Ապագա հայրիկների ծխելը կարող է երեխայի մոտ սրտի բնածին արատի առաջացման պատճառ դառնալ: Հետաքրքրական է, որ մայրիկների ծխելը այդպիսի ազդեցություն չի գործում:

Չինացի գիտնականները պարզել են, որ անմիջական կապ կա ապագա հայրիկների ծխելու և երեխաների մոտ սրտի բնածին արատի առաջացման միջև: Սրտի բնածին արատի դեպքում դիտվում են դեֆեկտներ սրտի կառուցվածքում կամ խոշոր անոթներում և դա մանկական մահացության ամենատարածված պատճառներից է:

Ծխող հայրիկները հնարավոր է իրենց զավակին «պարգևատրեն» սրտի բնածին արատով և դա այն պատճառով, որ մայրիկները հանդիսանում են որպես պասիվ ծխող, իսկ դա դեռ չծնված երեխայի համար կարող է շատ ավելի վտանգավոր լինել, քան մայրիկի ակտիվ ծխելը:

Ապագա հայրիկներին բժշիկները, հետազոտողները համառորեն խորհուրդ են տալիս թողնել ծխելը: