Երևան, 25.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչպես այս խմիչքը լիկյորից դարձավ... օղի. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 սեպտեմբերի). Լարված իրավիճակ հայ-ադրբեջանական սահմանագծի հյուսիսարևել յան հատվածում. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Առևտրի ոլորտի ուշագրավ դինամիկան. ինչի՞ մասին են վկայում թվային անհամամասնությունները. «Փաստ» ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ Զաքարյան Ի՞նչ կլինի, եթե գազը թանկանա Հայաստանի համար. «Փաստ» «Արամիս ժպիտը մնաց Շուշիում». Արամ Թորոսյանն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիում. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված. «Փաստ» Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ»


Մարզերի բնակիչները չեն կարողանում օգտվել կառավարության ծրագրերից. Սերգեյ Բագրատյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը Orer.am-ի հետ զրույցում նշեց, որ ԲՀԿ-ն շարունակում է ուշադրության կենտրոնում պահել մարզերում տիրող իրավիճակը: Արդեն իսկ սկսել են հավաքագրել խնդիրները և հետամուտ են լինելու, որ մարզերի բնակիչները կարողանան լիարժեքորեն օգտվել կառավարության կողմից հայտարարած սոցիալական և մյուս ծրագրերից:

Պատգամավորի խոսքով՝ այս ընթացքում արձանագրվել են խնդիրներ: Մասնավորապես՝ շատերը չգիտեն ո՞ւմ դիմել և որտեղի՞ց սկսել:

«Քայլերի հերթականություն չկա: Մարդիկ գնում են Էկոնոմիկայի նախարարություն, այնտեղ ասում են գնացեք բանկ, բանկում ասում են՝ դեռ ծրագիրը չեն ստացել: Այդ պատճառով մարդիկ չեն կարողանում օգտվել առաջարկված ծրագրից: Մի մասն էլ, որոնք իրենց չիմացության պատճառով, ժամանակին հայտնվել են սև ցուցակում, չեն կարողանում դիմել:

Կան գյուղեր, օրինակ, Խաչիկ գյուղը, որտեղ ողջ գյուղով երաշխավոր են եղել մի խանութի, որպեսզի այն կարողանա վարկ վերցնել և սնունդ մատակարարել, հիմա ողջ գյուղով սև ցուցակում են հայտնվել, բանկերն էլ ասում են՝ չեք կարող որևէ ծրագրից օգտվել: Ես այս հարցը բարձրացնելու եմ նաև Ազգային ժողովում, առաջարկելու եմ, որ բանկերը ոչ թե հիմնվեն խնդիր ունենալու, այլ՝ գյուղացուն աշխատելու հնարավորություն տալու վրա:

Ես առաջարկում եմ նաև, որ ծրագրերը դարձնեն ավելի հասցեական: Եթե կառավարությունն օգնի, մարդիկ կավելացնեն իրենց ցանքատարածքները, այգիները, անասնագլխաքանակը: Մարդիկ պատրաստ են աշխատել, բայց հնարավորություն չունեն»,- ասաց Ս. Բագրատյանը:

ԱԺ պատգամավորը նշեց ևս մեկ խնդիր: Պարզվում է, որ այս պահին, տեղաշարժի հետ կապված սահմանափակումների պատճառով կաթնամթերք արտադրողները չեն կարողանում իրենց արտադրանքն իրացնել:

«Մարզերի բնակիչները պարարտանյութի, սերմացուի խնդիրներ ևս ունեն, իսկ Վայոց Ձորի մարզում կա նաև ոռոգման ջրի խնդիր: Այստեղ ջուրն ինքնահոս կերպով է բնակավայրեր հասնում և 18 կմ խողովակաշարը լցնելու խնդիր կա, որի համար ևս ժամանակ է հարկավոր: Փոքր տնտեսություններն առանձնապես շատ խնդիրներ չունեն, խոշորները բավական խնդիրներ ունեն, բայց չեն կարողանում դրանք լուծել»,- ասաց Ս. Բագրատյանը:

Հաջորդը, համայնքների բնակիչների իրազեկվածության պակասն է: Հատկապես խոշորացված համայնքներում ոչ բոլորն են տեղեկացված: Բագրատյանի կարծիքով՝ տեղական ինքնակառավարման մարմինները պետք է ավելի սերտ աշխատեն բնակիչների հետ և օր առաջ կառավարության որոշումների մասին տեղեկացնեն ֆերմերներին:

«Որպես պատգամավորներ, մենք ևս իրազեկում ենք բնակիչներին, տեղական ինքնակառավարման մարմինները ևս փորձում ինչ-որ կերպ տեղեկացնել, բայց պետք է հասցեական դարձնել իրազեկման աշխատանքը, որպեսզի այն առարկայական լինի և շոշափելի արդյունք տա: Յուրաքանչյուր գյուղի հետ պետք է առաձին-առանձին աշխատել, այլապես առաջարկված ծրագրերից քչերը կկարողանան օգտվել»,- ասաց Ս. Բագրատյանը:

 

Քասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Արեգա Հովսեփյանի հետՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՔանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. ԱբրահամյանՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինԱսացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել էՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրերԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխանՄեր երկրում կրթական ցածր մակարդակը լուրջ համակարգային խնդիր է. Ատոմ ՄխիթարյանԻշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԿոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել էՓաշինյանը խաղաղություն խոստացավ, բայց բերեց պատերազմ և զիջումներ. Սամվել ԿարապետյանԶՊՄԿ-ն՝ «ԲանՈՒԳործ» էքսպոյում74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան Կառավարության անդամները մեր երկիրը տանում են տնտեսական կոլապսի. Արեգ ՍավգուլյանԳիտակից և կարծիք թելադրող դասախոսները վտանգ են ներկայացնում իշխանության համար. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է, որը պատերազմ է բերում. Սամվել ԿարապետյանԼոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի անցած ճանապարհը Ինչպես այս խմիչքը լիկյորից դարձավ... օղի. «Փաստ»Ucom-ը և FAST-ը միավորում են արհեստական բանականությունն ու կանաչ նորարարությունըՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 սեպտեմբերի). Լարված իրավիճակ հայ-ադրբեջանական սահմանագծի հյուսիսարևել յան հատվածում. «Փաստ»Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Իշխանությունը կամ դիկտատորը անցողիկ են. նրանք պատմության փոշին են․ Հրայր ԿամենդատյանԱռևտրի ոլորտի ուշագրավ դինամիկան. ինչի՞ մասին են վկայում թվային անհամամասնությունները. «Փաստ»Խայտառակության մե՞ջ ենք հայտնվելու, թե՞ որպես հնագույն ազգ կգտնենք ճիշտ ճանապարհ․ Մհեր ԱվետիսյանՆիկոլը «դահիճ» է, 21 թ-ի բոլշևիկ, մտածում է, որ վերացնելու է բոլոր ընդդիմադիրներին, չի’ ստացվելու․ Ավետիք Չալաբյան Եթե շարունակենք հանձնել, Ալիևը երբեք կանգ չի առնի․ Սամվել Կարապետյան ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ ԶաքարյանԻ՞նչ կլինի, եթե գազը թանկանա Հայաստանի համար. «Փաստ»Երկիրը դիսկոտեկ չէ․ Սամվել Կարապետյան «Արամիս ժպիտը մնաց Շուշիում». Արամ Թորոսյանն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիում. «Փաստ»Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված. «Փաստ»Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ»«Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ»Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ»Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ»Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ»