Երևան, 22.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Փաշինյանը չկարողացավ ստանալ քվեների 50%-ը՝ բոլոր խախտումներով հանդերձ․ Ավետիք Չալաբյան Սպասվում է առանց տեղումների եղանակ. առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ Քիչ առաջ ջրասուզակներն և փրկարարները Փամբակ գետում հայտնաբերել են 13-ամյա աղջկա մարմինը 8-րդ օրն է՝ Փամբակ գետում որոնում են 13-ամյա աղջկան Գյումրի-Քարակետ մայրուղու Արտենի գյուղի տարածքում բախվել են մարդատար «Գազելը» ու «Զիլ» բեռնատարը․ կա 1 զnh, 11 տուժած Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի Երկրաշարժ՝ Իջևանից 20 կմ հյուսիս-արևմուտք Թշնամիներ արտադրող գործարանը. «Ռուսական միջամտության» կեղծ թեզերը՝ որպես քաղաքական հալածանքների գործիք Ընդդիմադիր քաղաքական ուժերը պետք է գործեն համատեղ՝ հանուն Հաայստանի Հանրապետության․ Արմեն Մանվելյան Ադրբեջանը բացահայտ ներկայացնում է իր նպատակը. վերադարձի փառատոնը և մեր լռությունը․ Էդմոն Մարուքյան


Գույքահարկի նոր դրույքաչափերը միջին խավի համար էական մեծացում են առանց եկամուտների համաչափ ավելացման․ Արկադի Խաչատրյան

Քաղաքական

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանի գրառումը

Իշխանությունները պետք է ազնիվ լինեն՝ անշարժ գույքի հարկի ռեֆորմի և համահարթ եկամտային հարկի մասին խոսելիս

Իշխանական թևի իմ բազմաթիվ գործընկերներն այս օրերին պնդում են, որ անշարժ գույքի հարկի բարձրացումը կապահովի սոցիալական արդարությունը, չէ՞ որ իրենք իջեցրել են եկամտային հարկը, սահմանելով այն 23% համահարթ, մեծացրել են մարդկանց տնօրինվող եկամուտը, ‭հիմա էլ իբր հարկային բեռ չեն ավելացնում, ընդամենը ‬մարդկանց‭ից հետ են վերցնում իրենց «ավելացրած» գումարները՝ անշարժ գույքի հարկի տեսքով, ‬իսկ առաջիկա տարիներին եկամտային հարկը կիջեցնեն մինչև 20%՝ դրանով իսկ փորձելով հիմնավորել, որ իբր մարդիկ նույնիսկ շահած են դուրս գալու այս ամենի արդյունքում: Ասում են նաև, որ իրենք ուղղակի պարտավոր էիք հենց հիմա ընդունել անշարժ գույքի հարկման այս օրենքը, որպեսզի «փրկեն» մարդկանց հարկի անխուսափելի «չարաբաստիկ» բարձրացումից:

Ի պատախան այս բոլոր պնդումների՝ իմ գործընկերներին և մեր հայրենակիցներին ես ուզում եմ ասել հետևյալը.

1.2020թ. հունվարի 1-ից ՀՀ-ում ներդրվեց 23% համահարթ եկամտային հարկը՝ նախկինում գործող երեք դրույքաչափերի փոխարեն՝ 23% (աշխատավարձի մինչև 150 հազ. դրամ գումարից), 28% (150 հազ-ը գերազանցող գումարից) և 36% (աշխատավարձի 2 մլն-ը գերազանցող գումարից):

2.Դեռ անցած տարի ՀՀ-ում վարձու աշխատողների 65-70%-ը ստանում էին ՄԻՆՉԵՒ 150 հազ. դրամ աշխատավարձ, հետևաբար այսպես թե այնպես նրանք վճարում էին և հիմա էլ վճարում են 23% եկամտային հարկ, այսինքն նրանց կյանքում համահարթ եկամտային հարկի ներդրումը որևէ էական բան չի փոխել:

3.Եթե խիստ պայմանականորեն միջին խավ համարենք 500 հազ-ից 2 մլն. դրամ աշխատավարձ ստացող մարդկանց (կրկնում եմ ՝ խիստ պայմանականորեն), ապա նրանք կարծես թե համահարթ եկամտային հարկի ներդրմամբ ս.թ. հուվարի 1-ից մինչ այսօր խնայում էին 150 հազ-ը գերազանցող գումարի 5%-ի չափով:

4.Սակայն, ինչպես ս.թ. հունիսի 23-ին նշել էի իմ ֆեյսբուքյան էջում, 2020թ. հուլիսի 1-ից սկսած ՀՀ-ում ‭ամսական 500000 դրամից ավելի աշխատավարձ ստացող մարդիկ կսկսեն վճարել սոցիալական վճար՝ իրենց աշխատավարձի 10%-ի և 25000 դրամի տարբերության չափով, բայց ոչ ավելի, քան 77000դր.՝ նախկինում 25000 դր. առավելագույն ամսական շեմի փոխարեն: ‬Հատուկ նշեմ, որ ներկայումս, ժամանակավորապես, մինչև առաջիկա տարիներին եկամտային հարկի նվազումը, քաղաքացիների սոցիալական վճարների կեսը, բայց ոչ ավելի քան 12500դր. կատարում է պետությունը, ինչը աստիճանաբար կդադարի առաջիկա տարիներին:

5.Վերը նշվածը նշանակում է, որ 2020թ. հուլիսի 1-ից սկսած ‭500000 դրամից ավելի աշխատավարձ ստացող մարդիկ կսկսեն վճարել սոցիալական վճար՝ իրենց աշխատավարձի մինչև 7.55%-ը (կախված աշխատավարձի չափից)(ժամանակավորապես 12500 դրամի չափով նվազեցման դեպքում՝ մինչև 6.32%)՝ այս պահին առավելագույնը 2.5%-ի փոխարեն: ‬

‭6.Սա նշանակում է, որ, օրինակ՝ 1020000դր. աշխատավարձ ստացողը ս.թ. հուլիս ամսվա համար կվճարի արդեն 77000-12500=64500դր. սոցիալական վճար, այսինքն 6.32%՝ ս.թ. հունիս ամսվա համար վճարվող 1.23%-ի (12500դրամի) փոխարեն, այսինքն ավելի քան 5%-ով ավելի մեծ սոցիալական վճար:‬

‭7.Թեև սա մասնավոր դեպքի մատնանշում է, այդուհանդերձ նպատակը՝ ի ցույց դնելն է, որ պայմանականորեն վերցված այդ եկամտային հատվածը ներկայացնող միջին խավը ևս ս.թ. հուլիսի 1-ից սկսած ‬համահարթ եկամտային հարկի ներդրումից‭ առավելապես կամ էապես շահած այլևս չի լինի, քանի որ տնօրինվող եկամուտը կնվազի:‬

‭8.Իհարկե, մեր գործընկերները կարող են ասել, որ առաջիկա տարիներին եկամտային հարկի համահարթ դրույքաչափը կնվազի 23%-ից մինչև 20%, և մարդկանց տնօրինվող եկամուտը կավելանա անշարժ գույքի հարկի ներդրմանը զուգահեռ: Այո, կնվազի, բայց ափսոս, էլի չի ստացվում. եկմտային հարկի դրույքաչափի նվազմանը զուգահեռ բարձրանալու է վճարվելիք սոցիալական վճարների դրույքաչափը՝ ներկայիս 2.5%-ից դառնալով 5%: Կրկին մարդկանց եկամուտներում էական փոփոխություն չի լինի:‬

9.Իհարկե, հանուն արդարության, պետք է նշել, որ կարելի է նաև մատնացույց անել ‬համահարթ եկամտային հարկի ներդրման արդյունքում էապես շահած մարդկանց՝ բարձր եկամտային հատվածներից, սոցիալական վճարներ կատարելու պարտավորություն չունեցող մարդկանցից և այլն, սակայն այդ մարդիկ մեծամասնություն չեն կազմում, հետևաբար մենք չենք կարող խոսել համահարթ եկամտային հարկի ներդրման արդյունքում մեր հայրենակիցների առավելապես շահած լինելու մասին՝ տնօրինվող եկամտի էապես մեծացման առումով:

10.Վերոհիշյալից ելնելով՝ հարկ է փաստել, որ քաղաքական մեծամասնության կողմից արտահերթ ռեժիմով, առանց հանրային և մասնագիտական բազմակողմանի քննարկման, արտակարգ դրության և տնտեսական խորը ճգնաժամի պայմաններում ընդունվել է ‭անշարժ գույքի հարկման մի նախագիծ‬, որով նախատեսվում է ներդնել ‭հարկման ‬նոր, սակայն անարդար, ոչ ‭մարդակենտրոն համակարգ՝ առանց սոցիալական երաշխիքներ, արտոնություններ և բացառություններ սահմանելու, առանց կոնկրետ գնային հատվածների գույքի սեփականատերերի եկամուտների մակարդակը հաշվի առնելու, առանց սոցիալական տարբեր շերտերի մտահոգությունները և միջին խավի շահը հաշվի առնելու, առանց բազմակողմանի և լուրջ վերլուծության, առանց ազդեցության գնահատման՝ ներդրումների, անշարժ գույքի գների, շինարարության, հիփոթեքային շուկայի և այլնի վրա, առանց քաղաքական ուժերի հետ քննարկելու և հորդորները հաշվի առնելու:‬

‭11.Վերջնարդյունքում այն առավելապես ենթադրում է հարկային բեռի մեծացում, իսկ միջին խավի համար՝ էական մեծացում՝ առանց եկամուտների համաչափ ավելացման:‬

‭Հաճախ մեր գործընկերներն ասում են, որ անշարժ գույքի հարկը կազմում է ամսական այսքան գումար: Հետաքրքիր է՝ դա ասողներից ո՞վ է երբևէ ամսական գույքահարկ վճարել: Այդ գումարը վճարվում է միանվագ, և մարդկանց մեծամասնության աչքին այդ գումարը երևալու է: Կառուցապատողից բնակարան գնելու դեպքում մարդիկ առավելապես դա անում են հիփոթեքային վարկի միջոցով, և պարտավոր են լինելու կատարել հետևյալ վճարումները՝ վարկի մայր գումարի մարումներ, տոկոսի վճարում, վարկի սպասարկման վճար, գույքի և երբեմն դժբախտ դեպքերից ապահովագրության վճարներ, այնուհետև շենքի պահպանման պարտադիր նորմերի վճարներ: Այս ամենին պետք է գումարել նաև անշարժ գույքի նոր հարկի զգալի վճարումը և այս ամբողջը 10-20 տարվա ընթացքում: Գումարենք այս ամենին հիփոթեքային վարկի տոկոսների վերադարձման սպասվող դադարեցումը կառավարության կողմից, ինչպես նաև սպասվող անշարժ գույքի գների անկումը, և ասացեք խնդրեմ՝ այս ամենը կազդի՞ միջին խավը և ոչ միայն այդ խավը ներկայացնող մարդու՝ հիփոթեքային վարկով նորակառույցում նոր բնակարան ձեռք բերելու որոշման վրա, թե՞ ոչ:‬

‭12.Ի սեր Աստծո գոնե մի ասեք, որ համահարթ եկամտային հարկի ներդրմամբ միջին և ավելի ցածր եկամտային հատվածներում գտնվող մարդկանց համար մի էական և կարևոր բան եք արել, հիմա էլ իբր թե հարկային բեռ չեք ավելացնում, ընդամենը իրենցից հետ եք վերցնում ձեր «տված» գումարները՝ անշարժ գույքի հարկի տեսքով, մի հատ էլ իբր թե մարդիկ շահած են դուրս գալու:‬

‭Եթե ձեր նպատակը հարկային բեռ ավելացնելը չէր և միայն մեծահարուստ մարդկանց և օլիգարխների անշարժ գույքը հարկելն էր, կարող էիք ընդամենը շքեղության հարկ սահմանել և դրանով ավարտել:‬

13.Եւ ևս մի բան, իմ շատ հարգելի իշխանական թևի գործընկերներ, մի փորձեք գցել մեր հայրենակիցներին թյուրիմացության մեջ, թե իբր անշարժ գույքի հարկի դրույքաչափերի վերջին փոփոխություններով դուք «հերոսաբար» փրկեցիք մարդկանց շատ ավելի բարձր հարկեր վճարելու պարտականությունից: Դա առնվազն ազնիվ չէ: Անցած տարի նոյեմբերին դուք ընդունեցիք այդ օրենքը՝ անշարժ գույքի կադաստրային գնահատման վերաբերյալ՝ առանց հաշվի առնելու մեր հորդորները, իսկ հիմա փոխանակ հետաձգեք այդ օրենքի կիրառության ժամկետը, մարդկանց անազնվորեն ասում եք, որ դուք ուղղակի պարտավոր էիք հենց հիմա ընդունել անշարժ գույքի հարկման այս օրենքը, որպեսզի «փրկեք» մարդկանց հարկի անխուսափելի «չարաբաստիկ» բարձրացումից:

Նույնիսկ կարելի է «հուզվել»:

Առողջ եղեք:

Երիտասարդական ներուժից մինչև իրական լուծումներ․ ԶՊՄԿ-ի մասնակցությունը CaseKey-ինՀասարակությունը հաշտ չէ ստեղծված իրավիճակի հետ․ Ատոմ ՄխիթարյանՄենք ուղղակի պետք է փորձենք պատմությունից դասեր քաղել, ուսումնասիրել մարդկության պատմության քաղաքական միտքը՝ սխալներից խուսափելու համար․ Մհեր ԱվետիսյանՓաշինյանը չկարողացավ ստանալ քվեների 50%-ը՝ բոլոր խախտումներով հանդերձ․ Ավետիք ՉալաբյանՀայտնի է Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի հարկադիր վայրէջքի պատճառը Սպասվում է առանց տեղումների եղանակ. առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ Քիչ առաջ ջրասուզակներն և փրկարարները Փամբակ գետում հայտնաբերել են 13-ամյա աղջկա մարմինը Ադրբեջանն է մեզանից կախվածության մեջ հայտնվում. Սամվել Մարտիրոսյանը՝ Team-ի և Azertelecom-ի համաձայնագրի մասին Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ Հայաստանի կանանց թենիսի հավաքականը պատմական հաջողություն է գրանցել՝ 17 տարվա դադարից հետո վերադառնալով II խումբ 8-րդ օրն է՝ Փամբակ գետում որոնում են 13-ամյա աղջկան34 միլիոն եվրո՝ ձախողումները քողարկելու համար. ո՞ւր հասցրին հայկական արտահանումը «Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիր Ո՞ւր կորավ 1988-ի միասնական և հայրենասեր հայ ժողովուրդը․ Լիլիթ ԱրզումանյանԱյն մասին, թե ինչպիսի լեգիտիմության ճգնաժամ է առաջացել գործող վարչախմբի համար. Ավետիք ՉալաբյանՄբապեն նշել է աշխարհի երկու լավագույն ֆուտբոլիստներին Գյումրի-Քարակետ մայրուղու Արտենի գյուղի տարածքում բախվել են մարդատար «Գազելը» ու «Զիլ» բեռնատարը․ կա 1 զnh, 11 տուժած Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի Երկրաշարժ՝ Իջևանից 20 կմ հյուսիս-արևմուտք 3 քաղաքացու վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, 5 քաղաքացու վիճակը՝ ծանր․ ԱՆ-ն՝ Արտենի գյուղի մոտակայքում տեղի ունեցած վթարի մասին Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում Ստորագրահավաք Ազատության հրապարակում հանուն Հայաստանի, միացի՜ր․ ՀՃԱրզնու խճուղում բшխվել են «Nissan Tiida»-ն ու «Toyota Camry»-նՎաղվանից սկսած աստիճանաբար օդի ջերմաստիճանը կսկսի նվազել․ Գագիկ ՍուրենյանՈվքեր դեմ են ընտրության արդյունքներին առաջարկում եմ միանալ Արշակ Կարապետյանի կոչին և Ազատության հրապարակում մասնակցել կազմակերպված ստորագրահավաքին. Արտյոմ ՍիմոնյանՀորմուզի նեղուցում hրադադարի ժամանակահատվածում անցման համար վճար չի գանձվելnւ, այն չի գանձվելու նաև այդ 60 օրից հետո, եթե միայն դա չանի ԱՄՆ-ը․ Թրամփ1 զnh, 6 վիրավnր. Արագածոտնի մարզում բшխվել են «Chevrolet Volt»-ը և «Opel»-ըԹշնամիներ արտադրող գործարանը. «Ռուսական միջամտության» կեղծ թեզերը՝ որպես քաղաքական հալածանքների գործիքԹայվանում բացվել է Զահա Հադիդի նախագծած աշխարհի ամենաերկար ասիմետրիկ կամուրջըԸնդդիմադիր քաղաքական ուժերը պետք է գործեն համատեղ՝ հանուն Հաայստանի Հանրապետության․ Արմեն ՄանվելյանԱդրբեջանը բացահայտ ներկայացնում է իր նպատակը. վերադարձի փառատոնը և մեր լռությունը․ Էդմոն Մարուքյան Մենք հիանալի հարաբերություններ ունենք Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ․ ԿոբախիձեԱրի՜ Ազատության հրապարակ․ Համահայկական ՃակատԴավիթ Բեկ փողոցում բшխվել են «Mitsubishi»-ն և «Dodge»-ը Թշնամու դավադիր կրակոցը խլեց Լեոնիդ Ազգալդյանի կյանքը, բայց ոչ նրա գաղափարը․ Համահայկական ճակատՀորոսկոպ. ձեր նշանի տեսողական գեղագիտությունը Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 17 վագոն դիզելային վառելիք Կոտայքի մարզում «Volkswagen ID. UNYX»-ը բшխվել է կայանված «Lada Priora»-ին և «Mercedes»-ին. վերջինը առաջ է ընթացել և բшխվել «Renault»-ին«Ռեալը» հետաքրքրված է Մարոկկոյի ազգային հավաքականի կիսապաշտպան Այուբ Բուադիի ծառայություններովԻրանը փակում է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Իսրայելի կողմից Լիբանանի դեմ շարունակվող ագրեuիայի․ Իրանի ԶՈւ կենտրոնական շտաբMeta ընկերությունը պայմանագիր է կնքել տիեզերքից «գիշերային» արևային էներգիա ստանալու համար արհեստական ​​բանականության տվյալների կենտրոնների համարՄյունխենում բեռնատար գնացքի երկու վագոն է կախվել կամրջից և ընկել փողոցի վրա. 1 մարդ է զոհվելԽուսափե՛ք արևի ճառաջայթներից 11:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում․ ՀՎԿ ազգային կենտրոնԱյսօր ես խոսելու եմ մի ճշմարտության մասին, որը տարիներ շարունակ փորձել են լռեցնել, ծաղրել կամ քողարկել գեղեցիկ, բայց փուչ լիբերալ լոզունգների տակ․ Հրայր ԿամենադատյանԼոս Անջելեսում բացվել է աշխարհի առաջին արհեստական ​​ինտելեկտի արվեստի թանգարանըԿրասնոդարում երկու երիտասարդ մաչետեներով ու դանակներով հարձակվել են առևտրի կենտրոնի այցելուների վրա. կա զոհ և տուժածներ«Միշտ մտածել եմ՝ ինքդ քեզ հավատարիմ մնալը համարձակությո՞ւն է, թե՞ շքեղություն». Շուշաննա ԹովմասյանՌոնալդինյոն վերսկսում է կարիերան. բրազիլացին համաձայնության է եկել իտալական ակումբի հետՊրեմիերա․ Արամե - «Ու թե մի օր» Այսօր աշխարհն ապրում է կլիմայի գլոբալ փոփոխություններ, և մենք նույնպես այդ փոփոխությունները և անոմալիաները տեսնում ենք․ Նիկոլ Փաշինյան