Երևան, 19.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Եռապատերազմի կուսակցությունը ՔՊ-ն է. Նարեկ Կարապետյան Դուք ուզում եք, որ Սփյուռքը թուլանա, մենք ուզում ենք, որ Սփյուռքը ուժեղանա. տարբերությունն արժեհամակարգային է. Արեգա Հովսեփյան Սիրելի ժողովուրդ, Հայաստանը մոտակա տասնամյակների ընթացքում չի կարող դառնալ ԵՄ անդամ. Արեգա Հովսեփյան Ձեր առաջնորդն է հայտարարել, որ այս պահին դեպի ԵՄ գնալու այլընտրանքը գոյություն չունի. Հովսեփյան Հասարակության մոտ պետք է ճիշտ ընկալվի, թե ինչ են եվրոպական արժեքները. Շիրազ Մանուկյան 18 արդարների գործով նախորդ դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 30-ին «Նստած ենք, բայց ծնկաչոք չենք». Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը ադրբեջանական բանտից Կալանքը չպետք է լինի գործիք` որպես զենք իշխանության ձեռքերում, սակայն ներկայում այդպես է Հայաստանի Հանրապետությունում. Արամ Վարդևանյան Սամվել Կարապետյանը պարգևատրեց «Հայաստանի 100 լավագույն ուսանողներին». Գոհար Ղումաշյան Չենք ուզում այդպիսի անարխիկ վիճակ լինի երկրում, երբ երկրի ղեկավարը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործերից. Նարեկ Կարապետյան


Հիշեք՝ որ ամսում եք ամուսնացել և իմացեք, թե ինչ է սպասվում ձեր զույգին ապագայում

Lifestyle

Հիշեք՝ որ ամսում եք ամուսնացել և իմացեք, թե ինչ է սպասվում ձեր զույգին ապագայում

Մարտի 19 – ապրիլի 19: Ձեր զույգի էներգետիկան բավական ուժեղ և իմպուլսիվ է, ուստի ձեր ամուսնությունը մարտադաշտ կհիշեցնի: Կրքոտ գիշերներ և ցանկացած արգելքի բացակայություն ծեր տարիքում հաստատ հիշելու բան կունենաք: Երբեմն կարող եք ձեզ չափազանց ուղիղ պահել, նույնիսկ անտակտ: Դա շատ է նյարդայնացնում՝ առաջացնելով երկու զուգընկերների ագրեսիան: Ձեզ համար դժվար է փոխզիջման գնալ, ամեն մեկը ծածկոցն իր կողմն է քաշում: Սովորեք խնդիրները բարեկամաբար լուծել՝ բանակցությունների հաջողությունն ամրապնդելով անկողնում:

Ապրիլի 20 – մայիսի 20: Ձեր հարաբերությունները շատ զգայուն և հուզումնալից են: Երկուսդ էլ ձգտում եք հանգստի և հարամարվետության: Ձեր ննջասենյակում իշխում են կիրքը, նրբությունը և զուգընկերոջը գոհացնելու անկեղծ ձգտումը: Միայն փոխադարձ անվճռականությունը հաղթահարելով դուք կսովորեք իրական հաճույք ստանալ համատեղ կյանքից: Զուգընկերոջն ապացուցեք ձեր հուսալիությունը ոչ միայն խոսքերով, այլև գործերով:

Մայիսի 21 – հունիսի 21: Ձեր ամուսնությունն առանձնանում է թեթևությամբ: Բայց ձեր շփումը բոլորովին մակերեսային չէ, իրականում դուք խորապես հասկանում եք իրար: Անկողնում երկար նախերգանքներն ակնհայտորեն ձեզ համար չեն: Երկուսդ էլ սիրում եք փորձարկումներ անել: Առաջին հայացքից սիրո խաբկանքն այսպիսի ամուսնություններում շատ արագ անցնում է, ռոմանտիկան աստիճանաբար վերանում է՝ միայն հաճելի հիշողություններ թողնելով: Եթե ուզում եք ամբողջ կյանքում պահպանել ամուսնությունը, իրար համար ամենից առաջ լավագույն ընկեր դարձեք, հետո միայն կրքոտ սիրեկաններ: Լավ կլինի, եթե իրար օգնեք աշխատանքում կամ ընդհանուր նախասիրություն գտնեք:

Հունիսի 22 – հուլիսի 22: Այնքան ուժեղ եք ձգում իրար, որ երբեմն նույնիսկ կարդում եք միմյանց մտքերը: Դուք բախտավոր եք, քանի որ գտաք «հենց այն մարդուն, ում փնտրում էիք»: Ոչ միայն զգում եք միմյանց բոլոր ցանկությունները, այլև աշխատում եք բավարարել դրանք: Զուգընկերոջ հանդեպ այդպիսի զգայունությունը ձեր գիշերներն անմոռանալի է դարձնում: Ձեր հարաբերությունները դեռևս նախքան հարսանիքն ընտանեկան զույգի պես էին դասավորվում: Երբեմն ճաշակների և նախընտրությունների այդպիսի համատեղելիությունը բավական վախեցնող է լինում: Ազատվեք ձեր բոլոր կասկածներից ու վախերից: Դադարեք խոչընդոտներ փնտրել ձեր իդեալական հարաբերություններում:

Հուլիսի 23 – օգոստոսի 23: Ձեր միջև ոչ միայն ռոմանտիկ, այլև ինտելեկտուալ հարաբերություններ են: Առանձնանում եք միմյանց հանդեպ անկեղծ նվիրվածությամբ և խորն անկեղծությամբ: Ձեր անկողնում կիրքն է տիրում, որտեղ զուգընկերները համարձակորեն իրար ասում են սեփական ցանկությունների մասին: Իրական անկեղծ զգացմունքները պետք է ամրապնդել երեխայի ծնունդով: Զուգընկերոջը չհիասթափեցնելու համար աշխատեք նրան չթելադրել ձեր կամքը:

Օգոստոսի 24 – սեպտեմբերի 24: Հրաշալի հնարավորություն ունեք ստեղծելու օրինակելի ընտանիք: Ամուսնության մեջ օդում չեք ճախրում, այլ ամուր կանգնած եք գետնի վրա: Երկուսդ էլ շատ հավատարիմ և նվիրված եք: Ձեր զույգում կիրքն ամենագլխավորը չէ, սեքսն ընկալում եք որպես ամուսնական պարտականության կատարում: Եթե չդադարեք զուգընկերոջն ամենայն մանրամասնությամբ պատմել ապրած օրվա ամեն րոպեի մասին, ձեր հարաբերությունները շատ արագ կարող են ձանձրալի դառնալ: Խուսափեք ավելորդ փնթփնթոցից և մշտական բծախնդրությունից:

Սեպտեմբերի 25 – հոկտեմբերի 25: Ձեր զույգը միշտ ջանում է բարձունքում լինել: Երկուսդ էլ շատ եք հետաքրքրվում ուրիշ մարդկանցով, ճիշտ է, ոչ միշտ անկեղծ նկատառումներով: Զգայուն և հուզական հարաբերություններ ունեք: Զուգընկերոջը հաճախ եք հաճոյախոսություններ անում, ուստի նա ձգտում է մշտապես զարմացնել ձեզ: Եթե երկուսդ էլ չսովորեք փոխզիջումների գնալ, ձեզ բավական բարդ իրավիճակներ են սպասվում: Նրբանկատություն դրսևորեք և սկանդալներ մի սարքեք: Աշխատեք զույգի իմիջը պահպանել ցանկացած հանգամանքում:

Հոկտեմբերի 26 – նոյեմբերի 26: Ամեն օր ձեր զույգին նոր արկած է սպասվում: Դուք կարծես երկուսով ներկայացում եք խաղում: Եվ այդ ներկայացման մեջ ամեն ինչի համար տեղ կա՝ նրբության, մեղմության, բոցավառ կրքի, խենթ խանդի: Ձեր միջև խենթ կիրք է՝ առանց սահմանների և արգելքների: Սերը ձեզ համար առեղծվածային ծես է, որը պետք է ամեն օր անցկացնել: Վաղ թե ուշ ամուսնության մեջ այդքան բուռն հարաբերությունները ձեզ կճնշեն, կցանկանաք ազատվել այդ կապերից: Եթե ուզում եք ամուսնությունը հավերժ լինի, համբերությամբ զինվեք: Պատրաստ եղեք, որ զուգընկերը ձեզ ամեն ինչ կտա՝ բացի հանգստից և հարմարավետությունից:

Նոյեմբերի 27 – դեկտեմբերի 27: Երկուսդ շարունակում եք շրջագայել, ընդլայնել աշխարհայացքը, սովորել, սովորեցնել: Եվ այդպես կլինի միշտ: Ամեն անգամ անկողում նոր բան եք մտածում: Շատ կարևոր է ամենասկզբից պարզել ազատության սահմանները, որոնք սահմանում եք իրար համար: Ձեր իդեալական միությունը կարող է քանդել սիրային եռանկյունին: Համատեղ տոներ կազմակերպեք, հյուր գնացեք և շրջագայեք հնարավորինս հաճախ: Միայն վառ և հագեցած կյանքը ձեր ամուսնությանը հնարավորություն կտա երկարատև և երջանիկ լինել:

Դեկտեմբերի 28 – հունվարի 28: Երկուսդ հրաշալի գիտեք՝ ինչ եք ուզում կյանքից և զուգընկերոջից: Ամուսնության մեջ դուք կբացահայտվեք միմյանց առաջ, էքստրավագանտ արարքներ կգործեք: Ձեր գիշերները լի են նրբությամբ և զուգընկերոջ մասին անկեղծ հոգատարությամբ: Միայն հարաբերությունների հարցում 100%-ով վստահ լինելը ձեր միությանը հնարավորություն կտա հավերժ տևելու: Երբեք մի խաբեք ձեր զուգընկերոջը: Միշտ նշված կուրսին հետևեք:

Հունվարի 29 – փետրվարի 19: Ձեր ամուսնության մեջ ընկերությունն առաջին տեղում է: Մշտապես հանգստանում եք ընկերների հետ, միասին երազում եք ապագայի մասին, նաև ամեն ինչում առանձնահատուկ խորհրդանիշեր և նշաններ եք գտնում: Ձեր շատ գաղափարներ չիրագործված են մնում ձեր խստության պատճառով: Աշխատեք ազատվել արգելքներից անկողնում: Երկուսդ հակված եք միմյանց իդեալականացնելու, այդ պատճառով հաճախ ստիպված եք լինում ձեր վրայով անցնել հանուն զուգընկերոջ:

Փետրվարի 20 – մարտի 18: Իրար հասկանում եք կես խոսքից և քնքշորեն հոգ եք տանում զուգընկերոջ մասին: Եթե նա սխալ քայլ է անում, նրան միշտ սխալն ուղղելու հնարավորություն եք տալիս: Ոչ մի դեպքում իրար չեք քննադատում ինտիմ հարցերում: Երկուսիդ դուր են գալիս երկարատև քնքշանքները և նուրբ համբույրները: Ձեր ամուսնությունը մի մեծ խաբկանք է: Եթե ձեզ դուր է գալիս տառապել, կտառապեք, եթե ուզում եք հավերժ սիրել, այդպես էլ կլինի: Պարբերաբար մենակ մնացեք, որ հասցնեք կարոտել զուգընկերոջը:

Աղբյուր

 

Գիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում․ Լևոն ԱզիզիյանԵՄ առաջնորդներն էին եկել ՀՀ, սրտիկներ արեցին, նկարվեցին, բա հարցնեիք՝ ի՞նչ ներդրում է արվում ՀՀ-ում․ Էդգար ՂազարյանՊարոն Հարությունյան, սկզբունքայնությունից չխոսեք. Արցախում նկարվեցիք, հետո վախեցաք Արցախ անունից․ Արեգա ՀովսեփյանՔաջարանից մինչև համաշխարհային շուկա․ ինչ է փոխում ԶՊՄԿ-ի գործունեությունը ՍյունիքումՑեղասպանությունն այսօր շարունակվում է Արցախում՝ մշակութային ոճրագործության տեսքով․ Ավետիք ՉալաբյանՌուսաստանը Հայաստանին ապրանքների դիմաց անցյալ տարի վճարել է 3,2 մլրդ դոլար, Եվրոպան՝ 600 մլն դոլար. Նարեկ ԿարապետյանՄենք բոլոր ուղղություններով վերցրել ենք ոլորտի մասնագետների, պրոֆեսիոնալների՝ ի տարբերություն ձեզ, երբ մինչ այժմ առաջադրված թեկնածուներից ընդամենը մեկն էր ոլորտի մասնագետ. Նարեկ ԿարապետյանՀՃՇ անդամները մասնակցել են Օշականի ճակատամարտի հերոսներին նվիրված հարգանքի տուրքի միջոցառմանըԱվետիք Չալաբյանն իր գործունեությամբ ապացուցում է, որ ազատ խոսքը բանտել հնարավոր չէ. Աննա ԿոստանյանՄեր հասարակությունը պետք է հետևողական լինի քաղբանտարկյալների ազատ արձակման գործում. Արմեն ՄանվելյանԱվետիք Չալաբյանն առողջական խնդիրներ ունի. չորս հոգով օրը 24 ժամ մեկ խցում են մնում. Անահիտ ԱդամյանՀայաստանը ԵԱՏՄ անդամ միակ պետությունն է, որը խոր ինստիտուցիոնալ համագործակցություն է ունեցել Եվրոպական միության հետ. և ի՞նչ է արել այս իշխանությունն այդ համաձայնագրի դրույթները կյանքի կոչելու համար. գրեթե ոչինչ. Էդգար ՂազարյանԻշխանությունները շարունակում են կոպտորեն խախտել և արհամարհել անմեղության կանխավարկածի սկզբունքը. Արամ Վարդևանյան Բա ասում էիք` Քոչարյանին ենք ձայն տալու. Նարեկ Կարապետյան Եռապատերազմի կուսակցությունը ՔՊ-ն է. Նարեկ Կարապետյան Այսօր վիզաների ազատականացման գործընթացի արդյունքն այն է, որ վիզաների մերժումները շատացել են, հերթերը՝ մեծացել, տուրքը՝ ավելացել, իսկ ՀՀ քաղաքացիները համատարած արտաքսվում են եվրոպական երկրներից. Էդգար ՂազարյանԴուք ուզում եք, որ Սփյուռքը թուլանա, մենք ուզում ենք, որ Սփյուռքը ուժեղանա. տարբերությունն արժեհամակարգային է. Արեգա Հովսեփյան Սիրելի ժողովուրդ, Հայաստանը մոտակա տասնամյակների ընթացքում չի կարող դառնալ ԵՄ անդամ. Արեգա Հովսեփյան ՀայաՔվեի» երիտասարդներն այս օրերին «Արշակունի» ռազմամարզական ճամբարում են, որտեղ մասնակցում են հատուկ ճամբարային աշխատարանիԸնդդիմությունը պետք է միասնաբար գործի քաղբանտարկյալների ազատության պայքարում. Նարե ՍիմոնյանԵՎրոպական հանձնաժողովի անհասցե արձագանքն Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցին Դուք ազնի՞վ եք ԵՄ-ի հետ, Երևանում հունիսի 7-ին՝ գիշերը 2-ին, դադարեցրել եք քվեարկության հաշվարկը Ձեր առաջնորդն է հայտարարել, որ այս պահին դեպի ԵՄ գնալու այլընտրանքը գոյություն չունի. Հովսեփյան Հասարակության մոտ պետք է ճիշտ ընկալվի, թե ինչ են եվրոպական արժեքները. Շիրազ ՄանուկյանՄի երկրում, որտեղ քաղաքական կուսակցությունները կայացած չեն, քաղաքական կյանքը կայացած չէ և չկա խորքային պետություն. Մհեր ԱվետիսյանԹոշակի համեմատություն ՀՀ և Մեծ Բրիտանիայի միջև. Հրայր Կամենդատյան18 արդարների գործով նախորդ դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 30-ին «Նստած ենք, բայց ծնկաչոք չենք». Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը ադրբեջանական բանտից Կալանքը չպետք է լինի գործիք` որպես զենք իշխանության ձեռքերում, սակայն ներկայում այդպես է Հայաստանի Հանրապետությունում. Արամ ՎարդևանյանԱրշակ Կարապետյան. «Հարցրեց՝ կարո՞ղ է Մոսկվայից ցուցում տան, ինձ կալանավորես. ասացի՝ մենակ եթե դուրս գաս դավաճան» Ո՞ր արևային վահանակներն են լավագույնը. ինչպես կատարել ճիշտ ընտրություն Իսրայելը Թուրքիայի դեմ նոր կարմիր գիծ ունի. Արտակ ԶաքարյանԹիկնիզյանը արցունքն աչքերին հրաժեշտ է տվել Ցրվենա Զվեզդային խաղացողներինՕգոստոսի 19/20-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱդրբեջանն ու Վրաստանը միջոցներ կձեռնարկեն սահմանին բեռնատարների կուտակումները վերացնելու համարՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակը՝ օգոստոսի 19-ից 23-ինԱբովյանում համայնքային հողամասի օտարման գործով երեք անձի մեղադրանք է առաջադրվելՌուսաստանում 12 ժամում խոցվել է 221 ուկրաինական ԱԹՍ․ Բրյանսկում զոհ և վիրավորներ կանՆարեկ Կարապետյանը հանդիպել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա ՔոուլինՄենք գնահատում ենք Ձեզ. Ծնունդդ Շնորհավոր , Հոպար ջան. Նարեկ ԿարապետյանՄսուրային ծառայությունները կընդլայնվեն․ Երևանում 6-12 ամսականների խումբ կգործարկվիԹրամփն ու Վենսը տարակարծիք են Իրանի հարցում․ The Washington PostՎանաձորում 19-ամյա երիտասարդը կեղծ օղի իրացնելու կասկածանքով ձերբակալվել է․ հայտնաբերվել է 3130 շիշ«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը վերադարձել է ակումբ՝ նոր կարգավիճակովՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերումԹրամփն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Մերձավոր Արևելքում վերջին զարգացումներըՕրեր առաջ հայտնաբերված նորածին երեխայի անձնական տվյալների պաշտպանության իրավունքն ու լավագույն շահը պետք է երաշխավորված լինեն. ՄԻՊՌուսական ագրեuիայի հետևանքով Ուկրաինային հասցված վնաuը գնահատվում է ավելի քան 600 միլիարդ դոլար. ՍիբիգաՎթար Գեղարքունիքում․ «ՎԱԶ 2107»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվել, կան վիրավորներՖԻՖԱ-ն հեռացրել է Ինֆանտինոյին քննադատած տնօրենին