք է: Բանն այն է, որ հասնելով Պերուի հարավային սահմաններին՝ իսպանացի կոնկիստադորները, ձեռքով հարավ ցույց տալով, հարցրել են տեղաբնակ ինկերին, թե ինչ երկիր է գտնվում հեռվում երևացող սարերի հետևում։ Ինկերին թվացել է, թե իսպանացիները հարցնում են բարձրադիր ձյունածածկ Անդերի լեռների մասին և պատասխանել են, որ այնտեղ չիլի է, այսինքն՝ ցուրտ է։ Հպարտ կոնկիստադորները, ինչպես «զտարյուն» եվրոպացիներ, չեն էլ փորձել ճշտել, թե ինչ է նշանակում չիլի, և արդյունքում աշխարհագրական քարտեզում հայտնվել է Չիլի երկիրը։ 1560 թվականին պորտուգալացի նավագնացները ափ են իջել Աֆրիկայի հարավ–արևմտյան հատվածում։ Երկիրը, որտեղ նրանք ափ էին իջել, կոչվում էր Նգոն-դո, իսկ այդ երկրի թագավորը ուներ «անգոլա» կոչումը, այնպես, ինչպես, ասենք, Ռուսաստանում՝ «ցարը»։ Սակայն գաղութարարներին այդ ամենն այնքան էլ շատ չէր հետաքրքրում՝ արդյունքում այդ տարածքը կոչվեց Անգոլա։ Նմանատիպ պատմություն կա նաև Մոզամբիկի հետ կապված։ Իրականում այնտեղ պորտուգալացիները տարածքի անվան տեղ ընդունել էին տեղի մի ոչ մեծ կղզու թագավոր ՄուսաԲեն-Մբիկի անունը՝ ձևափոխված Մոզամբիկ։ Իսկ ահա խոշոր պերուական քաղաք Արեկիպայի անվան առաջացումը իրոք անեկդոտային է։ Երբ 16-րդ դարում այստեղ հայտնվել են առաջին իսպանացի կոնկիստադորները, նրանցից մեկը, մատով ցույց տալով գետինը, հարցրել է ինկերի թագավորին, թե ինչպես է կոչվում երկիրը։ Թագավորը կոնկիստադորի ժեստը հասկացել է որպես հոգնած ճանապարհորդի՝ իր ներկայությամբ նստելու թույլատրության խնդրանք, և պատասխանել է «արեկիպա», այսինքն՝ նստիր։

Էլ ավելի ծիծաղելի պատմություն է տեղի ունեցել ֆրանսիացի գաղութարարների հետ։ Առաջին անգամ ափ իջնելով անմարդաբնակ Կարմիր ծովի ափերին՝ նրանք հանդիպել են միայն քոչվոր բեդուինի մի ընտանիքի անդամների, որոնք օջախի կրակի վրա կաթսայի մեջ ապուր էին պատրաստում։ Կոտրատված արաբերենով ֆրանսիացիները ընտանիքի մեծին հարցրել են, թե ուր են իրենք ընկել և ինչ է կրակին։ Ստացվել է այնպես, որ ընտանիքի մեծը, շփոթված լինով, լավ չի հասկացել առաջին հարցը, և տեսնելով ֆրանսիացիների քաղցած հայացքը օջախին՝ պատասխանել է «ջիբութի», որը նշանակում է՝ «դա իմ կաթսան» է։ Իսկ ֆրանսիացիներին թվացել էր, որ նա պատասխանել է առաջին հարցին։ Հետագայում Ջիբութի կոչվեց այդ տարածքում կառուցված նավահանգիստը, իսկ 1977 թվականին անգամ այդ տարածքում ստեղծված նոր պետությունը։

Անկեղծ՝ շատ լավ է, որ Հայաստանն անհամեմատ հին պատմություն ունի և այն եվրոպացիները չեն հայտնագործել: Թե չէ գուցե մեր երկիրն էլ կոչվեր Չեմհասկանում:

Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը

 

 

«Հերիք է ԱԺ ամբիոնից կեղծիք տարածեք, ամոթ է… ինչպես կասեր «Միմինո» ֆիլմի հերոսը՝ «сначала подумай, потом говори»». ՇարմազանովԳիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում․ Լևոն ԱզիզիյանԵՄ առաջնորդներն էին եկել ՀՀ, սրտիկներ արեցին, նկարվեցին, բա հարցնեիք՝ ի՞նչ ներդրում է արվում ՀՀ-ում․ Էդգար ՂազարյանՊարոն Հարությունյան, սկզբունքայնությունից չխոսեք. Արցախում նկարվեցիք, հետո վախեցաք Արցախ անունից․ Արեգա ՀովսեփյանՔաջարանից մինչև համաշխարհային շուկա․ ինչ է փոխում ԶՊՄԿ-ի գործունեությունը ՍյունիքումՑեղասպանությունն այսօր շարունակվում է Արցախում՝ մշակութային ոճրագործության տեսքով․ Ավետիք ՉալաբյանՌուսաստանը Հայաստանին ապրանքների դիմաց անցյալ տարի վճարել է 3,2 մլրդ դոլար, Եվրոպան՝ 600 մլն դոլար. Նարեկ ԿարապետյանՄենք բոլոր ուղղություններով վերցրել ենք ոլորտի մասնագետների, պրոֆեսիոնալների՝ ի տարբերություն ձեզ, երբ մինչ այժմ առաջադրված թեկնածուներից ընդամենը մեկն էր ոլորտի մասնագետ. Նարեկ ԿարապետյանՀՃՇ անդամները մասնակցել են Օշականի ճակատամարտի հերոսներին նվիրված հարգանքի տուրքի միջոցառմանըԱվետիք Չալաբյանն իր գործունեությամբ ապացուցում է, որ ազատ խոսքը բանտել հնարավոր չէ. Աննա ԿոստանյանՄեր հասարակությունը պետք է հետևողական լինի քաղբանտարկյալների ազատ արձակման գործում. Արմեն ՄանվելյանԱվետիք Չալաբյանն առողջական խնդիրներ ունի. չորս հոգով օրը 24 ժամ մեկ խցում են մնում. Անահիտ ԱդամյանՀայաստանը ԵԱՏՄ անդամ միակ պետությունն է, որը խոր ինստիտուցիոնալ համագործակցություն է ունեցել Եվրոպական միության հետ. և ի՞նչ է արել այս իշխանությունն այդ համաձայնագրի դրույթները կյանքի կոչելու համար. գրեթե ոչինչ. Էդգար ՂազարյանԻշխանությունները շարունակում են կոպտորեն խախտել և արհամարհել անմեղության կանխավարկածի սկզբունքը. Արամ Վարդևանյան Բա ասում էիք` Քոչարյանին ենք ձայն տալու. Նարեկ Կարապետյան Եռապատերազմի կուսակցությունը ՔՊ-ն է. Նարեկ Կարապետյան Այսօր վիզաների ազատականացման գործընթացի արդյունքն այն է, որ վիզաների մերժումները շատացել են, հերթերը՝ մեծացել, տուրքը՝ ավելացել, իսկ ՀՀ քաղաքացիները համատարած արտաքսվում են եվրոպական երկրներից. Էդգար ՂազարյանԴուք ուզում եք, որ Սփյուռքը թուլանա, մենք ուզում ենք, որ Սփյուռքը ուժեղանա. տարբերությունն արժեհամակարգային է. Արեգա Հովսեփյան Սիրելի ժողովուրդ, Հայաստանը մոտակա տասնամյակների ընթացքում չի կարող դառնալ ԵՄ անդամ. Արեգա Հովսեփյան ՀայաՔվեի» երիտասարդներն այս օրերին «Արշակունի» ռազմամարզական ճամբարում են, որտեղ մասնակցում են հատուկ ճամբարային աշխատարանիԸնդդիմությունը պետք է միասնաբար գործի քաղբանտարկյալների ազատության պայքարում. Նարե ՍիմոնյանԵՎրոպական հանձնաժողովի անհասցե արձագանքն Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցին Դուք ազնի՞վ եք ԵՄ-ի հետ, Երևանում հունիսի 7-ին՝ գիշերը 2-ին, դադարեցրել եք քվեարկության հաշվարկը Ձեր առաջնորդն է հայտարարել, որ այս պահին դեպի ԵՄ գնալու այլընտրանքը գոյություն չունի. Հովսեփյան Հասարակության մոտ պետք է ճիշտ ընկալվի, թե ինչ են եվրոպական արժեքները. Շիրազ ՄանուկյանՄի երկրում, որտեղ քաղաքական կուսակցությունները կայացած չեն, քաղաքական կյանքը կայացած չէ և չկա խորքային պետություն. Մհեր ԱվետիսյանԹոշակի համեմատություն ՀՀ և Մեծ Բրիտանիայի միջև. Հրայր Կամենդատյան18 արդարների գործով նախորդ դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 30-ին «Նստած ենք, բայց ծնկաչոք չենք». Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը ադրբեջանական բանտից Կալանքը չպետք է լինի գործիք` որպես զենք իշխանության ձեռքերում, սակայն ներկայում այդպես է Հայաստանի Հանրապետությունում. Արամ ՎարդևանյանԱրշակ Կարապետյան. «Հարցրեց՝ կարո՞ղ է Մոսկվայից ցուցում տան, ինձ կալանավորես. ասացի՝ մենակ եթե դուրս գաս դավաճան» Ո՞ր արևային վահանակներն են լավագույնը. ինչպես կատարել ճիշտ ընտրություն Իսրայելը Թուրքիայի դեմ նոր կարմիր գիծ ունի. Արտակ ԶաքարյանԹիկնիզյանը արցունքն աչքերին հրաժեշտ է տվել Ցրվենա Զվեզդային խաղացողներինՕգոստոսի 19/20-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱդրբեջանն ու Վրաստանը միջոցներ կձեռնարկեն սահմանին բեռնատարների կուտակումները վերացնելու համարՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակը՝ օգոստոսի 19-ից 23-ինԱբովյանում համայնքային հողամասի օտարման գործով երեք անձի մեղադրանք է առաջադրվելՌուսաստանում 12 ժամում խոցվել է 221 ուկրաինական ԱԹՍ․ Բրյանսկում զոհ և վիրավորներ կանՆարեկ Կարապետյանը հանդիպել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա ՔոուլինՄենք գնահատում ենք Ձեզ. Ծնունդդ Շնորհավոր , Հոպար ջան. Նարեկ ԿարապետյանՄսուրային ծառայությունները կընդլայնվեն․ Երևանում 6-12 ամսականների խումբ կգործարկվիԹրամփն ու Վենսը տարակարծիք են Իրանի հարցում․ The Washington PostՎանաձորում 19-ամյա երիտասարդը կեղծ օղի իրացնելու կասկածանքով ձերբակալվել է․ հայտնաբերվել է 3130 շիշ«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը վերադարձել է ակումբ՝ նոր կարգավիճակովՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերումԹրամփն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Մերձավոր Արևելքում վերջին զարգացումներըՕրեր առաջ հայտնաբերված նորածին երեխայի անձնական տվյալների պաշտպանության իրավունքն ու լավագույն շահը պետք է երաշխավորված լինեն. ՄԻՊՌուսական ագրեuիայի հետևանքով Ուկրաինային հասցված վնաuը գնահատվում է ավելի քան 600 միլիարդ դոլար. ՍիբիգաՎթար Գեղարքունիքում․ «ՎԱԶ 2107»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվել, կան վիրավորներ