Երևան, 17.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Բանանի «դիվանագիտությունը» և «պրիմիտիվ» քաղաքականության վիրուսային բանաձևը. «Փաստ» Ադրբեջանը Հայաստանի Սահմանադրությունից Անկախության հռչակագիրը վերացնելով` հող է նախապատրաստելու կեղծ «Արևմտյան Ադրբեջանի» համար. Արամ Վարդևանյան Աչք փակելով Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների վրա՝ աշխարհը դատավճիռ ստորագրեց ՄԱԿ-ի վրա. Շարմազանով ԵԽԽՎ պատգամավորները խորը մտահոգություն են հայտնել Սամվել Կարապետյանի կալանավորման կապակցությամբ Շատ մեծ հավանականությամբ 10 տարի հետո ԵՄ չի լինելու, բայց Փաշինյանը 20 տարի հետո Հայաստանը տեսնում է ԵՄ կազմում․ Արտակ Զաքարյան Ե՞րբ և ինչպե՞ս ի հայտ եկան առաջին համակարգչային խաղերը. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 նոյեմբերի). Ուղևորատար գնացքների բախումը, թոքի՝ աշխարհում առաջին փոխպատվաստումը. «Փաստ» Գնաճային ռիսկերի ակտիվացման նոր ու բավականին զգայուն փուլ. ի՞նչ է սպասվում առաջիկայում Հայաստանի բնակչությանը. «Փաստ» Հայաստանում ընտրովի արդարադատությունը՝ սպառնալի՞ք ԵՄ-ի հետ հարաբերությունների համար. «Փաստ» «Մոնթեիցս հետո ուղղակի չէի ուզում ապրել, բայց հանուն աղջիկներիս իմ մեջ ուժ գտա». hետախույզ Մոնթե Մելքումյանն անմահացել է հոկտեմբերի 24-ին Վարանդայում. «Փաստ»

Վա­նա­ձո­րի կեր­պար­վես­տի թան­գա­րա­նում կկա­յա­նա լո­ռե­ցի նկա­րիչ­նե­րի աշ­խա­տանք­նե­րի ցու­ցա­հան­դե­սը.«Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Վանաձորի կերպարվեստի թանգարանի տնօրենի պաշտոնակատար Հայկուհի Ավագյանի հետ զրուցելու առիթը հոկտեմբերին անցկացվելիք «Բազմաշավիղ» ամենամյա ցուցահանդեսն է: Իհարկե, առիթից օգտվելով զրուցում ենք նաև թանգարանի աշխատանքի ու ծրագրերի մասին: «Երկու շաբաթ է, ինչ սկսել ենք աշխատել, թանգարանը բաց է այցելուների համար: Պահպանվում են անվտանգության բոլոր կանոնները: Թանգարանն անցած տարի սուբվենցիոն ծրագրով վերանորոգվեց, փոխվեցին դիմապակիները, հատակը, տանիքը, լուսավորության համակարգը, կարգի բերվեց թանգարանի մոտ գտնվող պուրակը:

Այն այժմ խնամված վիճակում է, ու ամենակարևորը՝ ջեռուցում կա: Այս պահին լուծման կարիք ունեցող հրատապ հարց չունենք: Կան միայն տեխնիկական հարցեր՝ կապված ցուցանմուշների պահպանության հետ, որովհետև ցանկացած քաղաքակիրթ թանգարանում պարտադիր լինում են խոնավեցնող համակարգեր, որոնք պահպանում են օդի պատշաճ խոնավությունը, որպեսզի աշխատանքների ներկաթափում չլինի: Հիմա փորձում ենք այդ հարցը լուծել: Թանգարանը ջեռուցվում է օդորակիչներով, դա մեզ համար բավականին մեծ ծախս է լինում: Փորձում ենք այլընտրանքային միջոցներ գտնել, ցավոք, արևային վահանակների տեղադրման ծրագիրը չստացվեց, քանի որ թանգարանի դիրքը հարմար չէր վահանակների համար»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Վանաձորի կերպարվեստի թանգարանի տնօրենի պաշտոնակատար Հայկուհի Ավագյանը:

Նշում է՝ այս տարվա սկզբին վերանորոգումից հետո նախապատրաստվում էին թանգարանի վերաբացմանը և որոշել էին ապրիլի 7-ին ցուցահանդես կազմակերպել, սակայն ծրագրերը հայտնի պատճառներով փոխվեցին: «Հիմա արդեն թանգարանի վերաբացում չենք անի, քանի որ արգելվում է մեծ թվով այցելուների մուտքը թանգարան: Կկազմակերպենք մեր ավանդական «Բազմաշավիղ աշնանային» ցուցահանդեսը, որին ներկայանում են բացառապես լոռեցի նկարիչներ: Այդ ցուցահանդեսի ակունքներում մեր նախկին տնօրեն Փափագ Ալոյանն է կանգնած: Այն մի տեսակ հաշվետու ցուցահանդես է: Աշնանը կայանալիք ցուցահանդեսը նվիրվում է մեր քաղաքի տոնին, որը լինելու է հոկտեմբերի առաջին շաբաթ օրը:

Հայտարարությունն արդեն տարածվել է, աշխատանքները կհավաքվեն: Սովորաբար ցուցահանդեսին մասնակցում է 50-60 հեղինակ՝ հարյուր աշխատանքով»,-տեղեկացնում է մեր զրուցակիցը: Թանգարանի տնօրենի պաշտոնակատարն ասում է՝ վերաբացումից հետո այցելուները շատ չեն: «Երևի թե մի քիչ խուսափում են, կամ էլ մեծամասնությունը չգիտի, որ թանգարանը վերաբացվել է: Մեր հիմնական այցելությունները լինում են ուսումնական հաստատություններից. կարծում եմ, որ երբ ուսումնական պրոցեսը հունի մեջ ընկնի, նրանք կսկսեն թանգարան այցելել: Աշխատել ենք նաև արտակարգ դրության ժամանակ: Եթե այդ ողջ ընթացքում պասիվ դիրք գրավեինք, կկորցնեինք մեր այցելուների մեծ բանակը: Փորձեցինք օգտագործել օնլայն հարթակը, ունենք բավականին ակտիվ ֆեյսբուքյան էջ, որն օգտագործեցինք տեղեկատվական տարբեր նյութեր տարածելու, խաղեր կազմակերպելու համար, ունեցանք մանկական ստեղծագործությունների առցանց ցուցահանդես, մեր հայ փոքրիկները նույնիսկ արտերկրից էին իրենց աշխատանքներն ուղարկել:

Ի դեպ, երկու ամիս առաջ թանգարանների միջազգային կոմիտեի հետ քննարկում ունեցանք նման թեմայով ու պարզվեց, որ հանրապետությունում մեր թանգարանը ակտիվներից մեկն է եղել»,- ասում է Հայկուհի Ավագյանը: Տեղեկացնում է՝ առաջիկայում թանգարանում կլինեն անհատական ցուցահանդեսներ: «Ամենակարևորն այն է, որ թանգարանը ջեռուցվում է, նախորդ տարիներին գրեթե հինգ ամիս անգործության էինք մատնվում՝ ակտիվ միջոցառումների առումով: Ձմռանը գիտական աշխատանքով էինք զբաղվում, ծրագրեր մշակում, մինչև տաք օրերը վերադառնային: Հիմա արդեն այդ խնդիրը չենք ունենա»,-եզրափակում է թանգարանի տնօրենի պաշտոնակատարը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Բանանի «դիվանագիտությունը» և «պրիմիտիվ» քաղաքականության վիրուսային բանաձևը. «Փաստ»Հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերի 17/18-ինՔուշները և Ուիթքոֆը եվրոպացիների հետ քննարկել են Ռուսաստանի և ԵՄ-ի միջև երկխոսության հաստատումըՄենք գիտենք՝ ինչպես հաղթել, բայց գիտենք նաև ինչպես արժանապատվորեն պարտվել․ Լուիս դե լա ՖուենտեԲաքվի ճարտարապետական դիմագծի կերտողը հայ էԶորակոչի տարիքային շեմը կփոխվի․ ում կվերաբերի նախագիծըԵրևանը մերժում է «Ալիևյան Սահմանադրությունը». Հայաստանի Սահմանադրության ճակատագիրը որոշելու են հայերը, ոչ թե Ադրբեջանը. Ուժեղ ՀայաստանԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը ԵԽ գրասենյակի ղեկավարի հետ քննարկել է ընդդիմության նկատմամբ շարունակվող քաղաքական հետապնդումներըԹրամփի գնահատմամբ՝ Պուտինը փոքր-ինչ մեղմացնում է դիրքորոշումն Ուկրաինայի հարցումԵրևանում՝ Մալաթիա տոնավաճառի մոտ, բախվել են «Ferrari»-ն և «BMW»-նՀԱՊԿ քարտուղարը քննարկել է կազմակերպության պատասխանատվության գոտում տիրող ռազմաքաղաքական իրավիճակըԲախվել են «Howo», «Renault» բեռնատարներն ու «Opel Astra»-ն․ 3 վիրավորներից երկուսը անչափահասներ են«Փարաջանով Քլաբ Հաուս»-ը ներկայացրել է իր բացառիկ նախագիծը «Տուն Էքսպո»-ումՀանրապետությունում ձյուն է տեղում․ ի՞նչ իրավիճակ է ավտոճանապարհներինԱրսեն Գևորգյանի մահվան ամբողջ պատասխանավտությունը մինչև իր կյանքի վերջ կրելու է Նիկոլ Փաշինյանը․ Հարություն ՀարությունյանՍտալինն ու Սադամ Հուսեյնը կնախանձեին Փաշինյանին․ Ուժեղ Հայաստան«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նոյեմբերի 15-17-ը մասնակցում է Մոսկվայում անցկացվող «Հանուն ազգերի ազատության» («За свободу наций») միջազգային համաժողովին․ Իվետա ՏոնոյանԵրիտասարդները՝ հանքարդյունաբերության իրական խնդիրների լուծման ճանապարհին․ ԶՊՄԿ-ն՝ CaseKey 2026-ումՑույց տվեք Ադրբեջանի որևէ օրենք, որը վերաբերում է Ղարաբաղին. Արշակ ԿարապետյանՄենք թույլ չենք տա Ալիևի պարտադրած Սահմանադրության ընդունումը․ Ուժեղ ՀայաստանՄեր ժողովուրդը երբեք չի մոռանալու Արցախն ու մեր անցյալը. Ավետիք ՉալաբյանՊարտքերի մեջ հայտնված քաղաքացիները չպետք է մնան միայնակ․ ի՞նչ պետք է անի պետությունը. Հրայր Կամենդատյան«Դադարեցրե՛ք Հայաստանը ազատությունը քաղաքական հավատարմությամբ պայմանավորող կալանավայր դարձնելու փորձերը». Աննա ԿոստանյանԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է աջակցել CaseKey կրթական նախաձեռնությանըՍահմանադրությամբ մարդը բարձրագույն արժեք է, բայց իրական կյանքում այդ սկզբունքը չի գործում. Արամ ՎարդևանյանՄենք միավորվել ենք՝ հանուն մեր արժեքների, ինքնիշխանության և ժողովրդավարության պաշտպանության. տեսանյութՀամալսարանից ազատվում են դասախոսներ իրենց քաղաքական հայացքների համար. Մենուա ՍողոմոնյանՊիտի օրենք փոխվի, որ ամեն դատարան չկարողանա համատարած կալանք կիրառի մեր հանդեպ. Ավետիք ՉալաբյանՍպասվում է գյուղմթերքի գների շեշտակի բարձրացում, քանի որ ունենք արտահանման դեֆիցիտ. Հրայր ԿամենդատյանՔաղաքական հետապնդումների նպատակը հասարակությանը վախի մթնոլորտում պահելն է՝ Ալիևի պարտադրած Սահմանադրությունն ընդունելու համար. տեսանյութՊետությունը ձեզ համար հոր տնից բերված օժիտ չէ, որ մաշված շորի պետ դեն նետեք. Աննա ԿոստանյանԱրսեն Գևորգյանը բանտարկվեց իր համոզմունքների համար, իսկ երեք շաբաթ անց ընտանիքին վերադարձվեց դագաղով. Իրինա ՅոլյանԵրբ իշխանության թիրախում հայտնվում են երեխաները․ Աննա ԿոստանյանԻշխանությունները շարունակում են խեղաթյուրել հայոց պատմությունը. Մենուա ՍողոմոնյանՔՊ-ի ներկայացուցիչնե՛ր, վախեցե՛ք, որ ձեր երեխաները ապագայում Արցախի կորստի համար մեղադրելու են ձեզ. Ցոլակ ԱկոպյանԱրսենն այսօր ողջ կլիներ, եթե չհամարձակվեր պայքարել իր համայնքի համար. Գոհար ՄելոյանUcom-ի աջակցությամբ Երևանում անցկացվել է «Mini Whoop Drone Racing Armenia 2026» դրոնների ամենամյա մրցարշավըԱրևմուտքը կընդունի՞ արդյոք ՆԱՏՕ-ի՝ մինչև ընդլայնումն ունեցած տեղակայմանը վերադառնալու պահանջները՝ դեռևս մեծ հարց է. դաշինքն առանց առճակատման՝ դժվար թե գնա նման զիջումների. Զաքարյան«Այն գումարները, որ ժամանակին ինչ-որ մարդկանց գրպաններն էին գնում, այսօր դառնում են մանկապարտեզներ, բակեր, փողոցներ և մայթեր». ԱվինյանBaghramyan Residence․ պրեմիում դասի բնակարաններ՝ Մարշալ Բաղրամյան պողոտայումԱլիևը պատրաստ չէ վերադարձնել ռազմագերիներին. նա իրական խաղաղություն չի ուզում. Աննա ԿոստանյանԻբր հեգնում էր. հիմա իրագործում է. Դավիթ ՍարգսյանԲաքուն ՉԻ՛ ԿԱՐՈՂ Հայաստանի Հանրապետությանը պարտադրել ներքին օրակարգ. Մարիաննա ՂահրամանյանԱյն մասին, թե ինչպես է Ադրբեջանը իր կամակատարների ձեռամբ փորձում քայլ առ քայլ կազմալուծել Հայաստանի Հանրապետությունը, և ինչպես մենք պետք է դրա դեմն առնենք. ՉալաբյանԱդրբեջանը Հայաստանի Սահմանադրությունից Անկախության հռչակագիրը վերացնելով` հող է նախապատրաստելու կեղծ «Արևմտյան Ադրբեջանի» համար. Արամ ՎարդևանյանԱդրբեջանը հող է նախապատրաստում Հայաստանից նոր զիջումներ պահանջելու համար` ալիևյան սահմանադրությունն անցկացնելուց հետո. Տիգրան ԱբրահամյանԺողովուրդը ՔՊ-ին սահմանադրական մեծամասնություն չի տվել` ալիևյան սահմանադրություն ընդունելու համար. Դավիթ ՂազինյանNova Building-ը «Տուն Էքսպո 2026»-ում ներկայացրել է բնակարանային առաջարկներն ու ձեռքբերման պայմաններըԱննայի և Մանեի հետ ամփոփում ենք «Ո՛չ ալիևյան սահմանադրությանը» իրազեկման ակցիան. տեսանյութՄոսկվայում ընթացող միջազգային համաժողովի ժամանակ չէի կարող չանդրադառնալ հրեշավոր ընտրակեղծիքներին. Արման Աբովյան