Երևան, 03.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
ՕՊԵԿ-ը կանգնած է ռազմավարական ընտրության առաջ. «Փաստ» Ընտրախախտումները եղել են զանգվածային, եղել են համակարգային և բավարար են, որպեսզի Սահմանադրական դատարանը ԿԸՀ ընդունած որոշումը ճանաչի անվավեր․ Վարդևանյան Մինչ խոսվում է վիզաների ազատականացման մասին, հայաստանցիների համար գնալով ավելի դժվար է դառնում Շենգենյան վիզա ստանալը. «Փաստ» Դասական բլեֆ. ի՞նչ ընտրություն է կատարելու Ռուսաստանը. «Փաստ» «Տղայիս վերջին խոսքերն էին՝ ուժեղ մնա, մա՛մ». Արարատ Մինասյանն անմահացել է սեպտեմբերի 28-ին Թալիշում, տուն «վերադարձել»... չորս ամիս անց. «Փաստ» Նոր գույն վանաձորյան իրականության մեջ. դռներն է բացել «Padval Art Studio»-ն. «Փաստ» Ինչո՞ւ են միլիարդավոր դրամների պետական ծրագրեր մնում թղթի վրա. «Փաստ» Հե՜յ, ով կա այդտեղ. երբ ոտնձգություն է արվում ընտրական իրավունքի նկատմամբ. «Փաստ» Հաղթողը կլինի՞ պետությունը. «Փաստ» Գազը թանկանալու է, իսկ գյուղմթերքի գինը ոսկուց էլ թանկ է դառնալու. «Փաստ»


Երկվորյակներ, հաջողությունը սպասեցնել չի տա․ մարտի 29-ի աստղագուշակը

Lifestyle

Խոյ: Կանեք հնարավոր և անհնար ամեն բան՝ ձեր ծրագրերն իրագործելու համար: Հարկ եղած դեպքում կդիմեք խորամանկության և, ինչ գնով էլ լինի, ցանկալի արդյունքի կհասնեք: Մտերիմների հետ շփումը հաճելի կլինի: Հարմար օր է ընտանեկան միջոցառումներ կազմակերպելու համար: Այսօր կարող եք կոմերցիոն գործունեությամբ զբաղվել, գործարքներ կնքել, գնումներ կատարել: Նոր նախաձեռնություններում հաջողության կհասնեք: Որքան ավելի համարձակ լինեն ձեր մտահղացումներն, այնքան մեծ է հավանականությունը, որ դրանց իրականացումը ձեզ օգուտ կբերի:

 Ցուլ: Այսօր ծագած բոլոր խնդիրներին հանգիստ վերաբերվեք: Շատ շուտով իրավիճակը կփոխվի դեպի լավը: Հնարավոր են ուրախալի իրադարձություններ: Կհասկանաք, թե ինչպես է պետք հասնել դրված նպատակներին: Կհայտնվեն մարդիկ, ովքեր կօգնեն այդ հարցում: Հրաշալի օր է առաջնորդի ձեր կարողությունները դրսևորելու համար: Ձեր բոլոր առաջարկները և նախաձեռնությունները հավանության կարժանանան: Կարող եք ուղևորությունների մեկնել, սիրելիները սիրով կընկերակցեն ձեզ:

 Երկվորյակ: Եթե ինքնախաբեությամբ չզբաղվեք և ինքներդ խնդիրներ չստեղծեք, ապա հաջողությունը սպասեցնել չի տա: Այսօր ճիշտ որոշումներ կկայացնեք, կկողմնորոշվեք բարդ իրավիճակներում: Հակառակորդները չեն կարող և չեն էլ փորձի վնասել ձեզ: Կարող եք թուլանալ և լողալ հոսանքի ուղղությամբ: Հնարավոր է որոշակի դրամական շահույթ, սպասեք թանկարժեք նվերների: Նշանի շատ ներկայացուցիչներ հաճելի ծանոթություններ կհաստատեն, որոնք կարող են ռոմանտիկ զարգացում ունենալ:

Խեցգետին: Օրվա ընթացքում հետաքրքիր իրադարձությունները քիչ հավանական են: Նշանի շատ ներկայացուցիչների համար այն ձանձրալի և հոգնեցուցիչ կթվա: Ինքնադրսևորման հնարավորություն չեք ունենա: Ստիպված կլինեք համակերպվել, որ այսօր հաջողությունը ժպտում է նրանց, ովքեր պակաս տաղանդավոր են, անգամ առանձնանում են իրենց հիմարությամբ: Ամեն դեպքում, թույլ մի տվեք, որ նախանձը գլուխ բարձրացնի, նամանավանդ որ սեփական հաջողությունը սարերի հետևում չէ: Փոքր ուղևորությունները, զբոսանքները, ճանաչողական էքսկուրսիաները տրամադրություն կբարձրացնեն: Փորձեք այնպիսի գործերով զբաղվել, որոնք կոգեշնչեն ձեզ, հակառակ դեպքում մռայլ մտքերից չեք խուսափի:

Առյուծ: Օրը բարեհաջող է նրանց համար, ովքեր նախապես գործողությունների ծրագիր են կազմել և այժմ հետևում են դրան: Բանավեճերում առավել ինքնավստահ եղեք, պնդեք ձեր տեսակետը: Ի վերջո հաղթանակ կտանեք, և ընդդիմախոսներիը ստիպված կլինեն ընդունել ձեր իրավացիությունը: Ազգականների հետ տարաձայնությունները կհարթվեն, որոշ հին խնդիրներ վերջապես լուծում կգտնեն: Հնարավոր են ֆինանսական դժվարություններ, որոնք, սակայն, ժամանակավոր բնույթ են կրում, և անհանգստանալու կարիք չկա: Աշխատանքին վերաբերող հարցեր քննարկել չարժե: Գործընկերների հետ հանդիպումները ցանկալի չեն:

Կույս: Օրը հագեցած է ոչ միայն հաճելի իրադարձություններով, այլ նաև անախորժություններով: Հնարավոր են ընտանեկան վեճեր, որոնք հարաբերություններում լարվածություն կստեղծեն: Նշանի որոշ ներկայացուցիչներ կփորձեն իրենց կամքը թելադրել շրջապատի մարդկանց, եսասիրություն կդրսևորեն, ինչի համար հետագայում կզղջան և կաշխատեն ուղղել թույլ տված սխալները: Սիրային ժամադրությունները լավ կանցնեն: Հեշտությամբ կհաջողվի գրավել հակառակ սեռի ուշադրությունը: Շատերի համակրանքին կարժանանաք: Կարող եք որոշ գնումներ կատարել, ձեռք բերել հագուստ, օծանելիք, նաև այնպիսի իրեր, որոնք կընդգծեն հասարակության մեջ ձեր բարձր դիրքը:

Կշեռք: Այսօր աշխատեք ստվերում մնալ և ավելորդ ուշադրություն չգրավել: Նշանի շատ ներկայացուցիչներ նոր մտահղացումներ կունենան, որոնց իրագործումը կնպաստի մասնագիտական աճին և կավելացնի եկամուտը: Ծրագրերի իրականացման հարցում շտապողականություն դրսևորել չարժե: Զինվեք համբերությամբ, ձեռք բերեք նոր աջակիցներ: Հրաշալի օր է ստեղծագործական գործունեություն ծավալելու համար: Կարող եք ձեր ուժերը փորձել նոր գործում: Այսօր հաշվի կառնեք մտերիմների փորձը և զերծ կմնաք սխալներից: Իմաստուն մարդիկ ճիշտ խորհուրդներ կտան:

Կարիճ: Գործերը լավ կդասավորվեն, անհանգստանալու կարիք չկա: Օրվա ընթացքում հնարավոր են հաճելի անակնկալներ: Սիրելիին զարմացնելու հնարավորություն կունենաք: Սիրային ժամադրությունները հաճելի ու տպավորիչ կլինեն: Շրջապատի համակրանքին արժանանալու համար խորամանկության դիմելու անհրաժեշտություն ամենևին էլ չկա, փորձեք ձեզ բնական պահել: Օրվա երկրորդ կեսը նպատակահարմար է աշխատանքին վերաբերող որոշ հարցեր քննարկելու համար: Կենսական ներուժը բարձր է, լի եք էներգիայով: Կարող եք նոր գործեր ձեռնարկել:

Աղեղնավոր: Անհանգստանալու պատճառ չկա: Բոլոր հարցերում աստղերը ձեր կողմից են, օրը բարեհաջող կդասավորվի: Ստացված արդյունքները կարդարացնեն ձեր սպասելիքները: Հնարավոր է՝ գործնական հեռանկարային առաջարկներ ստանաք: Հարմար օր է գործընկերների, գործատուների հետ շփվելու, նոր աշխատանքի անցնելու համար: Անձնական հարաբերություններում դրական միտումների ազդեցությունը մեծ է: Իրադարձությունները միայն կուրախացնեն, հնարավոր են որոշ դրական փոփոխություններ: Մարդկանց վրա լավ տպավորություն թողնելու համար անկեղծ և բնական եղեք:

Այծեղջյուր: Օրն առավել լավ կդասավորվի նրանց համար, ովքեր զբաղված են մեծամասշտաբ, բարդ գործերով: Ձեր իրավացիության հարցում լիովին վստահ եք, անիմաստ ժամանակ չեք վատնում կասկածների, անհանգստության վրա: Ճիշտ պահին ճիշտ որոշում կկայացնեք: Այսօր շատերը կհիանան ձեզնով և կհետևեն ձեր օրինակին: Ամբողջովին աշխատանքին տրվել չարժե, քանզի սիրելիներն այսօր ձեր ուշադրության կարիքը շատ ունեն: Խուսափեք գերհոգնածությունից, այն կարող է վատ ազդել ձեր ինքնազգացողության վրա:

Ջրհոս: Ավարտին հասցրեք սկսած գործերը, իսկ նորերին ձեռնամուխ լինելու հարցում մի շտապեք: Կդժվարանաք գնահատել ձեր հնարավորությունները, ինչի հետևանքով կարող եք ստանձնել այնպիսի պարտականություններ, որոնք ձեր ուժերից վեր են, տալ խոստումներ, որ ի վիճակի չեք լինի կատարել: Ուղևորությունների մեկնելիս հաշվի առեք, որ դրանք սպասվածից ավելի շատ ժամանակ կխլեն: Սիրային հարցերի տեսանկյունից օրը բարեհաջող է: Սպասեք հաճելի անակնկալների: Հնարավորություն կունենաք վերականգնելու ընդհատված հարաբերությունները, սակայն քայլեր ձեռնարկեք միայն այն դեպքում, եթե վերլուծել եք անցյալի փորձը և համոզված եք, որ նույն սխալները չեք կրկնի:

Ձկներ: Անելիքներ շատ կան, չսպասեք, թե որևէ մեկը կաջակցի ձեզ, ապավինեք սեփական ուժերին: Լի եք էներգիայով և ինքնուրույն կկարգավորեք բոլոր գործերը: Օգտակար տեղեկություններ կստանաք: Նպատակահարմար օր է նոր մասնագիտություն ձեռք բերելու համար: Փորձեք խուսափել հարազատների հետ վեճերից, այսօր դրանք կարող են լուրջ հետևանքներ ունենալ: Անգամ եթե ապացուցեք ձեր իրավացիությունը, միևնույն է, դրանից ոչ մի օգուտ չեք քաղի: Կարող եք անշարժ գույքի հետ կապված որոշ հարցեր քննարկել, վերանորոգման աշխատանքներ սկսել, տեղափոխության շուրջ ծրագրեր կազմել:

Եղվարդ-Աշտարակ ճանապարհին «Renault» կցորդիչով բեռնատարում հրդեհ է բռնկվելՓաշինյանը կարևորել է Թուրքիայի և Ադրբեջանի հետ էլեկտրահաղորդման գծերի և կապակցիչների կառուցումըԻրավապահները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա Ռուսաստանը կշարունակի nւժեղացնել ճնշnւմը կիևյան ռեժիմի վրա. Պեսկով Բացառում եմ 2013 թվականի իրավիճակը, երբ Հայաստանը մեկ գիշերում հրաժարվեց ԵՄ հետ ասոցացման գործընթացից ու գնաց ԵԱՏՄ․ Փաշինյան«Տոտենհեմը» իրականացրեց ակումբի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը. պաշտոնականՔիմ Քարդաշյանը ապացուցում է, որ ընձառյուծի նախշերը և միկրոստրինգները դեռևս թրենդային են Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան ընդլայնում է գործունեությունը և համագործակցությունըԹաիլանդում ավտոմեքենայի վրшերթի հետևանքով ութ բուդդայական վանական է զnhվել Հայաստանը դեռևս բախվում է նշանակալի տնտեսական ճնշման Ռուսաստանի կողմից, կարող ենք վերաուղղորդել այն արտադրանքները, որոնք այժմ մեծապես ուղղված են ռուսական շուկա, և դրանք ուղարկել ԵՄ միասնական շուկա. ֆոն դեր ԼայենԵռօրյա ֆինանսական գրագիտության դասընթաց` Fast հիմնադրամի AI Camp ճամբարում․ Idram&IDBankՎաղը Կիևում հայտարարված է uգn օր՝ ի հիշատակ մայրաքաղաքի վրա ՌԴ-ի hարձակման զnhերի. Կիևի քաղաքապետՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբիՌուսաստանի տարածքում 327 ուկրաինական ԱԹՍ է խnցվել. ՌԴ ՊՆ Իրավապահները վերածվել էին իշխանության քարոզիչների․ Ցոլակ Ակոպյան Անվավեր ճանաչվեցին միայն «անհարմար» տեղամասերի արդյունքները․ Ատոմ ՄխիթարյանՔրեակատարողականի աշխատակցի պարտականությունը կալանավորին ծեծելը չի․ Արշակ Կարապետյան Թուրքիան ՀՀ Ազգային ժողովի նախագահ նշանակել է Ռուբեն բեյ Ռուբինյանին․ Շիրազ ՄանուկյանԱրտեմ Սարգսյանի աջակցությամբ ԱՄՆ-ի Մարտարվեստի պատմության թանգարանում բացվել է հայկական մշտական ցուցադրություն (տեսանյութ) Կապանը կրկին կդառնա դասական երաժշտության միջազգային մայրաքաղաքը. մեկնարկում է Կապան Ֆեստը Եթե էս հերոսներին կարելի է այսպես վերաբերվել, եթե մենք շարունակելու ենք լուռ նստել մեր տներում, ապա վաղվա դատարկված Հայաստանի համար ոչ ոքի չմեղադրեք․ Աննա ՂուկասյանԺողովրդավար Եվրոպայի առաջնորդներն էլ չկարողացան օգնել Փաշինյանին` հավաքել ձայների 3/5-ը. Արմեն ՄանվելյանԱզատ խոսքը, որի պատճառով այսօր նստած են այս մարդիկ, ունիվերսալ արժեք է․ Մենուա ՍողոմոնյանԱյս ընտրությունները չեն եղել Սահմանադրության 7-րդ հոդվածի համապատասխան․ Արամ ՎարդևանյանՀարևան երկրին պետք էր իրենց ներկայացուցիչը Ազգային ժողովում․ Նարեկ ԿարապետյանԴադարեցրե’ք դարձնել ժողովրդավարությունն ընտրովի. Կոստանյանն ընթերցեց «ՀայաՔվե»-ի նամակը Եվրահանձնաժողովի նախագահին Մեծ պատիվ էր հերթական անգամ հանդիպել մեր հերոսներին․ Մհեր ԱվետիսյանԱրևային էներգիան Չինաստանի Տակլամական անապատը վերածում է կանաչ միջանցքի Ֆասթ Բանկի աջակցությամբ մեկնարկել է «Հուսո առագաստ» հեղինակային երգի փառատոնը Սուրճ, ընդմիջում և մինչև 10% idcoin. Idram&IDBank GTB Development ընկերությունը դարձել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 21-րդ համերգաշրջանի գլխավոր գործընկերը«ՀայաՔվեի» և «Մայր Հայաստանի» բողոքի ակցիան` ի պաշտպանություն քաղբանտարկյալներիՈրևէ պարագայում Արցախի նախագահը չպիտի հրաժարական տար․ Էդմոն ՄարուքյանՈւշադրություն. Փաշինյանը միտումնավոր երկարաձգել է նպաստների կրճատման մասին որոշումը Եթե մեր երկրում համատարած կոռուցիա է, ուրեմն երկրի ղեկավարը իր ճիշտ տեղում չէ. Արամ ՊետրոսյանԱբաջյանի և Ուրֆանյանի դիրքը հետ բերող զինվորականին՝ Էդիկ Մալոյանին, ձերբակալել են. Նարեկ Կարապետյան Ավետիք Չալաբյանի ահա այս սկզբունքային դիրքորոշման համար է վարչախումբը բանտարկել նրան«ՀայաՔվեի» երթը դեպի կառավարության շենք` քաղբանտարկյալների ազատ արձակման պահանջովUcom-ը ներկայացնում է նոր uMix 5000 մարզային փաթեթը․ 3 ծառայություն՝ ընդամենը 5000 դրամ ամսավճարով Ե՞րբ և ինչպե՞ս որոշվեց ինքնաթիռներում սնունդ տալ ուղևորներին. «Փաստ»Toyota-ն երկրորդ պաշտոնական ավտոսրահն է բացում Երևանում. հայտնի է մրցույթի հաղթողը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (2 հուլիսի). Ասիական ֆինանսական ճգնաժամը, օդապարիկով առաջին շուրջերկրյա ճանապարհորդությունը. «Փաստ»Էկոնոմիկան պետք է անջատել քաղաքականությունից. Արշակ Կարապետյան ՕՊԵԿ-ը կանգնած է ռազմավարական ընտրության առաջ. «Փաստ»Ընտրախախտումները եղել են զանգվածային, եղել են համակարգային և բավարար են, որպեսզի Սահմանադրական դատարանը ԿԸՀ ընդունած որոշումը ճանաչի անվավեր․ Վարդևանյան «Սյունյաց երկրի» մաղթանքը Գևորգ Փարսյանին՝ այդ շենքից համայնքը ղեկավարել ևս մի քանի ընտրաշրջան Մինչ խոսվում է վիզաների ազատականացման մասին, հայաստանցիների համար գնալով ավելի դժվար է դառնում Շենգենյան վիզա ստանալը. «Փաստ»ՔՊ-ն ընտրություններով չստացավ ցանկալի արդյունքը, հիմա անցել է ահաբեկման․ Արեգ ՍավգուլյանԴասական բլեֆ. ի՞նչ ընտրություն է կատարելու Ռուսաստանը. «Փաստ»«Տղայիս վերջին խոսքերն էին՝ ուժեղ մնա, մա՛մ». Արարատ Մինասյանն անմահացել է սեպտեմբերի 28-ին Թալիշում, տուն «վերադարձել»... չորս ամիս անց. «Փաստ»