Երևան, 22.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Քիչ առաջ ջրասուզակներն և փրկարարները Փամբակ գետում հայտնաբերել են 13-ամյա աղջկա մարմինը 8-րդ օրն է՝ Փամբակ գետում որոնում են 13-ամյա աղջկան Գյումրի-Քարակետ մայրուղու Արտենի գյուղի տարածքում բախվել են մարդատար «Գազելը» ու «Զիլ» բեռնատարը․ կա 1 զnh, 11 տուժած Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի Երկրաշարժ՝ Իջևանից 20 կմ հյուսիս-արևմուտք Թշնամիներ արտադրող գործարանը. «Ռուսական միջամտության» կեղծ թեզերը՝ որպես քաղաքական հալածանքների գործիք Ընդդիմադիր քաղաքական ուժերը պետք է գործեն համատեղ՝ հանուն Հաայստանի Հանրապետության․ Արմեն Մանվելյան Ադրբեջանը բացահայտ ներկայացնում է իր նպատակը. վերադարձի փառատոնը և մեր լռությունը․ Էդմոն Մարուքյան Արի՜ Ազատության հրապարակ․ Համահայկական Ճակատ Թշնամու դավադիր կրակոցը խլեց Լեոնիդ Ազգալդյանի կյանքը, բայց ոչ նրա գաղափարը․ Համահայկական ճակատ


«Սո­ցի­ա­լա­կան ճգնա­ժա­մը խո­րա­նա­լու է, հե­տև­անք­ներն ան­կան­խա­տե­սե­լի են. ին­չի՞ վրա է հույս դրել կա­ռա­վա­րու­թյու­նը». «Փաստ»

Քաղաքական

«Փաստ» օրաթերթը գրում է

Տնտեսագետ Էդուարդ Պետրոսյանի հետ զրույցում անդրադարձել ենք արտակարգ դրությունը կարանտինային ռեժիմով փոխարինելու տնտեսական հնարավոր հետևանքներին, հունվար-հուլիսին գրանցված մակրոտնտեսական ցուցանիշներին, խոսել նաև բյուջեի եկամուտների մասին: Անորոշություններով լի ներդրումային դաշտն ու բացասական միտումները Տնտեսագետը կարանտինի ռեժիմի առումով մի բացասական գործոն է առանձնացնում. «Մենք աշխարհում COVID-19-ի տարածման ցուցանիշներով արդեն բավականին մեծ բացասական համբավ ենք ձեռք բերել, ու եթե այդ իրողությանը գումարվի կարանտին տերմինը, կվանի տուրիստական հոսքերին, թեպետ ապագայում առանձնապես նման հոսքեր չէին էլ սպասվում:

Ինչ վերաբերում է ներդրումներին, ապա այստեղ այլ խնդիր կա. եթե անգամ կորոնավիրուսային իրավիճակը հաղթահարվի, ներդրումների մասով էական դրական դինամիկա չենք գրանցի: Մեր ներդրումային դաշտն է խնդիրը, որը լի է անորոշություններով, որոնք լուրջ բացասական հետևանք են թողնում: Որքան հնարավոր է՝ կառավարությունը բարդացրել է ներդրումային միջավայրը, ներդրումներ ներգրավելու ռազմավարություն ևս չկա: Իրավական դաշտը ևս հստակ չէ: Հաշվի առնենք վերջին շրջանում ընդունված մի շարք օրենքները, որոնք իրավական որոշակիության հետ կապված խնդիր ունեն»: Է. Պետրոսյանի խոսքով, վերոնշյալ տեսանկյունից կարևոր գործոն են նաև տնտեսական բացասական միտումները:

«Դրանք ավելի արագ են բացասական ուղղությամբ գնում, քան կանխատեսվում էր կառավարության կողմից: Որքան էլ կառավարության ներկայացուցիչները հայտարարեն հակաճգնաժամային փաթեթների արդյունավետության մասին, իրականում միտումները բացասական են, որոնք առաջիկայում պահպանվելու են՝ անկախ աշխարհում տիրող իրավիճակից: Մյուս գործոնն աշխարհում տեղի ունեցող տնտեսական գործընթացներն են, որոնք ազդում են նաև մեր տնտեսության վրա: Եթե մեր երկիրը շարունակի գտնվել համաճարակային բարդ իրավիճակում ու երկրում կարանտին հայտարարվի, մյուս երկրները կշարունակեն մեր քաղաքացիների նկատմամբ ավելի խիստ սահմանափակումներ կիրառել:

Դա իր հերթին կսահմանափակի այլ երկրներում գումար վաստակելու, տնտեսական արդյունք ստեղծելու հնարավորությունը, ինչի հետևանքով երկրում կշարունակեն տրանսֆերտներ չմտնել»,-«Փաստի» հետ զրույցում ասաց տնտեսագետը: Անկումները մեծ են, պնդումները՝ մանիպուլ յատիվ Անդրադառնալով հունվար-հուլիս ամիսների ցուցանիշներին ու այդ համատեքստում դիտարկելով մասնավորապես կառավարության ղեկավարի այն պնդումը, թե երկրում սոցիալական ճգնաժամ չկա, մեր զրուցակիցը նախ շեշտեց. «Դասական առումով մենք փաստացի ճգնաժամում ենք: Եթե ցանկացած միջին վիճակագրական քաղաքացու հարցնենք՝ ի՞նչ վիճակ է իր մոտ, միանշանակ կասի՝ ճգնաժամային: Կասի՝ եկամուտը նվազել է, ծախսերը չի հասցնում կատարել և դրանք կրճատել է:

Հասկանալու համար, թե ինչու են այդպես հպարտորեն պնդում ճգնաժամի բացակայության մասին, բացենք վերջին մի քանի ցուցանիշները՝ մինչ այդ ամրագրելով հետևյալը. ելնելով մեր տնտեսության առանձնահատկությունից, երբ տնտեսական իրական հատվածը տուժում է, այդ հագնամանքը մակրոտնտեսական ցուցանիշների վրա սահմանափակ անդրադարձ է ունենում: Այսինքն, մակրոտնտեսական ցուցանիշներն իրական պատկերը չեն արտացոլում: Հիմա փորձենք բացել, օրինակ՝ արտահանման ծավալի ցուցանիշը, որը պաշտոնական վիճակագրությամբ հունվարհուլիս ամիսներին նվազել է ընդամենը 6,4 տոկոսով: Առաջին հայացքից կատաստրոֆիկ ցուցանիշ չէ, բայց եկեք հասկանանք, թե իրականում արտահանման ծավալի «մեղմ անկումն» ինչի հետ է կապված:

Ըստ էության, արտահանման անկման տեմպերը կարողացել ենք զսպել մեր ընդերքն անխնա շահագործելու հաշվին: Իսկ եթե դիտարկենք արտահանման այլ ցուցանիշները, կտեսնենք, որ անգամներով ավելի անկում ենք ունեցել: Ստացվում է՝ պարզապես ընդերքը թալանել ենք, որ կարողանանք զսպել արտահանման անկումը»: Նա բերեց նաև առևտրաշրջանառության օրինակը՝ շեշտելով, որ նախորդ տարվա համեմատ այստեղ անկումը 11 տոկոս է, ինչն առաջին հայացքից կրկին կատաստրոֆիկ չէ: «Բայց եթե դիտարկենք մանրածախ շուկան, կտեսնենք, թե ինչ մեծ անկումներ կան: Եթե ուսումնասիրենք մանրածախ խանութների ցանցերը, որտեղից քաղաքացիները առաջին անրաժեշտության ապրանքներ ու սնունդ են գնում, կտեսնենք, որ ամեն ամիս առևտրի՝ անգամով ավելի անկում ենք ունեցել:

Բողոքի ակցիա իրականացնող հագուստ ներմուծողները իրականում նկարագրում էին պատկերը, ինչը կա նաև պարենի խանութներում: Մարդկանց գնողունակությունն առնվազն երեք անգամ ընկել է: Եթե ուսումնասիրենք, կտեսնենք, որ լուրջ անկում ունենք, ինչը վկայում է սոցիալական ճգնաժամի մասին:Մարդիկ իրենց առաջին անհրաժեշտության կարիքները չեն կարողանում հոգալ: Հիմա սա ճգնաժա՞մ է, թե՞ ոչ: Եթե նայում ենք ցուցանիշին, այն, այո, ոչ թե ճգնաժամային է, այլ բացասական: Բայց երբ դիտարկում ենք առևտրաշրջանառության կառուցվածքը, ակնհայտ է դառնում, որ երկրում սոցիալական վիճակը կտրուկ վատացել է: Այսօր հարյուրհազարավոր քաղաքացիներ անգործ են մնացել, 6-7 ամիս է՝ եկամուտ չունեն, աջակցություն ևս չկա, ի՞նչ պետք է լիներ հետևանքը:

Կառավարությունը նաև պնդում է, թե այսքան աշխատատեղ է վերականգնել, բայց չի խոսում օրավարձով աշխատողների, ինչպես նաև արտագնա աշխատողների մասին, որոնց մեծ մասն այս պահի դրությամբ Հայաստանում է ու եկամտի ոչ մի աղբյուր չունի: Եթե հաշվենք, ապա գործազուրկների թիվը կգերազանցի հարյուրհազարները: Սա փաստ է, իսկ այն պնդումները, թե գործազրկությունը քիչ է պակասել, մանուպուլ յատիվ են»,-ասաց նա:Խոսելով բյուջեի հարկային եկամուտների մասին՝ Է. Պետրոսյանը շեշտեց. «Հարկային մուտքերի նվազման ծավալներն այդքան մտահոգիչ չեն, որքան մտահոգիչ է դինամիկան: Օրինակ՝ ապրիլին հարկային մուտքերը նվազել են 9 տոկոսով, մայիսին՝ արդեն 20, հունիսին՝ 32:

Ու բացասական դինամիկան գնալով ավելանում է, ինչն իր պատճառներն ունի: Մինչ այս տարբեր փորձագետներ բազմիցս բարձրաձայնում էին այն մասին, որ բիզնեսի վիճակը գնալով ավելի է վատանալու, և կառավարությունը որևէ բան պետք է ձեռնարկի, հակառակ դեպքում բիզնեսները կկորցնենք կամ դրանք կսկսեն կրճատվել, սնանկանալ, փակվել և այլն: Այսօր արդեն այս իրավիճակն իրողություն է, ինչն ակնհայտ է դառնում հենց հարկային մուտքերից: Ցավալի է, որ այդ բացասական միտումը շարունակվելու է և ավելի է խորանալու: Եթե բիզնեսները մի քանի ամիս գոյատևելու ինչոր ռեսուրսներ ունեին, հիմա արդեն ուժերը սպառվում են: Աստված մի արասցե, եթե կորոնավիրուսի երկրորդ ալիք լինի, հետևանքներն արդեն կատաստրոֆիկ կլինեն»: Էդուարդ Պետրոսյանը հավելեց՝ պատահական չէ նաև այն, որ արդեն բանկերի խնդրի մասին է բարձրաձայնվում:

«ԿԲ նախագահն ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ բանկային համակարգ մուտք չի արվել մոտ 100 մլրդ դրամ: Եվ եթե այս պարագայում վարկային արձակուրդներ ենք պահանջում, ապա դա հիմա տեխնիկապես ուղղակի անհնար է ապահովել: Դա կարելի էր ապահովել ապրիլին, մարտին, բայց այսօր բանկային համակարգն էլ է ուժասպառ լինում, ռեսուրսները մարում են ու գնալով, մեծ հաշվով, մեր վիճակն ավելի է բարդանում: Հաշվի առնենք նաև այն, որ պահուստային ֆոնդն ամբողջությամբ ծանրաբեռնված է, ինչպես հայտարարեց ֆինանսների նախարարը: Բացի այդ, պետական պարտքը մոտակա ժամանակներում կհատի 8 մլրդի շեմը և ՀՆԱ-պետական պարտք հարաբերակցությունում կգերազանցի 60 տոկոսը:

Ու եթե պետական պարտքը գերազանցում է ՀՆԱ-ի 60 տոկոսը, կառավարման ռիսկերը կտրուկ բարձրանում են: Այս դեպքում նոր միջոցներ ներգրավելն էլ է խնդիր լինելու: Ընդհանուր առմամբ, կառավարության հակաճգնաժամային անարդյունք, չկշռադատված ծրագրերը, ռեսուրսի անիմաստ վատնումը, սահմանափակ սոցիալական ծրագրերն իրենց հետևանքն արդեն թողել են՝ մեր տնտեսությունը հետզհետե կորցնում է իր մրցունակությունը:

Հետևանքները, մեծ հաշվով, անկանխատեսելի են: Ինչի՞ վրա է հույս դրել կառավարությունը, եթե ոչինչ չի ձեռնարկվում՝ հետևանքն ինչպիսի՞ն պետք է լինի: Սոցիալական ճգնաժամը խորանալու է: Եվ խոսել այն մասին, թե սոցիալական ճգնաժամ չկա, մեղմ ասած, անլուրջ է: Անգամ այն երկրներում, որտեղ բարեհաջող հաղթահարում են COVID-19-ն ու դրա տնտեսական հետևանքները, չեն համարձակվում հայտարարել, թե ճգնաժամ չկա»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Քիչ առաջ ջրասուզակներն և փրկարարները Փամբակ գետում հայտնաբերել են 13-ամյա աղջկա մարմինը Ադրբեջանն է մեզանից կախվածության մեջ հայտնվում. Սամվել Մարտիրոսյանը՝ Team-ի և Azertelecom-ի համաձայնագրի մասին Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ Հայաստանի կանանց թենիսի հավաքականը պատմական հաջողություն է գրանցել՝ 17 տարվա դադարից հետո վերադառնալով II խումբ 8-րդ օրն է՝ Փամբակ գետում որոնում են 13-ամյա աղջկան34 միլիոն եվրո՝ ձախողումները քողարկելու համար. ո՞ւր հասցրին հայկական արտահանումը «Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիր Ո՞ւր կորավ 1988-ի միասնական և հայրենասեր հայ ժողովուրդը․ Լիլիթ ԱրզումանյանԱյն մասին, թե ինչպիսի լեգիտիմության ճգնաժամ է առաջացել գործող վարչախմբի համար. Ավետիք ՉալաբյանՄբապեն նշել է աշխարհի երկու լավագույն ֆուտբոլիստներին Գյումրի-Քարակետ մայրուղու Արտենի գյուղի տարածքում բախվել են մարդատար «Գազելը» ու «Զիլ» բեռնատարը․ կա 1 զnh, 11 տուժած Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի Երկրաշարժ՝ Իջևանից 20 կմ հյուսիս-արևմուտք 3 քաղաքացու վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, 5 քաղաքացու վիճակը՝ ծանր․ ԱՆ-ն՝ Արտենի գյուղի մոտակայքում տեղի ունեցած վթարի մասին Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում Ստորագրահավաք Ազատության հրապարակում հանուն Հայաստանի, միացի՜ր․ ՀՃԱրզնու խճուղում բшխվել են «Nissan Tiida»-ն ու «Toyota Camry»-նՎաղվանից սկսած աստիճանաբար օդի ջերմաստիճանը կսկսի նվազել․ Գագիկ ՍուրենյանՈվքեր դեմ են ընտրության արդյունքներին առաջարկում եմ միանալ Արշակ Կարապետյանի կոչին և Ազատության հրապարակում մասնակցել կազմակերպված ստորագրահավաքին. Արտյոմ ՍիմոնյանՀորմուզի նեղուցում hրադադարի ժամանակահատվածում անցման համար վճար չի գանձվելnւ, այն չի գանձվելու նաև այդ 60 օրից հետո, եթե միայն դա չանի ԱՄՆ-ը․ Թրամփ1 զnh, 6 վիրավnր. Արագածոտնի մարզում բшխվել են «Chevrolet Volt»-ը և «Opel»-ըԹշնամիներ արտադրող գործարանը. «Ռուսական միջամտության» կեղծ թեզերը՝ որպես քաղաքական հալածանքների գործիքԹայվանում բացվել է Զահա Հադիդի նախագծած աշխարհի ամենաերկար ասիմետրիկ կամուրջըԸնդդիմադիր քաղաքական ուժերը պետք է գործեն համատեղ՝ հանուն Հաայստանի Հանրապետության․ Արմեն ՄանվելյանԱդրբեջանը բացահայտ ներկայացնում է իր նպատակը. վերադարձի փառատոնը և մեր լռությունը․ Էդմոն Մարուքյան Մենք հիանալի հարաբերություններ ունենք Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ․ ԿոբախիձեԱրի՜ Ազատության հրապարակ․ Համահայկական ՃակատԴավիթ Բեկ փողոցում բшխվել են «Mitsubishi»-ն և «Dodge»-ը Թշնամու դավադիր կրակոցը խլեց Լեոնիդ Ազգալդյանի կյանքը, բայց ոչ նրա գաղափարը․ Համահայկական ճակատՀորոսկոպ. ձեր նշանի տեսողական գեղագիտությունը Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 17 վագոն դիզելային վառելիք Կոտայքի մարզում «Volkswagen ID. UNYX»-ը բшխվել է կայանված «Lada Priora»-ին և «Mercedes»-ին. վերջինը առաջ է ընթացել և բшխվել «Renault»-ին«Ռեալը» հետաքրքրված է Մարոկկոյի ազգային հավաքականի կիսապաշտպան Այուբ Բուադիի ծառայություններովԻրանը փակում է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Իսրայելի կողմից Լիբանանի դեմ շարունակվող ագրեuիայի․ Իրանի ԶՈւ կենտրոնական շտաբMeta ընկերությունը պայմանագիր է կնքել տիեզերքից «գիշերային» արևային էներգիա ստանալու համար արհեստական ​​բանականության տվյալների կենտրոնների համարՄյունխենում բեռնատար գնացքի երկու վագոն է կախվել կամրջից և ընկել փողոցի վրա. 1 մարդ է զոհվելԽուսափե՛ք արևի ճառաջայթներից 11:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում․ ՀՎԿ ազգային կենտրոնԱյսօր ես խոսելու եմ մի ճշմարտության մասին, որը տարիներ շարունակ փորձել են լռեցնել, ծաղրել կամ քողարկել գեղեցիկ, բայց փուչ լիբերալ լոզունգների տակ․ Հրայր ԿամենադատյանԼոս Անջելեսում բացվել է աշխարհի առաջին արհեստական ​​ինտելեկտի արվեստի թանգարանըԿրասնոդարում երկու երիտասարդ մաչետեներով ու դանակներով հարձակվել են առևտրի կենտրոնի այցելուների վրա. կա զոհ և տուժածներ«Միշտ մտածել եմ՝ ինքդ քեզ հավատարիմ մնալը համարձակությո՞ւն է, թե՞ շքեղություն». Շուշաննա ԹովմասյանՌոնալդինյոն վերսկսում է կարիերան. բրազիլացին համաձայնության է եկել իտալական ակումբի հետՊրեմիերա․ Արամե - «Ու թե մի օր» Այսօր աշխարհն ապրում է կլիմայի գլոբալ փոփոխություններ, և մենք նույնպես այդ փոփոխությունները և անոմալիաները տեսնում ենք․ Նիկոլ ՓաշինյանԽորթ մոր կողմից 1 տարեկան երեխային uպանելnւ դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՈսկեվանում կարկուտ է տեղում. ՏԵՍԱՆՅՈՒԹԵրևանի Սիսվան փողոցում հնչել են կրшկոցներԹրամփը հայտարարել է Թուրքիա և Չինաստան այցելելու ծրագրերի մասին Անչելոտին մեկնաբանել է Ռաֆինյայի վնասվածքը Խնդիրը Սահմանադրությունը փոխելու հնարավորություն ունենալու մեջ է․ Հրայր Կամենդատյան