Այս պարզ և խորամանկ միջոցի շնորհիվ իմ տան ծաղիկները ծաղկում են նույնիսկ ձմռանը
LifestyleԲույսերը, ինչպեսև մարդիկ, ձմռանն արևի լույսի և ջերմության կարիք ունեն:
Սենյակային բույսերը ցրտին հաճախ իրենց վատ են զգում:
Պատճառը չափազանց չոր օդն է և արևի լույսի պակասը:
Orer.am--ը ներկայացնում է գաղտնիք, թե ինչպես տնային բույսերին օգնել հարմարավետ զգալ այդպիսի անբարենպաստ պայմաններում:
Սենյակային բույսերի խնամք

Բաղադրատոմսը շատ պարզ է՝
- 1 լ ջուր
- 2 ճ. գ. ջրածնի պերօքսիդի 3%-անոց լուծույթ
Պատրաստման եղանակը՝
Խառնիր այս բաղադրիչները և լցրու ցողելու հնսրավորությամբ կափարիչող տարայի մեջ:
Ամեն օր այդ լուծույթը ցողիր սենյակային բույսերի վրա, և որոշ ժամանակ անց դրանք ինտենսիվ կաճեն, առատորեն կծաղկեն:
Ջրածնի պերօքսիդի լուծույթով կարելի է ջրել բույսերը, բայց շաբաթական 1 անգամից ոչ հաճախ:

Այս պրոցեդուրան օգնում է վարակազերծել հողը և կանխել վնասակար բակտերիաների առաջացումը:
Ի դեպ, օգտակար է այս խառնուրդը ցողել կամ դրանով ջրել սածիլները:
Ջրածնի պերօքսիդը խթանիչ ազդեցություն է ունենում բույսերի բողբոջելու և աճի վրա:
Ծաղիկները ջրում են ամեն 3-4 օրը մեկ:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը