Նելսոն Մանդելայի նկարը Նյու Յորքում վաճառվել է 112575 դոլարով
LifestyleՀարավային Աֆրիկայի հանգուցյալ նախագահ Նելսոն Մանդելայի նկարը Նյու Յորքում վաճառվել է 112575 դոլարով, տեղեկացնում է AFP-ն։
«Խցի դուռը, Ռոբեն կղզի» նկարի մեկնարկային գինը գնահատվում էր 60-90000 դոլար։
Աֆրիկյան արդի արվեստի աճուրդի տնօրեն Ջայլս Պեպիատայի խոսքով՝ Հարավային Աֆրիկայի առաջին սևամորթ նախագահն ընդհանուր առմամբ 20-25 նկար է արել։ Դրանց մի մասը վերարտադրվել է որպես վիմագրություն, որպեսզի փող հավաքվի Նելսոն Մանդելայի հիմնադրամի համար։