Երևան, 18.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Հայաստանի նկատմամբ ագրեսիայի հիմնական պատճառը Փաշինյանն է․ Ավետիք Չալաբյան ՔՊ ընտրողներին կոչ է արվում պահանջել պատգամավորի մանդատի շուրջ քաղաքական քննարկում․ Հրայր Կամենդատյան Ձեր թուլակամ որոշման արդյունքում ևս մի քաղաքական ուժ այս դահլիճում չկա․ Նարեկ Կարապետյանը՝ ԿԸՀ նախագահին Զինված ուժերում իշխանության կողմից հռչակած «խաղաղ» պայմաններում արդեն ունենք 35 զոհ․ Արմեն Մանվելյան Իշխանությունը փորձելու է ՏԻՄ ընտրություններով ամրապնդել իր ոչ լեգիտիմ հաղթանակը․ Արեգ Սավգուլյան Ամենամեծ մարտահրավերը աշխարհաքաղաքական զարգացումների անկայունությունը, ինչպես նաև քողարկված սպառնալիքների և վտանգավոր ամբիցիաների առկայությունն է․ Արտակ Զաքարյան Երբ յուրաքանչյուր նվաճող իր նպաստն է բերել. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 սեպտեմբերի). Ով չի ստացել հուսալիության մասին վկայական, համարվել է ժողովրդի թշնամի. «Փաստ» Պետք է ընտրություն կատարել. ի՞նչ են նախատեսում ԵԱՏՄ հիմնադիր փաստաթղթերը. «Փաստ» Ի՞նչ է հուշում վրացական փորձը. «Փաստ»


«Զարմանում եմ, որ ժամանակին տարված եմ եղել դերասանությամբ», Աննա Հարությունյանը` Միքայել Պողոսյանի հետ նոր համագործակցության մասին

Հարցազրույց

Դերասանուհի Աննա Հարությունյանն արդեն տևական ժամանակ է` զբաղված է ռեժիսորական գործունեությամբ: Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի ռեժիսուրայի բաժինն ավարտելուց հետո նա նկարահանեց իր դեբյուտային` «Անիկո» ֆիլմը, որը մինչև այսօր շարունակում է մրցանակների արժանանալ:

Tert.am Life–ի հետ զրույցում Աննան ասաց, որ վերջին մրցանակը հենց երեկ է ստացել:

«Հետաքրքիր է, երբ մի բան ամբողջ սրտով ես անում, առանց որևէ ակնկալիք ունենալու, այն գտնում է իր հաջողությունը: Այսպես եղավ նաև մեր «Անիկոյի» դեպքում, որն արդեն միջազգային 8 մրցանակների դափնեկիր է, ինչի համար շնորհավորում եմ մեր ստեղծագործական խմբին: 8-րդ մրցանակը, որը երեկ ստացանք, «Ֆրեսկո» միջազգային կինոփառատոնում լավագույն լիամետրաժ ֆիլմ ճանաչվելու առթիվ էր: Նախավերջինն էլ Սանկտ Պետերբուրգի «Սպիտակ գիշերներ» փառատոնն էր, որտեղ ֆիլմը ճանաչվեց լավագույն մանկական ֆիլմ»,-ասաց նա:

Աննայի խոսքով` նոր գաղափարներ ունի` նոր ֆիլմի հետ կապված, որի նկարանումները պլանավորում են գարնանը, իհարկե, եթե մոլորակը վերջապես հանդարտվի: «Ֆիլմի թեման արդի բժշկությունն ու գիտությունն են, դրանց  անփոխարինելի դերն այսօրվա մարդու կյանքում, և թե ինչքանով դրանք կարող են բարելավել մարդու կյանքն իրենց վախենալու աստիճանի արագ զարգացմամբ ու աստվածայինին հասնելու անհագ ցանկությամբ : Ֆիլմում անրադառնալու ենք  մի խնդրի, որը ոչ միայն հայերիս է վերաբերում, այլ նաև համամարդկային է: Ֆիլմի անունը «ԲԻԲԱԲՈ» է»,-նշեց նա:

Աննայի փոխանցմամբ` հիմա զբաղված են դերասանական կազմի ընտրությամբ: «Դա ամենաբարդ և հետաքրքիր փուլն է, որում գտնվում ենք, քանի որ ֆիլմում բոլոր կերպարները բազմաշերտ են և հանդես են գալիս իրենց ուրույն ասելիքով: Գլխավոր դերում հանդես կգա Միքայել Պողոսյանը, որը նաև ֆիլմի մտահաղացման հեղինակն է, ինչպես նաև սցենարի  համահեղինակը. սցենարը գրել ենք երկուսով: Ես ֆիլմում հանդես կգամ միայն որպես բեմադրող ռեժիսոր»:

Վերջին նախագիծը, որում Աննան հանդես է եկել որպես դերասանուհի, եղել է «Ուրիշի հոգի» հեռուստասերալը, որը 2015 թվականին էր: Նրանից հետաքրքրվեցինք` կա՞ կարոտ դեպի տեսախցիկի մյուս կողմը:

«Անցնելով տեսախցիկի հակառակ կողմը և վայելելով այն աշխարհն ու մթնոլորտը, որը ստեղծում ես բեմադրողի կարգավիճակում՝ նույնիսկ զարմանում եմ, որ ժամանակին տարված եմ եղել դերասանությամբ: Իհարկե աշխատանքս կատարել եմ նվիրումով, ես նվիրվել գիտեմ, որը, երևի թե ավելին է, քան սերը կամ սիրո բարձրագույն ձևն է: Կապ չունի` ինչով եմ զբաղված` կենցաղից մինչև արվեստ , միևնույն է, ինքնանվիրվում եմ: Չգիտեմ, երբևէ կվերադառնամ դերասանությանը, թե ոչ, ոչինչ հարատև չէ, ինքներս համոզվեցինք, որ ապագան իրոք անկախատեսելի է: Ո՞վ կպատկերացներ, որ նույնիսկ օդ շնչելը խնդիր կդառնա: Կարծում եմ հաջողության բանալին կենտրոնացումն է, այժմ միայն ռեժիսուրայի վրա եմ կենտրոնացած»,-ասաց նա:

Հարցին` թե չի՞ վախենում մոռացվել հեռուստադիտողի կողմից, Աննան պատասխանեց. «Ավելի լավ, թող մոռանան ու նորովի ճանաչեն ինձ: Շատերին կարող են սիրել, բայց միայն քչերին՝ հարգել: Երբ չեմ ձգտել հայտնիության և երբեք էլ չափազանց ճանաչված չեմ եղել: Բայց երբեմն-երբեմն հնչած հաճոյախոսությունների արանքից կարողացել եմ տեսնել իսկականը, և դա ինձ առաջ շարժվելու ուժ է տվել»:

Իսկ այն հարցին, թե հայկական ֆիլմարտադրության մեջ ի՞նչ բացթողումներ կան, Աննան պատասխանեց. «Ոչ ոքի չեմ ցանկանում մեղադրել, ինքս էլ կինոարտադրող եմ և պարտավոր եմ պատախանատվություն կրել իմ արած աշխատանքի համար: Մեր երկիրը, ճիշտ է, անգրկելի է իր հոգևոր կերտվածքով, բայց և փոքր՝ իր տարածքով: Այստեղ ամեն մի վրիպում մեզ ետ է տանում, ուստի` կցանանայի առհասարակ բոլոր ոլորտներում պատասխանատվության զգացումը պատվի աստիճանի բարձրանար: Գուցե մեր ֆիլմը առաջին կարգի փառատոններում չի հաղթել, բայց ես ուրախ եմ և երախտապարտ, որ մեր թիմը պատվով է բարձրացրել մեր սիրելի եռագույնը»:

Շարունակությունը՝ ՀՂՈՒՄՈՎ

Վլադիմիր Պուտինը երկարաձգել է պարենային էմբարգոնՍոխումի՝ Սոչիի փոխարեն. ՌԴ ավիաընկերությունը փոխում է թռիչքուղինՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմեբերի 18/22-ինՆոյեմբերի 1-ից կենսաչափական նոր անձնագրեր տրամադրելու համար ՀՀ–ում կգործեն 14, իսկ հաջորդ տարեսկզբին՝ 23 գրասենյակներԱլյասկայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցելԽաչանովը կարծում է, որ կարիերայի լավագույն մարզավիճակում էՎթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 18/19-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինիԿրկնակի վրաերթ՝ Արմավիրի մարզում․ հետիոտնը տեղում մահացել էԿԲ-ն զգուշացնում է․ հանդես են գալիս արժեթղթերի ձեռքբերման կեղծ առաջարկովՁորափի ռեստորաններից մեկի մոտ վիճաբանությունն ավարտվել է ատրճանակի հայտնաբերմամբԱՄԷ-ի իշխանությունները դուրս են բերել անհետ կորած համարվող ռուս նավաստու մարմինըԿան մարդիկ, որոնք պառակտում են ժողովրդին, և կան մարդիկ, որոնք մեծարում են մեր հերոսներին․ Նարեկ ԿարապետյանՅունիբանկը՝ «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի տիտղոսային հովանավորՇվեդիայի վարչապետը հրաժարական է տվելԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»«Ընտրաթոշակ»-ը որպես ընտրակաշառք. Էդգար ՂազարյանԻնձ պայքարից դուրս մնացած համարող ծաղրածուներին ասում եմ, որ ես այստեղ եմ․ ՏոպուրիաՌեմբրանտի կամ Դյուրերի ինքնանկարները ուսումնասիրեք, ձեր պրոֆեսիոնալիզմի համար օգտակար կլինիԴեռևս չհաշվարկված ձայների պարագայում արված ռիսկային հայտարարություններն իշխանության պատասխանատվության դաշտում են. Գառնիկ ԴավթյանԹուրք ընդդիմադիր գործիչը կոչ է արել բացել Հայաստանի հետ սահմանըՁեր ձայնագրությունները հրապարակվելու են, երբ դուք իշխանություն չլինեք․ Արեգա Հովսեփյանը՝ ՔՊ-ինԱմեն ինչ անելու ենք, որ այս չարիքի իշխանության թաթիկները Տիգրանաշենին չհասնեն․ Սամվել ԿարապետյանՈսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամԴուք ժամ առաջ պետք է դադարեք լինել ԿԸՀ նախագահ. Անդրանիկ Գևորգյանը՝ Վահագն Հովակիմյանին Դե ԱԳՆ-ն փակե՛ք, Միրզոյանն ասում ա՝ Մատենադարանի տնօրենը Հաջիևի պատասխանը տվել ա․ Աբրահամյան Դեռևս չհաշվարկված ձայների պարագայում արված ռիսկային հայտարարություններն իշխանության պատասխանատվության դաշտում են. Գառնիկ Դավթյան Հունիսի 7-ի լույս 8-ի գիշերը Փաշինյանի Վոթսափից եկած հաղորդագրության մեջ ի՞նչ էր գրված. Ղահրամանյան Կրթությունն ու արդյունաբերությունը՝ մեկ հարթակում․ գործակցություն Կապանի ԼՀԿ-ի և Պոլիտեխնիկի միջև Ռուսաստանից Հայաստան ներկրվող բնական գազի գնի 4 անգամ բարձրացումը կհանգեցնի էլեկտրաէներգիայի վերջնական սպառողական սակագների մոտ 2.2-ից 2.5 անգամ աճի. Հրայր ԿամենդատյանԴուք ի՞նչ նպատակով եք հանդիպում այլ երկրների դեսպանների հետ․ Էդգար Ղազարյանը՝ ԿԸՀ նախագահինՀայաստանի նկատմամբ ագրեսիայի հիմնական պատճառը Փաշինյանն է․ Ավետիք ՉալաբյանՔՊ ընտրողներին կոչ է արվում պահանջել պատգամավորի մանդատի շուրջ քաղաքական քննարկում․ Հրայր ԿամենդատյանԸնդդիմադիր լիդերները դուրս կգան բանտից, իսկ ովքեր արժանի են բանտում լինելու՝ կլինեն բանտում. Սամվել ԿարապետյանԽորհուրդ եմ տալիս թմրապատգամավորին ուշադիր նայել հայելու մեջ և վերջապես հասկանալ, թե իրականում ով ով է․ Արման Աբովյան Հաջորդ վարչապետը ես եմ լինելու, Փաշինյանն էլ ծափահարելու է. Սամվել ԿարապետյանՍերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը և «Լանգ Լանգ» միջազգային հիմնադրամը հրավիրում են դաշնակահարներին դիմելու Lang Lang Young Scholars հեղինակավոր ծրագրինԵթե դատարանը մի չնչին անկախ լինի, Սամվել Կարապետյանն այսօր անհապաղ պետք է ազատ արձակվի. Տիգրան ԱբրահամյանՁեր թուլակամ որոշման արդյունքում ևս մի քաղաքական ուժ այս դահլիճում չկա․ Նարեկ Կարապետյանը՝ ԿԸՀ նախագահինԴուք վառ արտահայտում եք մեր երկրում հավասարակշռությունների մեխանիզմների բացակայությունը․ Նարեկ Կարապետյանը՝ ԿԸՀ նախագահինԶինված ուժերում իշխանության կողմից հռչակած «խաղաղ» պայմաններում արդեն ունենք 35 զոհ․ Արմեն ՄանվելյանՎստահ եմ՝ դրսի պահանջ է, որ Սամվել Կարապետյանը մնա կալանավորված. Սարգիս Կարապետյան Իշխանությունը փորձելու է ՏԻՄ ընտրություններով ամրապնդել իր ոչ լեգիտիմ հաղթանակը․ Արեգ ՍավգուլյանԱյո՛, սարքել ենք տժվժիկի պատմությունը, որովհետև ներողություն չեք խնդրել իմ բաց թողած օրերի համար Ձեր դիվանագիտական արկածախնդրությունը կենսական խնդիրների է հասցնում․ Էդգար ՂազարյանԱմենամեծ մարտահրավերը աշխարհաքաղաքական զարգացումների անկայունությունը, ինչպես նաև քողարկված սպառնալիքների և վտանգավոր ամբիցիաների առկայությունն է․ Արտակ ԶաքարյանՓաշինյանը հանձնարարեց զբաղվել Երեւանի կենտրոնում ապօրինի գործող «Շառլոտ» ակումբով Բելոռուսի նախագահին մենք էլ հարցեր ունենք, իսկ դուք սրիկա Սաֆարովի հետ կապված Հունգարիային հարցեր չունե՞ք․ Դավիթ ՂազինյանԴատարանը քննում է Սամվել Կարապետյանի խափանման միջոցի հարցը․ ուղիղՄիայն ժողովրդի մեծամասնության աջակցությունը չունեցող իշխանությունն է ընդդիմադիրներին ձերբակալում և սահմանափակում նրանց ազատությունը. «Ուժեղ Հայաստան» Բա Ռուբեն Մխիթարյանին ինչի՞ չեք հարցնում Մեղրիի ՔՊ-ական քաղաքապետի՝ հանքերի թալանի մասին. Վարդևանյան