Առանց շաքարավազի բեզե, որ կարող են փորձել նաև նիհարողները
LifestyleԱյս բեզեն կարող են փորձել նաև նրանք, ովքեր նիհարում են. այն պատրաստվում է առանց շաքարավազի:
Ի՞նչ է ձեզ անհրաժեշտ: 4 հատ ձվի սպիտակուց, շաքարի փոխարինիչ՝ ըստ ճաշակի, 1 թ/գ վանիլին., 1 ճ/գ կիտրոնի հյութ:
Ինչպե՞ս պատրաստել: Հարեք ձվի սպիտակուցներն ու կիտրոնի հյութը միասին: Անընդհատ հարելով՝ աստիճանաբար ավելացրեք վանիլինն ու շաքարավազի փոխարինիչը: Հատուկ տոպրակով ձևավորեք բեզեն պերգամենտով պատված տապակի վրա: Հարկավոր է թխել բեզեները 200 աստիճան ջեռոցում՝ մոտ 1-1.4 ժամ: